Երգիչներից ով ինչ մրցանակի արժանացավ Van music awards–ի ժամանակ
Որակյալ երաժշտությունն իր տեղն ունի Հայաստանում. տարիներ շարունակ այս գաղափարն է համախմբում ռադիովանցիներին, ովքեր անկախ շուկայական պահանջներից հավատարիմ են մնում իրենց ոճին և շարունակում են ներկայացնել նոր անունների, հաճախ էլ հպարտանում են, երբ հաջողության հասած մարդկանց շրջանում տեսնում են նրանց, որոնց առաջին քայլերի ժամանակ իրենք են սատարել։
Երեկ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կայացավ Van music awards–ը, որի շրջանակում մրցանակի արժանացան ինչպես նոր անուններ, այնպես էլ հայտնի ու սիրված կատարողներ։ Մրցանակակիրներն ամեն ամիս «Ռադիո Վանում» կազմակերպվող հիթ շքերթի հաղթողներն էին։ Tert.am Life–ը ներկայացնում է մրցանակաբաշխության մանրամասները և ֆոտոշարքը։
«Մոտ 10 տարի մրցանակաբաշխությունը «Ոսկե քնար» էր կոչվում, 6 տարի առաջ անվանափոխվեց Van music awards` ունենալով նաև բովանդակային փոփոխություն։ Եթե նախկինում էստրադան գերակշռում էր, հիմա, երբ էստրադա ասվածը շատ հարաբերական է կամ գոյություն չունի, սկսեցինք ուշադրություն դարձնել ալտերնատիվ երաժշտությանը։ Մեր նպատակն է գտնել նոր անունների և ներկայացնել նրանց հանրությանը,– ոգևորությամբ ասաց ռադիոկայանի հաղորդավար Ժակը ու հպարտությամբ նկատեց, որ իրենց մրցանակաբաշխությունը ոչ մի տարի դադար չի առել,– նույնիսկ ազգային մրցանակաբաշխությունը մի պահ դադար ունեցավ, սակայն Ռադիո Վանի մրցանակաբաշխությունը միշտ եղել է»։
Ռադիոկայանի հիմնադիր–տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ նկատեց, որ իրենք ակումբներից գտնում են լավ երաժիշտների ու ներկայացնում լսարանին։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը ռադիովանցիների ընկերներն են, սակայն «Ռադիո Վանում» եթեր չեն ստանում` ձևաչափին անհամապատասխան երաժշտություն ներկայացնելու պատճառով։ Տկն Շուշանիկից հետաքրքրվեցինք` արդյոք նեղացողներ չեն լինում։
«Դեռ չեմ լսել, որ մեզանից նեղանան։ Գուցե մեզ չեն ասում, սակայն մեր հարաբերությունները նշանակություն չունեն։ Մենք բոլորի հետ ընկերներ ենք, սիրում ենք իրենց, սակայն ռադիոյի ձևաչափը ենթադրում է որակյալ երաժշտություն, եթե իրենց երաժշտությունը համապատասխանում է մեր ձևաչափին, մենք դա սիրով կհանրայնացնենք, եթե ոչ, ոչ։ Հիմա մենք ներկայացնում ենք անդերգրաունդը, գնում ենք ակումբներ, հայտնաբերում նոր անուններ ու հրամցնում հասարակությանը»,– ասաց նա։
Իր հերթին` Ժակը նշեց, որ նոր անունների գտնելն ու նրանց հարթակ տրամադրելը, աջակցելը սոցիալական պատասխանատվության մի տարր կարելի է համարել. «Մենք շարունակում ենք հավատալ, որ լավ երաժշտությունն ու անկեղծ մղումները, ի վերջո, հաղթելու են և ունենալու են իրենց տեղը»։
Նոր անունների կողքին մրցանակակիրների շարքերում կան նաև հայտնի մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել երաժշտությանը։ Մրցանակներն էլ, ինչպես միշտ ձեռքի տեսքով են, որոնք նկարազարդված են։ Այս անգամ դրանք նկարազարդել են Նոր նորքի հայորդաց տան սաները։
«Ռադիո Վանի» ընտանիքն այս տարի համախմբվել էր մի գաղափարի շուրջ. մրցանակաբաշխությունը բարեգործական էր, բոլոր միջոցներն ուղղվել են «Ֆոնդ 100»–ին։ Հնարավորինս թափանցիկ գործելու համար կազմակերպիչները որևէ գումար առձեռն չեն վերցրել, նույնիսկ տոմս գնելու համար մարդիկ գումարն անմիջապես փոխանցել են «Ֆոնդ 100»–ին։
«6 տարի է` մենք անվճար ենք անում նման համերգները։ Այս տարի դիմեցինք նույն մարդկանց, ում միշտ հրավիրել ենք, ասացինք, որ բարեգործական նպատակ ունենք, բոլորը մի մարդու պես ընդունեցին առաջարկն ու տոմս ձեռք բերելու համար գումար փոխանցեցին «Ֆոնդ 100»–ին։ Ինչ վերաբերում է այստեղի հյուրասիրությանն ու կազմակերպչական հարցերին, ամբողջը հոգացել է «Ռադիո Վանը»»,– նշեց տկն Շուշանիկը։ Բարեգործության կոնցեպտը հետևյալն է` հյուրերը գումար են վճարել մուտքի տոմսերի համար, իսկ մրցանակները հանձնելու համար «Ռադիո Վանը» համագործակցել է տարբեր ընկերությունների հետ, որոնք գումար են փոխանցել «Ֆոնդ 100»–ի հաշվին` այդպիսով ձեռք բերելով մրցանակը իրենց ցանկալի արտիստին հանձնելու իրավունք։
«Թող երաժշտությունը ծառայի նաև կյանք փրկելուն։ Մենք հավատում ենք, որ լավ երաժշտությունը ապրեցնում է։ Այս դեպքում մենք լավ երաժշտությամբ բառիս բուն և փոխաբերական իմաստով ապրեցնելու ենք երեխաներին։ «Ֆոնդ 100»–ը ստեղծվել է մեր ընկերոջ` Տիգրան Բալոյանի նախաձեռնությամբ` մանկական քաղցկեղի դեմ պայքարի համար։ Որպես հանրային մարդիկ` ես, Լուսինե Բադալյանը, Եգոր Գլումովը, Մաքսիմ Գորկին, միացել ենք նախաձեռնությանը և դարձել հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ֆոնդի նպատակն այն է, որ եթե մարդը ցանկանում է բարեգործ լինել, ամեն ամիս 100 դրամ փոխանցում է «Ֆոնդ 100»–ին։ Դեռ շատ գումարներ հավաքել չենք կարողացել, սակայն տարատեսակ հարցերով ֆոնդն արդեն իսկ մեծ աջակցություն է ցուցաբերել երեխաներին։ Մրցանակաբաշխության տոմսերը բավականին թանկ էին` համերգի տեսանկյունից, անհանգստանում էինք տոմսերի վաճառքի համար, սակայն բարեբախտաբար, թե՛ ամբողջ թիմը, թե՛ ռադիոլսողները, թե՛ վստահությունը մեր հանդեպ բերեց նրան, որ վաճառվեցին բոլոր տոմսերը»,– ասաց Ժակը։
Յուրաքանչյուր մրցանակի հանձնումից առաջ մանկական քաղցկեղով երեխաներից մեկի ձայնով հնչում էր «Շնորհակալություն, ես կհաղթեմ» արտահայտությունը։
Van music awards–ի մրցանակակիրներն են`
«Լուսնելույս» – հունվար ամսվա հիթ
Մաշա Մնջոյան – ապրիլ ամսվա հիթ
«Յելոու սթոուն» –մայիս և օգոստոս ամիսների հիթ
Սոնա Ումրոյան – հունիս ամսվա հիթ
Վահրամ Յանիկյան հուլիս ամսվա հիթ
«Նեմրա» – սեպտեմբեր ամսվա հիթ
Աղվան Պապոյան – հոկտեմբեր ամսվա հիթ
«Ռենե դե» – նոյեմբեր ամսվա հիթ
Սոնա Ռուբենյան և Գարիկ – դեկտեմբեր ամսվա հիթ
Հատուկ մրցանակների արժանացան` Արամ MP3–ն և 3.33–ը` ի դեմս Ֆելիքս Խաչատրյանի, «Ռեինկարնացիան», Գոռ Սուջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները