«Երեխաներս իրարից շատ տարբեր են».Նարինե Պետրոսյանը՝ երիտասարդ տարիքում մայրանալու, բազմազավակ մայր լինելու ու ընտանիքի մասին
Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մայրության բերկրանքն առաջին անգամ ապրել է 22 տարեկանում: Դերասանուհին կարծում է, որ կնոջ իրական առաքելությունը կյանք պարգևելն է ու երեխաների ծննդով շարունակություն ապահովելը:
Երեք երեխաների մայրիկը Tert.am Life-ի հետ խոսել է առաջին անգամ մայրանալու զգացողության, երեք աղջիկների մայր լինելու հաճելի ու պատասխանատու կարգավիճակի և ընտանիքում սիրո ու ջերմության մթնոլորտ պահելու շուրջ:
Դերասանուհին վստահեցնում է, որ երեք երեխաների ծնվելիս էլ նույն բերկրանքը, քնքշությունն ու հրճվանքն է ապրել։ Նա կարծում է, որ կնոջ համար շատ կարևոր է, թե որ տարիքում է մայրանում: «Կարծում եմ` մի բան է, երբ, օրինակ, 40 տարեկանում ես առաջին անգամ մայրանում, այլ բան է, երբ 20 տարեկանում ես զգում այդ բերկրանքը: 20 տարեկանում շատ անփորձ ես։ Չնայած բնազդները գործում են ու կարողանում ես այդ տարիքում էլ երեխային պաշտպանել, խնամել, ամեն դեպքում, երիտասարդական ավյունը քո մեջ շատ է, ամբողջովին չես գիտակցում երեխայի գոյությունը քո կյանքում: Իմ դեպքում մոտավորապես այդպես էլ եղավ: Երրորդ երեխաս քույրիկներից փոքր է մոտ 7-8 տարի ու այդ իմաստով զգացողություններս, իսկապես, տարբեր էին»,-ասաց Նարինեն:
Դերասանուհու ավագ դուստրը՝ Անին, ամռանը կդառնա արդեն 10 տարեկան, միջնեկ աղջիկը՝ Աէլիտան, 7 տարեկան է, իսկ փոքրիկը՝ Ադելը` 2: Նարինեն պատմեց, որ առաջին երեխային անվանակոչել են ամուսնու՝ Վահագնի նախընտրած անունով, երկրորդին` իր։ Աէլիտա անունով դուստր ունենալը Նարինեի վաղեմի երազանքն է եղել` սկսած դպրոցական տարիներից, երբ հանձնարարել են կարդալ Տոլստոյի «Աէլիտա» ստեղծագործությունը:
«Տիեզերական աղջնակի մասին ստեղծագործությամբ շատ ոգևորված էի ու միշտ մտածում էի, երբ աղջիկ ունենամ, կանվանակոչեմ Աէլիտա: Երբ երկրորդ հղիությանս ընթացքում պարզ դարձավ, որ երկրորդ բալիկն էլ է աղջիկ լինելու, հասկացա՝ ուրեմն այդպես պետք է լիներ, որ իմ երազած Աէլիտան ծնվեր: Երրորդ երեխայի դեպքում մենք արդեն խուճապի մեջ էինք՝ չգիտեինք ինչ անուն ընտրել: Այդ տարի երգչուհի Ադելի Hello երգն էր շատ հայտնի, ամուսնուս հետ նստած էինք, երբ տեսահոլովակը ցուցադրեցին, ամուսինս ասաց՝ միգուցե Ադե՞լ դնենք երեխայի անունը։ Ասացի` վատ անուն չէ: Այդ խոսակցությունն անցավ։ Երբ եկավ երեխայի ծնվելու պահը, կամուկացի մեջ էինք` ի՞նչ ընտրել, կես կատակ, կես լուրջ ասում էինք` Աղջիկ համար 3։), քանի որ անունը դեռ չկար: Հիվանդանոցից դուրս գրվելիս հասկացանք, որ այդքան անունների մեջ Ադելն ամենից շատն է մեզ դուր եկել։ Կարծում եմ` այդ անունը կրող աղջիկը պիտի շատ հետաքրքիր անհատականություն լինի»,- նշեց Նարինեն:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք` ինքն ու ամուսինը չե՞ն մտածում արու զավակ ունենալու մասին։ «Մոտ ժամանակներս չեմ պլանավորում: Ինձ թվում է` այսքանը բավական է: Շատ ուրախ եմ, երջանիկ եմ ու փորձում եմ ամեն ինչ անել երեք երեխաներիս իմ պատկերացրած ձևով դաստիարակելու, կրթություն տալու, արժանի մարդ և երկիր մոլորակի համար արժանի քաղաքացի դարձնելու համար»,-ասաց նա ու հավելեց, որ դուստրերը եղբայր ունենալու խնդրանքով երբևէ չեն դիմել իրենց: Դերասանուհու խոսքով` աղջիկները շատ գոհ են իրենց իրականությունից, իսկ եղբայրներ շատ ունեն` աղջիկները մտերիմ են իրենց զարմիկների հետ:
Երեխաների դաստիարակության հարցում դերասանուհին ամենից շատ կարևորում է նրանց մեջ պատասխանատվության զգացումը զարգացնելը: «Ամեն երեխա ծնվում է իր բնավորությամբ, խառնվածքով ու տեսակով: Մենք կարող ենք ուղղակի ինչ-որ բաներ հղկել, ճիշտ ուղղորդել։ Ես, ունենալով երեք երեխա, տեսնում եմ, թե մեծը, միջնեկն ու փոքրը որքան են տարբերվում իրարից: Իհարկե, կան ընդհանուր հատկություններ, որ նույնն են, բայց բնավորության, խառնվածքի, ձգտումների առումով շատ տարբեր են: Ես փորձում եմ իրենց համար ստեղծել այնպիսի դաշտ, որ գտնեն սեփական հետաքրքրությունը, այդ իսկ պատճառով իրենք տարբեր խմբակների են հաճախում՝ նկարչություն, գեղարվեստական մարմնամարզություն և այլն: Օրինակ՝ Անին դաշնամուրի է գնում, ինչն իրեն շատ է դուր գալիս: Երեխայի համար պետք է ստեղծես ընտրության հնարավորություն, հասկանաս, որն է ինքը նախընտրում ու թույլ տաս գնալ այն ճանապարհով, որով ուզում է»,-ասաց նա:
Դերասանական շնորհք Նարինեն ամենից շատ նկատում է փոքր աղջկա՝ Ադելի մեջ, թեև նշում է, որ այդ տարիքում, գրեթե, բոլոր երեխաներն էլ ունենում են նմանատիպ դրսևորումներ, քանի որ անկեղծ են ու ակտիվ: Դերասանուհին դժվարացավ առանձնացնել որևէ հարց, որ աղջիկներն իրեն ուղղել են այս ընթացքում՝ նշելով, որ հարցերն ու «ինչու»-ները, իսկապես, շատ են: Դրանց պատասխանները տրվում են մայր ու աղջիկներ մտերմիկ զրույցների ընթացքում, որոնք պարբերաբար լինում են իրենց ընտանիքում: «Գիշերը, երբ իրենք պառկում են քնելու, շատ ենք սիրում քննարկել օրվա իրադարձությունները, իրենց պարապմունքների, հարաբերությունների հետ կապված հարցերը, որպեսզի մեկը մյուսին չնեղացնեն»,-ասաց Նարինեն:
Մայրիկը նշեց, որ աղջիկներն ունենում են թեթև վեճեր, որոնք լինում են յուրաքանչյուր ընտանիքում, սակայն մայրիկի համար նվեր պատրաստելիս միասնական են։ Լինի ծննդյան օր, մարտի 8, թե ապրիլի 7, նրանք գեղեցիկ անակնկալ են մատուցում` իրենց ձեռքով պատրաստված բացիկով, բանաստեղծությամբ արտահայտելով մայրիկի հանդեպ սերը:
Նարինեի խոսքով` թեև երեխաների ծննդով ամուսինների միջև սերն ամրապնդվում է, միայն դա բավարար չէ: «Ամուսինների սերն ամենօրյա աշխատանք է` իրար հանդեպ պետք է ուշադիր լինեն, հոգ տանեն միմյանց մասին: Շատ անգամ հոգսերը, կենցաղը խանգարում են այդ ամենին, բայց պիտի կարողանաս այնքան հասուն, գիտակից լինել, որ այդ ամենը չխանգարի ձեր երկուսին, ինչու չէ, երբեմն, ռոմանտիկ երեկոներ անցկացնելու, ևս մեկ անգամ ասելու, որ սիրում եք իրար: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այն, ինչ ունեք, սկսվել է երկուսիդ սիրուց, որը պետք է պահպանել: Եվ երբ երեխան տեսնում է, որ հայրն ու մայրն իսկապես սիրում են իրար, իրենք էլ, ունենալով ընտանիքի այդ մոդելը, իրենց համար գտնում են նման մեկին, ում հետ կանցկացնեն իրենց կյանքը»,-ասաց դերասանուհին:
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով