Հայտնիները՝ «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի փակ դիտման մասին։ Երեկ երեկոյան կայացել է ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որին ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ, կինոյի գործիչներ, դերասաններ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ։
7 տարբեր նովելները տարբեր ռեժիսորների՝ Հրաչ Քեշիշյանի, Մհեր Մկրտչյանի, Արշալույս Հարությունյանի, Արամ Շահբազյանի, Արկա Մանուկյանի, Արեն Մալաքյանի և Էդգար Բաղդասարյանի մատուցմամբ միավորված են մի գաղափարի շուրջ՝ ներկայացնում են Անկախ Հայաստանում ծավալվող պատմությունները։
Tert.am Life–ը ներկայացնում է փակ պրեմիերայի լուսանկարները և ռեժիսորական ֆիլմերից յուրաքանչյուրի պատմությունը։
«Բարև, սիրելիս». Արամ Շահբազյանի ֆիլմն Արցախյան պատերազմի մասին է։ «Իմ ֆիլմի տիտրերում գրված է, որ այն ստեղծվել է Լևոն Շահնուրի պատմվածքի հիման վրա: Մենք վերցրել ենք մի տող, որ պատերազմի ժամանակ հայը գրել է մի նամակ սիրելիին, որը տղաները արտագրում էին և ուղարկում իրենց ընկերուհիներին: Հետո այդ նամակը հայտնվել էր թուրքերի ձեռքում, նրանք էլ արտագրում էին և ուղարկում իրենց ընկերուհիներին: Սցենարիստ Հարություն Հարությունյանը գեղեցիկ պատմություն ստեղծեց այդ նախադասության հիման վրա: Այս է պատմության իրական հիմքը: Ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որն ավելի երկար է, կոչվում է «Լուսին կերած նորածինը»»,- նշեց ռեժիսորը։
«Ֆա». Արկա Մանուկյանը ներկայացրել է հանրապետության հրապարակի ժամացույցի նոտայի պատմությունը: «Կարևորն անկեղծությունն էր և պատմության իրական լինելու փաստը, որը փորձել եմ ռեժիսորական լուծումների շնորհիվ հետաքրքիր դարձնել: Կարճ ֆիլմ է, բայց բավականին երկար ճանապարհ է անցել»,– պատմեց ռեժիսորը։
«Ձյուն». Արեն Մալաքյանի ֆիլմը, պարզվեց, սեփական պատմությունն ու հույզերն է ներկայացնում։ Ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է իր պապի երազանքն ու հավատը կապված ձյան հետ։ «Պատմությունը ձյան մասին է, պապիկը ցանկանում է, որ գարնանը ձյուն գա՝ կարծելով, որ այդպես ինքը կփրկվի: Սա իմ անձնական պատմությունն է, որով փորձեցի կիսվել ձեզ հետ։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց աշխատել այս կազմի հետ»,– ասաց նա։
«Սիմոնի ճամփան». Էդգար Բաղդասարյանի ֆիլմի հերոսը Շանթ Հովհաննիսյանն է։ Վերջինս նշեց, որ բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել` չնայած բոլոր ռեժիսորների ձեռագրերը շատ տարբեր են: «Մեր՝ «Սիմոնի ճամփան» ֆիլմը, կարծես, արդեն ռեկորդ է սահմանում տարբեր կինոփառատոններում: Կարծում եմ` մյուս ֆիլմերը ևս կարժանանան մրցանակների»,- ասաց նա ու նշեց, որ Թուրքիայում և Փարիզում արված նկարահանումները ստիպված են եղել գաղտնի իրականացնել։
«Հայրը». Հրաչ Քեշիշյանն անդրադարձել է բոլորին հոգեհարազատ ժամանակի սղության խնդրին։ «Ֆիլմերի ստեղծման ժամանակ ռեժիսորները երբեք չեն հանդիպել իրար և քննարկումներ չեն եղել։ Բոլորս արել ենք մի գործ առանց իրար հետ կոնտակտի մեջ մտնելու: Մեր զգացողությունների, մեր երազանքների և այն ճանապարհը, որ մենք անցել ենք քսանհինգ տարվա ընթացքում նման են իրար: Շատ նման են մեր պատմությունները և այն մարդիկ ովքեր ապրում են այս երկրում: Սա պատմություն է այս երկրում ապրող մարդկանց մասին։ Ես աշխատել եմ սցենարիստ Հարություն Կբեյանի հետ, մենք հիշեցինք մեր ընկերներից մեկի պատմությունը, որն ընկույզի հետ էր կապված, ինչպես ֆիլմը և դրա շուրջ կառուցեցինք սցենարը: Դա այնքան իրական է, բոլորիս կյանքում պատահում է, երբ աշխատանքիդ պատճառով, մոռանում ես քո սիրելիներին ասել կարևոր խոսքերը»,– նշեց ռեժիսորը։
«Մեղրամիս». Արշալույս Հարությունյանի ֆիլմը երիտասարդ զույգի մասին է։ «Այս պատմությունն ինձ շատ ոգևորեց, քանզի նման է մեզ` մենք էլ ենք այդքան էմոցիոնալ, ծայրահեղ, վատի մեջ լավը գտնող և հակառակը: Շատ բնութագրական պատմություն է, որում նուրբ շեշտեր կան։ Ինձ համար ամենակարևորը էմոցիոնալ մասն է` եթե ուզենք, անգամ, անհրապույր տանիքում կարող ենք ստեղծել մեր երազած ռոմանտիկ աշխարհը, կարևորը` սեր լինի»,– ասաց ռեժիսորը։
«Սեր, երազանքներ». Մհեր Մկրտչյանի ֆիլմն ամբողջացնում է բոլոր պատմությունները։ Ռեժիսորը ներկա չէր ֆիլմի պրեմիերային, քանի որ այժմ զբաղված է մեկ այլ ֆիլմի հետարտադրական աշխատանքներով։
Որպես ամփոփում`«Շարմ հոլդինգի» պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասաց, որ մտածում էին, ունենալ պատմություն, որում կտեսնեն բոլոր նովելների գլխավոր դերակատարներին. «Այդ խնդիրը դրել էինք Մհեր Մկրտչյանի առջև, նա նայեց բոլոր վեց ֆիլմերը և ստեղծեց վերջին՝ «Սեր, երազանքներ» նովելը»:
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի