Մարբի. «Երաժշտությունն ապրելակերպ է»

15:10 • 27.03.18



 

Երգչուհի Մարբին` Մարինե Հակոբյանը, ծնվել է Ստեփանակերտում, որտեղ էլ սկսել է առաջին քայլերը։ Մանուկ հասակից հաճախել է երաժշտական դպրոց։ Հետագայում եկել է Երևան, ընդունվել Կոնսերվատորիա, այսօր արդեն հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարը։

 

Նրա բեմական անունը` Մարբի, ստեղծվել է ակնթարթորեն, երբ ընկերական զրույցներից մեկի ժամանակ մտածում էին` ինչ անուն ընտրել, որպեսզի լինի հնչեղ ու թեթև։ 

 

Tert.am Life–ը երիտասարդ երգչուհու հետ զրուցել է անցած ճանապարհի, երաժշտական ուղու և կյանքը գեղեցիկ ապրելու բանաձևի մասին։

 

–Մարբի, 17 տարեկան աղջկա  համար որքանո՞վ էր բարդ Ստեփանակերտից միայնակ գալ Երևան ու փորձել քայլեր անել երգարվեստում։

 

– Դա և՛ բարդ էր, և՛ թեթև։ Նոր ինֆորմացիաներն իրենց մեջ  միշտ բարդություն են կրում, բայց դա նաև հետաքրքիր է։ Հասկանում ես, թե ուր ես գնում, ինչի ես ընդունակ։ Ես միշտ փորձում եմ նոր բաներ սովորել։ Ինձ համար հետաքրքիր ընթացք էր։

 

 

–Կոնսերվատորիան տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է ունենում, սակայն ոչ բոլորն են կարողանում հաստատվել ոլորտում։ Ինչպե՞ս ստացվեց մուտքդ  երգարվեստ։

 

–Երբ ավարտեցի, արդեն համագործակցում էի Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո սկսեցի համագործակցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սկսվեցին համագործակցությունները, ակումբային համերգները։ Համագործակցություններ  ունեցա պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, որտեղից էլ սկսվեց ճանապարհս։ Հուսով եմ` կանգ  չեմ առնի։

 

Երիտասարդ երգիչն ի՞նչ բարդություններ է ունենում այս ոլորտում։

 

–Բարդություն չի ունենա, երբ հասկանա` որն է իր ճիշտ ուղին, մտածելով քայլ անի։ Բարդ է, երբ ճանապարհն ինքնահոսի է։ Միայն  երգիչների դեպքում չէ այդպես, առհասարակ այդպես է։ Չեմ ուզում առանձնացնել արտիստին, որովհետև նա  մարդ է, որն ապրում է նաև բեմից դուրս։

 

– Թվում է` հեռուստատեսությունն է ամենամեծ ուժը, որը բերում է հայտնիության և պահանջարկ։ Հեռուստատեսությամբ քեզ հաճախ չենք տեսնում, սակայն ակումբային գործունեությունդ բավականին ակտիվ է։ Կարելի է ասել, գործում ես անդերգրաունդում։ Ինչպե՞ս կարողացար հասնել հակառակին։

 

–Ամեն ոլորտ ունի իր բարդությունը։ Հեշտ չէ, գրեթե, ամեն օր 3-4 ժամ կենդանի նվագակցությամբ երգել։ Ակումբային ելույթները անմիջական կոնտակտ են պահանջում հանդիսատեսի հետ։ Դժվար, թե բարդ, սա է մեր ճանապարհը։ Ես եմ ընտրել այս ուղին։ Ես գիտեի, որ պահանջարկն այդքան մեծ չի լինելու, բայց որակով է լինելու։ Ես գնում եմ դեպի գեղեցկություն, որակ, իսկ քանակը կարևոր չէ։ Հեռուստատեսությունը քանակ է ապահովում, ինձ համար կարևոր են որակական հատկանիշերը։

 

Կարծում եմ` մենք կարողացանք հայտնիություն ձեռք բերել ժանրային ընտրության, երգացանկի, հետաքրքիր  լուծումների շնորհիվ։ Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեզ, ինչը զարմանալի է, միաժամանակ, ուրախալի։ Ես համարում եմ, որ երաժշտությունն ապրելակերպ է։ Վերջին տարիներին այսպիսի ապրելակերպն ավելի տարածված է դարձել։ Գուցե, ընդհանուրի մեջ նրանք քիչ են, բայց էլի լավ է։

 

 

–Ջազ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է, սակայն  հասարակության մի մասի համար պարզապես նորաձև է դարձել ասել, որ ջազ է լսում, իրենց միջոցառումն անցկացնել ջազ երաժշտության ներքո։

 

–Չեմ հերքի, իսկապես, կա այդպիսի բան։ Ջազը որակական սեգմենտ է կրում իր մեջ։ Մի քիչ թիթիզ է դարձել, բայց էլի վատ չէ։ Ամեն դեպքում տենդենց է, գուցե և կեղծ, բայց նշանակում է` մարդիկ իրենց մեջ հասկանում են, որ դա լավ է։ Գուցե, չեն ընկալում, բայց փորձում են մոտ լինել այս երաժշտությանը։

 

–Քեզ հաճախ ներկայացնում են որպես ջազ երգչուհի, սակայն տարբեր ժանրերում ես ստեղծագործում։ Ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ։

 

–Ես ու իմ բենդը մշակումներ ենք  անում տարբեր ժանրերում` ֆոլկ–ջազ, ֆյուժըն, ֆանկ, բլյուզ, փոփը` միքս լուծումներով։ Ես ինձ համարում եմ միքս երգչուհի, բայց այդ ամենը համակցված է` ազատություն է, այդ իսկ պատճառով, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում այս ժանրերում։

 

–Դու և բենդդ ելույթների ժամանակ ավելի շատ «քավըր»–ներ եք ներկայացնում։ Սեփական երգացանկը համալրելու և միայն ձեր երգերով ներկայանալու ցանկություն չունե՞ք։

 

–Ակումբային կյանքով ապրելիս  պետք է հաշվի առնես նաև հանդիսատեսի ցանկությունները, սակայն նորություններն էլ միշտ հնչեղ են, հետաքրքիր լուծումները միշտ լավ են ընկալվում։ Հիմա աշխատում ենք մեր հեղինակային երգերը շատացնելու ուղղությամբ։ Մի քիչ դանդաղ, բայց առաջ ենք գնում։ Անշուշտ, նպատակը հեղինակային ստեղծագործություններով ներկայանալն է, որպեսզի տարբերվող լինենք։

 

 

–Պարբերաբար հանդես ես գալիս նաև արտերկրում։ Դրսում ինչպե՞ս են ընդունում երաժշտությունդ։ Լսարանների միջև ի՞նչ տարբերություններ կան։

 

–Արտերկրում մասնակցում եմ միջոցառումների, փառատոնների։ Շուտով պատրաստվում եմ գնալ Նյու Յորք։ Ապրիլի 22–ին Times Square–ում կկայանա Armenian Genocide Commemoration–ը, որի ժամանակ կերգեմ նաև ես։ Արտերկրում միշտ հետաքրքրությամբ են լսում քո մշակույթի հնչյունները, հատկապես, փառատոնների  ժամանակ։

 

–Այժմ շատ երգիչներ են փորձում նոր մշակմամբ ներկայացնել ազգային երաժշտությունը։ Դու և քո բենդը ևս ունեք այդպիսի ստեղծագործություններ։ Որքանո՞վ ես կարևորում դա։

 

–Նորաձևության մեջ էլ տեղ գտան էթնիկ լուծումները, երաժշտության մեջ էլ։ Դա շատ լավ է ազդում մեզ վրա. վերադառնում ենք ակունքներ, միաժամանակ,  մոդեռն ենք։ Մեզ մոտ այդպիսի գործերը դեռ քիչ են, բայց իրենց տեղն ունեն մեր երգացանկում։

 

–Մարբի, փառատոնների ներկայանում ես, սակայն քեզ մրցութային երգչուհի չես համարում։ Ինչո՞ւ։

 

–Մրցույթների սիրահար  չեմ։ Չեմ սիրում, երբ երաժշտությունն իր մեջ մրցութային տարր է կրում։ Սա սպորտ  չէ, տեխնիկա չէ, զգացողություն է, իսկ զգացողությունը չես կարող գնահատել, ասել` սա լավ էր, սա` ոչ։

 

 

–Ամեն դեպքում, այդ զգացողությունը վերածվում է բիզնեսի, քանի որ այն պահելը թանկ հաճույք է։ Եթե մրցույթի վերածելուն դեմ ես, ինչպե՞ս ես վերաբերում երաժշտությանը` բիզնես տեսանկյունից։

