«Չենք պատրաստվում կրկնել մեր սխալները». Գոհար Հարությունյանը` «Միսս Հայուհի 2018»–ի փոփոխությունների մասին
Մայիսին Երևանում կանցկացնի «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ «Միսս Արմենիա» հհ նախագահ Գոհար Հարությունյանը Tert.am Life–ի հետ զրույցում նոր բացահայտումներ է արել սպասվող մրցույթի, Նուռի պատրաստած նոր թագի և սպասվող փոփոխությունների մասին։
Գոհարը նշեց, որ արդեն ընդունում են մասնակցության հայտեր Հայաստանից և Սփյուռքից։ Վերջին օրերին «Միսս Հայուհու» կազմակերպիչները քննարկում էին լողազգեստով ելույթը շոուում ներառել–չներառելու հարցը` հաշվի առնելով, որ 2013–ին «Միսս Աշխարհը» ևս հանեց լողազգեստներով ելույթը։ Մրցույթի տնօրենների խորհուրդը քննարկում էր աղջիկների` լողազգեստներով բաց ելույթի հարցը` նկատի ունենալով, որ հնարավոր է մասնակիցների թիվն անհամեմատ աճի, եթե լողազգեստով ելույթ չլինի։ Երկար քննարկումներից հետո, սակայն, տնօրենների խորհուրդը որոշել է չհանել այս համարը։
«Տնօրենների խորհրդի երկար քննարկումներից հետո որոշվեց, որ մեր մրցույթը համարձակ աղջիկների համար է։ Մենք փորձում ենք ընտրել ինքնավստահ, ինքնուրույն աղջիկների, քարոզել առողջ ապրելակերպ, ուժեղ, սպորտային մարմին։ Դա է պատճառը, որ որոշեցինք լողազգեստով ելույթը չփակել։ Մենք զարգացող երկիր ենք, իսկ լողազգեստով ելույթ չներառելը նորմալ է մուսուլմանական երկրներում։ «Միսս Աշխարհը» այդ հատվածը հանեց մուսուլմանական երկրներից մասնակիցներ ունենալու պատճառով։ Մենք որոշեցինք չկտրել շոուի ամենասպասված հատվածը»,– ասաց Գոհարը։
Դիտարկմանը, որ հիմա հասարակությունն ավելի բաց է դարձել, Գոհարը չհամաձայնեց։ Ըստ նրա` 1998 թվականին, երբ ինքն էր մասնակցում մրցույթի, աղջիկներն համար շատ ավելի նորմալ էր լողազգեստով ելույթը, իսկ հիմա շատ են առնչվում այդ խնդրին, հատկապես, Սփյուռքի մասնակիցների դեպքում։
Գեղեցկուհին ասում է, որ այս տարի իրենք ավելի պատրաստված են, քանի որ փորձ ունեն։ «Չենք պատրաստվում կրկնել սխալները։ Սխալներ եղել են, չնայած բոլոր սխալները չէ, որ կապված են եղել կոնկրետ մեր կազմկոմիտեի հետ։ Այս տարի ավելի լավ մասնագետների կընդգրկենք թիմում։ Սցենարային առումով մենք ավելի շատ ներգրավված կլինենք։ Իհարկե, ամենակարևորն այն է, թե ինչպիսի աղջիկներ են կմասնակցեն և ինչ որակի աղջիկ կհաղթի։ Ավելի շատ ուժերը կենտրոնացնելու ենք այդ ուղղությամբ։ Այս տարի ավելի հեշտ կլինի, քանի որ շատերը գիտեն մրցույթի մասին։ Արտերկրում մենք ունենք մարդիկ, որոնք իրենց համայնքներում նախնական մրցույթներ են կազմակերպում»,– ասաց Գոհարը։
Անդրադառնալով մրցույթի չափանիշներին և շատ քննարկված 12 սմ բարձրությամբ կոշիկներին` Գոհարն ասաց, որ հիմա աշխարհում հրաժարվում են 7 սմ բարձրությամբ կոշիկից, որովհետև ավելի բարձր կոշիկները ավելի երկար և գեղեցիկ են ցույց տալիս ոտքերը. «Ժամանակի հետ չափանիշները փոխվում են։ Մեր ընտրած կոշիկները վերցրել էինք «Միսս Տիեզերքի» փորձից։ Այլ բան է, որ կրունկը շարժվում էր։ Այս տարի կփորձենք էլ ավելի հարմարավետ կոշիկներ ընտրել։ Մեր աղջիկներից որևէ մեկը չի բողոքել, որ կրունկները շատ բարձր են, որովհետև բոլորն էլ ուզում էին ավելի բարձրահասակ երևալ»,– ասաց նա։
Ըստ Գոհարի` մասնակցության ցանկություն ունեցող աղջիկները երկու խմբի են բաժանվում, ոմանց կաշկանդում են նախորդ տարվա քննադատությունները, ոմանց` ոչ. «Ոմանք վախենում են, որ իրենք էլ քննադատության կարժանանան։ Մյուսներն ասում են` իրենք կարող են ավելի լավ ներկայացնել Հայաստանը։ Կարծում եմ` յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր արժանիքներով, իր արտաքինով»,– ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարվա հաղթողը` Լիլի Սարգսյանը, դեռ իր տիտղոսը նվաճելու ճանապարհին է։
«Միջազգային նման մրցույթներում շատ են մասնակցում 20 տարեկանից բարձր, կայացած աղջիկները, սակայն, քանի որ Հայաստանում շատերն արգելում են իրենց աղջիկներին, քույրերին մասնակցել նման մրցույթների։ Մենք ավելի շատ ունենում ենք երիտասարդ մասնակիցներ։ 17 տարեկանում նորմալ է որոշակի կաշկանդվածությունը։ Լիլին մեծ պոտենցիալ ունի։ Նա մեկ տարվա ընթացքում դարձել է շատ ինքնավստահ, աշխատում է իր վրա և ունի նպատակներ։ Նա նաև հետևում է առողջ ապրելակերպին, սպորտով է զբաղվում և քարոզում ծխախոտ, ալկոհոլ չօգտագործել։ Հիմա շատ են մոտենում Լիլիին, հաճոյախոսություններ անում, ասում, որ իրականում ավելի գեղեցիկ է։ Լիլին դեռևս իր տիտղոսը գրավելու ճանապարհին է։ Ես համոզված եմ, որ ժամանակի հետ նա ավելի արժանի կդառնա իր տիտղոսին, որովհետև շատ է աշխատում իր վրա»,– ասաց Գոհարը, ով առաջին իսկ օրվանից չի թաքցրել իր համակրանքը Լիլիի հանդեպ։
Գոհարից տեղեկացանք, որ նախորդ տարվա մասնակիցներից կան աղջիկներ, ովքեր ցանկանում են երկրորդ անգամ փորձել ուժերը։ Նրանց թվում է երկրորդ տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովան Լատվիայից։ «Նա շատ է ուզում Հայաստանը ներկայացնել որևէ միջազգային մրցույթում։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս մի փոքր սպասել, քանի որ «Միսս Հայուհուն» նորից մասնակցելն իր համար մի քիչ ռիսկային է։ Նա միայն մի աստիճան ունի բարձրանալու, ոչ մի կերպ չի կարող ավելի ցածր տեղ գրավել»։
Այս տարի կպատրաստվի նոր թագ, որն այսուհետև ամեն տարի կփոխանցվի որ գեղեցկուհու նոր տիտղոսակրին։ «Ունենք հիասքանչ թագ։ Բոլորս շատ ոգևորված ենք այդ առիթով։ Նուռի ստեղծագործությունն է, իրենից մեծ արժեք է ներկայացնելու։ Իսկապես, գլուխգործոց է։ Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա, որ այն մնալու է պատկերասրահում։ Թագը կտրամադրվի գեղեցկուհուն` միջոցառումների մասնակցելու ժամանակ»– ասաց նա։
Գոհարը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մրցույթը դառնա ամենամյա։ Ինչ վերաբերում է «Միսս Աշխարհի» հետ այս տարի ևս համագործակցելուն` նա հայտնեց, որ իրենց լիցենզիան 1 տարով էր։ Արդեն սկսել են բանակցությունները, որպեսզի մասնակցության լիցենզիա ձեռք բերեն և՛ «Միսս Աշխարհում», և՛ «Միսս Տեզերքում»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)