Խանութի վաճառողից մինչև սերիալի գլխավոր դեր. «Էլենի օրագրից» Մաքսը` անցած ուղու, ընտանեկան բիզնեսի և նշանածի մասին

19:37 • 07.02.18



 

«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր կմեկնարկի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ցուցադրությունը։ Նախագիծը մինչև այս հեռարձակվում էր «Շանթ Պրեմիումի» եթերում։ Համացանցային լայն տարածման շնորհիվ այն արդեն հասցրել է մեծ լսարան գրավել ու հետաքրքրել լսարանին։ Ֆիլմի գլխավոր հերոսին` Մաքսին, մարմնավորում է Էդգար Իգիթյանը, որն առաջին քայլերն արել է «Սահմանին» նախագծում։ Էդգարն առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում այս նախագծում իր մասնակցության մասին։

 

27–ամյա Էդգարի դերասանական ուղին կարճ պատմություն ունի, սակայն աշխատել նա սկսել է վաղուց։ Ասում է` դա շատ կարևոր էր կայացման համար։ Էդգարի խոսքով` միշտ ձգտում է ավելիին և ունի մի շարք նպատակներ, իսկ լիցքաթափվում ու ուժ է հավաքում մարզասրահում։ Ինքն իրեն հաճախ բնորոշում է որպես գայլ, քանի որ այս կենդանին արդարության, հավատարմության և ուժի խորհրդանիշ է։

 

Tert.am Life–ը հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել Էդգարի հետ` բացահայտելով նրան ոչ միայն աշխատանքային, այլև մարդկային տեսանկյունից։

 

 

–Էդգար, դերասանական ուղիդ սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» նախագծից։ Ի՞նչը քեզ բերեց հեռուստատեսություն։

 

–Մանկուց միշտ եղել են նկարահանվելու առաջարկներ, սակայն հրաժարվել եմ, նախ, որովհետև փորձ չունեի, երկրորդ` ծրագրերս կապված էին սպորտի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Տնտեսագիտական համալսարանի Կառավարման բաժին,  ինչն այդքան էլ իմ սրտով չէր։ Որոշմանս վրա ազդեց թե՛ այն, որ ընտանիքիս անդամներն էլ էին Տնտեսագիտականն ավարտել, թե՛ այն, որ ընկերներիցս շատերն այնտեղ էին սովորում։ Վերջին կուրսում էի, որոշեցի ընդունվել Աբել Աբելյանի դերասանական ստուդիա, քանի որ փոքր տարիքից շատ էի սիրում ֆիլմեր դիտել։ Կարող էի ամբողջ գիշերը ֆիլմ նայել և ֆիլմում նկարահանվելու մեծ ցանկություն ունեի։ Մինչև «Սահմանին»–ում խաղալը նկարահանվել եմ տեսահոլովակներում, գովազդներում։

 

–«Էլենի օրագիրը» սերիալը քեզ միանգամից հայտնիություն բերեց։ Հայտնիությունը ոմանցից տարիների աշխատանք է «պահանջում», ոմանցից` մի դեր։ Տպավորություն է, որ քեզ մոտ միանգամից ստացվեց մուտքը հեռուստատեսություն։ Իրականում ի՞նչ ճանապարհ ես անցել այսօր այստեղ լինելու համար։

 

–«Սահմանին» ֆիլմի ձևաչափն այլ էր, այնտեղ բոլորովին այլ կերպարով էի ներկայանում, սակայն այն ժամանակ էլ արձագանքները շատ էին։ «Էլենի օրագիրն» ամենօրյա երկարատև նախագիծ է։ Հիմա էլ եմ դրական  արձագանքներ ստանում, ինչը շատ հաճելի է։

 

Ես չեմ համարում, որ իմ ճանապարհը հեշտ է ստացվել, քանի որ ինձ մոտ եղել է շրջան, երբ հիասթափվել էի ու չէի ցանկանում նկարահանվել։

 

–Ինչո՞ւ։

 

–Եղան դեպքեր, երբ ինձ կանչեցին նկարահանման, երկար ժամանակ սպասում էի, գումարային խնդիրներ կային... հասկացա, որ մարդը պետք է ունենա կայուն և մշտական աշխատանք։ Քանի որ ես նաև ֆիթնես մարզիչ եմ, որոշեցի այլևս չնկարահանվել և կենտրոնանալ իմ մյուս աշխատանքի վրա, որը ևս շատ եմ սիրում։

 

 

–Եվ ի՞նչ փոխվեց։

 

–«Սահմանին»–ից հետո եղած որոշակի դադարից հետո առաջարկ ստացա նկարահանվել «Էլենի օրագրում» և մարմնավորել գլխավոր հերոսին։ Ծանոթացա ու հասկացա, որ շատ լավ կերպար է, որոշեցի ընդունել։

 

–Այսինքն` առաջարկի պակասի դեպքում կարող ես նորից թողնել այս գործն ու զբաղվել այլ աշխատանքո՞վ։

 

–Ես կփորձեմ միշտ համատեղել։ Ես, իրոք, սիրում եմ այս գործը։ Եթե չլինի առաջարկ չեմ նկարահանվի, կլինի առաջարկ, կնկարահանվեմ։ Ես փորձում եմ հեշտ նայել կյանքին։

 

–Հե՞շտ ես հիասթափվում և ասում` վերջ։

 

–Չէ։ Ես փորձում եմ գնահատել այն ժամանակը, որը տրամադրել եմ ինչ–որ բանի` կլինի աշխատանք, մարդ...

