Գեղեցկության ևս մի մրցույթ Հայաստանում. «Միսս Հայաստան 2012»–ի կազմկոմիտեի նախագահը բացում է փակագծերը

16:17 • 30.01.18



 

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսին Գոհար Հարությունյանը երկրորդ անգամ կանցկացնի գեղեցկության մրցույթ, որն այս անգամ կունենա «Միսս Հայուհի» անվանումը։ 2012 թվականի Հայաստանում անցկացված «Միսս Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը ևս այս տարի պատրաստվում է գեղեցկության մրցույթ անցկացնել։ Թե ինչ անվանում կունենա մրցույթը, նա դեռ չգիտի, քանի որ իր խոսքով` գործում է  «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» հկ–ից անկախ։  Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս պահին չի համագործակցում Կարեն Արիստակեսյանի հետ։

 

Նա նախատեսում է մրցույթ անցկացնել գարնան վերջին, թեև ժամկետները հնարավոր է փոփոխվեն։ «Մենք ընտրելու ենք Հայաստանի գեղեցկուհուն։ Սա կլինի եթե ոչ ամենակարևորը, ապա ամենակարևոր մրցույթներից մեկը Հայաստանում, որովհետև այս մրցույթի շուրջ համախմբվել են ուժեր, որոնք առնչվում են գեղեցկության մրցույթների, մոդելային գործակալությունների  հետ։ Շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել։ Արդեն կան աղջիկներ, որոնք գրանցվել են մեզ մոտ և սպասում են մրցույթ անցկացնելուն»,– ասաց նա։

 

2012–ին անցկացված մրցույթը բավականին շատ քննադատությունների արժանացավ, նախընտրական փուլն այնքան քննադատությունների տեղիք տվեց, որ շատերը չհետևեցին բուն մրցույթին։ Մամիկոն Դանիելյանը մրցույթի կազմկոմիտեի նախագահը եղել է հենց այդ տարի, սակայն որակումների հետ համաձայն չէ։

 

 

«Հայաստանում մրցույթ կազմակերպելը շատ բարդ է։ Այդ մրցույթը պրոֆեսիոնալ է եղել։ Հայտարարություն է տրվել, որ ՀՀ գրանցում, 170 սմ մոտ հասակ, 90/60/90 չափանիշներին մոտ կազմվածք ունեցող համապատասխան տարիքի աղջիկները կարող են դիմել գրասենյակ։ Սրանք միջազգային չափանիշներն են։ Մոտ 800 մարդ է դիմել։ Եթե աղջիկն այդ չափորոշիչներով գալիս է, դու կխախտես պայմանը, եթե չընդունես իրեն։ Աղմուկ բարձրացավ մի աղջկա ելույթի համար, որն իր բոյը շփոթել էր քաշի հետ։ Այդ աղջկա  հասակը, կազմվածքը մոտ էր չափանիշներին, եկել էր մասնակցելու։ Դիմագծերը թողնենք մի կողմ։ Գոյություն ունեն փուլեր, որոնք նրանք անցնում են կամ ոչ։ Գուցե, սխալ էր մանրամասն ցույց տալ, թե ինչ է կատարվել նախընտրական փուլերում, սակայն դա շոու է և հեռուստատեսությունը որոշել է ցույց տալ բոլոր փուլերը։ Ես չեմ ժխտում, որ մրցույթն ունեցել է իր թույլ կողմերը, որը մի շարք գործոններով է պայմանավորված եղել` ֆինանսական խնդիրներով և այլ հարցերով, սակայն անօրինական, անորակ որևէ բան չի եղել»,– ընդգծեց նա։

 

Ըստ Մամիկոն Դանիելյանի` 6 տարի անց իրենք նոր մրցույթ կանցկացնեն նախորդ փորձից դասեր քաղած, սակայն 2012–ին էլ բավականին լավ մասնակիցներ են ունեցել։ «Չեմ կարծում, որ 2012–ին այդքան վատ էր, ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչի մեջ նախ վատը տեսնել, հետո լավը։ Այնտեղ նորմալ աղջիկներ են մասնակցել։ Եղել են նաև մարդիկ, որոնց մասնակցությունն ավելի հումորային է դարձել։ 2012–ի բացասական կողմն այն էր, որ մրցույթն ավարտվեց ու շարունակություն չունեցավ։ Մասնակիցներն ապագա չեն ունեցել։ Մեր նպատակն է, որպեսզի մասնակիցների համար շարունակություն լինի, ունենան համագործակցություն միջազգային մոդելային կազմակերպությունների հետ, մասնակցություն միջազգային մրցույթներին»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ բանակցություններ են վարում այդ ուղղությամբ։ Բացի այդ, իրենք ցանկանում են մրցանակային մեծ ֆոնդ սահմանել` հնարավորության դեպքում մեքենայի կամ գումարի տեսքով։

