«Պայուսակից հանած շամպայններից պարզ դարձավ, որ գիտեին՝ ով է անցնելու». Մհերի պրոդյուսերը չի հավատում «Դեպի եվրատեսիլի» արդարությանն ու պրոֆեսիոնալ ժյուրիին
«Դեպի եվրատեսիլ» նախագծում ժյուրիի և հեռուստադիտողների 12–ական միավորներով հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը` հեղինակային «Քամի» երգով։ Մհերը պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ստացավ 1, հեռուստադիտողների կողմից` 6 միավոր։ Մինչև մրցույթը թե՛ Մհերը, թե՛ նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասում էին, որ վստահ են, որ հաղթելու են։ Tert.am Life–ի հետ զրույցում Գեորգին ասել էր, որ 20 մասնակցից ոչ ոք չի կարող մրցել Մհերի հետ, իսկ Մհերը նշել էր, որ խոսում է «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունի։
Tert.am Life–ն արդյունքների մասին խոսեց Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ, քանի որ Մհերը հարցազրույց տալ չի ցանկանում։ «Մենք վստահ էինք մեր ուժերին, վստահ էինք, որ մրցույթն արդար է անցնելու։ Մհերին 1 բալ նշանակելով` պարզ դարձավ, թե ինչ է կատարվում։ Արդեն իսկ կարելի էր չշարունակել նայել այդ ամենը։ 1–ը նշանակում էր, որ պրոֆեսիոնալ ժյուրի ուղղակի չկար։ Դա իմ կարծիքն է։ Ինչպես միշտ ամեն ինչ արվեց հայավարի։ Եթե այլ երկրներում էլի ամեն ինչ կարող է արված լինել, բայց կոկիկ, որ չերևա, այս դեպքում լրիվ հայավարի ստացվեց»,– ասաց նա։
Անդրադառնալով Սևակի հաղթանակին` Գեորգին ասաց, որ նրա դեմ ոչինչ չունեն, սակայն խոսեց արդարության մասին։ «Սևակի դեմ ոչինչ չունենք, տաղանդավոր արտիստ է, տաղանդավոր երգիչ, սակայն այս դեպքում ավելի քիչ երևաց Սևակի 12/12–ը, քան Մհերի 1–ը, որովհետև Մհերի 1 միավորը բացեց բոլորի աչքերը։ Վերջում պայուսակից հանած շամպայններից պարզ դարձավ, որ գիտեին, թե ով է անցնելու,– ասաց Գեորգին ու հավելեց, որ եթերում էլ երևաց, որ Սևակի թիմը շամպայն էր բերել։ –Մենք վստահ գնում էինք, բայց նույնիսկ ես, վստահ լինելով, որ իմ արտիստը լավագույնն է, և մենք հանդես ենք գալիս լավագույն երգով, ոչինչ չէի արել։ Նույնիսկ Wiwibloggs–ի բլոգերը, որը հյուր էր եկել, գրել էր` հենց հիմա ես երգում եմ Մհերի երգը` նշելով, որ այն ամենահիշվող երգն է և, հանկարծ, միջազգային ժյուրին մեզ տալիս է 1 միավոր, Կամիլին` 2։ Դա մի բան է նշանակում` ձեր տեղը իմացեք։ Մեկ էլ վերջում պայուսակներից դուրս են գալիս շամպայնի շշեր։ Նույնիսկ թատրոնը չստացվեց»։
Դիտարկմանը, որ իրենց երգը քննարկվում էր որպես Queen խմբի Who wants to live forever երգի կրկնօրինակում, սխալը չե՞ն փնտրում երգի ընտրության, քննարկվող «պլագիատի» մեջ, թե, այնուամենայնիվ, կարծում են, որ սխալը եղել է միջազգային ժյուրիի անարդարության մեջ, Գեորգին արձագանքեց. «Եթե խոսում ենք պլագիատի մասին, ապա ցանցերում կտեսնեք` ում երգն է պլագիատ»։
Նշենք, որ Սևակ Խանաղյանի «Քամի» երգը քննարկվում է որպես Սարոյի «Քանի» երգի կրկնօրինակում։ Հարցին` նկատի ունի Սևակի երգի շուրջ բարձրացած քննարկումնե՞րը, Գեորգին պատասխանեց. «Ես երաժիշտ չեմ, ես կարող եմ ասել իմ կարծիքը։ Պլագիատը նոտաների կրկնումն է։ Կարծում եմ` ժամանակն է խոսել Սարոյի երգի հեղինակների հետ»։
Սա Մհերի երկրորդ փորձն է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլին»։ Առաջին անգամ նա փորձել էլ լինել Հայաստանի պատվիրակը 2009 թվականին, երբ Հայաստանը ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները։ Գեորգիից հետաքրքրվեցինք, արդյոք հետագայում Մհերը կրկին կփորձի ուժերը այս մրցույթում. «Ոչ մի իրեն հարգող արտիստ մյուս անգամ չի մասնակցելու «Եվրատեսիլին», որովհետև եթե տեսնում է, որ միջազգային ժյուրին տաղանդավոր արտիստին և լավ վոկալիստին նշանակում է 1, ուրեմն, կամ չկա միջազգային ժյուրի, կամ միջազգային ժյուրին երաժշտությունից շատ հեռու մարդիկ են, ուղղակի խոպանչիներ։ Չի կարող միջազգային ժյուրին մեզ տալ 1, իսկ Լուսինե Մարդանյանին` 7 միավոր»,– ասաց պրոդյուսերը։
Ինչ վերաբերում է Հանրայինի հետ քննարկումներին, պրոդյուսերը հայտնեց, որ հեռուստաընկերության հետ ոչինչ չեն խոսել։ «Պարզ է, եթե այդպես հայավարի արվեց ամեն ինչ, մենք ոչինչ չենք կարող փոխել։ Միայն կարող ենք շարունակել աշխատել և ուղղակի ժպտալ այս արդյունքների վրա։ Սա միայն ժպիտ է առաջացնում»,– եզրափակեց մա։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները