Ժակն ու Լուլուն 1 օրում կորցրին աշխատանքը. ինչո՞ւ հաղորդավարները խոստացան եթերում լինել վաղը, բայց այլևս չվերադարձան
Հաղորդավարներ Ժակն ու Լուլուն` Լուսինե Բադալյանը, «Երկիր մեդիայի» առավոտյան ծրագրի շրջանակում երեկ հեռուստադիտողներին խոստացան եթերում լինել վաղը։ Խոստումից հետո, սակայն, շատ բան փոխվեց։ Այսօր հաղորդավարական զույգը եթերում չէր, առավոտյան ծրագիրը փակվել է։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուսինեն ասաց, որ անժամկետ արձակուրդ գնալու որոշում է կայացվել։
Որոշումն անսպասելի է եղել ոչ միայն հեռուստադիտողների, այլև հաղորդավարների համար։ Ժակն ու Լուսինեն այդ մասին իմացել են վերջին պահին։ Նրանք չեն հասցրել նույնիսկ հրաժեշտի եթեր ունենալ։
«Հենց դա էր ամբողջ անսպասելիությունը, որ մենք եթերն ավարտեցինք` խոստանալով վաղը վերադառնալ, բայց պարզվեց, որ վաղը չի գալու կամ կգա չգիտեմ երբ։ Միգուցե, ճիշտ կլիներ հրաժեշտի եթեր ունենալ կամ մենք նախապես տրամադրված լինեինք, որ սա վերջին եթերն է, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Այդ ամենը եղել է տեխնիկական պատճառներով, որևէ մեկին մեղադրել չենք կարող։ Ամեն դեպքում ես ուրախ եմ այս տարիների հրաշալի համագործակցության համար»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ ղեկավարությունը, ամեն դեպքում, ավելի շուտ է իմացել որոշման մասին, վիրավորական չէ՞, որ իրենք մինչև վերջին պահը ոչինչ չեն իմացել, Լուսինեն արձագանքեց, որ բոլոր հարցերին ըմբռնումով է մոտենում. «Կյանքում գալիս է պահ, երբ քեզ ոչինչ այլևս չի զարմացնում։ Դու երբեք չգիտես, թե վաղը կամ հենց այսօր ինչ կլինի քեզ հետ։ Ես արդեն ամբողջ էությամբ տրամադրված եմ անսպասելի իրավիճակների, այդ առումով շատ կոփված եմ, դրա համար յուրաքանչյուր իրավիճակի արձագանքում եմ առանց խուճապի մատնվելու։ Ես հասկանում եմ, որ այդ որոշումը շատ ծանր է եղել ու, երևի, հենց այդ ծանրությունից է, որ մենք մինչև վերջին պահը ոչինչ չենք իմացել»։
Անդրադառնալով հետագա համագործակցությանը «Երկիր մեդիայի» հետ, Լուսինեն ասաց, որ կյանքում ոչինչ չի բացառում, հատկապես, որ աշխատել է շատ լավ անձնակազմում։ «Ես անկանխատեսելի մարդ եմ ոչ միայն բոլորի, այլև ինքս ինձ համար, այդ իսկ պատճառով ոչինչ ասել չեմ կարող։ Շատ բան թելադրում են պահն ու իրավիճակը։ Ամեն դեպքում համարում ենք, որ այս փուլն ավարտված է, հետո նոր փուլ կսկսվի՞, թե՞ չէ, նոր համագործակցություն կլինի՞, թե՞ չէ, մշուշոտ է»,– նկատեց Լուսինեն։
Հաղորդավարուհին անկեղծ խոստովանեց, որ այս պահին այլ հեռուստանախագծերի առաջարկներ չկան։ «Ինձ համար ավելի բարդ է, քանի որ նախորդ աշխատանքից դուրս գալս (նա և Ժակը աշխատում էին «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագրում, սակայն խնդիրների պատճառով հեռացան աշխատանքից, հեղ.) ինձ ցույց տվեց, որ ես ամեն տեղ չէ, որ կարող եմ աշխատել»,– ասաց նա ու հավելեց, որ դեռևս չգիտի` նոր համագործակցություն կլինի՞ Ժակի հետ, թե` ոչ։
Հայկական շոու բիզնեսի ամենահաշտ հաղորդավարական զույգերից մեկը հասկանում է, որ, երբեմն, պետք է նաև առանձին ներկայանալ։ «Մենք մի քանի անգամ անցել ենք նմանատիպ իրավիճակներով, փորձել եք մեզ գտնել առանձին–առանձին, բայց, միևնույն է, վերադարձել ենք ու երկուսով նոր բան արել։ Նախորդ անգամ մտածեցինք, գուցե, մի որոշ ժամանակ հետաքրքիր կլիներ առանձին ինչ–որ բան անել, հետո կրկին միանալ, բայց ստացվեց այնպես, որ շարունակեցինք միասին ներկայանալ։ Այս անգամ դեռ չենք խոսել, բայց, երևի, լուռ մտածեցինք այդ մասին։ Ամեն դեպքում, մենք երբեք դեմ չենք իրար հետ աշխատել, մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում։ Թե ինչ կլինի ապագայում, չեմ կարող ասել։ Ես սիրում եմ հանձնվել ալիքներին, ոչ թե պայքարել ինչ–որ բան ունենալու համար։ Այսպես ավելի հետաքրքիր է»,– ասաց նա։
Հաղորդման փակվելը հաղորդավարների ու անձնակազմի համար տխուր լինելուց զատ նաև աշխատանքի ու կայուն եկամտի կորուստ է ենթադրում։ Լուսինեն խոստովանում է, որ 1 օրում աշխատանք կորցնելու արդյունքում մի շարք բարդություններ են առաջ գալիս, հատկապես, Հայաստանում. «Դա առաջին խնդիրն է, որ գալիս է աչքիդ առաջ, որովհետև ինչ վերաբերում է անձնակազմին` ես ու Ժակը շարունակում ենք միասին աշխատել ռադիոյում, իսկ աշխատակազմի մյուս անդամների հետ, այսօր օրինակ, հեռախոսով ենք սուրճ խմել, կապը միշտ լինելու է։ Առաջին բանը, որ քեզ անհանգստացնում է, հիմնական աշխատանք չունենալու խնդիրն է։ Սակայն մեզ մանկուց համոզել են, որ տաշած քարը գետնին չի մնա։ Մի քիչ մտածում ենք, որ տաշած քար ենք ու հուսով ենք, որ գետնին չենք մնա»,– եզրափակեց հաղորդավարուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