 

–Այս ասպարեզում շատերին գրավում է հենց հայտնիության գործոնը, որը բավականին հաճելի փուլ է, գոնե, սկզբնական շրջանում։) Որքանո՞վ է դա խթանել, որպեսզի դերասանական կարիերա սկսես։

 

–Ես երբեք չեմ մտածել հայտնիության մասին։ Ինձ համար կարևոր էր, որ ես, որպես մարդ, լավ զգամ ինձ։ Երբ զբաղվում ես քո սիրած աշխատանքով ու մարդկանց կարծիքներից հասկանում ես, որ քեզ մոտ ստացվում է, ավելի կարևոր է, քան ճանաչումը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ շատ մարդիկ կան, որոնց շատ չեն ճանաչում, բայց իրենք ավելի տաղանդավոր են։ Դրա համար միշտ երկրորդական եմ համարել հայտնիության գործոնը։

 

Ես ինձ դերասան չեմ համարում, քանի որ իրենցից մեծություն ներկայացնող շատ մարդիկ կան, որոնք կարող են համարվել դերասան։ Եթե մարդիկ ինձ սիրում ու ընկալում են` որպես դերասան, դա ինձ շատ հաճելի է։ Ինձ վրա վերցնելով այդ պատասխանատվությունը` դեռևս լսել եմ դրական կարծիքներ և փորձել եմ մաքսիմալն անել իմ կերպարի հետ կապված։

 

 

–Միաժամանակ թատրոնում և կինոյում խաղացող դերասանների զգալի մասն ասում է, որ ավելի շատ էմոցիա պահանջում է թատրոնը։ Նկարահանումներն ավելի արագ են անցնում, հաճախ, էմոցիոնալ տեսարաններին խանգարում են «ստոպ»–երն ու կողմանկի գործոնները։ Քեզ համար որքանո՞վ է զգացմունքային այս աշխատանքը։

 

–Միանշանակ, կա այդպիսի բան, սակայն իմ անցած ճանապարհից մի դեպք կարող եմ պատմել. «Սահմանին» ֆիլմում, մի տեսարան կա, որում իմ սիրած աղջկան սպանում են։ Այդ կտորը նկարահանելիս այնպես էի մտել կերպարիս մեջ, այնպես վերապրեցի ու զգացի այդ պահը, որ դեմքիս մազանոթները պայթել էին, աչքս ամբողջությամբ կարմրել էր և 2-3 օր չէի կարողանում դուրս գալ տանից։ Տանն ասում էին` կարող էիր սրտի կաթված ստանալ ու հասկանում եմ, որ կարող էի։

 

Կարծում եմ` թատրոնում, թե ֆիլմում պիտի փորձես անկեղծ խաղալ, միշտ զգալ կերպարը։

 

–Քո և «էլենի օրագրում» խաղացածդ կերպարիդ` Մաքսի միջև մոտ տասը տարվա տարիքային տարբերություն կա։ Այս դեպքում խնդիր կա համապատասխանեցնելու թե՛ արտաքինը, թե՛ հոգեվիճակը։ Ի սկզբանե, մտավախություն ունեի՞ր, որ, գուցե, չընկալվես 17 տարեկանի դերում։

 

–Ինձ միշտ ավելի փոքր են պատկերացնում։ Երբ ասում եմ իմ իրական տարիքը, զարմանում են։ Եթե խորանանք արտաքինի մեջ, հնարավոր է` շատ բան նկատեն, բայց չեմ կարծում, որ ամենակարևորը դա է։ Ըստ իս` ավելի կարևոր են խաղը, սցենարը, որակական աշխատանքը` ձայնը, կադրը և այլն։

 

Մեր միջև տարիքային տարբերությունը հաղթահարելու համար ես փորձում եմ հիշել ինձ այդ տարիքում և հասկանալ, թե Մաքսն այդ տարիքում ինչպիսին պետք է լինի։ Իհարկե, իմ ներկայիս փորձով հասկանում եմ, որ Մաքսը շատ հարցերի նայում է երեխայի պես, սակայն ունի նաև այնպիսի գծեր, որոնք կարող են չունենալ նույնիսկ տարիքով մեծ մարդիկ` պատասխանատվության զգացումը, իր որոշումն ատամներով պահելու կարողությունը, որը մեծին է բնորոշ։ Որոշ չափով, դա նման է ինձ։

 

–Քո մասին արձագանքները հիմնականում դրական են, իսկ դու գո՞հ ես քո խաղից։

 

–Բավարար։ Չեմ կարող ասել` մաքսիմալ գոհ եմ, որովհետև ես շատ ինքնաքննադատ եմ։ Միշտ փորձում եմ լսել խորհուրդներ, շտկել։ Ես ինձ մի փոքր հանգիստ եմ զգում, քանի որ ամեն դրվագը զգալով խաղում և մաքսիմալն անում եմ հաջողելու համար։ Դա քիչ չէ։

 

 

–Մասնագիտական ընտրության մասին խոսելիս պատմեցիր, որ որոշել ես գնալ այն ճանապարհով, որով գնացել են ծնողներդ։ Առհասարակ, ի՞նչ ազդեցություն են ունենում ծնողներդ որոշումներիդ վրա։

 

–17 տարեկանում ինքդ չես հասկանում` ինչ ես ուզում։ Շատերն այդ տարիքում ընտրություն են անում, հետագայում փոխում իրենց ընտրությունը, դա նորմալ է։ Հայաստանում դու պետք է կարողանաս մի քանի գործ անել, որպեսզի հասնես հաջողության։ Այդ տարիքում ինձ չէին ստիպել, ուղղակի այդպես որոշվեց, քանի որ ինքս որևէ ուղի չէի ընտրել։ Ես միշտ ցանկացել եմ առաջ գնալ սպորտում, սակայն Հայաստանում այդ ասպարեզում մի քիչ բարդ է։ Տարբեր բաներ եմ փորձել, ֆուտբոլի եմ գնացել, բայց մի ուղղություն չեմ ընտրել։ Երկար ժամանակ պարի եմ գնացել, հետո թողեցի այն, բայց կարող էի ունենալ հաջողություններ։ Այն, ինչ կապված է սպորտի ու արվեստի հետ, ինձ միշտ գրավել է։ Պարն էլ իմ առօրյայի հաճելի զբաղմունքներից մեկն է։ Ինձ համար մեծ հաճույք է, երբ կարողանում ես  լավ զգալ երաժշտությունը ու պարել։

 

Բնավորությամբ միշտ ինքնուրույն եմ եղել, փոքր տարիքից աշխատել եմ և փորձել շատ նեղություն չտալ ընտանիքիս։ Միշտ գնահատել եմ այն, ինչ իրենք արել են ինձ համար, սակայն փորձել եմ ինքս ինձ համար ճանապարհ հարթել։ Սիրում եմ բնավորությանս այդ գիծը։ Ես ինձ հանգիստ եմ զգում այն ժամանակ, երբ ինքս եմ անում ինչ–որ բան, ինքս եմ որոշում` ինչ անել։ Իհարկե, պետք է այնպիսի որոշումներ կայացնես, որոնք բացասական չեն ազդեն ոչ ընտանիքիդ, ոչ էլ կողքիդ մարդկանց վրա։

 

-Ե՞րբ և ի՞նչ աշխատանք ես արել առաջին անգամ։

 

–Երևի 18 տարեկան էի, խանութում աշխատանքի ընդունվեցի որպես վաճառող, հետո` մենեջեր, ընթացքում սեփական գործեր եմ նախաձեռնել։ Արդեն 20 տարեկան էի, սկսեցի մարզչական գործունեությունս։ Երկար տարիներ մարզվում էի, սեփականատերը, որը նաև իմ մարզիչն էր, իմ մեջ նկատեց պոտենցիալ, քանի որ կարճ ժամանակում հաջողության հասա, Ֆիթնեսի Հայաստանի առաջնությունում զբաղեցրի 3–րդ տեղը։ Մտածում էի` սեփական գործ նախաձեռնելու մասին, մարզասրահի սեփականատերը, որն ինձ հարազատ մարդ էր, առաջարկեց ավելի խորացված մարզվեմ և անցնեմ գործի։ Որպես ֆիթնես մարզիչ` ունեցա շատ մեծ խումբ, մարդիկ, որոնք ունեցան լավ արդյունքներ։ Շատ եմ սիրում այդ գործը, մտածում եմ հետագայում նորից դրանով զբաղվելու մասին։

 

 

–Վաղ տարիքից սեփական գումարն աշխատելու հնարավորությունը ի՞նչ ազդեցություն  ունեցավ ինքնուրույն դառնալու փուլում։

 

–Դա շատ է օգնում։ Երբ մոտ 10 ժամ կանգնում ես ոտքի վրա, հետո գնում մարզվելու, կեսգիշերին հասնում ես տուն, իսկ առավոտյան 8–ին արթնանում ու նույն տեմպով գնում աշխատանքի, սկսում ես  գնահատել թե՛գումարը, թե՛ ժամանակը, թե՛ կողքիդ մարդկանց` ծնողներիդ, որ կարողացել են քեզ պահել, մեծացնել։

 

–Երբ սկսում ես վաղ տարիքից աշխատել, որոշակի հաջողությունների հասնել, կանգ առնող տեսակ չես, Հայաստանում մի փոքր բարդ է, քանի որ ինչ–որ փուլում հասկանում ես, որ էլ առաջընթաց չկա կամ շատ դժվար է աճ գրանցել` սկսած աշխատավարձից, վերջացրած մասնագիտական հմտություններով։ Ներքին կռիվներ ունենո՞ւմ ես։

 

–Միանշանակ, Հայաստանում այդ առումով շատ դժվար է, սակայն մարդը միշտ պետք է փորձի մաքսիմալ օգտագործել իր հնարավորությունները, միաժամանակ չմոռանա իր սկզբունքները։ Ինձ համար դա էլ է շատ կարևոր։ Ես նախընտրում եմ 200 հազար աշխատել, բայց չանել այնպիսի բան, որը չեմ ուզում, քան ունենալ 500 հազար, բայց անել բաներ, որոնց համար ինքս ինձ կմեղադրեմ։ Նպատակը չի արդարացնում միջոցները։ Գումարը, միանշանակ, կարևոր է, որպեսզի կարողանաս թե՛ քեզ, թե՛ կողքիններիդ հաճելի օրեր պարգևել։ Գումարը կարող ես լավ իմաստով օգտագործել, բայց պետք է չմոռանաս, որ գումարն առաջնային չէ։ Ես միշտ համարել եմ, որ տղամարդը 25-40 տարեկանում ինչ կարողանա անել, դա է անելու, դրանից հետո, դու պահում ես այն, ինչ արդեն ստեղծել ես։

 

–Հիմա 27 տարեկան ես։ Այս տարիքի համար քեզ ինքնաբավ համարո՞ւմ ես։

 

–Որոշ չափով այո, բայց ունեմ նպատակներ։ Ես չեմ երազում, ես նպատակներ եմ դնում իմ առջև ու փորձում հասնել դրանց։ Հիմա ունեմ նպատակներ, որոնք առաջիկա տարիներին կփորձեմ իրականացնել։

 

–Որո՞նք են դրանք։

 

–Օրինակ, իմ անկյունը ստեղծելը։ Ես նպատակ ունեմ հետագայում 0-ից  կառուցել իմ պատկերացրած տունը, հիմնել իմ սեփական գործը։

 

 

–Այդ նպատակներն իրականացնելու համար տեսնում ես մարզչակա՞ն, թե դերասանական ուղի։

 

–Երկուսը միասին։ Մարզիչ կլինեմ, թե չէ, չգիտեմ, բայց ես տեսնում եմ ինձ մարզվելուց։ Հիմա չեմ հասցնում նախկին տեմպով զբաղվել, ինքս չեմ հասցնում մարզվել, ինչն ինձ համար ավելի կարևոր է։ Մարզումներն ինձ համար շատ կարևոր են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես լավ զգալու համար։ Դա ինձ համար ապրելակերպ է դարձել։

 

Սեփական գործ եմ ուզում հիմնել, հիմա ունենք ընտանեկան բիզնես, որն ուզում ենք զարգացնել, հետագայում ուզում եմ ինքս իմ գործն ունենալ, որի համար մի քանի ոլորտ եմ դիտարկում։ Մտքեր կան հագուստի, մարզասրահի հետ կապված։ Չգիտեմ, կոնկրետ որը կանեմ, կյանքը ցույց կտա։

 

Ինձ համար ամենակարևորը միշտ եղել է իմ ընտանիքն ու անձնական կյանքը, հետո աշխատանքը։ Ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքիդ ու անձնականիդ։ Սակայն աշխատում ես, ուզում ես առաջ գնալ, որպեսզի քո ընտանիքի համար լավ լինի։

 

–Ընտանեկան ի՞նչ բիզնես ունեք։

 

–Խոսքը գրավատան մասին է։ Հայրս երկար տարիներ զբաղվել է այդ գործով, որոշեցինք հիմնել  մեր սեփականը։ Որքան հասցնում եմ, օգնում եմ։

 

–Մեր զրույցի ընթացքում պարբերաբար շեշտեցիր ընտանիքի գաղափարի կարևորությունը։ Վերջերս նշանվել ես, արդեն մտածո՞ւմ ես քո ընտանիքը կազմելու մասին։

 

–Իհարկե։ Ես հանդիպել եմ այն մարդուն, որին սիրում եմ, գնահատում, նրա մեջ գտել եմ, ինչ ոչ ոքի մոտ չեմ տեսել, ունենք այնքան նմանություններ, որ ոչ ոքի հետ չեմ ունեցել։ Իմ կյանքի փորձից ելնելով` ես հիմա ընտրության առաջ կանգնած չեմ։ Ժամկետներ նշել հիմա չեմ ուզում, սակայն արդեն մտածում ենք, թե որ շրջանում կամուսնանանք։

 

 

–Քո և սիրելիիդ` Լուսինեի հարաբերությունները սկսվել են, երբ դեռ հայտնի չէիր։ Հայտնիությունն իր հետ բերում է նաև հակառակ սեռի շատ երկրպագուներ, ուշադրություն, ինչը շատ զույգերի մոտ խանդի հող է նախապատրաստում։ Այս առումով խնդիրներ առաջանո՞ւմ են։

 

–Անկեղծ ասեմ, չեմ ուզում մեծամիտ հնչի, սակայն ես երբեք խնդիր չեմ ունեցել հակառակ սեռի հետ։ Իմ կյանքում եղել են շատ ծանոթություններ, սակայն ես ավելի լուրջ եմ վերաբերում «ընկերուհի» ասվածին։ Ես մի քիչ «հին» մտածող մարդ եմ, չեմ կարող ընկերուհի համարել այն մարդուն, ում հետ 1-2 ամիս շփվել եմ։ Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ կարող են տարվա ընթացքում 5 ընկերուհի փոխել և գլուխ գովել, որ 20 ընկերուհի են ունեցել։ Ես ունեցել եմ 2 ընկերուհի, քանի որ կյանքին շատ լուրջ եմ նայում։ Ինձ համար այդ բառը շատ մեծ պատասխանատվություն է։ Իմ դիմացի մարդը պետք է ունենա այդ արժանիքը, որպեսզի ես կարողանամ իրեն ասել, որ իմ ընկերուհին է։

 

–Ո՞րն է հարաբերությունների ամրության հիմքը։

 

–Միմյանց նման լինել։ Երբեք չեմ հասկացել, երբ ասել են պլյուսը մինուսին է ձգում։ Ես հիմա շատ երջանիկ եմ, որովհետև իմ կողքի մարդը շատ նման է ինձ։ Մենք իրար հասկանում ենք, ունենք ընդհանուր նախասիրություններ, կյանքին նայում ենք նույն կերպ, ուզում ենք ունենալ նույն բաները։ Ամենակարևորը, երևի, վստահելն է, գնահատելը այն ժամանակը, որը անցկացրել եք իրար հետ։ Ժամանակից ավելի թանկ բան չկա, ամենակարևորը, որ մարդկանց նվիրում ես, քո ժամանակն է, ինչպես կարող ես չգնահատել այն մարդուն, ում հետ ժամանակ ես անցկացնում, կյանք ես կիսում։

 

–Ընտրյալդ ևս ֆիթնես մարզիչ է։ Ի սկզբանե, սպո՞րտն է ձեզ միավորել։

 

–Մենք ունեինք ընդհանուր շատ ծանոթներ։ Ես երբեք ոչ ոքի ընկերության հայտ չեմ ուղարկում, բայց իրեն ուղարկեցի։ Նպատակս իր հետ ծանոթանալն ու շփվել չէր, ուղղակի, որպես ֆիթնես մարզիչ, ու շատ հետաքրքիր էր, որ Հայաստանում կա գեղեցիկ աղջիկ, որը զբաղվում է այդ աշխատանքով ու արժանի է աշխատել այդ ոլորտում։ Սկզբնական փուլում չէինք շփվում, հետո ես իրեն գրեցի, որ շատ հաճելի է, որ Հայաստանում կան աղջիկներ, ովքեր այդ գործով են զբաղվում, սկսեցինք շփվել իրար հետ։ Մոտ 1 տարի շփվել ենք, սակայն ոչ ամեն օր, առիթից առիթ էինք խոսում, ոչ ես, ոչ էլ նա անձնական շփման նպատակ չունեինք։ Ես զգացի, որ նա այն մարդն է, ում մեջ կան գծեր, որոնք չեմ նկատել ոչ մի աղջկա մեջ թե՛ մտածելակերպի, թե՛ կյանքի հայացքների առումով։ Դա շատ հաճելի դարձավ։ Մի տարի անց հանդիպեցինք, ընկերական շփման համար, սակայն մեր շփումը տարավ նրան, որ հիմա ուզում ենք ամուսնանալ։

 

 

–Քեզ բնորոշում ես որպես «հին» տղա, իսկ «հին» տղաներին բնորոշ է արգելքներ դնել իրենց կողակիցների առջև։ Նման դրսևորումներ ունենո՞ւմ ես։

 

–Ես, իսկապես, շատ հին մարդ եմ որպես տղա, սակայն եթե նա զբաղվում է իր սիրած գործով, աշխատում է այնպիսի տեղում, որից ես տեղյակ եմ ու գիտեմ, որ ամեն ինչ նորմալ է, ես շատ հանգիստ եմ։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ թույլ կտամ, սակայն մեր հարաբերություններում հերթն իմ թույլ տալուն չի հասնում։ Քանի որ նա բնավորությամբ ինձ շատ նման է, ինքն է առաջինն ասում` սա պետք չէ անել։

 

–Քեզ համար նոր ասպարեզ մտնելուց հետո ընկերական շրջապատդ փոխվե՞լ է։

 

–Իմ ընկերական շրջապատը միշտ նույնն է եղել։ Իմ մանկության ընկերներն են, որոնց կարող է ամիսներով չտեսնեմ, բայց երբ հանդիպում ենք, նույնքան ջերմ են։ Շատ հաճելի նոր ծանոթներ կան, բայց ընկեր ասվածն ինձ համար շատ խորն է։

 

–Դժվարությա՞մբ ես վստահում մարդկանց։

 

Շատերի մոտ կարող է տպավորություն լինել, որ ես չեմ շփվում, առանձին եմ, սակայն բնավորությունս է այդպիսին։ Փորձում եմ մարդուն ընկալել, հասկանալ` ինչպիսի մարդ է, նոր շփում սկսել։ Անիմաստ է մարդու հետ միանգամից մտերմություն անել, հետո հասկանալ, որ քեզ նման չէ, կամ չեք  կարող իրար հետ շփվել ու հեռանալ։ Ավելի լավ է ուսումնասիրել մարդուն, իր բնավորությունն ու ապրելակերպը, նոր մտերմություն սկսել։

 

Ես շփվում եմ բոլորի հետ, սակայն ինձ մոտ թողնում եմ նրան, ում համարում եմ այն մարդը, որի հետ կարող եմ մոտիկություն անել։ Իր բնավորությունը, մտածելակերպը համապատասխանում է ինձ։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:12 • 17/02

«Լկտիությունը պետք է սահման ունենա». Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի վիրտուալ բավավեճը

16:46 • 17/02

«Չեմ ամաչում, որ շատ հարցերում աղջկաս կարծիքն եմ հարցնում, սովորում». Զարուհի Բաբայանը` 16-ամյա դստեր խորհուրդների և սպասվող անակնկալի մասին

14:14 • 17/02

Ծնվել է Ադամ Լիվայնի և Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ի 2-րդ երեխան

13:49 • 17/02

«Դեպի եվրատեսիլի» մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի մրցույթում և 2500 դոլար շահել

18:45 • 16/02

Իվետա Մուկուչյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

17:06 • 16/02

Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում

16:09 • 16/02

Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել

15:46 • 16/02

Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին

12:13 • 16/02

Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին

18:14 • 15/02

«Ռեինկարնացիայի» ակումբային համերգն ու «Աշխարհումս իմն դուն իս» երգի վերջին կատարումը

14:53 • 15/02

Ինչպես են կազմվել «Դեպի Եվրատեսիլի» մրցութային տասնյակները, ով ում հետ է մրցելու

13:56 • 15/02

«Նամուսի մեռած». Շպրոտի գայթակղիչ ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ

13:33 • 15/02

Հայտնի երգիչների սիրառատ համերգը` Վալենտինի օրվա առթիվ

13:08 • 15/02

«Քանի դեռ քեզ սիրում են, պետք է գնահատես պահը». Քրիստինե Պեպելյանի համերգի հետաքրքիր ու տպավորիչ պահերը

21:16 • 14/02

Սիրուշոն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

18:04 • 14/02

Սիլվա Հակոբյան. «Մեր սերը համառ էր»

17:44 • 14/02

«Գոքորի գործերը շատ վատ էին, միասին ամեն ինչ 0–ից ենք ստեղծել». Հռիփսիմե Ելինյանը և Գրիգոր Դանիելյանը 10 տարի է` միասին են

15:15 • 14/02

Անահիտ Կիրակոսյանը երկրորդ որդուն է սպասում. ընտանիքի անդամների արձագանքը երեխայի սեռին

12:52 • 14/02

Ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում

18:19 • 13/02

«Պետք է ազատություն տաս դիմացինիդ». Սարգիս և Մանո Գրիգորյանների կրքոտ ֆոտոշարքը

17:27 • 13/02

«Չեմ սիրում խոսել իմ սխալների մասին». Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ ունեցած խնդիրները հաղթահարելու իր տարբերակի և Վալենտինը միասին չնշելու պատճառի մասին

15:03 • 13/02

Արմինկայի նոր ֆոտոշարքն ու պատրաստած թխվածքաբլիթները սիրելիի` Ալեքսի համար

14:41 • 13/02

Մարտի 31–ին կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն. ովքե՞ր են ընտրելու լավագույններին

18:35 • 12/02

Ինչի՞ մասին է Արմանի, Ֆելիքսի, Սոֆյայի մասնակցությամբ նոր սիթքոմը. ֆոտոշարք

16:24 • 12/02

Մերիի, Մովսեսի, Շողերի և մյուսների մասնակցությամբ «Վերջին գործարքը» այսօրվանից եթերում կլինի

15:09 • 12/02

«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով

12:44 • 12/02

«TV–ի թագուհի է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սամվել Գրիգորյանի

15:19 • 10/02

Մենք պատասխանատու ենք մեր ծնողների և երեխաների համար. «Նռան հատիկ»–ի դերասանական կազմն այցելել է Վանաձորի մանկատուն ու ծերանոց

14:17 • 10/02

«Երբեք չէի լսել, որ հայ երգչի տեսահոլովակը գողանան». Ժոռ Դիլբարյանը` ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակի գողության և առաջիկա անելիքների մասին

19:34 • 09/02

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին (լուսանկարներ)

19:31 • 09/02

«Մեծ պահքին» «Ջազզվեում» կգործի հատուկ մենյու

19:08 • 09/02

Ովքե՞ր են «Էլենի օրագրի» ամենաընկերասեր, ամենանյարդային, ամենաբարի դերասանները. բացահայտում են Մաքսը, Էլենը, Լևոնը, Սառան և մյուսները

12:31 • 09/02

Դինա Ակոպովնային ԱՄՆ–ում մեղադրել են խարդախության և փողերի լվացման մեջ

18:36 • 08/02

Մադոննայի սուր հումորը, Ներսեսի երգ ու պարը և մյուսների քննարկումները` «Մի հիանալի ծրագրում»

16:59 • 08/02

«Եկեք հասկանանք». ընտանեկան խնդիրների մասին նոր հաղորդում` Հանրայինի եթերում

14:10 • 08/02

«Հայաստան, մենք լսում ենք քեզ». բարեգործական երգ՝ նվիրված Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:55 • 08/02

«Լուսինեին շատ լավ եմ վերաբերում, բայց նա չի լինի «Միսս Հայուհի 2018»–ի ժյուրիի կազմում». Գոհար Հարությունյան

11:54 • 08/02

ԱՄՆ-ում ծնվել է Միսթր X-ի և Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը

19:37 • 07/02

Խանութի վաճառողից մինչև սերիալի գլխավոր դեր. «Էլենի օրագրից» Մաքսը` անցած ուղու, ընտանեկան բիզնեսի և նշանածի մասին

17:42 • 07/02

Իրինա Շեյքը կտրուկ ոճային փոփոխության է դիմել (լուսանկարներ)

13:07 • 07/02

«Սիրահարված զույգի» վերադարձը. Անդրեն և Նինի Շերմադինին 7 տարի անց նոր տեսահոլովակ են նկարահանել

12:20 • 07/02

Ի՞նչ տեսահոլովակ են նկարահանել Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը Ծաղկաձորում

13:48 • 06/02

«Ես խոսում եմ «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունեմ». Մհեր

12:54 • 06/02

Վաչեն` տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատության մասին

12:27 • 06/02

Ընկերների անակնկալը Անի Երանյանի 27-ամյակին և խնջույքը Մոսկվայում

17:52 • 05/02

«Անմոռանալի օր ունեցա». Իրինա Թովմասյանի փախուստն ամուսնու հետ` իր 36-ամյակի առթիվ

17:15 • 05/02

«Երեխայի ծննդով կյանքդ իմաստավորվում է». Լալա Մնացականյանը տատիկ է դարձել

15:00 • 05/02

Քայլի Ջեները դուստր է լույս աշխարհ բերել ու բացահայտել՝ ինչու էր ամիսներ շարունակ թաքցնում հղիության փաստը (լուսանկարներ, տեսանյութ)

13:31 • 05/02

«Մաման ինձ համար կնոջ իդեալ է». Անահիտ Կիրակոսյանի կազմակերպած խնջույքն ու հուզիչ անակնկալը դստեր 16–ամյակին

11:40 • 05/02

Քիմ Քարդաշյանի նորածին դստեր լուսանկարները տարածվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)

17:25 • 03/02

Սելենա Գոմեսը, Ռիհանան և Արիանա Գրանդեն գլխավորում են սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկ աստղերի ցանկը (լուսանկարներ)

17:19 • 03/02

«Առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլեմ». Դիանա Գրիգորյանին կրկին վիրահատել են

15:47 • 03/02

Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս

19:01 • 02/02

«Աստված իրենց հետ, շնորհավորում եմ». Սոնա Շահգելդյանը` իր և Գրիգոր Կյոկչյանի զուգերգը` Գրիգորի և Սպիտակցի Հայկոյի կողմից կատարման մասին

17:46 • 02/02

«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյանը` որդու ծննդի մասին

16:51 • 02/02

Քիմ Քարդաշյանն իրեն ատողների համար Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերներ է պատրաստել

15:48 • 02/02

«Կարմիր բլուրի» Սոսեն` սերիալային առաջին գլխավոր դերի, դերասան հայրիկի ազդեցության և նշանածի արձագանքի մասին

13:20 • 02/02

«Զարմանում եմ` ինչպես է Արսենը, լինելով բիրտ տղամարդ, վերածվում քաղքենի մի կնոջ». Հովհաննես Ազոյանի գրառումը Կամիլի մասին

17:39 • 01/02

Հայ մոդելի գործունեությունը Բարսելոնայում

15:00 • 01/02

Մովսես Երեմյանը` Ռոզա Ֆիլբերգի հետ սիրավեպի և կնոջ խանդի լուրերի մասին

14:32 • 01/02

Միստր X–ի և կնոջ նոր ֆոտոշարքը` փոքրիկի ծննդին ընդառաջ

13:14 • 01/02

Գարիկին վիրահատել են. կինը` նրա ինքնազգացողության մասին

12:02 • 01/02

Գրիգոր Կյոկչյանը «Մամ ջան» երգը կատարում էր Սոնա Շահգելդյանի հետ. ինչպես այն դարձավ զուգերգ Սպիտակցի Հայկոյի հետ

19:18 • 31/01

Շուշան Երիցյանը` Արթուր Ալեքսանյանի հետ Մոսկվայում զվարճանալու և անձնական կապի լուրերի մասին

18:14 • 31/01

Facebook–ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

16:00 • 31/01

«Դեպի եվրատեսիլի» հեռարձակման օրը հետաձգվել է

14:34 • 31/01

Հասմիկ Կարապետյան. «Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը»

13:10 • 31/01

«Ամբողջ Եվրոպային գրավելու միակ հաղթաթուղթն անկեղծությունն է». Արման Մեսրոպյանը` «Դեպի եվրատեսիլի» մասին

19:19 • 30/01

«Ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ ունենամ լավ անուն». Մերի Հակոբյանը` համբույրի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին

17:02 • 30/01

Հայաստանում 3 մրցույթ անցկացնելն իրենց խնդիրն է. «Միսս Հայաստանի» ղեկավարը` Գոհարի և Մամիկոնի կազմակերպած տարբեր մրցույթների և իր մրցույթն անցկացնելու մասին

16:17 • 30/01

Գեղեցկության ևս մի մրցույթ Հայաստանում. «Միսս Հայաստան 2012»–ի կազմկոմիտեի նախագահը բացում է փակագծերը

12:53 • 30/01

«Կասկածելի երեկոն» այլևս չի լինի, «Լավ երեկոն» կշարունակվի. Գարիկը բացահայտումներ է անում

18:41 • 29/01

«Արտիստին վայել տեսք ունի». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 տղամարդիկ` ըստ Նառայի

17:57 • 29/01

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2018»-ի որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու Հայաստանը

14:56 • 29/01

Էրիկ. «Բոլորի հետ չես կարող ամուսնանալ, արտիստին պետք է սիրել իր երգերի համար»

13:30 • 29/01

Արման Նշանյանը չի կարևորում «Գրեմմին», Մաշան, Ջուսը և մյուսները քնած են մնացել. «Գրեմմի-2018»–ի մասին առաջին արձագանքները հայկական շոու բիզնեսում

11:26 • 29/01

«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել

11:20 • 29/01

Աստղերը՝ «Գրեմմի-2018» մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

09:51 • 29/01

Բրունո Մարսի «That’s What I Like»-ը՝ լավագույն երգ. Նյու Յորքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ, տեսանյութ)

19:23 • 27/01

Հայտնի երգիչների բացօթյա համերգը՝ Սիրահարների օրվա առթիվ

16:04 • 27/01

«Չենք պատրաստվում կրկնել մեր սխալները». Գոհար Հարությունյանը` «Միսս Հայուհի 2018»–ի փոփոխությունների մասին

14:40 • 27/01

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ջազզվեի բացմանը

17:57 • 26/01

Կրակոցներ, մարտական տեսարաններ և բացահայտումներ Շողեր Թովմասյանի և Մովսես Երեմյանի մասնակցությամբ նոր ֆիլմում

17:08 • 26/01

Մայա Պողոսյանի ընտանեկան հանգիստը Դուբայում

13:34 • 26/01

Արման Գևորգյանը` Կամիլի մասին քննադատական գրառումը հավանելու համար Արսեն Գրիգորյանի ընկերներից հեռացվելու և նրա հետ հարաբերությունների մասին

11:40 • 26/01

Ծնվել է Չարենցի և Ալյա Սեդրակյանի բալիկը

21:09 • 25/01

«Շնորհակալ եմ իմ առջև դռներ փակողներին». Հայաստանի մասին Նազենի Հովհաննիսյանի գրառումը ԱՄՆ-ից

19:13 • 25/01

«Արմենիա TV»–ն սկսում է Google–ում ամենափնտրված հայկական դրամայի` «Քավարանի» ցուցադրությունը

18:20 • 25/01

«Վերջին գործարքը» քրեական նոր դրամա` Մերի Հակոբյանի, Մովսես Երեմյանի, Շողեր Թովմասյանի և այլ դերասանների մասնակցությամբ

17:18 • 25/01

«Եթե գիտակցեմ` որտեղ և ինչ մարդկանց հետ եմ գիշերում, կխելագարվեմ». Վարդան Սարգսյանի «սարսափելի» ճամփորդությունը

13:23 • 25/01

Արտյոմ Կարապետյանի հուզիչ հանդիպումը ծնողների հետ 18 տարի անց և նրանց ծանոթությունը հարսի` Յուլյա Ֆինկի հետ. հայկական ընտանիքի վերամիավորման ամերիկյան պատմությունը

16:33 • 24/01

Սարգսի և Մանոյի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում

14:58 • 24/01

«Սա նյարդային լարվածության հետևանք էր». Ժաննա Բուտուլյանը` ուշագնաց լինելու մասին

13:05 • 24/01

Իրինա Հարությունյանի որդու առաջին նկարահանումն ու բարձր աշխատավարձը

11:50 • 24/01

Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել

18:38 • 23/01

«Հաշվի առնելով նրա տարիքը` բնական է, որ նա պետք է ապրի առջևում սպասող դերերով և հույսերով». Մհեր Մկրտչյանը` Սամվել Թադևոսյանի անվան շուրջ առաջացած աղմուկի մասին

17:01 • 23/01

«Կան մարդիկ, ովքեր հագնում են շատ թանկարժեք հագուստ, սակայն իրենց չի սազում». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Բեն Ավետիսյանի

15:53 • 23/01

Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքն ԱՄՆ–ից

15:26 • 23/01

«Շատ եմ սիրում իմ երգը և կարծում եմ` այն արժանի է ներկայանալու «Եվրատեսիլին»». Ամալիյա Մարգարյանը` «Դեպի Եվրատեսիլի» և Հունգարիայից ստացած արձագանքի մասին

17:57 • 22/01

«Տղա ենք ունենալու». Ֆաինա Հարությունյանն ու Արտյոմ Աբովյանը կրկին ծնողներ կդառնան