Լյուսի Հայրապետյան. «Կնոջ համար ամենակարևորը բալիկներ ունենալն ու ընտանեկան երջանկությունն է»

19:01 • 26.03.18



 

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին տրվող ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն միամսյակով: Tert.am Life-ը Լյուսիի հետ զրուցել է տոնական միամսյակին իր ստացած լավագույն նվերի, մեր հասարակությունում կնոջ դերակատարման, հաջողակ և ինքնաբավ լինելու համար անհրաժեշտ պայմանների և այլ հարցերի շուրջ:

 

Լյուսին համոզված է, որ կնոջ նկատմամբ ուշադրությունը կարող է արտահայտվել նաև առանց նվերների, պարզապես, դրական վերաբերմունքով: «Ես գտնում եմ, որ անպայման չէ լինեն նվերներ, ամենօրյա ուշադրությունը, հաճոյախոսությունը, ուղղակի ժպիտը և կնոջը հոգսերից ազատելը տղամարդու մոտ պետք է լինի բնատուր։ Տղամարդն ամեն օր պետք է ուշադրությունը հատկացնի իր կողքի կնոջը»,-ասաց Լյուսին:

 

Այդուհանդերձ, մոդելից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել տոնական միամսյակին իր ստացած լավագույն նվերը. «Ես մայրիկիս եմ նվիրել իր ցանկացած իրը, իսկ ինձ նվիրել են ճանապարհորդության ուղեգիր: Շուտով կմեկնեմ»,-ասաց նա, սակայն  չցանկացավ մանրամասնել, թե ով է նվերի հեղինակը և ուր է մեկնելու:

 

Լյուսին կարծում է, որ մեր հասարակության մեջ տղամարդիկ շարունակում են իշխող դերակատարում ունենալ, ի տարբերություն կանանց: Մոդելի կարծիքով` ճիշտ չէ հավասարության նշան դնելը երկու սեռերի միջև: «Անկեղծ ասած, ես կողմնակից չեմ, որ կանանց և տղամարդկանց իշխանությունը հավասարազոր լինի: Կարծում եմ և՛ ընտանիքում, և՛ պետական կառավարման համակարգում տղամարդը պետք  է ունենա գլխավոր դերակատարում:  Իհարկե, կան ոլորտներ, որոնց կանայք ավելի լավ են տիրապետում, բայց դրանք այդքան էլ շատ չեն»,-ասաց նա:

 

 

Մոդելը համոզված է, որ երջանիկ և ինքնաբավ լինելու համար պարտադիր չէ հաջողել միաժամանակ  և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում: Ամենակարևորը, ըստ Լյուսիի, անձնական երջանկություն ունենալն է: «Իհարկե լավ է, երբ կա և՛ աշխատանքային, և՛ անձնական` ընտանեկան հաջողություն, բայց, ըստ իս, կինը շատ քչով բավարարվող է՝ բնությունից այդպես է տրված նրան։ Կարծում եմ, եթե անձնական երջանկությունը լինում է, աշխատանքայինը կարող է չլինել: Կարևորն անձնական, ընտանեկան երջանկությունն ու, ամենակարևորը, բալիկներ ունենալն է: Երբ կինը ունենում է բալիկներ, նշանակում է` ինքն արդեն երջանիկ է»,-ասաց մոդելը:

 

Լյուսիի խոսքով` իր աշխատանքի բնույթն ու տեմպն անձնական կյանքին երբեք չեն խանգարել: «Շատ բուռն աշխատանքային ընթացքի մեջ եմ, բայց այդ ամենը ինձ չի խանգարում անձնական կյանքում, որովհետև եթե կողքիս լինում է տղամարդ, նա ընդունում և հարմարվում է այն գրաֆիկին, որը ես ունեմ։ Միշտ փոխզիջման ենք գալիս իրար հետ»,-ասաց նա:

 

Տարածված կարծիքը, որ մոդելային արտաքինով աղջիկները և, հատկապես, նրանք, ովքեր ընտրել են մոդելինգը` որպես մասնագիտություն,  առանձնապես չեն փայլում ինտելեկտուալ կարողություններով, Լյուսիի խոսքով,  տեղին չէ: Թեև նմանատիպ բազմաթիվ իրավիճակների է բախվել կյանքում:

 

 

«Ինձ հետ շատ հաճախ է լինում, երբ ասում են՝ վայ դուք մոդել եք, ինչ տարօրինակ է, որ մոդել եք ու խելացի: Մեր օրերում մյուս ասպարեզներում ավելի շատ մարդիկ կան, որ մոդելի չափ էլ գիտելիք չունեն, ընդամենը, ցույց են տալիս, թե խելացի են: Այնպես որ, եթե ընդհանրացնենք, թե մոդելները խելացի չեն լինում, շատ սխալ կլինի։ Քիչ առաջ  մասնակցում էինք «3/off» նախագծին ու ինձ թվում է՝ ապացուցեցինք լրիվ հակառակը»,-ասաց նա:

 

Մոդել-հաղորդավարուհին տևական ժամանակ հեռուստադիտողներին ողջունում էր «Երկիր Մեդիա հեռուստաընկերության առավոտյան ծրագրում,  այժմ հեռուստատեսային դադարի մեջ է, փոխարենը շարունակում է գործունեությունը ռադիոեթերում: Լյուսին նշեց, որ մոդելային ասպարեզն իր համար ավելի հոգեհարազատ է, որովհետև այնտեղ իրեն ավելի կայացած է համարում: «Մի քանի նոր առաջարկներ կան, բայց դեռ սպասում եմ, տեսնեմ մեր հեռուստաընկերությունում՝ «Երկիր Մեդիայում», ինչ է կատարվում: Ինչպես հասկանում եմ, ինչ–որ ծրագրեր ընթացքի մեջ են։ Ես ժամանակս զուր չեմ վատնում՝ խոսքի վարպետության դասերի եմ հաճախում, որպեսզի խոսքս ավելի հստակեցնեմ, մշակեմ»,- եզրափակեց Լյուսին:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:48 • 21/04

«Ընտանիք, երեխա...». ինչո՞ւ Արա Մարտիրոսյանը 14 տարի ելույթ չէր ունեցել Հայաստանում

16:21 • 21/04

«Չեմ ուզում խոսեն, թե իրենք են հրաժարվել համագործակցել ինձ հետ». Էլեն Ասատրյանը Հայաստանը չի ներկայացնի Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին

14:31 • 21/04

14 տարվա դադարից հետո Արա Մարտիրոսյանի ակումբային համերգը Երևանում, Սոնայի անկեղծ ելույթն ու նրանց զուգերգի պրեմիերան

17:10 • 20/04

«Այդ մատանին, գրեթե, միշտ մատիս էր ու բոլորը հարցնում էին՝ նշանվե՞լ ես». Նաիրա Մովսիսյան

16:43 • 20/04

«Առաջ շարժվելու ժամանակն է». Քիմ Քարդաշյանը հայտարարել է իրեն ու քույրերին պատկանող բոլոր DASH խանութների փակման մասին

16:39 • 20/04

«Մանկական Նոր Ալիք 2018»-ին Հայաստանը կներկայացնի 9–ամյա Վարդան Մարգարյանը` Հրազդանից

15:54 • 20/04

Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդի է ունեցել

13:51 • 20/04

«Երբ տեսա Սարգսի նվերը, սկսեցի արտասվել». Մանոյի 34–ամյակի միջոցառումն ու ամուսնու յուրահատուկ անակնկալը

12:50 • 20/04

«Հայաստանի ձայնից» Տիգրան Կարապետյանի «երկրորդ ամուսնությունն» Արցախում և մեղրամիսը Դուբայում

15:30 • 19/04

Լուսանկարներ «Խմբագրություն.am» սիթքոմի նկարահանման հրապարակից

15:06 • 19/04

«Միակ մասնակիցն էի, որի դեպքում տեղում հաստատվեց երկրի հիթը». Գևորգ Հարությունյանը՝ 5-րդ փորձից հետո «Նոր ալիք»–ում Հայաստանը ներկայացնելու մասին

13:12 • 19/04

«Որդուս ծննդից հետո կյանքը նորից է սկսվել». Ելենա Վարդանյանի որդու առաջին լուսանկարները

11:18 • 19/04

«Նոր ալիք 2018»–ին Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

10:45 • 19/04

Elie Saab-ը ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն

18:47 • 18/04

«Ես ու Հայկոն շատ բարդ ենք աշխատում իրար հետ». Անահիտ Սիմոնյանի բողոքն ամուսնուց և սպասվող նորությունը

18:26 • 18/04

«Գաբին բացառություն է, բեմում լինելու ցանկություն չունի». Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ նոր ֆոտոշարքի և իրենց սիրելի զբաղմունքների մասին

15:20 • 18/04

«Շատ երջանիկ եմ». Թամարա Պետրոսյանը՝ անձնական ու գործնական կյանքի, որպես երգչուհի ներկայանալու և նոր նախագծի մասին

13:45 • 18/04

«Որոշել եմ 41-ամյակս Երևանում նշել». Արա Մարտիրոսյանը` Երևան այցի, 2019-ին սպասվող մենահամերգի ու ԱՄՆ–ում հիմնական բնակություն չհաստատելու մասին

12:00 • 18/04

Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին

18:11 • 17/04

«Շատ հուսալքված էի, երբ Արան ուղարկեց այս երգը». Սոնան բացահայտում է իր և Արա Մարտիրոսյանի զուգերգի գլխավոր ինտրիգը

15:45 • 17/04

«Երբ տարիքս իմացան, հարցրեցին` ինձ կթողնե՞ն նկարահանվել սիրային տեսարաններում». Անելյա Գուբրյանը` «Ավազե դղյակում» խաղալու, մոդել մայրիկի և Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին

14:17 • 17/04

Մովսես Երեմյանի կինը` Աննան, մեկնեց ԱՄՆ, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի որդուն

12:55 • 17/04

Ինչպես է անցել Գորան Բրեգովիչի երևանյան համերգը

18:13 • 16/04

Աննա Գևորգյան. «Մանկուց սիրել եմ մենակ մնալ»

17:35 • 16/04

«Ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք է անընդհատ սովորես». Դավիթ Թադևոսյան

14:39 • 16/04

Հայկոյի մենահամերգի հետաքրքիր պահերը, Անահիտի հետ սիրառատ զուգերգն ու հայտնի հյուրերը

13:01 • 16/04

«Բրեգովիչի երևանյան համերգն այսօր կկայանա». «Մեցցո Պրոդաքշըն»

13:48 • 14/04

Ինչպես է անցել Քրիստինեի, Սոֆիի, Արամ MP3-ի, Սոնայի և այլ հայտնիների մասնակցությամբ բարեգործական համերգը

15:56 • 13/04

«Որդիս ուզում էր նկարահանվել, ես էլ դիմեցի ստեղծագործական թիմին, բայց չեմ ուզում նա դերասան դառնա». Ալեքսանդր Բաբասյանը` «Կայարանում» որդուն նկարահանելու մասին

15:30 • 13/04

Դավիթ Թադևոսյանն առաջին անգամ խոսում է ընտանիքի հետ ԱՄՆ մեկնելու պատճառի մասին

13:20 • 13/04

«Կայարանի» վերջին սերիայի նկարահանման հետաքրքիր պահերը, Ալեքսանդր Բաբասյանի որդու առաջին դերն ու Քրիստինա Կույումչյանի անկեղծ խոստովանությունը

11:49 • 13/04

Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոշարքն ԱՄՆ–ում ու սպասվող նորությունը

18:01 • 12/04

«1 ամսում 10 կգ նիհարեցի». համեղ և դիետիկ բաղադրատոմսեր` Լայանայից

17:03 • 12/04

«Ռոսկոմնադզոր»-ը խնդրել է դատարանին անհապաղ արգելափակել Telegram-ը. դա կարող է տեղի ունենալ ապրիլի 13-ին

16:59 • 12/04

Արմինկայի գրառումը` եղբոր հիշատակին

16:11 • 12/04

Ծնվել է Ֆաինա Հարությունյանի և Արտյոմ Աբովյանի երկրորդ երեխան

14:41 • 12/04

Դիանա Գրիգորյանի տարեդարձի խնջույքի հայտնի հյուրերը, հուզիչ պահն ու անակնկալ տորթը

18:17 • 11/04

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի նուրբ ֆոտոշարքը` առաջնեկի ծննդին ընդառաջ

17:40 • 11/04

«Առաջնեկիս ծնվելուց հետո 40 օր բուժքույր էր գալիս ու լողացնում իրեն, հիմա դրա կարիքը չենք ունենա». Արփին՝ երկրորդ անգամ մայրանալու մասին

16:25 • 11/04

«Այդ զզվելի որակի համար ինձ մեղադրելը ծիծաղելի է». Արթուր Գրիգորյանը` շոու բիզնեսի այսօրվա վիճակի և իրեն դրա պատասխանատուն համարելու մասին

14:45 • 11/04

«Նկարահանումից 2 օր առաջ եմ իմացել, որ Նանուլն ուզում է երգ նվիրել ինձ». Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր նոր տեսահոլովակի մասին

13:22 • 11/04

«Ինձ ծիծաղեցնելը սարսափելի դժվար է». Մաշան՝ «Սթենդ–ափ» քոմեդի շոուում իր մասնակցության և աղջիկ հումորիստ լինելու առանձնահատկությունների մասին

18:49 • 10/04

Ամուսնու անակնկալը Նառայի 51–ամյակին

18:21 • 10/04

«Ես ուզում եմ հաղթել». Սրբուկը՝ «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության, սպասվող ելույթի և արտերկրում հանդիսատես ձեռք բերելու մասին

16:56 • 10/04

«Ցանկացել են վատություն անել ինձ». Ռաֆոն՝ իր ավտոմեքենայից գողության և վնասի չափի մասին

15:55 • 10/04

«Սերը 34 տարեկանում ավելի գիտակցված է». Սոֆի Մխեյանի 34–ամյակի անակնկալ հավաքույթն ու կարևոր երազանքը

18:52 • 09/04

Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայր է դարձել

18:21 • 09/04

«Առաջին հանդիպմանն անկախ ինձանից փաթաթվեցի նրան». Լիդիա Օռլովան առաջին անգամ խոսում է սիրելիի մասին

16:51 • 09/04

Վահե Ղազարյանի նոր ֆիլմաշարը Հայաստանում առկա սոցիալական խնդիրների մասին

14:34 • 09/04

Լյուսին այս տարի ևս հայտ էր ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ»–ին. նա և ամուսինը` մեծ ծախսերի պատճառով հայտը հետ վերցնելու մասին

12:54 • 09/04

Սիլվա Հակոբյան.«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»

11:58 • 09/04

Կերպարանափոխված Լիլիթ Հովհաննիսյանի ֆոտոշարքը` Երևանի կենտրոնում

15:00 • 07/04

Արամ MP3-ի 34–ամյակի ռոմանտիկ հավաքույթն ու կնոջ անակնկալը

14:25 • 07/04

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյանը՝ նոր հեռուստանովելի` «Ավազե դղյակի» մասին

13:45 • 07/04

Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը պարզել են, որ որդի են ունենալու և baby shower կազմակերպել

12:35 • 07/04

«Նեմրայի» էներգետիկ համերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:35 • 06/04

«Էմոցիաների ծաղկեփունջ է». Մանե Գրիգորյանը 7 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր

16:26 • 06/04

Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նշանվել են

15:28 • 06/04

Եվա Բաղդասարյանը ներողություն է խնդրում «Instanbul» գրությամբ շապիկով եթերում լինելու համար և բացատրում, թե ինչու է հագել այն

14:19 • 06/04

Իրական ու հորինված կյանքի սահմանին. «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը` Տիկնիկային թատրոնի բեմում

12:03 • 06/04

«Այս անգամ հարսի շքեղ զգեստ հագա». Արամեի և Աննայի երկրորդ հարսանիքն ու երգչի` կնոջը նվիրված տեսահոլովակը

18:35 • 04/04

«4 անգամ բաժանվել ու միացել ենք». Արմեն և Աննա Էլբակյանները նշում են ամուսնության 37–ամյակը

17:53 • 04/04

«Ոսկե դպրոցից» Հայկ Մուրադյանն ու Էրմինա Զախարովան՝ սիրավեպ ունենալու մասին

17:04 • 04/04

«Կայարան» հեռուստասերիալն ավարտվում է. Ելենա Արշակյանը` հանգուցալուծման և հարսանիքի մասին

15:06 • 04/04

«Երեխաներս իրարից շատ տարբեր են».Նարինե Պետրոսյանը՝ երիտասարդ տարիքում մայրանալու, բազմազավակ մայր լինելու ու ընտանիքի մասին

13:00 • 04/04

«30 տարեկանից հետո ամենակարևորը ներդաշնակությունն է». Արևիկ Ուդումյանի նոր ֆոտոշարքն ու բլից հարցազրույցը

19:40 • 03/04

«Մտածում էի` ինչպես է քայլելու, առօրյայում բարձրակրունկներ չի հագնում». Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին իրեն փորձել է մոդելային ասպարեզում

18:41 • 03/04

Արթուր Գրիգորիչը` ձեռնափայտով քայլելու պատճառի` ոտքի կոտրվածքի և վիրահատության ենթարկվելու մասին

15:46 • 03/04

Գոռ Հակոբյանի հումորային նոր տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր դրվագներն ու անհաջողակ հերոսը

12:25 • 03/04

Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը

11:51 • 03/04

«Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում». Սրբուհի Սարգսյանի գրառումն ու 24–ամյակի լավագույն նվերը

15:08 • 02/04

«Ես և Աննան ցույց ենք տալիս տարաձայնությունները, որոնք ունենում են զույգերը հարսանիքի պատրաստվելիս». Դավիթ Աղաջանյանն ու  Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում

14:41 • 02/04

Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել

14:07 • 02/04

«Նկարահանումները շատ բարդ են եղել». Աշոտ Տեր–Մաթևոսյանը` «Սահմանին» ֆիլմի մասին

15:03 • 01/04

Էրիկը` «Տարվա լավագույն երգիչ» դառնալու կարևորության և առաջին անգամ բեմից սիրելիի անունը հնչեցնելու մասին

14:24 • 01/04

Սևակ Խանաղյանի և Գայա Արզումանյանի զուգերգի համար միայն Գայան մրցանակ ստացավ. Գայան` Սևակի անունը բեմից չհնչեցնելու և նրա հետ կոնֆլիկտի մասին

13:45 • 01/04

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության կարմիր գորգին

12:45 • 01/04

«Ծիծեռնակ» ազգային–երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրները, հուզիչ պահն ու հետաքրքիր դրվագները

00:02 • 31/03

Աիդա Սարգսյանը, Շպռոտը և այլ հայտնիներ ԱՄՆ-ում մասնակցել են Գագիկ Բադալյանի հոբելյանական համերգին

19:19 • 30/03

«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպեն՝ ընտրյալին գաղտնի պահելու պատճառի, նրա հետ հարաբերությունների ու գործնական նպատակների մասին

18:33 • 30/03

Աշոտ Ղազարյանը, Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը` «Երեկոյան Ազոյան» շոու ծրագրում

17:49 • 30/03

Նազենի Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում»

14:55 • 30/03

Ինչ ճանապարհ է անցել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար

13:49 • 30/03

Stand up–ի նոր եթերաշրջանի մանրամասներն ու սպասվող փոփոխությունները

17:55 • 29/03

««Ոսկե դպրոց»-ի երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում».Վաչե Թովմասյան

17:01 • 29/03

Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել հայ տատիկ-պապիկի հետ

15:31 • 29/03

«Կինը պետք է շատ ավելի զիջող լինի». Շուշան Երիցյանը` սիրված լինելու, անձնական կյանքի ներդաշնակության և կնոջ հաջողության մասին

13:40 • 29/03

Աշոտ Հակոբյանը` «Կայարանում» նկարահանվելու, անձնակազմի հետ հարաբերությունների և ընտանիքի մասին

12:40 • 29/03

Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը և այլ հայտնիներ՝ Գևորգ Մարտիրոսյանի` Ապրիլյան պատերազմին նվիրված տեսահոլովակում

18:09 • 28/03

Տաթև Սարգսյանը` ընտրյալ ունենալու մասին

16:55 • 28/03

Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին

15:20 • 28/03

«Մրցանակաբաշխությունն «Օսկար»-ի գաղտնիություն ուներ». ինչու Ավո Խալաթյանը ներկա չի եղել «Արտավազդին», որտեղ «Լավագույն դերասանի» մրցանակակիրն էր

13:07 • 28/03

Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

12:10 • 28/03

«Ֆանտաստիկ է». Թոմաս Անդերսի երևանյան համերգի հետաքրքիր պահերը

18:43 • 27/03

«Իմ բոլոր երազանքները թատրոնի հետ են կապված». Էմմա Մանուկյան

18:31 • 27/03

Հայրիկի հետքերով. Արսեն Սաֆարյանի դստեր քայլերը Երգի պետական թատրոնում և Արթուր Գրիգորիչի արձագանքը

16:22 • 27/03

Քեյթ Ափթոնի հարսանեկան լուսանկարները լայն քննարկման առարկա են դարձել բաց զգեստի պատճառով

15:10 • 27/03

Մարբի. «Երաժշտությունն ապրելակերպ է»

19:01 • 26/03

Լյուսի Հայրապետյան. «Կնոջ համար ամենակարևորը բալիկներ ունենալն ու ընտանեկան երջանկությունն է»

18:39 • 26/03

Ապրիլյան պատերազմին առնչվող «Եղնիկների կածանը» ֆիլմը` «Արմենիա TV»–ի եթերում