 

–Այժմյան ժամանակաշրջանում բիզնես հասկացողությունը ամեն ոլորտում է։ Դու աշխատում ես բրենդդ զարգացնելու ուղղությամբ, բրենդդ էլ աշխատում է քեզ համար։ Բիզնեսից հեռու լինել չենք կարող։ Կյանքի կառուցվածքն է այդպիսին` ամեն ինչն է դարձել բիզնես։ Պետք է փորձենք այլ կերպ մոտենալ դրան։ Լինելով երաժշտության մարդ` փորձում եմ, գոնե, այնպես անել, որ երաժշտությունը չտուժի բիզնեսի պատճառով։ Ես փորձում եմ պահել շահութաբերությունը, սակայն  այնքան չգնալ շահույթի հետևից, որ իմ երաժշտության որակը տուժի։ Ես երբեք չեմ գնա կոմերցիայի հետևից, չեմ էլ կարող։

 

–Չե՞ս վախենում «երբեք» արտահայտությունից։

 

–Այս պարագայում` ոչ։ Գիտեմ, որ չեմ կարող։ Եթե մինչև հիմա չեմ արել, ուրեմն չեմ էլ անի։

 

–Քո երաժշտությունը որքանո՞վ է շահութաբեր քեզ համար։

 

–Ծանր է պատասխանել։ Ցանկացած երաժշտի համար ավելի շահութաբեր է հանդիսատեսի ուշադրությունն ու ջերմությունը, մնացած բաները ֆիկտիվ են։ Իմ երաժշտությունը շահութաբեր է այնքանով, որ ես իմ ժամանակը գեղեցիկ եմ ծախսում, իսկ ժամանակն ամենաթանկն է։ Երբ այն գեղեցիկ է անցնում, դու արդեն շահում ես։

 

 

–Ավելի հաճախ լինում ես ակումբային փոքրիկ բեմերում, սակայն երգչի ուղին դեպի մեծ  բեմ է գնում։ Որտե՞ղ ելույթ ունենալիս ես քեզ ավելի լավ զգում։

 

– Երաժշտությունն ինքնին էմոցիոնալ է։ Ելույթի տեղը կարևոր չէ։ Բեմում դու մոռանում ես` այն մե՞ծ է, թե` չէ, ովքեր են քեզ նայում։ Ակումբում ելույթ ունենալն ավելի բարդ է` շատ մոտ կոնտակտ կա, որը ենթադրում է անկեղծություն, ազատություն։

 

Ես ամեն ակումբ չեմ գնա երգելու։ Ես ընտրում եմ այն տեղերը, որտեղ որակը գնահատվում է, իմ երաժշտական ուղղվածությունն է թելադրում ինձ` ուր գնալ։

 

Մեծ բեմերում էլ եմ հանդես գալիս։ Վերջերս շատ եմ ունեցել համերգներ` շրջագայության մեկնեցինք Ռուսաստան, մասնակցեցի «Երևան Ջազ ֆեստին», Գարի Քյոսայանի համերգին և այլն։

 

–Գրեթե, ամեն օր երգելը ինչքանո՞վ է բարդ։

 

–Երբ ամեն օր բեմում ես, չես հասցնում հասկանալ բացթողումներն ու առավելությունները։ Երբ երգելուդ մեջ դնում ես գաղափարախոսություն, ընթացքը հեշտանում է, սակայն շաբաթը մի քանի օր դժվար է զարմացնել հանդիսատեսին։ Պետք է բալանսը պահես` պարբերաբար նորություններ ներկայացնելով։

 

–Ի՞նչ նորություններով կներկայանաս հանդիսատեսիդ առաջիկայում։

 

–Հիմա աշխատում եմ երգերի, ձայնագրությունների վրա։ Ցանկալի է, որ աշխատանքը դանդաղ է առաջ գնում, բայց դա համերգային ակտիվության պատճառով է։

 

 

–Երգչի համար շատ կարևոր է ոչ միայն երգերի ընտրությունն ու մատուցումը, այլև ներկայանալի լինելը։ Քո ոճով ինքդ ես զբաղվում, թե՞ համագործակցում ես դիզայներների հետ։

 

–Եթե բեմում կին է, պետք է  կանացի լինի։ Իմ ոճով ես եմ զբաղվում։ Իհարկե, համագործակցում եմ դիզայներների հետ, սակայն դա էլ է իմ ընտրությունը։ Ես երբեք չեմ անի այն, ինչ ինձ դուր չի գալիս։

 

–Բեմում կարևոր է նաև գայթակղիչ լինել։ Ո՞րն է քեզ համար բաց ներկայանալու սահմանը։

 

–Ազատությունը չպիտի շփոթել վուլգարության հետ։ Ամեն ինչ պետք է լինի սիրուն և կանացի։ Հանդիսատեսն ինձ չի տեսնի վուլգար կերպարներում։ Երգիչը պիտի ներկայանալի լինի ոչ միայն բեմից, այլև առօրյայում։ Վուլգարությունը միայն հագուստը չէ։  Երգիչը կյանքի ոճ է թելադրում նաև առօրյայում։ Հանրային մարդն իր վրա մեծ պատասխանատվություն է կրում` իրենից սովորում են, պետք է մաքսիմալ ճիշտ ներկայանա։

 

Ո՞րն է կյանքի քո ոճը։

 

–Գեղեցիկ ապրելը։ Ամեն  ինչ պետք է սիրուն ու ներդաշնակ տեսնել։ Պետք է սիրուն  ուտել, սիրուն հագնվել, սիրուն խոսել, սիրուն վայրեր հաճախել։) Դա ամենակարևորն է։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:00 • 23/06

Անահիտ Սիմոնյանն ԱՄՆ–ում նշում է 31–ամյակը

15:45 • 23/06

Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է

15:18 • 23/06

Շվեյցարական արխիվներից մոտ 3000 նյութի հիման վրա ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մարդասիրության վկաները» գիրքը

13:31 • 23/06

«Նկարիչը մշտապես ունենում է ոգեշնչվելու առիթ». Նկարիչների միությունում բացվեց Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը

19:30 • 22/06

«Շանթ TV»-ի 24-ամյակի հետաքրքիր դրվագները

17:20 • 22/06

«Կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ». Մարիա Չանդիրյանը` անձնական կյանքի, Out Dance-ում նկարահանվելու և երազանքների մասին

13:35 • 22/06

PROJECT LA–ը ներկայացրել է Who Shall I Meet ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

13:14 • 22/06

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ԱՄՆ մեկնելու առիթն ու կրտսեր որդու հուզիչ արձագանքը ծնողների հետ հանդիպմանը

11:50 • 22/06

«Մարդիկ չեն պատկերացնում, որ ես մեծացել եմ». Լիդուշիկը՝ ոճային փոփոխությամբ ներկայանալու և ավարտական քննությունների մասին

18:00 • 21/06

«Հենց դադարի այդ ոգևորությունը, ես կփոխեմ աշխատանքս». Լուիզա Ներսիսյանը նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին

17:15 • 21/06

«Միգուցե նորից ամուսնանամ». Լիանան` իրենից 10 տարով փոքր ամուսնուց բաժանվելու և որդու հետ նրա հարաբերությունների մասին

16:50 • 21/06

«Ոսկե դպրոց» սիթքոմի անսպասելի ավարտն ու երրորդ եթերաշրջանում սպասվող զարգացումները

15:23 • 21/06

«Էլենի օրագիրն» ավարտվում է. սցենարիստը` հանգուցալուծման և երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին

13:57 • 21/06

«Այլևս չեմ կրկնի այդ սխալը». Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների հանգիստը Փարիզում

11:15 • 21/06

Մաշա Մնջոյանը` հայտնի ազգականի հետ կապված պատմության և նրա մատանիով ֆոտոշարքի մասին

18:37 • 20/06

Աննա Մանուչարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության և դստեր խորհուրդների մասին

17:02 • 20/06

«Թոռնիկներիս հանդիպումը շատ հուզիչ էր». Շուշանիկ Արևշատյանը տատիկ է դարձել

15:54 • 20/06

Գոռ Հակոբյանն և Քրիստինա Եղոյանը զուգերգ ունեն. գունեղ տեսահոլովակի առաջին կադրերը

14:00 • 20/06

25-մասանոց հեռուստասերիալ Էմմա Սապունջյանի, Մերի Հակոբյանի, Նիկոլայ Եղիազարյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ

12:30 • 20/06

Մհերի կնոջ առաջին լուսանկարները հղիության ընթացքից

17:25 • 19/06

Սյուզի Մելիքյանը կթողարկի շապիկների իր հավաքածուն

15:55 • 19/06

«Անսահման հարգանքի և փոխըմբռնման 2 տարի». Գոհար Գասպարյանն ու Նարեկ Վանը նշում են իրենց ամուսնության տարեդարձը

15:46 • 19/06

Իրինա Հարությունյան. «Ինձ խոչընդոտում են վերադառնալ Ստանիսլավսկու անվան թատրոն»

13:57 • 19/06

«Ինձ համար անակնկալ էր այս թիմը». Ժաննա Բուտուլյանը` «Շանթ»–ում խաղալու և փոփոխությունների կարիքի մասին

18:34 • 18/06

Գայանե Փայտյանի դստրերի մկրտությունը` դերասան Արթուր Հակոբյանի քավորությամբ

17:20 • 18/06

«Ներկայացման մեջ կան սիրային տեսարաններ». Եվա Զոհրաբյանը՝ «Մեղրի համը» 16+ ներկայացման գլխավոր հերոսուհին է

16:15 • 18/06

«Շատերը զարմանում են տարիքիցս». Բոնին` ընկերուհուց բաժանվելու, անցած ուղու և «Ոսկե դպրոցի» մասին

16:12 • 18/06

«Մաղթում եմ, որ կարողանա գերազանցել ինձ». Կարեն Ասլանյանը` Ալեքսանդր Բաբասյանի հայտարարության և իրենց հարաբերությունների մասին

13:56 • 18/06

Մանսուրյանի գնահատականը Հայկոյին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերի մեծ վաճառքն ու Երևանում սպասվող պրեմիերան

12:57 • 18/06

Օդային շոու, ազատ թռիչքներ և դիսկո. Ստեփանակերտում կայացավ «Արցախ Էյր Ֆեստ»–ը

13:08 • 16/06

Նորա Գրիգորյանը և Ռոբերտ Հակոբյանը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվելու և առաջացած լարվածության մասին

11:21 • 16/06

Ինչպես է անցել Հարութ Բալյանի մենահամերգը Սուպեր Սաքոյի և Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ

18:42 • 15/06

«Ամեն ինչ շատ նուրբ ու գեղեցիկ է». Կարեն Ասլանյանը` նոր սերիալի և Մարիամ Ալեքսանյանի հետ համբույրի տեսարանների մասին

16:39 • 15/06

Սարգիս Ավետիսյանն ու Ջուլիա Եղշատյանը՝ իրենց սիրավեպի մասին

16:13 • 15/06

Սուսաննա Պետրոսյանի դստեր 1–ամյակը Չինաստանում

14:32 • 15/06

Հարութ Բալյանի մենահամերգի փորձը Սուպեր Սաքոյի և Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ

13:59 • 15/06

Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը, Մանոյի 3 զգեստափոխությունն ու անակնկալները. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքի բացառիկ մանրամասները

12:43 • 15/06

Ջազզվեի նվերը ֆուտբոլասեր հաճախորդներին. ֆուտբոլային թեժ երեկոների մեկամսյակը սկսված է

19:50 • 14/06

Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքը` ամուսնության 10-ամյակի առթիվ

14:59 • 14/06

«Ընկերներիս հաջողվեց ինձ խաբել». Բեն Ավետիսյանը՝ 27-ամյակի անակնկալի և հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին

13:23 • 14/06

«Ռոզան ինձ շատ է օգնում». Մովսես Երեմյանը` նոր երգի ձայնագրման մասին

12:46 • 14/06

Դավիթ Թադևոսյանի և կնոջ` Աստղիկ Խաչատրյանի նոր աշխատանքը ԱՄՆ տեղափոխվելուց հետո

16:53 • 13/06

Երգչուհի Նառան շուտով տատիկ կդառնա

15:35 • 13/06

Մահացել է Անրի Վերնոյի կինը` Ֆրանսուազ Բոնոն

15:20 • 13/06

«Նա միշտ մտածում էր, որ ամեն բան լավ է լինելու». Կարգին Հասոն այսօր կդառնար 38 տարեկան