 

Նրանից հետաքրքրվեցինք, թե խոսքը միջազգային որ մրցույթների մասին է։ Դիտարկմանը, որ այս պահին միջազգային մրցույթների հետ բանակցություններ է վարում նաև Գոհար Հարությունյանի գործակալությունը, ըստ էության, նրանք մրցակիցներ են դառնալու, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց. «Փորձում ենք բանակցել «Միսս Տիեզերքի»  հետ։ «Միսս աշխարհի» հետ դեռ ոչինչ չենք խոսել, որովհետև  Գոհարը համագործակցում է, Կարեն Արիստակեսյանը տեղեկացրեց, որ ինքն էլ է խոսում նրանց հետ։  Մենք փորձում ենք բանակցել այլ մրցույթների  հետ»։ Ըստ նրա` իրենք չեն ուզում լարված և մրցակցային դիրքում լինել մյուս մրցույթների հետ։

 

 

Հարցին, թե ինչու որոշեցին մրցույթ կազմակերպել հենց հիմա, երբ Գոհար Հարությունյանը սկսել է մրցույթ անել, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց, թե դա պատահական համընկնում էր, իրենք սա ծրագրել էին նաև նախորդ տարի, սակայն պահը հիմա է հասունացել։ Ավելի վաղ Կարեն Արիստակեսյանն էլ հայտարարել էր «Միսս Հայաստան» անցկացնելու մասին։ Եթե նրանք կյանքի կոչեն գաղափարները, ըստ էության, Հայաստանում մի տարվա ընթացքում կկազմակերպվի գեղեցկության 3 մրցույթ։ Մամիկոնից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանում մոդելային արտաքինով այդքան մարդ կգտնվի։ Ի պատասխան` նա ասաց, որ դա նույնիսկ քիչ է։ «Աշխարհում մի քանի մրցույթներ են կազմակերպում, անգամ, մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներում»,– կարծում է նա։

 

Թե ովքեր կլինեն մրցույթի ժյուրիի կազմում, Մամիկոն Դանիելյանը դեռ  չգիտի։ «Հովանավորներ չեն լինելու ժյուրիի կազմում։ Նախորդ տարիների գեղեցկուհիներ կլինեն, թե ոչ, չգիտեմ։ 2012–ին եղել են։ Ես շատ կցանկանայի, որ «Միսս Հայաստանի» տարբեր տարիների  տիտղոսակիրներն առնչվեն մրցույթին։ Մենք պետք է ունենանք այնպիսի գեղեցկուհի, որը գեղեցկության սիմվոլ կլինի, Հայաստանը կներկայացնի արտերկրում և մենք հպարտ կլինենք, որ դուրս ենք տանում այդ  աղջկան»,– ասաց նա։

 

Հարցին` ներկայիս գեղեցկուհու տիտղոսակրի` Լիլի Սարգսյանի մասին ինչ կարծիք ունի, Մամիկոնը զերծ մնաց պատասխանել` նշելով, որ 2017–ին կայացած մրցույթին չի հետևել, քանի որ հրավեր չի ստացել, իսկ հեռուստատեսությամբ հետևելու ժամանակ չի ունեցել։ Լիլիին տեսել է, սակայն կարծիք հայտնել չի կարող, քանի որ չգիտի, թե ովքեր են նրա մրցակիցները։

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:25 • 26/05

Էլթոն Ջոնը ժամանել է Հայաստան

18:00 • 26/05

«Այն քիչ մարդկանցից եմ, որոնք այս բնագավառում ծանոթներ չունեն». «Երևի» սերիալի Արամը` անցած ուղու և գործընկերների հետ հարաբերությունների մասին

16:32 • 26/05

Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, այսօր կմասնակցի Arpeggio երգիչների միջազգային մրցույթին

15:53 • 26/05

«Երևի» սերիալից Նորայր Եղյանը՝ սիրելիից բաժանվելու, Քրիստինա Եղոյանի հետ մտերմության և աշխատանքի մասին

15:11 • 26/05

«Մտածում էի` ամուսինս ինչպես է նայել ինձ վրա». Լիլիթ Բաբասյանը` Անդրեյ Մալախովի Прямой эфир հաղորդման ժամանակ

14:21 • 26/05

«20 տարի է՝ բեմում եմ և կարող եմ ինձ թույլ տալ նման երգեր կատարել». Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ կներկայացնի

12:51 • 26/05

Ինչպես են Երևանում տոնել Վերջին զանգը

23:36 • 25/05

«Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը». Հրաչ Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին

19:39 • 25/05

Շուշան Պետրոսյանն ու Արման Հարությունյանն ամուսնալուծվել են

18:27 • 25/05

«Այնպիսի նկարներ էին գտել, որոնք միշտ թաքցրել եմ». Լիլիթ Բաբասյանը հյուրընկալվել է Մալախովի հաղորդմանը

16:24 • 25/05

«Էլենի օրագրի» բեքսթեյջն ու դերասանների իրական ավազակությունները դպրոցում

15:30 • 25/05

«Երազանքներն, ամեն դեպքում, կատարվում են». Սաթենիկ Հազարյանը՝ Կաննի կինոփառատոնին մասնակցելու և Պենելոպե Կրուզի հետ կարմիր գորգով անցնելու մասին

13:40 • 25/05

«Բոլորովին այլ զգացողություններ ունեմ». ծնվել է դիզայներ Արփինե Կոշտոյանի առաջնեկը

12:28 • 25/05

Ինչ գնահատականներով են հայ հայտնիները ավարտել դպրոցը

18:12 • 24/05

«Չենք քարոզում չափն անցած պլաստիկ միջամտություններ». Մանե Գրիգորյանը՝ իր հաղորդման հասցեին հնչող քննադատությունների և նոր ֆոտոշարքի մասին

17:02 • 24/05

«Շատ անսպասելի է լինելու Սպիտակցի Հայկոյի երաժշտական հատվածը». Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

15:47 • 24/05

«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության, այլևս չքայլելու մտքին հարմարվելու, հուսալքության ու կյանքը վերաարժևորելու մասին

12:10 • 24/05

Սիրուշոն կերգի Հանրապետության հրապարակում

18:00 • 23/05

Ովքե՞ր այս տարի կպայքարեն «Միսս Հայուհի» տիտղոսի համար

15:15 • 23/05

Շառլ Ազնավուրի 94-ամյակին նվիրված բացօթյա համերգը՝ Ազնավուրի հրապարակում

12:25 • 23/05

«Սիրային այդ գծի ձևավորումն անակնկալ էր ինձ համար». «Էլենի օրագրի» Ռոբը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական ուղու ու անձնական կյանքի մասին

18:18 • 22/05

«Սիրում եմ ճանաչել մարդուն, հետո ասել, որ ինձ դուր է գալիս». Ռաֆայել Երանոսյանի անհայտ կողմերը

16:09 • 22/05

«Այս իրադարձությունն ինձ ուժ տվեց». Հասմիկ Խոջյանը` իր էջը կոտրելու և անձնական նամակներից անցանկալի նկարներ հրապարակելու մասին

15:44 • 22/05

«Ամուսնությունս սարերի հետևում չէ». Դիանա Գրիգորյանը՝ ընտրյալի հետ ծանոթության ու նշանվելու մասին

12:55 • 22/05

Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքը սիրելիի տարեդարձի առթիվ

18:55 • 21/05

«Նույն հուզմունքը, նույն թախիծն ու ուրախությունը կար». Անահիտ Կիրակոսյանը` դստեր Վերջին դասի մասին

17:29 • 21/05

Նկարահանվում է «Դեպի երազանք 2». Մենչը` Կարեն Ասլանյանի փոխարեն Ալեքսանդր Բաբասյանին գլխավոր դեր տալու պատճառի մասին

15:10 • 21/05

«Չգիտեմ` այս տարիքում արժե՞ շարունակել հուսալ». Շպռոտը՝ մայրանալու, երգչուհիների` անտեսված լինելու և նոր մեքենայի մասին

14:05 • 21/05

Տոլմայի համահայկական փառատոնի հետաքրքիր համերն ու ֆոտոշարքը

12:18 • 21/05

Թանգարանային գիշերը Երևանում. ֆոտոշարք

16:58 • 19/05

«Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին

16:11 • 19/05

«Բոլորս ոգևորված աշխատում ենք». Լուիզա Ներսիսյանը նորություն ունի

15:04 • 19/05

Թագավորական հարսանիք-2018. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը

14:36 • 19/05

Պապարացիները բռնացրել են Իրինա Շեյքին մեկամյա դստեր հետ զբոսնելիս

19:54 • 18/05

Գրիգորի Լեպսին հոսպիտալացրել են

18:43 • 18/05

«Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ». «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին

17:52 • 18/05

«Մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը». Նազենի Հովհաննիսյան

17:12 • 18/05

Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին

14:15 • 18/05

Լիլի Սարգսյանի 18-ամյակի խնջույքը, իր դիզայնով զգեստն ու նվերները

12:50 • 18/05

«Անվիճելի գեղեցկություն ունեցող կին էր պետք». Արսեն Սաֆարյանը` նոր տեսահոլովակի, հերոսուհու ընտրության և Էրիկի օգնության մասին

17:16 • 17/05

Անի Երանյանը չի նկարահանվի, Միհրանի ու Արփիի վերադարձը հետաքրքիր կկազմակերպվի. ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում

16:10 • 17/05

IQOS RUBY` ոճը գնահատողների համար

15:12 • 17/05

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ամենաքննարկված կերպարները

13:55 • 17/05

«Երևանյան փողոցներում նվագելով՝ գումար ենք աշխատում տեսահոլովակ նկարելու համար». Simbiozz բենդի պատմությունը

12:43 • 17/05

«Հայաստանն ունիկալ տեղ է ֆիլմեր նկարահանելու համար». Հայաստանում մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթը»

12:11 • 17/05

Սիրուշոյի լուսանկարը որդու հետ և շնորհավորանքը նրա 2-ամյակի առթիվ

16:31 • 16/05

Անժելա Սարաֆյանի գլամուրային կերպարը Vogue-ի կազմակերպած ընթրիքին (լուսանկարներ)

16:06 • 16/05

«Ոսկե դպրոց»-ից Գոշի նոր տեսահոլովակի մանրամասներն ու հերոսուհին

15:25 • 16/05

Ֆելիքս Խաչատրյանը հրապարակել է որդու առաջին նկարը

13:32 • 16/05

«Ամուսինս իր կյանքում ամենից շատ Տաթևին է սիրում». Հասմիկ Կարապետյանը` ընտանեկան կյանքի, ամուսնու հետ վեճի առիթի և Կանադայում ապրելու բարդության մասին

12:16 • 16/05

Քրիստինե Պեպելյանը` դասախոսական ամբիոնից

17:38 • 15/05

Հայազգի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

15:08 • 15/05

Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային նոր պրեմիերայի. նա կներկայացնի «Ախթամար» լեգենդը` սառույցի վրա

14:27 • 15/05

Դավիթ Աղաջանյանի ու Աննա Դովլաթյանի` Սոչի մեկնելու առիթն ու Դավթի հետ պատահած ձախորդությունը

12:44 • 15/05

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի զբոսանքը Երևանում

11:44 • 15/05

Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

11:41 • 15/05

Քրիստինա Եղոյանի և Դավիթ Աֆրիկյանի սիրո պատմությունը` նոր տեսահոլովակում

18:45 • 14/05

Վերա Բրեժնևայի շքեղ և ոճային կերպարն աչքի է ընկել Կաննի կինոփառատոնում (լուսանկարներ)

13:34 • 14/05

«Երևանում TOYOTA եմ վարում, Բարսելոնայում՝ BMW». Աստղիկ Սաֆարյանը՝ ղեկին

13:32 • 14/05

Հայ դիզայներների ստեղծած հագուստները` ոգեշնչված ԵՄ դրոշից

12:35 • 14/05

«Բախտս բերել է ամուսնուս հարցում». Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլի և տարբերվող ֆոտոշարքի մասին

11:37 • 14/05

«Ապրիր հենց ինձ համար, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի». Էմմիի հուզիչ գրառումը մայրիկի մասին

02:41 • 13/05

«Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Իսրայելը

02:25 • 13/05

Ինչպես է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2018»–ում

23:00 • 12/05

ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը

16:50 • 12/05

Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները

16:24 • 12/05

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

14:11 • 12/05

Հարութ Փամբուկչյանին հիվանդանոց չեն տեղափոխել

13:57 • 12/05

Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը. Շառլ Ազնավուրը բաց նամակ է գրել

