«Առաջին հանդիպմանն անկախ ինձանից փաթաթվեցի նրան». Լիդիա Օռլովան առաջին անգամ խոսում է սիրելիի մասին
«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Ջենիի դերակատար Լիդիա Օռլովայի հետ անկեղծ հարցազրույց Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Այս անգամ Լիդիայի հետ զրուցել ենք անձնական կյանքի, սիրելիի, նրա հետ հարաբերությունների և ավելի վաղ ունեցած հարաբերությունների վատ փորձի մասին։
Անկեղծությամբ աչքի ընկնող Լիդիայի խոսքով` երջանիկ է անձնական կյանքում։ Նա մեծ ոգևորությամբ առաջին անգամ պատմեց սիրելիի մասին, սակայն ընտրյալի հետ լուսանկար տրամադրել չցանկացավ։ Ասում է, դա իր աշխարհն է, որը հրապարակել հիմա չի ուզում։ «Սիրո պատմություն» խորագրում Tert.am Life–ը ներկայացնում է Լիդիայի սիրավեպի մանրամասները։
Ծանոթություն
Ես ամեն ինչ գիտեմ իր պատմածով։ Պարզվում է`եկել էր Թատերական` ընկերներին տեսնելու, ինձ այնտեղ է տեսել ու շեղվել:) Մեր կուրսի տղաներից մեկն իր ընկերն է, նրանից հետաքրքրվել է ինձնով, ասել է` գործ չունես։) Բայց Ֆեյսբուքով գտավ ինձ ու գրեց։
Ես կարծրատիպ չունեմ, որ եթե ինչ–որ տղա ինձ գրում է, չպիտի պատասխանեմ, եթե իրեն դուր եմ գալիս, պիտի ընկնի հետևիցս։ Չբարևեց, միանգամից գրեց` «Վայ, էս ինչ լավ ա, գտա քեզ»։ Ես ունեմ չափանիշներ, որոնք չպահելն ահավոր դուր չեն գալիս ինձ։ Դուրս չեկավ, որ չբարևեց, գրեցի` «Երևի, բարև», բայց ինքը շարունակում էր գրել ու չբարևել։ Հետո արդեն սկսեցինք շփվել, սկսեց դուրս գալ։ Երկար ժամանակ ուղղակի շփվում էինք իրար հետ։ Ասում էր` ես քեզ տեսա, մեռա։ Շատ ազատ է։ Ինձ նման է, ինչ մտքին գա, միանգամից կրակում է։)
Բավականին ժամանակ անցավ, ինքն այդ փուլում շատ խառն էր գործերով։ Մեր առաջին հանդիպումը եղավ մի ամիս հետո։ Ընդ որում`նախաձեռնությունն արդեն իմն էր, որովհետև անընդհատ պիտի հանդիպեինք ու չէր ստացվում։ Ինձ մոտ արդեն կտրուկ էր` կամ հանդիպում ենք, կամ չեմ ուզում շփվել։ Մի օր նկարահանումներից հետո ընկերներիս հետ գնացել էինք սթենդ–ափ շոուի։ Այդ օրը հարցրեց` ինչ ես անելու նկարահանումից հետո, ասացի` գնում ենք սթենդ–ափի, հարցրեց գա՞մ, ասացի` արի։
Առաջին հանդիպում
Առաջին հանդիպմանն այնպիսի տպավորություն էր, որ շատ հարազատ մարդու եմ տեսել, կապ չուներ, որ իրեն առաջին անգամ էի տեսնում։ Հարազատիդ տեսնելիս ինչպես է լինում, անկախ քեզնից ձեռքերդ գնում են, որ փաթաթվես իրեն։ Իհարկե, շատ ռիսկային էր, որ առաջին հանդիպմանն աղջիկը կարոտած փաթաթվում է, բայց հետո իմացա, որ եթե ես այդպես չանեի, ինքը շատ լարված կզգար իրեն։ Այդ պահին ես ուղղակի հասկացա, որ եթե պաշտոնական ասեի, բարև ձեզ, ես Լիդիան եմ, ձևական կլիներ, իսկ ես ձևականություններ չեմ սիրում։ Ես էմոցիաներս թաքցնել չունեմ։ Այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Իր մոտ էլ է այդպես։ Ինքն էլ հաճախ զարմանում, թե ինչ է անում, ասում է` երբեք նման բան չի արել։ Նույն կերպ ես եմ, բայց ես չեմ զարմանում, արդեն գիտեմ ինձ։
Միասին ներս մտանք ու արդեն սթենդ–ափը մոռացած իրար հետ խոսում, խոսում, խոսում էինք։ Անվերջ խոսեցինք, տարբեր պատմություններ պատմեցինք ու ամեն ինչ շարունակվեց, հասավ նրան, որ արդեն կես տարի է` միասին ենք։ Նոր տարվան նա ծանոթացավ մամայիս հետ։ Իր ծնողներն են ուզում ինձ հետ ծանոթանալ։ Տեսնենք, ինչպես կշարունակվի։
Նա կյանքիս ամենալավ ընտրությունն է
Ընկերս մեր ոլորտից չէ, բիզնես ծրագրեր ունի, սակայն քաջ ծանոթ է ամեն ինչին։ Շատ ընկերներ ունի մեր ասպարեզից։ Ես իրեն համարում եմ կյանքիս ամենալավ ընտրությունը։ Նա իմ կյանքում հայտնվեց այն շրջանում, երբ ես սկսել էի ճանաչել մարդկանց։ Շատ ճիշտ որոշում էր իր հետ հարաբերություններ սկսելը, որովհետև բացարձակապես չունի խտրականություններ, արգելքներ։ Իհարկե, հնարավոր է, ինչ–որ բան իրեն դուր չգա, բացատրի, խոսենք, կոմպրոմիսի գնաք։ Հասկանում ենք իրար ու խնդիրը լուծվում է։ Ես «կամակոր արքայադուստր» չեմ, որ ասեմ` չէ, պետք է իմ ուզածով լինի։
Ինձ հասկանալը, սատարելը, սիրելը, կարոտելը... իր կողմից էմոցիաները շատ–շատ են, ինչը հաճելի է։ Նաև շատ նպատակասլաց է։ Բնավորության այդ գիծն ինձ շատ է դուր գալիս, ես էլ սատարում եմ իրեն։
Խանդը հարաբերություններում
Իր լավ կողմերից մեկն այն է, որ ես իրենց թաքցնելու ոչինչ չունեմ։ Եթե ինչ–որ վատ առաջարկ ստանամ, իր հետ կխոսեմ այս մասին։ Չգիտեմ, իր ինքնավստահությունի՞ց է, թե՞ ինձ վստահելուց, բայց նման խնդիրներ չունենք։ Գիտի, որ սերիալում սիրային գիծ կա, ուրիշ տղայի ձեռք եմ բռնում, սակայն շատ ձիգ ու կոկիկ է պահում իրեն։ Ինչ վերաբերում է նրան, որ մի բան կարող է իրեն դուր չգալ, փորձում եմ շատ շուտ ըմբռնել դա ու չանել։ Բնականաբար, իրեն դուր չի գա, եթե նկարահանվեմ բաց տեսարանում։ Ինձ էլ դուր չի գա, բնականաբար, չեմ համաձայնի նկարահանվել նման տեսարաններում։ Գուցե կարծրատիպ է, բայց կարծում եմ, Հայաստանում նման տեսարանները գռեհիկ են նայվում։
Եթե, օրինակ, գիտեմ, ինչ–որ տեղ պետք է գնանք գիշերակացով, ինքս եմ հասկանում, որ կարող է իրեն դուր չգալ դա ու չեմ անում։ Քանի որ նույն վերաբերմունքին ես եմ արժանանում, փորձում եմ նույնը տալ իրեն։
Առաջին լուրջ հարաբերություններս չեն
Իմ առաջին լուրջ հարաբերությունները չեն, սակայն շատ կոնտրաստային է ամեն ինչ։ Ինձ համար շատ ցավալի է հիշել իմ հոգեվիճակը առաջին լուրջ հարաբերություններիս ժամանակ։ Ինչքան էլ սեր ասվածը շատ էր, ես շատ ճնշված ու լարված էի, որովհետև կողքիս սխալ մարդ էր, որը չէր կարողանում հասկանալ իմ աշխարհը, արվեստի մարդ լինելս։ Մեծ ճնշում էր գործադրում, որպեսզի շատ բաներ փոփոխեի իմ մեջ։ Ես այդպես էլ անում էի, փորձում էի փոխվել, քանի որ շատ նվիրվող մարդ եմ։ Հետագայում հասկացա, որ այդ ամենն անիմաստ էր։ Ես դողում եմ այս հարաբերություններիս վրա, որովհետև այդ ամենը չկա։ Շատ հանգիստ հոգեվիճակում եմ, իրոք, երջանիկ եմ, ոչ թե ինձ փոփոխելով փորձում եմ երջանկություն ստեղծել։ Կարևոր է, երբ մարդը քեզ սիրում է այնպես, ինչպես կաս, հասկանում ես, որ քեզ այսպես էլ կարող են սիրել։
Հարաբերություններում ամենակարևորը...
Ամենակարևոր պայմանը փոխադարձ վերաբերմունքն է, առանց, անգամ, 1 տոկոս պակասի։ Կարծում եմ` եթե մեկը ավելի շատ է սիրում կամ նվիրվում, դա է լարվածություն ստեղծում ու, հետագայում, փչացում հարաբերությունները։ Բնականաբար, կարևոր է նաև անկեղծությունը։ Պետք է կարողանաս սիրելի մարդու հետ ամեն ինչից խոսել։ Չմտածես` չխոսեմ այս մասին, կարող է այս միտքս դեբիլություն լինել։ Սիրելիիդ հետ պետք է խոսես այն ամենի մասին, ինչ ուզում ես քննարկել։
Տարբեր լինելը հետաքրքիր է
Ես ու ընկերս, գրեթե, հասակակիցներ ենք։ Ես 21 տարեկան եմ, նա` 23։ Մենք համարյա չունենք ընդհանուր հետաքրքրություններ, սակայն դա ավելի հետաքրքիր է։ Ես իր հետ կիսվում եմ այն մասին, ինչ սովորել եմ իմ միջավայրում, ինքն իր օրվա մասին է պատմում։ Ես իմ աշխարհն եմ իրեն ներկայացնում, ինքը` իր, և լրացնում ենք իրար։
Մենք շատ հանգիստ զույգ ենք։ Դա, երևի, գալիս է հարաբերությունների կայունությունից ու մեր խառնվածքներից։ Երկուսս էլ շատ հանգիստ ենք, ավելի տնային մարդ ենք, չնայած, ժամանակ առ ժամանակ, երկուսս էլ «ֆայմում» ենք, որ կարելի է ընկերների հետ մի տեղ գնալ։ Երկու դեպքում էլ շատ հաճելի ենք անցկացնում ժամանակը։
Հարաբերություններն օրինականացնել հիմա չենք պատրաստվում
Հարաբերություններն օրինականացնելու մտքեր չկան։ Դա, երևի, գալիս է երկուսիս փորձից։ Ես հասկացա, որ այդ ամենը պլանավորելը սուտ բան է։ Կարող է հարաբերությունների մեջ գալ մի պահ, հասկանաս, որ կողակիցդ այն մարդը չէ և ծրագրերը, որ ստեղծել եք` հարսանիք , քանի երեխա եք ունենալու, երեխաներին ինչ անուններ եք տալու, սուտ էր։ Չեմ կարծում, որ մեր դեպքում այդ հարաբերություններն են, եթե մի օր ամեն ինչ վերջանա, ուղղակի կվերջանա, բայց պետք է վայելել այս պահը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով