«Մեր հնարավորություններն ավելի բարձր կգնահատեի, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե «Դեպի Եվրատեսիլին»». «Նեմրա»–ի վոկալիստ
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցները երեկվանից սկսել են ներկայացնել «եվրատեսիլյան» երգերի պրեմիերաները։ Շարունակելով ներկայացնել «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներին` Tert.am Life–ը զրուցել է «Նեմրա»–ի վոկալիստ և կիթառահար Վանի հետ։
«Նեմրան» մարտական տրամադրված չէ և մրցույթում հավանական է համարում ինչպես հաջողությունը, այնպես էլ անհաջողությունը։ «Կարծիքների մեծամասնությունը դրական է, սակայն ես ավելի բարձր կգնահատեի մեր հնարավորությունները, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե հայաստանյան «Դեպի Եվրատեսիլին»։ Շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի ռոք երաժշտությունը լուրջ ընկալվի հայ հասարակության կողմից։ Չնայած մենք ծանր ռոք չենք ներկայացնում, ավելի մոդեռն ռոք ենք նվագում, մարդիկ կիթառի հնչյունները լսելիս ինչ–որ տհաճ ապրումներ են ունենում, իրենց ավելի շատ դուր է գալիս այլ երաժշտություն»,– ասաց Վանը։
Ըստ նրա` իրենք դիմել են մրցույթին իրենց երկրպագուների խնդրանքով։ ««Դեպի Եվրատեսիլ» նախագծի էջում շատ էին նշում «Նեմրա», մեր երկրպագուները դիմում էին մեզ, որ, անպայման, մասնակցենք։ Երբ իմացանք, որ այս տարվա կանոններով յուրաքանչյուրը պետք է ներկայանա իր երգով, որոշեցինք ուղարկել երգը։ Երգը ստեղծվել է մեր սրտից։ Այն չի գրվել հատուկ «Եվրատեսիլի» համար, ուղղակի միակ երգն էր, որ 3 րոպե էր տևում։ Մենք չենք կենտրոնացել դրա վրա, PR քայլեր չենք անում, շարունակում ենք մեր գործունեությունը, համերգները, տեսահոլովակները, ձայնագրում ենք մեր նոր ալբոմը։ Սա ընդամենը մի քայլ է մեզ համար»,– նշեց վոկալիստը։
Դիտարկմանը, որ մրցույթների մասնակցությունը, սովորաբար, արվում է որոշակի ակնկալիքներից ելնելով, եթե մեծ ակնկալիքներ չունեն, ի՞նչն է ստիպել մասնակցել մրցույթին, Վան անկեղծ պատասխանեց, որ որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունեն։ Նախագիծն իրենց համար նաև PR է ապահովում։ «Ներկայացնելով մեր նոր երգը` մենք ավելի մեծ PR ունեցանք, որի համար պետք է մեծ գումարներ ծախսեինք։ Մեզ ավելի շատ երկրպագուներ են միանում։ Մենք մեր օգուտն արդեն ստացել ենք։ Թե հետագայում ինչ կլինի, մեզ քիչ է հետաքրքրում։ Եթե մենք հաջողության հասնենք, նշանակում է` այս ժանրի երկրպագուները շատ են մեր երկրում, եթե ոչ, կնշանակի, մեր հասարակությունն այլ ժանր է նախընտրում»,– ասաց նա։
«Նեմրա»–ի երգի մասին առաջին արձագանքները հիմնականում դրական են, սակայն «Եվրատեսիլ» մրցույթը, սովորաբար, լայն քննարկումների տեղիք է տալիս և բացասական կարծիքները չեն շրջանցել նաև «Նեմրային»։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում են մեր լսարանի կարծիքները,– ասաց Վանն ու հավելեց, որ խմբի մյուս անդամները, իմանալով իր բնավորությունը, իրեն թույլ չեն տալիս հետևել մեկնաբանություններին, սակայն, ընդհանուր առմամբ, գիտի, որ մարդիկ ավելի շատ բացասականն են արտահայտում, քան դրականը։ –Կոչ եմ անում մարդկանց ավելի դրական լսել երգերը, փորձել ընտրել այն երգերը, որոնք իրենք հավանում են ու չկենտրոնանալ այն երգերի վրա, որոնք չեն հավանում։ Մեզ մոտ բացասական էմոցիաներն արտահայտելն ավելի լավ է ստացվում, քան դրականը։ Խորհուրդ եմ տալիս վայելել այս ամենը, սա շոու է, երաժշտություն, սա պատերազմ չէ։ Պետք է ամեն ինչ տարբեր լինի։ Բոլորս էլ նույն հասարակության մասն են կազմում»։
Անդրադառնալով իր մրցակիցներին` Վանն ասաց, որ իր համար ֆավորիտ է «Գաթա» բենդը. «Ես ավելի կոնկրետ կարող եմ ասել իրենց երգը լսելուց հետո, սակայն, առհասարակ, շատ եմ սիրում «Գաթա» բենդին։ Իրենք իմ ֆավորիտն են։ Այլ մասնակիցներից շատ տեղյակ չեմ, քանի որ ոճային առումով այլ են։ Ավելի ռոքային է նաև Alternativ խումբը, սակայն չեմ հասցրել լսել իրենց երգը։ Այսօր, անպայման, կլսեմ»։ Դիտարկմանը, որ կան մասնակիցներ, որոնք այս ընթացքում շատ են քննարկվում` ոմանք կերպարի, ոմանք հայտնիության տեսանկյունից, Վանը պատասխանեց, որ «Եվրատեսիլում» կարևոր է նաև շոուն, սակայն ինքն անձամբ առավել կարևորում է երգը. «Մրցույթը կոչվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթ, սակայն շատ դեպքեր են եղել, երբ ոչ միայն երգի համար է գնահատվել։ Ամեն ինչն էլ նորմալ եմ համարում»։
«Նեմրա»–ի լսարանը, գուցե, միլիոնավոր չէ, սակայն կայուն է։ Խումբը հեռուստատեսային գործունեություն չի ծավալում։ Վանն ասում է` դա մեծ գումարների հետ է կապված։ «Հեռուստատեսությունը կարևորում ենք, այն ավելի մեծ կշիռ ունի։ Իմ կարծիքով` հիմա հեռուստատեսությամբ, հիմնականում, ցուցադրվում են աղբային երևույթներ։Նրանք ասում են, որ հասարակությունը ունի դրա կարիքը։ Հեռուստատեսությամբ տեսահոլովակ ցուցադրելը մեծ գումարների հետ է կապված, ամսվա ընթացքում տեսահոլովակը պտտելու համար տարբեր հեռուստաընկերություններ կոնկրետ թվեր ունեն, սակայն էնպես չի, որ մեր երգերը երբեք չեն ցուցադրվում։ Ուղղակի հասարակությունն ավելի շատ նախընտրում է այլ ժանրի երաժշտություն, դա նորմալ է, բոլոր երկրներում էլ այդպես է»,– նշեց կիթառահարը։
Վանից հետաքրքրվեցինք, թե իրենց համար որքանո՞վ է շահավետ զբաղվել երաժշտական գործունեությամբ Հայաստանում։ Նա նշեց, որ 1 տարի է, ինչ «Նեմրա»–ն դադարեցրել է ակումբային գործունեությունը, հիմնականում, համերգասրահներում կամ բացօթյա համերգներին են ներկայանում։ «Կարողանում ենք բավարարել մեր առօրյան, ինչն այս պահին ինձ բավարար է։ Իհարկե, շոուբիզնեսային մեծ գումարների հետ համեմատել հնարավոր չէ, որովհետև ռաբիս երաժշտությունն (չեմ ասում փոփ, որովհետև դա ինձ համար ռաբիս է) ավելի մեծ պահանջարկ ունի»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից