Աշոտ Հակոբյանը` «Կայարանում» նկարահանվելու, անձնակազմի հետ հարաբերությունների և ընտանիքի մասին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանը վերջերս սկսել է նկարահանվել «Կայարան» հեռուստասերիալում։ Թեև դերասանն առաջին անգամ չէ համագործակցում ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ, նրա մուտքը այս նախագիծ որոշվեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալում ունեցած դերակատարումից հետո։ Դերասանը Tert.am Life–ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել նոր աշխատանքի, թատերական գործունեության և ընտանիքի մասին։
«Պրոդյուսեր Ելենա Արշակյանի և ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի առաջարկով «Կարմիր բլուրում» խաղացի Արտաշես Ալեքսանյանի կերպարի` Էդիկի երիտասարդությունը։ Կերպարն ինձ համար շատ կարևոր էր, հասկանում էի, որ կերպարի մեկնարկն եմ տալիս։ Շատ պատասխանատու էր խաղալ այդ դերը, որովհետև կերպարը խաղալ շարունակելու էր վաստակաշատ դերասան Արտաշես Ալեքսանյանը։ Պիտի կարողանայի բավարարել մարդկանց, որպեսզի չմտածեին, երբ են վերջանալու այս սերիաները, որպեսզի տեսնեն ավագ սերնդի դերասաններին։ Շատ լավ թիմ էր ձևավորվել, որի հետ օր ու գիշեր աշխատել ենք, արդյունքում` արձագանքները դրական էին։ Այս դերը մարմնավորելուց հետո Ելենան առաջարկեց շարունակել աշխատել իրենց թիմի հետ «Կայարանում»։ Սիրով համաձայնեցի, որովհետև Ելենայի հետ վաղուց եմ համագործակցում, ճանաչում եմ թիմին, գիտեմ նրանց պրոֆեսիոնալ աշխատանքը: Ես շատ եմ կարևորում թիմային աշխատանքը»,– ասաց Աշոտը։
Դերասանը ոգևորությամբ է սկսել նկարահանվել «Կայարանում», քանի որ ներկայանում է տարբերվող կերպարով։ Աշոտն ավելի քան 10 տարի է, խաղում է թատրոնում, 2010 թվականից հանդիսանում է Պարոնյան թատրոնի խաղացանկային դերասաններից մեկը։ Այս ընթացքում թատրոնի բեմում իրարից շատ տարբերվող դերեր է խաղացել, իսկ ահա էկրաններին հիմնականում ներկայացել է բացասական դերերով։ «Կայարանն» այն քիչ նախագծերից է, որտեղ Աշոտը ներկայանում է դրական կերպարով։
««Կայարանում» կերպարս շատ տարբերվող է, ինչը շատ եմ կարևորում։ Եվրոպայից եկած բժիշկ է, որն աշխատանքի է անցել գյուղում, որովհետև իր կարիքը կա։ Շատ եմ կարևորում մեսիջը, որն ունի կերպարը. ասում է, եթե բոլոր լավ մասնագետները գյուղից գնան քաղաք, քաղաքից` արտերկիր, ի՞նչ է լինելու վերջում, ո՞վ է մնալու գյուղում։ Բժշկի կարծրատիպային կերպար չի` ակնոցով, ռուսական ակցենտով։ Մեծ հաճույքով եմ մարմնավորում, որովհետև ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք շատ կուզեի տեսնել ինձ շրջապատող մարդկանց մեջ»,– ասաց դերասանը, ում հերոսի սիրային գիծը զարգանում է գլխավոր հերոսուհու` Արփիի (Քրիստինա Կույումչյանի) հետ։