14:36 • 13/06

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Armcomedy Live-ում

11:50 • 13/06

«Մենք աղքատ կյանքով ենք ապրել, ափսոսում եմ, որ ծնողներս չտեսան այն, ինչին հասել եմ». Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է

11:24 • 13/06

Անաիս Սարդարյանի որդու առաջին լուսանկարը

17:22 • 12/06

«Հաշվի առնելով քննադատությունները` փոփոխություններ ենք արել». հայտնի է «Միսս հայուհի 2018»–ի անցկացման նոր կարգը

17:01 • 12/06

«Տղաս իմաստավորեց կյանքս». Նարեկ Բավեյանը նշում է որդու՝ Մարկի 2-ամյակը

14:24 • 12/06

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը լուսանկարվել է գովազդում` Vogue UK–ի համար

14:04 • 12/06

«Ընտանեկան հանգստի դեպքում փոքր-ինչ կաշկանդված եմ լինում». Եվա Բաղդասարյանը՝ Լիա Զախարյանի հետ համատեղ հանգստի և երկրից մեկնելու մասին

12:52 • 12/06

«Նախապատրաստական». Անուշկա Մարգարյանի հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել

11:30 • 12/06

Երևանում բացվեց IQOS ապրանքատեսակի առաջին մասնագիտացված խանութ-սրահը

18:35 • 11/06

Կրկին շիկահեր. Քիմ Քարդաշյանն ամուսնու ծննդյան առթիվ ոճային փոխոխության է դիմել

18:19 • 11/06

Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը

17:07 • 11/06

«Եթե հարցը չլուծվի, անիմաստ է մասնակցելս». Դավիթ Բադալյանը՝ Բրիտանական The Voice-ի նախընտրական փուլն անցնելու և առաջացած խնդրի մասին

16:42 • 11/06

«Հրաշքի ենք սպասում». Քրիստինա Կարապետյանի ֆոտոշարքն ու առաջին հարցազրույցը հղիության, ընտանիքի, սկեսուրի հետ հարաբերությունների մասին

11:32 • 11/06

«Նպատակասլաց ու համառ եմ». Մերի Երեմյանը՝ «Էլենի օրագրում» հայտնվելու, դերասան ընկերներ չունենալու և անձնականը փակ պահելու մասին

15:06 • 09/06

«Բազմաթիվ գեղեցկության մրցույթների եմ մասնակցել». երգչուհի Անուշիկ Ավագյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Հայաստանը

14:09 • 09/06

«Ես հարուստի տղա չեմ». «Ոսկե դպրոցի» Բագրատը` անցած ուղու, երգչի կարիերա սկսելու և անձնական կյանքի մասին

12:26 • 09/06

Արմեն Թութունջյանի վերջին ցանկությունը կատարված է. Տեղի ունեցավ «Ջազը Հայաստանում» գրքի՝ հայերեն տարբերակի շնորհանդեսը. (Լուսանկարներ)

18:57 • 08/06

Մովսես Երեմյանն ու Ռոզա Ֆիլբերգը զուգերգ կներկայացնեն

18:23 • 08/06

Ելենա Արշակյանը` Կաննի կինոշուկայում գրանցած հաջողության և առաջացած խնդիրների մասին

15:29 • 08/06

ArmComedy-ի բողոքի ակցիան և պահանջը` տեղափոխվել  «Արմենիա TV»

14:30 • 08/06

Լանա Խաչատրյանը երկրորդ բալիկին է սպասում

12:38 • 08/06

Երգիչ Մհերը շուտով հայր է դառնալու

17:28 • 07/06

«Կինս ինձ լավ խորհուրդներ է տալիս». Աղաս Մանուկյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու մասին

17:05 • 07/06

«Համոզված եմ՝ տպավորիչ ելույթ եմ ունենալու, միակ մտավախությունս հասակիս հետ է կապված» . Իլոնա Նուրբեկյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Կովկասը

14:47 • 07/06

«Պարտադիր չէ համբույրով ցույց տալ, որ մարդիկ իրար սիրում են». Քրիստինե Եղոյանը` «Դեպի երազանք 2»–ի և Ալեքսանդրի հետ խաղի մասին

13:24 • 07/06

«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյանը՝ գործընկերոջ հետ սիրավեպի, մերժումներ ստանալու ու սիրելի մասնագիտությանը հասնելու մասին

11:35 • 07/06

«Բուռն զգացողություններ ունեմ». ծնվել է Ժոռ Մելոյանի առաջնեկը

16:38 • 06/06

«Մեր շփումը երբեք չի դադարի». Մերին՝ նախկին ամուսնու` Հովոյի հետ հարաբերությունների, դստրերի դաստիարակության և կնոջ գեղեցկության մասին

16:00 • 06/06

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշում են իրենց ամուսնության 9 տարին

15:12 • 06/06

Գոհար Հարությունյան. «Ամուսինս ինձ ապահովել է թագուհուն արժանի կյանքով»

14:22 • 06/06

PROJECT LA–ը ներկայացրել է The Vampire ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

11:54 • 06/06

Մովսես Նիկողոսյանն ամուսնացել է

17:50 • 05/06

«Մտածում էի` երկուսով ենք լինելու». Էրիկը ՝ 30-ամյակի անակնկալի մասին

16:54 • 05/06

«Իմ բոլոր մեքենաներն ինքս եմ գնել». Լուսինե Թովմասյանը` 18 տարեկանից մեքենա վարելու մասին

16:19 • 05/06

«Փորձելու ենք նմանությունը հասցնել 0–ի». Լևոն Սարգսյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու և Հովհաննես Ազոյանին նմանության մասին

16:15 • 05/06

«Թշնամիներ չենք». Գևորգ Գրիգորյանը՝ ամուսնությունից 6 ամիս անց կնոջից բաժանվելու որոշման մասին

14:35 • 05/06

Արա Մարտիրոսյանի տարեդարձը, 16-ամյա դստեր հուզմունքն ու Սարոյի գեղեցիկ նվերը

12:01 • 05/06

Արամեի և Աննայի դստեր 1–ամյակի ու մկրտության լուսանկարներն ու յուրահատուկ տորթը

17:54 • 04/06

Արամեի և Աննայի դստեր մկրտությունն ու քավորի ընտրությունը

16:29 • 04/06

«Մանկական Նոր ալիք»–ում 9-ամյա Վարդան Մարգարյանի հատուկ մրցանակն ու Սերգեյ Լազարևի հետ համեմատությունը

16:05 • 04/06

Ամուսնու շնորհավորանքն ու սիրո խոստովանությունը ` Անի Խաչիկյանի տարեդարձի առթիվ

14:31 • 04/06

Նարեկ Բավեյանի արտասովոր կերպարն ու Ուկրաինայից ժամանած մոդելը՝ երգչի նոր տեսահոլովակում

13:24 • 04/06

Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու

12:25 • 04/06

Մահացել է ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը

17:41 • 02/06

DJ Վակցինայի և որդիների լուսանկարները` մոտ 2 տարի ստվերում մնալուց հետո

16:33 • 02/06

Նիկոլ Քիդմանը պատմել է կորցրած 2 երեխայի մասին

16:04 • 02/06

«Ես ու Քրիստինան ավելի լավ սիրային զույգ կլինենք, քան Քրիստինան և Կարենն էին». Ալեքսանդր Բաբասյանը` «Դեպի երազանք 2»–ում նկարահանվելու մասին

15:58 • 02/06

«Իմ ու ամուսնուս խոսքը միշտ համընկնում է». Հերմինե Ստեփանյանը՝ դստեր դաստիարակության և ընտանիքի համալրման մասին

13:09 • 02/06

Սոնա Շահգելդյան. «Հիասթափվել եմ` բացահայտելով գործընկերներիցս շատերի դեմքերը»

22:42 • 01/06

Հունիսի 1-ը՝ Պանարմենիան մեդիա գրուպում (լուսանկարներ)

19:02 • 01/06

Իրինա Հարությունյան. «Հասկացա սխալս ու այլևս նման բան չեմ անի որդուս հանդեպ»

18:25 • 01/06

Ինչպես են տոնել Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում

17:55 • 01/06

«Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս». Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը որդու մասին

17:16 • 01/06

«Հայաստան կգան օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ` ժամանակակից կինոյի մեծագույնները». «Ոսկե ծիրան 2018»–ի մանրամասները

16:42 • 01/06

«Իմ բոլոր ընկերներն ինձնից տարիքով մեծ են». «Ազիզյանները» սիթքոմի Լևոնը՝ հունիսի 1-ին աշխատելու և իր տարեկիցների հետ չշփվելու մասին