13:26 • 12/05

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը

13:04 • 12/05

«Երևանի գինու օրեր» փառատոնը` ֆոտոշարքով

19:00 • 11/05

«Չեմ ափսոսում արածներիս համար». բացահայտում ենք Ռոզի Ավետիսովային

17:06 • 11/05

Մերի Մակարյան. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող եմ կախարդական ձևով հայտնվել Հայաստանում»

17:05 • 11/05

Աննա Թովմասյանի 31-ամյակի խնջույքն ու Արամեի անակնկալը

16:10 • 11/05

Տաթև Սարգսյանի նոր ֆոտոշարքը՝ պլաստիկ վիրահատության դիմելուց հետո

10:15 • 11/05

Հայտնի են «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

18:34 • 10/05

«Կյանքիս ամենահաջողակ օրն է». «Ոսկե դպրոցից» Իլոնայի 22-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

17:33 • 10/05

Օլյա Հակոբյանը՝ «Էլենի օրագրում» իր կերպարի, թատրոն վերադառնալու նպատակի և որդիների դաստիարակության մասին

16:27 • 10/05

Սիլվա Հակոբյանի և Հարութ Բալյանի առաջին զուգերգի մանրամասներն ու լուսանկարները

14:05 • 10/05

«Անհամբեր սպասում եմ երեխայիս ծննդին». Արփինե Կոշտոյանի նոր ֆոտոշարքն ու փոքրիկի ծննդի նախապատրաստական փուլը

12:36 • 10/05

Սրբուհի Սարգսյանի էներգետիկ համերգը՝ Երևանի կենտրոնում

18:34 • 09/05

Անատի Սաքանյանը՝ ոճային կտրուկ փոփոխության պատճառի մասին

17:16 • 09/05

Ժաննա Բուտուլյանը՝ հիվանդանոցում հայտնվելու քննարկումների մասին

16:02 • 09/05

«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին

13:00 • 09/05

«Ուսանողի համար դա ամենամեծ ու ամենաանսպասելի «առաջարկն» է». Իննա Խոջամիրյանը Կարմիր դիպլոմով ավարտեց ԵՊՀ–ն

00:39 • 09/05

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ

23:00 • 08/05

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2018»–ի առաջին կիսաեզրափակիչը, Սևակը ելույթ կունենա այսօր

15:50 • 08/05

Լիլի Սարգսյան. «Կինը տհաճ է դառնում, երբ անգրագետ է»

12:36 • 08/05

«Ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել». Աննա Մանուչարյանը՝ դստերը միայնակ մեծացնելու և «Դեպի Մանկական եվրատեսիլին» մասնակցության մասին

17:22 • 07/05

Սարգսի և Մանոյի նվերներն իրենց դստեր 8-ամյակին և խնջույք չանելու պատճառը

14:47 • 07/05

Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանն այսօր մեկնեցին Կաննի կինոշուկա` ներկայացնելու Դանիել Վարուժանի «Հարճի» հիման վրա նոր նախագիծը

14:37 • 07/05

Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ է ստացել Kodaline խմբի կողմից (տեսանյութ)

12:40 • 07/05

«Համերգ չենք նախատեսում». Սերժ Թանկյանը Հայաստանի ճանապարհին է

12:26 • 07/05

«Եվրատեսիլ 2018»–ի կապույտ գորգն ու բացման արարողությունը

14:49 • 05/05

Արամեն ու Աննան նշել են իրենց դստեր 11 ամսականը

13:48 • 05/05

«16 տարի առաջ իմ վաստակած գումարով գնեցի առաջին մեքենաս». Նարինե Սուլթանյանը` ղեկին

13:24 • 05/05

Մարտայի գունեղ ու «քաղցր» ֆոտոշարքը և սպասվող մենահամերգի առաջին մանրամասները

12:24 • 05/05

Ինչպես է անցել Գուֆի առաջին համերգը Երևանում

19:15 • 04/05

Սոնա Շահգելդյանի և Արսեն Գրիգորյանի փորձությունները «Երեկոյան Ազոյանում»

18:48 • 04/05

Գարիկ Պապոյանը` բարդ վիրահատությունից հետո կրկին աշխատում է