Աշոտի խոսքով` աշխատանքային նոր անձնակազմին հեշտությամբ է ինտեգրվել. «Շատ լավ անձնակազմ է։ Միանգամից հասկացա, որ նկարահանման հրապարակում ձևավորվել է փոքր ընտանիք։ Իմ մուտքը ռիսկային էր, որովհետև բարդ է մտնել մի ընտանիք, որը 2 տարի է` ձևավորված է, սակայն հեշտությամբ ինտեգրվեցի միջավայրին։ Շատ լավ մարդիկ են հավաքված թիմում, ռեժիսորը` Քաջայրն էլ ընկերս է»։
Տարիների ընթացքում թատրոնի դերասաններից շատերը հիմնական զբաղվածություն գտան հեռուստատեսությունում։ Աշոտը չի հրաժարվում հեռուստատեսային աշխատանքից, սակայն թատրոնի աշխատանքն էլ չի անտեսում։ «Ես միշտ հավատարիմ եմ մնացել թատրոնին։ Չեմ ուզում փիլիսոփայել, սակայն ինձ չեմ պատկերացնում առանց թատրոնի։ Իհարկե, երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, բայց ամեն ինչ անում եմ, որպեսզի թատրոնի աշխատանքս չտուժի։ Չեմ ուզում տարանջատել, որովհետև որքան էլ իրարից շատ տարբեր, երկուսն էլ դերասանի մասնագիտությունն են, մեր բուհը կոչվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որովհետև դերասանի մասնագիտությունը երկու տեղում էլ լինելն է»։
Հեռուստատեսային աշխատանքների բերած հայտնիությունը Աշոտը շատ չի կարևորում։ Ասում է` իր համար ավելի կարևոր է, որպեսզի ոչ թե իր անունը հիշեն, այլ գործերը։ «Կարող ես լինել էկրանին, բոլորը տեսնեն, բարևեն, սիրեն, քո անունը հայտնի լինի, սակայն 2 օր անց չհիշեն` ինչ ես արել»,– նշեց նա։
Մերօրյա թատրոնի խնդիրները շատ են։ Աշոտը նկատեց, որ Հայաստանում դերասանը գնահատված լինելու խնդիր ունի, պետք է ուշադրություն դարձնել թատրոնի ներսին, ոչ թե շենքին, այն էլ` կողքով անցնելիս։ Չնայած բոլոր խնդիրներին, դերասանը փաստում է, որ ամեն ինչ մոռանում է, երբ հայտնվում է բեմում։ «Երբ բեմ ես բարձրանում, զգում ես բեմի աուրան, տեսնում ես հանդիսատեսին, միանգամից դառնում ես այն նվիրյալը, որը եղել ես ուսանողական տարիներին,– նշեց նա, այնուամենայնիվ, խոստովանեց, որ լինում են նաև հիասթափություններ։ – Ստեղծագործական անկում էլ ես ապրում, երբ, օրինակ, շատ ես ուզում պիես բեմադրել, սակայն մտածում ես` որքան կարող ես 4-5 տումբայով բեմադրություն անել, ռեկվիզիտներ են պետք, որոնք չես կարող ունենալ, որովհետև բառիս բուն իմաստով գրոշներ ես ստանում թատրոնից։ Դերասանը պիտի լինի գնահատված նաև գումարի առմամբ։ Ես չեմ ընդունում, երբ ասում են` դերասանը պիտի սոված լինի։ Ոչ մի մասնագետ չպիտի սոված լինի։ Ցավալի է, եթե 50 տարվա նվիրյալը պիտի մտածի` ինչպես է կոմունալ վճարելու։ Շատ լավ է, երբ նկարահանվում ես նաև հեռուստանախագծերում, դա էլ է մեր մասնագիտությունը, բայց նույն հաջողությամբ կարող ես լինել բեմում ու ստանալ նույն աշխատավարձը։ Դա շատ խորքային ու ցավալի խնդիր է»։
Դերասանին դուր չի գալիս նաև ոչ պրոֆեսիոնալների ներկայությունը ոլորտում։ «Թատերական աշխարհում շատերին թվում է` կարող են դուրս գալ բեմ ու խաղալ, մինչդեռ պիտի մի քիչ կարդան, ֆիլմեր դիտեն։ Տաքսու վարորդը կամ սուպերմարկետի վաճառողուհին քեզ տեսնում է, ասում է` չե՞ս հիշում, մենք կոլեգա ենք։ Շատ կարևոր է նաև, որ թատրոնում լինեն լավ պիեսներ, որովհետև դա է հիմքը։ Շատ կուզեի, որ թատրոնում բեմադրություններ անեն լավ ռեժիսորներ, որոնցից կարող ես շատ բան սովորել։ Այսօր այդ մասնագիտությունը որքան կա, այնքան էլ չկա։ Ես պետական թատրոնում եմ աշխատում, որտեղ ամեն մեկը բեմադրություն չի անում, սակայն ոլորտում կա այդ խնդիրը»,– նկատեց նա։
Աշոտի և լրագրող Արևիկ Իսաջանյանի դուստրը` Էմիլին, արդեն 3 տարեկան է։ Փոքրիկը շատ ակտիվ է, շատերն ասում են` դերասան է դառնալու։ Աշոտը ևս նկատում է դերասանական դրսևորումներ դստեր մեջ, թեև խոստովանում է, որ չէր ցանկանա դստերը տեսնել իր ասպարեզում։ «Հոգուս խորքում շատ կուզեի, որ աղջիկս դերասանուհի չլիներ, տղաս կարող է լինել, բայց ոչ աղջիկս։ Գուցե, աննորմալ բնավորություն ունեմ, բայց չէի ցանկանա, որ աղջիկս գիշեր–ցերեկ չունենար։ Որպես հայր` չէի ուզի սպասել, թե ինչպես է աղջիկս գիշերը ժամը 3–ին վերադառնում տուն, իսկ մեր մասնագիտության մեջ դա կարող է լինել։ Միաժամանակ, ես իմ երեխային երբեք չեմ զրկի սիրելի գործով զբաղվելու հնարավորությունից։ Եթե այս տարածքում է ունենալու վերելքներ, ինձ թույլ չեմ տա կտրել իր ճանապարհը, որովհետև ես շատ եմ սիրում իրեն։ Հիմա կոնկրետ չեմ կարող ասել` վաղն ինչ ճանապարհ կընտրի, սակայն երևում է, որ ակտիվ ուղի է ընտրելու։ Շատ ակտիվ է ու սիրում է ուշադրության կենտրոնում լինել»,– ասաց նա։
Դերասանը խոստովանեց, որ աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով ընտանիքը փոքր–ինչ տուժում է, ինքն էլ կարոտում է դստերը, սակայն կինը կարողանում է այնպես կազմակերպել օրը, որ ընտանիքով էլ ժամանակ անցկացնեն իրար հետ։ «Հաճախ տուն եմ գնում, երբ երեխաս քնած է, դուրս եմ գալիս, երբ դեռ չի արթնացել, բայց կինս կարողանում է ստեղծել առիթներ, որպեսզի օրվա ընթացքում երեքով ժամանակ անցկացնենք, հյուր կամ ժամանցի որևէ կենտրոն գնանք։ Հաճախ, երեխային ներկայացումների ենք տանում։ Իհարկե, դա այն ժամանակը չէ, որը կցանկանայի անցկացնել ընտանիքիս հետ, սակայն նախընտրում եմ այսօր չարչարվել, որպեսզի վաղը երեխաս լավ ապագա ունենա։ Դա կարևորում եմ նաև դաստիարակության տեսանկյունից։ Եթե երեխան տեսնում է, որ ծնողն աշխատում է, ինքն էլ է սովորում, որ վաղը պիտի աշխատի ու իր աշխատած հացն ուտի»,– նկատեց դերասանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ մի աղջիկ ունի, սակայն նշեց, որ կցանկանար որդուն տեսնել իր ասպարեզում, արդյոք տղա ունենալու մեծ ցանկություն ունի, Աշոտը պատասխանեց. «Շատ եմ սիրում աղջկաս։ Որևէ ծնող չի կարող բացատրել, թե որքան է սիրում իր երեխային։ Եթե երկրորդ երեխաս էլ աղջիկ լինի, շատ կուրախանամ։ Երեխաները մնում են երեխաներ, սակայն կցանկանայի նաև տղա ունենալ, որը թև ու թիկունք կլիներ ինձ։ Կարծում եմ` աղջկա համար էլ լավ է եղբայր ունենալը։ Ամեն դեպքում, դա ինձ համար սևեռուն միտք չէ, ինչպես Աստված կամենա, այնպես էլ կլինի։ Դեռ չենք պլանավորում երկրորդ երեխա ունենալ»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով