Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, ոչ միայն շնորհավորանքներ լսեցին, այլև կատարված աշխատանքի համար շնորհակալություն ստացան թատերարվեստի մի շարք ներկայացուցիչներ: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին երևանյան և մարզային թատրոնների դերասաններ, դրամատուրգներ, բեմանկարիչներ, թատերական ասպարեզին այս կամ այն կերպ առնչվող մարդիկ:
Tert.am Life-ը ներկա է գտնվել միջոցառմանն, ֆիքսել հետաքրքիր պահերն ու բոլոր մրցանակակիրներին:
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխության սկզբում մեծ էկրանին ցուցադրվեց Ալեքսանդր Գրիգորյանի մտորումների մասին պատմող տեսաֆիլմ: Մրցանակաբաշխության հաղորդավարները Լուիզա Ներսիսյանն ու Վիգեն Ստեփանյանն էին:
Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը, ողջունելով թատերարվեստի ներկայացուցիչներին, շնորհավորեց նրանց՝ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով. «Իհարկե, կուզեի, որ այսօր շատ ավելի տոնական լիներ, դահլիճում նստած մարդիկ լինեին առնվազն փողկապով, բայց կարծում եմ` յուրաքանչյուր տարի մենք կարձանագրենք շատ ավելի բարձր տրամադրություն, և այդ լավ տրամադրությունը մեզ կբերի նաև տոնական մթնոլորտ: Կարծում եմ` համամիտ եք ինձ հետ, որ թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիր, երազի հայրենիք: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,-ասաց Ամիրյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր ելությում նշեց, որ այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր, երիտասարդ ստեղծագործողներ. «Մեր թատերական երիտասարդությունը փայլուն հանդես եկավ վերջին տարիներին: Մենք ունեցանք հետաքրքիր աշխատանքներ` թե՛ բեմադրություններ, թե՛ դերակատարումներ, թե՛ ձևավորումներ, ինչի համար շատ ուրախ եմ։ Արդեն իրենց հաստատած երիտասարդներից հետո գալիս է նոր սերունդ, գալիս են հետաքրքիր մտածողություն ունեցող մարդիկ, և հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել, քան տեսանելի է»:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակին արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման մեջ Ջուլիայի դերակատարման համար: Tert.am Life-ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ ինքը տարիներ շարունակ ներկայացված է եղել «Արտավազդ»-ի տարբեր անվանակարգերում, այս առումով ռեկորդակիր է:
«Մի քանի անգամ որպես երիտասարդ դերասանուհի եմ ներկայացվել, մի անգամ ստացել եմ «Երիտասարդ դերասանուհի» մրցանակը, հետո «Երկրորդ պլանի լավագույն դերակատար», հիմա արդեն «Լավագույն դերասանուհի», ինչի համար շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ ժյուրիի կազմին, շնորհակալ եմ իմ ռեժիսորին, իմ թատրոնին, որ միշտ իմ կողքին է, և ավելի պարտավորված այսուհետև պիտի բեմ բարձրանամ»,-ասաց Տաթևը:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու դերասանների` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը` «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ, որ իր համար, իսկապես, անակնկալ էր իր համար մրցանակը ու առաջինն էր իր ստեղծագործական կյանքում:
«Պարտավորեցնող է, նաև շատ ոգևորող, որովհետև մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ ոգևորող բաներ շատ քիչ կան: Թե՛ հասարակությունը, թե՛ շրջապատող աշխարհը քիչ է ոգևորում մարդուն, և անընդհատ փորձում ենք ոգեշնչման աղբյուր վերցնել ինչ-որ տեղից»,-ասաց նա: Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհին ցանկություն չունի մշտական բնակության տեղափոխվել մայրաքաղաք և այստեղ ծավալել մասնագիտական գործունեություն: «Հետաքրքիր նախագծերին մասնակցելու համար, ժամանակ առ ժամանակ, գալիս եմ, բայց Գյումրին արվեստների մայրաքաղաք է, ու ես ինձ ավելի լավ եմ զգում արվեստի, քան ՀՀ մայրաքաղաքում»,- նկատեց նա:
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նարեկ Բաղդասարյանը` «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:
Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ, որը հանձնեցին Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն ու որդին: Այն տրվեց դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին` «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար: Նարինեն, հազիվ զսպելով հուզմունքը, նկատեց, որ դահլիճում շատերն են եղել թատերական գործունեության ընթացքում իր ուսուցիչները և առանձնացրեց, հատկապես, Ալեքսանդր Գրիգորյանին:
«Երբ ընդունվել էի Ալեքսանդր Գրիգորյանի կուրս, ինձ միշտ հարցնում էին՝ դու նրան բարեկա՞մ ես, ես շարունակ ասում էի՝ չէ, բայց վերջերս հասկացա, որ այո՛, մենք հարազատներ ենք, որովհետև Ալեքսանդր Գրիգորյանը ամեն վայրկյան իմ կողքին է եղել: Նա գիտեր իմ ապրումները, նույնիսկ, իր վիրահատության հաջորդ օրը եկել էր իմ պրեմիերային, որովհետև պարտադիր պետք է ներկա լիներ»,- վերհիշեց Նարինեն:
Այս տարի խրախուսական մրցանակներ հանձնվեցին թատերարվեստում իրենց առաջին քայլերն արած ու արդեն հաջողություն գրանցած երիտասարդ դերասանների: «Արտավազդ» դեբյուտ դիպլոմների արժանացան Հռիփսիմե Նահապետյանը, Լաուրա Ստեփանյանը, Հարութ Մելիք-Բեկյանը և Պապ Իսպիրյանը:
«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը և Արմեն Սանթրոսյանը:
Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների միության ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեցին Նորա Գրիգորյանը՝ «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը՝ «Անասնաֆերմա» ներկայացումների համար:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը և Տաթև Հովհաննիսյանը՝ «Չափն ըննդդեմ չափի» ներկայացման համար:
«Լավագույն մանկական ներկայացում» ճանաչվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյանի «Փոքրիկ ուրվականը»:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:
«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Քնարիկ Զաքարյանը՝ «Վատ տղաներ» ներկայացման համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում եղել են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը:
Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնը կանցկացվի նաև Գորիսում՝ մարտի 29-ին:
Անահիտ Հակոբյան
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից