Նազենի Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում»
Կանացի զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ. կանանց միամսյակի շրջանակում «Նարցիս» վերնատանը հավաքվել էին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գործունեությանը հետևող, նրա արվեստի երկրպագու կանայք՝ մեկ օր սիրելի արտիստի հետ անցկացնելու համար: Լրագրող Վարդ Սիմոնյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասնակիցների թիվը սահմանափակ էր։
Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանն ու ֆիքսել հետաքրքիր պահերը:
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո միջոցառմանը ներկա կանայք շփվեցին Նազենիի հետ, լսեցին նրա մտքերն ու կարծիքը տարբեր խնդիրների վերաբերյալ, փոխանակվեցին իրենց մտքերով և հաղորդավարուհուն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
«Ես ազնվորեն կարծում եմ, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք այնքան լեցուն ու բազմաշերտ մեկն է, որ ես պետք է նրանց հարցեր տամ ինչ-որ բան սովորելու, ինձ հետ տանելու համար։ Իմ խորին համոզմամբ` միակողմանի հարց ու զրույց չի լինում, այսինքն` ցանկացած ճշմարտություն դառնում է ակնհայտ ու հղկվում է իր կյանքի մեջ, երբ երկկողմանի է քննարկված: Այսօր առավոտյան պատարագի էի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Տեր Զաքարիան ամեն անգամ փրկում է ինձ իմ խորը սթրեսներից: Նորից հանդիպեցի նրան, հարցրեց` ոնց ե՞ս, Նազենի ջան, պատասխանեցի` լավ եմ, փառք Տիրոջը, Տեր հայր, բայց էլ չեմ դիմանում, բարկությունս ինչ-որ շատ է խեղդում այս Պահքի ընթացքում, ասաց` ոսկին կրակի միջով է անցնում։ Պատմեց, որ մի անգամ իմաստուն հայրերից մեկն այսպես է ասել մահից առաջ տանջվող, կյանքում շատ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ես կարծում եմ` ճշմարտություն էլ պետք է կրակի միջով անցնի, որ վերջում դառնա լիարժեք ձևավորված լույս տվող մի բան, որից արդեն մարդիկ կսնվեն էներգետիկապես, գիտելիքապես»,-ասաց Նազենին:
Հանդիպման ժամանակ Նազենին ներկաներին հորդորեց իրենց ազատ զգալ ինչպես հարցեր տալու, այնպես էլ նկատողություններ անելու հարցում՝ նշելով, որ դա ևս կարևոր է իր համար: Անդրադառնալով հարցին, որ կնոջ կերպարը շատ են շահարկում մեդիատիրույթում, գովազդներում, Նազենին նկատեց, որ դա այն պարզ պատճառով է, որ կինը վառ կերպար է, անկախ նրանից, թե ինչպես են իրեն ներկայացնում:
«Շահարկվում են այն կանայք, ովքեր որոշում են շահարկվել։ Իհարկե, հարցը կա, շատ տխուր վիճակում ենք,երիտասարդները թիրախային կետում են: Երբ նշաձող ես դնում, որ մարդն ամեն առավոտ տանից դուրս գալիս, դասի գնալիս պետք է լինի Քիմ Քարդաշյանի դեմքով` մազերը սարքած, դեմքը հաստ շպարով, այդ, այսպես կոչված, նշաձողը ծանրանում է բոլորիս ուսերին։ Ուզենք, թե ոչ, երբ գնում ենք անգամ եկեղեցի` պատարագի, կարգի ենք բերում մեզ, որովհետև հեռախոսային դարաշրջանում ինչ-որ մեկը կարող է նկարել քեզ, իսկ դու չես ուզում պատմության կամ ինտերներտային մեծ տարածության մեջ մնալ տգեղ, չխնամված, տխուր: Ցավոք, մենք հայտնվում ենք այդ շրջապտույտի մեջ»,-ասաց Նազենին:
Կանանց «անուղեղ» ներկայացնող գովազդային հոլովակները դերասանուհին վիրավորական որակեց և ասաց, որ դրանք ընդհանրապես չի դիտում` չնայած հեռուստատեսային աշխատանքով զբաղվելուն: «Վերջերս ֆեյսբուքում գովազդային մի պաստառ էին քննարկում, որում հարսի զգեստով նիհար աղջնակ էր, մարզասրահի գովազդ էր, որի համաձայն, եթե ուզում ես քո կյանքում ամեն ինչ լավ լինի, քեզ դնես քո երազանքի աղջկա տեղը, պետք է նիհարես: Մենք կարող ենք սա դիտարկել իբրև շատ բացասական մի բան, ինչո՞ւ ենք որոշում, որ նիհար լինելն է լավ։ Իհարկե, մյուս կողմից, եթե շատ անկեղծ լինենք և գնանք ոչ շատ վաղ անցյալ, խորհրդային մտածողությամբ մարդկանց մեջ շատ չաղ մարդիկ չկային։ Ես չեմ ասում` չաղը վատ է: Դա ընդամենը ֆիզիոլոգիա է։ Ես ունեմ ազգականներ, որոնց չաղության համար խելագարվում եմ, ունեմ ընկերուհիներ, որոնք թմբլիկ են ու չեմ ուզում, որ նրանք նիհարեն, որովհետև նրանց ամբողջ համուհոտը դրա մեջ է։ Ո՞վ է ասել, որ գեղեցկությունը նիհարության մեջ է»,-ասաց նա:
Նազենին ընդգծեց, որ մեր հասարակության մեջ կանայք բավականին ակտիվ են, տարբեր պետական օղակներում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: «Կանայք բավականին լուրջ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, լուրջ մարկետոլոգներ են, բայց կանանց հիմնական մասը չունի իր անձի որակի ինքնագիտակցությունը, այ սա է խնդիրը»,– նկատեց նա:
Հանդիպման մասնակիցները խոսեցին բարձրագույն կրթություն ստանալու, աշխատաշուկայում կանանց ներգրավման, զբաղվածության խնդիրների մասին: Նազենին կարծում է, որ յուրաքանչյուր կին ազատ պետք է լինի սովորել–չսովորելու կամ աշխատել–չաշխատելու հարցում:
«Ես շուտով կլինեմ 36 տարեկան: Իմ ամբողջ գիտակից կյանքում՝ 15 տարեկանից աշխատում եմ: Ես տեսել եմ իմ մայրիկին, ով աշխատել է ընդհուպ մինչև իր մահը: Մայրս 60 տարեկանում մահացել է աշխատավայրում: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Չեմ կարծում, որ որևէ մեկն իմ փոխարեն կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում: Վիճակագրությունը արհեստական բան է, եթե կինը որոշում է չսովորել, դա նրա ազատ ընտրությունն է, եթե, իհարկե, նրա ազատ ընտրությունն է։ Կիսատ, թերի, անհասկանալի կրթություն ստացած կինը ավելի զզվելի է, քան անկիրթ կինը, որն ուղղակի իր գենի բնազդով է ապրում: Դա ավելի բարոյական ու ազնիվ է: Նկատի ունեմ, մենք ո՞ր դիտանկյունից ենք նայում հարցին և ո՞վ է որոշել, որ երեք դիպլոմ ունեցող կինը լավն է, բարոյական է կամ ճիշտ ընտանիք է վարում, ո՞վ է դա որոշել, որտե՞ղ է դա գրված»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօր կրթություն ասվածը չափազանց հարաբերական է:
Դերասանուհին նկատեց, որ ծիծաղելի է դիպլոմի կազմի գույնով ապրելը։ Որևէ աշխատատեղ իրենից չի պահանջել դիպլոմի առակայություն։ Հայ կանանց ֆենոմենի, հայ ընտանիքի, կարծրատիպերի, ավանդական և արդիական արժեքների շուրջ հետաքրքիր քննարկումը երկար տևեց՝ ներկաներին հնարավորություն տալով անցկացնել մեկ օր Նազենիի հետ:
Մանրամասները` տեսանյութում.
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)