«Երբեք չէի լսել, որ հայ երգչի տեսահոլովակը գողանան». Ժոռ Դիլբարյանը` ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակի գողության և առաջիկա անելիքների մասին
Երգիչ Ժոռ Դիլբարյանը հանրությանը վաղուց է ծանոթ։ Թեև հանդիսատեսը նրան ճանաչում է, գնում համերգներին, հրավիրում կորպորատիվ երեկույթների, երգչի մասին տեղեկություններ, գրեթե, չկան։ Ասում է` չի սիրում խոսել իր մասին։ Այնուամենայնիվ, երգիչը Tert.am Life–ին պատմել է իր գործունեության, առաջիկա անելիքների և ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակը գողանալու մասին։
Երաժշտական գործունեության մասին
Ժոռը պատմեց, որ մանկուց է երգել, բայց երաժշտական գործունեություն, որպես այդպիսին, սկսել է 2002 թվականից։ «Առաջին ձայնասկավառակս թողարկել եմ բանակից վերադառնալուց հետո՝ 2002–ին։ Դա ինձ համար առանձնահատուկ աշխատանք էր` կոչվում էր «Ինչ անեմ»։ Այն ինձ ճանաչում բերեց։ Հետագայում ունեցա հիթեր` «Ժամ ու տարի», «Շտապիր սիրել», «Մնա, մնա», սակայն այդ ձայնասկավառակն առանձնահատուկ էր։ Գուցե, զարմանալի թվա, սակայն ամբողջ կյանքում միայն երաժշտությամբ եմ զբաղվել։ Եղբայրս` Վարուժոն, ևս երաժիշտ է։ Մենք ունենք մեր ձայնագրման ստուդիան»,– պատմեց նա։
Ժոռը կարևորում է, որ լսարանին ներկայանում է հեղինակային երգերով։ Ըստ նրա` երբ ներկայացնում ես այն, ինչ ինքդ ես գրել, ավելի խորն ես զգում երգը։ Երբևէ չի համագործակցել այլ հեղինակների հետ, սակայն նշեց, որ պատրաստ է համագործակցել։
«Ինձ, գրեթե, ամեն օր նոր երգեր են ուղարկում, սակայն ես պետք է ներքուստ զգամ երգը։ Հակառակ դեպքում, անգամ, եթե հասկանամ, որ հիթ է, չեմ կատարի։ Ես առաջին հերթին պետք է երաժշտությունը զգամ։ Ինքս էլ ստեղծագործելիս նախ երաժշտությունն եմ գրում, հետո խոսքերը։ Ցավոք, հիմա երգն էլ է դարձել բիզնես։ Նախկինում ինչ–որ երգ գրելիս չէիր մտածում` հիթ կդառնա՞, թե՞ ոչ։ Քո գրած 10 երգից երկուսը կարող էին ավելի հիթային լինել, սակայն դու պարտադրված չէիր, անպայման, հիթեր ներկայացնել։ Հիմա պետք է նաև հաշվի առնել, թե երգը որքանով է նպատակահարմար բիզնես տեսանկյունից։ Ես պայքարում եմ, որպեսզի լսարանին ներկայացնեմ նաև այն երգերը, որոնք զգում եմ, սակայն, ինչ խոսք, հաշվի եմ առնում պահանջարկը»,– ասաց նա։
Երգիչը խոստովանեց, որ լինում են անկումային փուլեր, երբ ստեղծագործելու ցանկություն չի ունենում։ «Ստեղծագործելը պայմանավորված է տրամադրության, կյանքի տվյալ փուլի հետ։ Եղել է շրջան, երբ 2-3 տարի դադար ունեցա` չէի ստեղծագործում, չէի ձայնագրվում, ակտիվ չէի։ Նախորդ տարվանից կրկին անցել եմ աշխատանքի ու շատ անելիքներ ունեմ։ Կարծում եմ` եթե այդ շնորհքը քեզ ի վերուստ է տրված, չի կորչի»,– նկատեց երգիչը։
Այս տարիների ընթացքում Ժոռը երբևէ չի ներկայացել զուգերգով։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք սկզբունքային է զուգերգերով չներկայանալը. «Ես միշտ մտածել եմ, որ զուգերգը պետք նպատակային լինի։ Պետք է համապատասխան երգ լինի, ձայնային տեմբրները համահունչ լինեն։ Եթե հետաքրքիր երգ գրեմ, որը զուգերգով ավելի գեղեցիկ կհնչի, կներկայանամ որևէ երգչի կամ երգչուհու հետ։ Այս պահին նման ծրագրեր դեռ չունեմ»։
Դադարից հետո վերադարձի մասին
2017-ը երգիչն արդյունավետ տարի է համարում` թողարկել է 2 տեսահոլովակ, ձայնագրել է 3 նոր երգ, Թաթայի և Արմենչիկի հետ համերգ է ունեցել Լաս Վեգասում։
«Ինձ համար առանձնահատուկ համերգ էր, քանի որ նույն բեմում ելույթ ունեցա այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Թաթան, Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Ֆրանչեսկա Ռամիրեսը։ 6000 հայի առաջ ելույթ ունենալը մեծ քննություն էր։ Դա իմ առաջին համերգն էր այդքան հանդիսատեսի առջև։ Շատ ջերմ մթնոլորտում անցավ։ Հանդիսատեսը հայավարի քեֆ էր անում»,– պատմեց նա։
Ժոռը կարևորում է նաև այն, որ 2017–ին 2 տեսահոլովակ է ներկայացրել «Իմ արև» և «Չիմանամ» երգերի հիման վրա. «Առաջիկայում սպասվում են նոր երգեր։ Հուսով եմ` 2018-ին մի քանի տեսահոլովակ կունենամ։ Մինչև տարեվերջ ուզում եմ ձայնասկավառակ թողարկել։ Մի քանի օրից հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր տեսահոլովակ։ Իմ «Մնա, մնա» երգն ավելի ռիթմիկ ենք ներկայացրել։ Այն առաջին անգամ թողարկել էի 2013–ին։ «Մնա, մնա»–ն մինչև հիմա իմ երգացանկի սիրված երգերից մեկն է, մինչև հիմա երգում եմ առիթներին։ Վստահ եմ, որ երգը նոր կյանք կստանա։ Հետաքրքիր տեսահոլովակ ենք նկարահանել։ Ես չեմ լինելու տեսահոլովակում, բայց գաղափարը հետաքրքիր է»։
Տեսահոլովակի գողության մասին
Երգչի` թոփ-մոդել Քեյթ Ավրամչիկովային մասնակցությամբ «Իմ արև» տեսահոլովակի կադրերը գողացվել և օգտագործվել են ռուս դիջեյների տեսահոլովակում։
«Իմ տեսահոլովակի կադրերը սև ու սպիտակ տարբերակով օգտագործված էին ռուս դիջեյների տեսահոլովակում։ Ես երբեք չէի լսել, որ հայ արտիստներից որևէ մեկի տեսահոլովակը գողանան։ Մենք կապ հաստատեցինք իրենց հետ, պարզվեց, ֆրանսիական մոդելային գործակալություններից մեկն է իրենց վաճառել այդ կադրերը։ Գործակալն իրեն այնպես պահեց, կարծես, հենց իրենց կադրերն էին։ Ուզում էի դատական գործ սկսել։ Vimeo–ում բողոքարկեցինք, անմիջապես ջնջեցին տեսահոլովակը։ Մոդելային գործակալությունից մենեջերիս գրել էին` ինչպես ֆրանսիացիներս ենք ասում` պատերազմը պարտված է, բայց դեռ ավարտված չէ։ Հիմա սպասում եմ, գուցե մյուս տեսահոլովակներս գողանան։) Միայն իրենց պահվածքի համար ուզում էի դատական գործ սկսել, սակայն ժամանակի սղության առումով բավարարվեցի հեղինակային իրավունքը վերականգնելով։ Տղաներն էլ խնդրեցին, որ Youtube–ին չբողոքենք, քանի որ բավականին շատ դիտումներ ունեին, փոխարենն իրենք ավելացրին օրիգինալ տեսահոլովակի լինկը»,– ասաց նա։
Ժոռը նշեց, որ այս տեսահոլովակն իրենց համար բավականին ծախսատար և աշխատատար է եղել։ «Բոլորը կարծում են, թե Մայամիում կամ Թայլանդում ենք նկարահանել, իրականում նկարահանել ենք Սևանում` Ճայերի կղզում։ Տեսահոլովակում հիմնականում գրաֆիկական աշխատանք ենք արել։ Արտերկրից մոդել հրավիրելը ծախսատար էր, սակայն աշխատանքը շատ հեշտ էր։ Ես աշխատել եմ մոդելների հետ թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից։ Որևէ մեկի դեմ որևէ բան չունեմ, ամեն մեկն իր ձևով պրոֆեսիոնալ է, սակայն Քեյթն իսկապես շատ պրոֆեսիոնալ էր։ Դա ոչ միայն իմ, այլև ռեժիսորի կարծիքն էր։ Մենք 24 ժամ անընդմեջ նկարահանում ենք արել, ոչ մի րոպե չի տրտնջացել»,– հիշեց երգիչը։
Կորպորատիվների մասին
«Տարիներ առաջ Հայաստանի տարբեր մարզերում շատ էի հանդես գալիս մենահամերգներով, սակայն վերջին տարիներին ավելի շատ հավաքական համերգներ են լինում։ Ես սիրում եմ բեմում լինել, բեմի էներգիան լրիվ այլ է, բայց հիմա ամեն ինչ գնացել է դեպի կորպորատիվ միջոցառումներ։ Իհարկե, ինքս էլ երգում եմ կորպորատիվներին»,– ասաց նա։ Երգչից հետաքրքրվեցինք` արդյոք ունի հատուկ ռայդեր, որի ապահովման դեպքում միայն կներկայանա կորպորատիվի։ «Բոլոր հարցերով պայմանավորվածություն է ձեռք բերում մենեջերս։ Ես հատուկ նախապայմաններ չունեմ, պայմաններս մինիմալ են, եթե, օրինակ, Հայաստանից դուրս եմ գնում հյուրանոցը, մաքրությունը լավ լինի ու ժպիտի պակաս չլինի»,– ասաց նա։
Ժոռի վերջին երգն ավելի պարային է։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք պատրաստվում է երգացանկը համալրել «քեֆային» երգերով, որպեսզի կորպորատիվների պատվերներն ավելի շատ լինեն. «Չգիտեմ` քեֆային են, թե ոչ, բայց ուզում եմ ուրախ երգեր ներկայացնել։ Ինձ մոտ միշտ հիթ են դարձել ավելի ռոմանտիկ, լիրիկական երգերը։ Հիմա ուզում եմ ավելի ուրախ երգեր ներկայացնել»։
ԱՄՆ–ում չբնակվելու մասին
Շատերը կարծում են, թե Ժոռն ԱՄՆ–ում է ապրում։ Նա նշեց, որ իրականում ԱՄՆ–ում եղել է միայն գործնական նպատակներով, ընդ որում` ոչ այդքան հաճախ։ «Եվրոպայում և Ռուսաստանում ավելի շատ եմ եղել։ Գուցե, իմ երաժշտական ոճն էր պատճառը, դեռ 2002–ից մարդկանց մոտ միշտ տպավորություն է եղել, թե ես Հայաստանի հայ չեմ։ Մարդկանց մոտ կարծիք ստեղծվեց, որ ես Հայաստանի հայ չեմ։ Իրականում, ես ծնվել, մեծացել և ապրում եմ Հայաստանում»,– պարզաբանեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)