«Ծիծեռնակ» ազգային–երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրները, հուզիչ պահն ու հետաքրքիր դրվագները
Ազգային-երաժշտական մրցանակաբաշխությունը Հայաստանում կրկին իրականություն է։ Տարիների դադարից հետո նախորդ տարի ՀՀ Մշակույթի նախարարությունն անցկացրեց «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը, որը 2018–ին կազմակերպվեց առավել մեծ մասշտաբով։ Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կայացած մրցանակաբաշխությունը երկրորդ շնչառություն բացեց հայկական շոու բիզնեսում, դասական և ժողովրդական երաժշտարվեստում։ Շատերը վստահ են` մրցանակաբաշխության առկայությունը կստիպի երգիչներին առավել լավ աշխատել` հաջորդիվ մրցանակների արժանանալու համար։ Tert.am Life-ը ներկայացնում է բոլոր հետաքրքիր դրվագները։
Այս տարի մրցանակներ հանձնվեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգերում։ Մրցանակների ժանրերը բաժանվել էին 3 ուղղության՝ ժողովրդական, դասական և մասսայական արվեստ։ Հիմնական մրցանակների հավակնորդներն իրենք էին հայտ ներկայացրել անվանակարգում առաջադրվելու համար։
Երեկոյի հանդիսավարները Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանն էին, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ Հայաստանում ամեն տարի կազմակերպվում էր ազգային–երաժշտական մրցանակաբաշխություն։ «Կռունկից» «Ծիծեռնակ» հասած հաղորդավարական զույգը հաճոյախոսություններ չէր խնայում միմյանց համար։ «Իմ կյանքի վերջին իրադարձություններից հասկացա, թե որքան կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ ինտելեկտ ունենա»,– Նազենիին հաճոյախոսեց Ավետը` հավանաբար, նկատի ունենալով «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպը։
Ավետ Բարսեղյանը նաև մրցանակակիր էր։ Նա և Ռիտա Սարգսյանը հատուկ մրցանակ ստացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» մանկական նախագծի համար։ Մրցանակը ստացավ Ավետը, նկատեց, թե որքան լավ է, որ Հայաստանում Առաջին տիկինը զբաղված է մանկական երգեր գրելով, ոչ թե քաղաքական ինտրիգներով և մրցանակը նվիրեց իր դստերը` Լուսեին, որպեսզի փոքրիկը մեծանա լավ երգերի ներքո։
Հատուկ մրցանակի արժանացավ նաև Սիրուշոն` արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար։ Երգչուհին անձամբ չստացավ մրցանակը, քանի որ այս պահին էլ «Արմատ տուր» համերգային շրջագայությամբ գտնվում է արտերկրում։
«Կյանք ու կռիվ» երգը Ռուսլան Ելիզյանի հետ կատարելուց հետո հատուկ մրցանակ ստացավ նաև Արթուր Գրիգորյանը։ Նրա մրցանակը հանձնող երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընդգծեց, թե որքան հպարտ է, որ այս մրցանակը հանձնելու հնարավորությունն իրեն է ընձեռվել։
«Ծափահարությունները և՛ ձեր, և՛ իմ կողմից պետք է նվիրենք հայ զինվորին։ Պետք է գնահատել զինվորներին և հասկանալ, որ այս գեղեցիկ տոները կայանում են միայն այն լավ պատճառով, որ մենք ունենք այդպիսի զինվորներ»,– ասաց Արթուր Գրիգորյանն ու նկատեց, որ զինվորների մասին հենց այնպես երգեր գրել պետք չէ։
Ինքը` Արթուր Գրիգորյանը հանձնեց «Տարվա լավագույն երգչի» մրցանակը։ Երբ հնչեց Էրիկի անունը, Գրիգորիչը նկատեց, փառք Աստծո, լավ երգիչ է։)
Էրիկը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։ «Շատ հուզված եմ։ Առաջին անգամ Ազգային մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեցի 2011–ին։ 7 տարի անց ես կրկին ստանում եմ այս մրցանակը։ Ամեն մրցանակը նոր ճանապարհ է։ Ես հուսով եմ, որ չեմ հիասթափեցնի ձեզ, իմ հանդիսատեսին։ Սա ձեր մրցանակն է, որովհետև առանց ձեզ ես չէի արժանանա այս մրցանակին։ Չէր լինի այս մրցանակը, եթե չլինեին այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ` հեղինակներ, գործիքավորողներ։ Սա նաև իմ ընտանիքի մրցանակն է, որովհետև առաջին հերթին նրանք են իմ կողքին։ Այս մրցանակը մի մարդունն է, ով վստահ եմ`հիմա դիտում է` Լանայինն է (Էրիկի նշանածը` Սվետլանան)»,– ասաց նա։
«Տարվա հիթ» ճանաչվեց Էդգար Էլբակյանի «Լուսին» ստեղծագործությունը, որը ներկայացնում են Գարիկն ու Սոնան։ Սա, թերևս, երեկոյի ամենահուզիչ պահն էր։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս անվանակարգում մրցանակը Արսեն Գրիգորյանի հետ հանձնում էր Լիլի Էլբակյանը։ Վերջինս չկարողացավ զսպել էմոցիաները, երբ ծրարի մեջ կարդաց «Լուսին» անունը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գարիկին և Սոնային այս երգի հրաշալի մեկնաբանության համար։ Երգը ծիծեռնակի պես թռավ, այն երգում են տարբեր տեղերում, նույնիսկ ճեմարաններում»,– ասաց Լիլին։
Գարիկը, որ առողջական խնդիրների պատճառով այս փուլում քիչ է երևում հանրային միջոցառումներին, ներկա էր արարողությանը։ Նա մի փոքր դժվարությամբ բեմ բարձրացավ, մրցանակը ստացավ ու հանձնեց Աննա Էլբակյանին։ «Շատ պարտավորված ենք։ Ցանկացած երգահան իր երգին երեխայի պես է վերաբերում ու լավագույնն է ցանկանում նրան։ Մենք ուրախ ենք, որ Էդգար Էլբակյան կրտսերի այս երեխայի համար ապահովեցինք դա։ Շատ հուզված ենք և ուզում ենք ասել, որ որտեղ այդ երգը հնչել և հնչելու է, միշտ նվիրված է Էդգարի մայրիկին` Աննա Էլբակյանին։ Ես և Սոնան ուզում ենք այս մրցանակը ևս հանձնել Աննա Էլբակյանին»,– ասաց Գարիկը, Սոնան էլ հավելեց. «Էդգար Էլբակյան, դու ապրում ես քո երգերում։ «Լուսինն» ու այս մրցանակն էլ դրա վառ ապացույցն են»։
Գարիկը մրցանակը հանձնեց Լիլի Էլբակյանին։ Դերասանուհին հուզված նկատեց, որ եթե Էդգարը ներկա լիներ, նույնը կաներ. «Քանի որ ինքն ապրում է, ես հավատում եմ, ինքը տեսնում է և ուրախանում այս ամենով»։
Ի դեպ, Գարիկն ու Սոնան առաջադրված է նաև «Տարվա լավագույն ռոք խումբ» անվանակարգում։ Այս մրցանակը, սակայն, ստացավ «Նեմրան»։ Գարիկն իրեն բնորոշ հումորով արձագանքեց դրան։ «Ուզում եմ շնորհավորել «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում մրցանակ ստացած «Նեմրային» և սրտանց ասել` չփոշմանեք։ Շատ ուրախ եմ ձեզ համար, ուրախությունից հանգստանամ, կշարունակեմ։) Տարվա հիթը, կարծում եմ, ավելի լավ մրցանակ է, առավել ևս, որ չի նշվում, թե որ տարվա»,– կատակեց երաժիշտը։
«Տարվա լավագույն երգչուհու» կոչմանն արժանացած Իվետա Մուկուչյանը լրագրողների հետ մրցանակի մասին խոսել չցանկացավ։ Նա լրագրողների ձեռքից բռնած դուրս հրավիրեց դիմահարդարման սենյակից։ Նրա պահվածքի նախապատմությունն այն էր, որ երգչուհուն դուր չէր եկել, որ ամիսներ առաջ Tert.am Life–ը նրան հարց էր ուղղել իր և Արամ MP3–ի համագործակցության դադարեցման մասին, մինչդեռ հարցը բացառապես աշխատանքային կոնտեքստում էր և եթե համագործակցության սկզբում երգչուհին պատրաստ էր խոսելու նախագծի մասին, նախագիծը դադարեցնելու դեպքում ևս պետք է պատրաստ լինի մենկաբանություն տալ։ Եթե անգամ, երգչուհին չի ցանկանում մեկնաբանություն տալ, նա չի կարող լրագրողներին պարտադրել իրեն հարց չտալ լայն քննարկման առարկա դարձած թեմայի մասին։
Այսպիսով` ներկայացնում ենք «Ծիծեռնակ 2018» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին։
Հատուկ մրցանակ տրվեցին
Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» նախագծի համար
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ Համահայկական նվագախումբ նախագիծը լավագույնս իրականացնելու համար
«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջին՝ «Մշակութային կանգառ» ծրագրի համար
Գայա Արզումանյանին` «Այայրի երկիր Արցախ» երգի համար
Արտակ Կիրակոսյանին` «Կրկին բեմում» համերգային նախագծի համար
Սիրուշոյին` Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և Ավետ Բարսեղյանին` «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ»
«Ջազի հայկական ասոցացիայի» նախագահ Կամո Մովսիսյանին` Հայաստանում ջազի տարածմանը խթանելու համար
Հանրային հեռուստաընկերությանը` մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար
Հակոբ Հակոբյանին և Արմեն Հովհաննիսյանին` « Տարվա հայտնություն» դառնալու համար
Արթուր Գրիգորյանին` հայ երգարվեստում ունեցած ներդրման համար
Դասական ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին
Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական կամերային երգչախումբ
Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ անվանակարգում) - Լիպարիտ Ավետիսյան
Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող (գործիքային անվանակարգում) - Դիանա Ադամյան (ջութակ)
Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ - Հայկ Մելիքյան
Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Վերդի «Ռեքվիեմ»
Ժողովրդական ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին
Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ անվանակարգում) - Վարդան Բադալյան
Ժողովրդական ժանրում տարվա լավագույն երաժիշտ-կատարող՝ (գործիքային անվանակարգում) - Նորայր Գաբրիելյան (դուդուկ)
Ժողովրդական ժանրում տարվա լավագույն ալբոմ - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
Ժողովրդական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ - Կամո Սեյրանյան – «Դուդուկի մեծարման երեկո»
Մասսայական ժանրի անվանակարգերում հաղթող ճանաչվեցին
Մասսայական ժանրում տարվա լավագույն ռոք խումբ - «Նեմրա»
Մասսայական ժանրում տարվա լավագույն փոփ խումբ - Արցախի ձայներ
Մասսայական ժանրում տարվա լավագույն ալբոմ – «Յելոու սթոունս»
Մասսայական ժանրում տարվա լավագույն տեսահոլովակ – Հայկո – «Սիրո հավերժ քաղաք», ռեժիսոր Արամայիս Հայրապետյան
Մասսայական ժանրում տարվա լավագույն դուետ - Արամ MP3 և 3.33 – «Սկսում ենք»
Մասսայական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ - Հայկո – «Սիրո հավերժ քաղաք»
Մասսայական ժանրում տարվա հիթ – Գարիկ և Սոնա – «Լուսին»
Մասսայական ժանրում տարվա լավագույն երգիչ – Էրիկ
Մասսայական ժանրում տարվա լավագույն երգչուհի – Իվետա Մուկուչյան
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով