Կանացի և գայթակղիչ. Մայա Պողոսյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն

18:53 • 13.12.17



 

Մայա Պողոսյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն։ Հաղորավարուհու անունը միշտ ասոցացվել է ոճի և նորաձևության հետ, սակայն Մայան առաջին անգամ է ներկայանում որպես դիզայներ։  Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ կրթությամբ դիզայներ չէ, սակայն տիրապետում է այս մասնագիտությանը։

 

«Ես մասնագիտությամբ դիզայներ չեմ, չեմ կարում, սակայն տիրապետում եմ թե՛ դիզայնին, թե՛ կարին` արվեստին ու արհեստին։ Կարի առումով, ինձ համար հեշտ է տեսնել, անգամ, փոքր թերացումը, քանի որ շատ լավ հասկանում եմ կարի որակից։ Ես մաքսիմալիստ եմ և պահանջկոտ, դրա համար ձգտում եմ անթերի աշխատանքի։ Ինչ վերաբերում է դիզայնին` հայրս  գեղանկարիչ է։ Ես արվեստագետի ընտանիքում եմ մեծացել, սիրում եմ նկարել, թեև մասնագիտությամբ դիզայներ չեմ։ Չեմ էլ հավակնում դիզայների կոչմանը։ Ես համագործակցում եմ դիզայներների հետ, պարզապես, այդ ամենի ընդհանուր ոճը, պատկերացումը, վերջնական տեսքը լինում է իմ որոշմամբ և իմ անմիջական մասնակցությամբ»,– ասաց Մայան։

 

Նա նշեց, որ Հայաստանում կան լավ դիզայներներ, սակայն ինքը որոշել է ներկայացնել իր ոճը։ Իր թրենդը թելադրել Մայան չի շտապում. «Սա իմ առաջին փորձն է դիզայների կարգավիճակում։ Ես ուզում եմ լինել ռեալիստ և չխոստանալ իմ ուժերից վեր  բաներ։ Քանի որ ես միշտ մոտ եմ եղել նորաձևության ոլորտին, այն ինձ հոգեհարազատ է։ Մենք հետևում ենք թրենդներին, այն համապատասխանեցնում ենք տեղական մտածելակերպին։ Իհարկե, պետք է լինի նաև իմ ձեռագիրը»։

 

 

Կանացի և գայթակղիչ. այսպես է Մայան բնորոշում իր հավաքածուն։  «Իմ դեպքում և՛ սպորտային, և՛ առօրյա, և՛ տոնական հագուստն առանձնանում է նրանով, որ հնարավորինս գեղեցիկ է ցույց տալիս կնոջը։ Կարծում եմ` ցանկացած կին ուզում է լինել ցանկալի` կանացի, նուրբ, գեղեցիկ, սեքսուալ։ Օվերսայզ շատ թրենդներ կան, որոնք կինը հագնում է, բայց գեղեցիկ չէ։ Նորաձևությունը միտում ունի ավելի տարօրինակ, էքստրավագանտ շտրիխներ ավելացնելու։ Ժամանակ առ ժամանակ կարելի է կրել նման բաներ, սակայն ես իմ հավաքածուում ներառում եմ այնպիսի հագուստներ, որոնք տղամարդու աչքով գայթակղիչ ցույց  կտան կնոջը։ Այն նախատեսված է ավելի աչքի ընկնող, իրենց հետևող, նորաձև աղջիկների համար, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում և ակտիվ կյանքով են ապրում։ Համապատասխանաբար սիրում են հագնվել նորաձև և գեղեցիկ։ Բացի այն, որ մեր զգեստները պետք է լինեն թրենդային, նաև, հնարավորինս, պետք է ցույց  տան կանացիություն ու ցանկալիություն»,– ասաց Մայան և հավելեց, որ իրենց հագուստները նախատեսված են տարբեր  կազմվածքներ ունեցող կանանց համար։

 

Նա հայտնեց, որ այժմ ունի 2 հավաքածու, առաջինում ներառված են առօրյայից մինչև տոնական  հագուստներ, երկրորդում` սպորտային. «Վերջին տարիներին թրենդային է սպորտային հագուստը կրել քաղաքում, առօրյայում, անգամ,  միջոցառումներին։ Այն դուրս է եկել մարզադահլիճներից, սակայն ինքս դժվարությամբ եմ գտնում այնպիսի հագուստ, որը կցանկանայի կրել։ Հայկական արտադրանքի մեջ ընդհանրապես չեմ գտնում։ Մենք չենք վերցնում պատրաստի հագուստ և ձևափոխումներ անում։ Մեր հագուստն ամբողջությամբ մենք ենք արտադրում։ Օրինակ, գործվածքների համար սարքավորումներ ենք ներմուծել»։

 

 

Մայան նկատեց, որ ունեն նաև բլուզներ` ցուրտ սեզոնի համար։ Նա թողարկել է Baby I Love You գիծը, որը ներառում է շան պրինտներով բլուզներ։ «Մեր շունիկը` Baby–ն, կարճ ժամանակում  սիրվեց։ Քանի որ առանց ինձ չի մնում, ինձ հետ է նաև խանութում և մեր հաճախորդների սիրելին է դարձել։ Նա դարձավ մեր խորհրդանիշը, քանի որ 2018-ն էլ շան տարի է, մտածեցի շունիկի պրինտով հավաքածու թողարկել»,– պատմեց հաղորդավարուհին։

 

Մայայի անունը միշտ ասոցացվել է գլամուրի ու թանկարժեքության հետ։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ գնային քաղաքականություն է վարում իր հավաքածուի համար։ «Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում, որպեսզի գնային շատ բարձր սանդղակ չլինի, որպեսզի մեր միջին խավի ներկայացուցիչները կրելու հնարավորություն ունենան կրելու։ Շատ մատչելի չի ստացվի, դրսի արտադրանքի հետ մրցել չենք կարող, քանի որ արտերկրում հագուստը կարում են  հարյուր–հազարավոր օրինակներով և ինքնարժեքը լինում է անհամեմատ ավելի ցածր։ Ամեն դեպքում, մենք փորձում ենք հնարավորինս հասանելի լինել։ Ես շատ եմ ուզում, որ մեր հայ աղջիկները կրեն մեր հագուստները, սակայն բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ 500 հազար դրամից սահմանում զգեստ գնել։ Մեզ մոտ գնային քաղաքականությունը սկսվում է 20-25 հազարից մինչև 250.հազար, հազվադեպ դեպքերում` 300 հազար դրամ»,– եզրափակեց նա։

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:30 • 19/01

«Կյանք ու կռիվ» ֆիլմի աձնակազմը նշում է պտական մրցանակի արժանանալը

17:56 • 19/01

«Բոլորս գիտակցում ենք, որ սա շեդեվր չէ». Սամվել Թադևոսյանը` «Կյանք ու կռվի» մասին

16:32 • 19/01

«Ինձ համար այնպիսի ցավ էր երեխայիս չկրելը». Քարդաշյանը պատմել է փոխնակ մոր միջոցով 3-րդ երեխան ունենալու մասին

16:20 • 19/01

««Մի գնա»–ի 98 տոկոսը ես եմ արել». Սպիտակցի Հայկոն զայրացած է Սուպեր Սաքոյի քայլից և պատրաստվում է հեղինակային իրավունք գրանցել

14:47 • 19/01

Մհեր Մկրտչյանը և Սամվել Թադևոսյանը պետական մրցանակ են ստացել Սերժ Սարգսյանի հրամանագրով

12:44 • 19/01

«Դեպի եվրատեսիլի» լավագույն եռյակի նախնական պատկերը. առաջին տեղը կիսում են Թամար Կապրելյանն ու Ռոբերտ Քոլոյանը, Մհերը 10-րդ տեղում է

18:57 • 18/01

«Ստամբուլում գաղտնի նկարահանումներ արեցինք». Շանթ Հովհաննիսյանը` նոր ֆիլմի, բարդությունների և մրցանակների մասին

17:22 • 18/01

Բեյոնսեն Քարդաշյանի նորածին դստերն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել

16:11 • 18/01

«Թանկարժեք մեքենա է, վնասը շատ է, բայց կարևորը մեզ ոչինչ չի եղել». Սպիտակցի Հայկոն` կնոջ հետ վթարի ենթարվելու մասին

13:55 • 18/01

«Այսպիսի աշխատանքներն են հային ստիպում հպարտանալ, որ ինքը հայ է». հեռուստադիտողների արձագանքը «Հին արքաներին»

13:00 • 18/01

Եվրատեսիլյան վերջին 5 երգը` Ռոբերտ Քոլոյանի, Մարիա Սիքրեթի և ևս 3 երգչի կողմից

19:06 • 17/01

«Բնատուր տղամարդկային գեղեցկություն ունի». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 տղամարդիկ` ըստ Լուսինե Բադալյանի

17:55 • 17/01

Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան առաջին անգամ ցուցադրել են իրենց երեխաներին

16:09 • 17/01

«20 մասնակցից ոչ ոք չի կարող մրցել Մհերի հետ». Մհերի պրոդյուսերը` պլագիատի և «Դեպի Եվրատեսիլի» մրցակիցների մասին

13:33 • 17/01

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3-րդ երեխայի ծնվելու ժամանակ փոխնակ մոր կողքին են եղել. TMZ-ն հրապարակել է ուշագրավ մանրամասներ

11:55 • 17/01

ՊՐԵՄԻԵՐԱ. Մհերը, Հասմիկ Շիրոյանը և ևս 3 երգիչ ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը

23:26 • 16/01

«Շնորհակալ ենք մեր փոխնակ մորը, որն իրականացրեց մեր երազանքը». ծնվել է Քիմի և Քանյեի երրորդ երեխան

18:32 • 16/01

«Ես շատ եմ սիրում իմ երկիրը». Սևակ Խանաղյանը` «Եվրատեսիլ» գնալու ցանկության մասին

17:53 • 16/01

«Մեր հնարավորություններն ավելի բարձր կգնահատեի, եթե մասնակցեինք բուն «Եվրատեսիլին», ոչ թե «Դեպի Եվրատեսիլին»». «Նեմրա»–ի վոկալիստ

15:54 • 16/01

Գոռ Հակոբյանը` սպասվող զուգերգի և «Ֆուլ հաուս 2»–ում նկարահանվելու մասին

13:23 • 16/01

ՊՐԵՄԻԵՐԱ. Կամիլը, Սևակ Խանաղյանը և ևս 3 երգիչ ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը

13:18 • 16/01

Արփինե Իսրայելյանի գեղեցիկ ֆոտոշարքը որդու հետ

11:49 • 16/01

Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան լուրից հետո The Cranberries խմբի ալբոմների վաճառքը ռեկորդային աճել է

15:52 • 15/01

«Որոշել էի 30-ամյակս մեծ հավաքույթով նշել, սակայն չստացվեց». Գոռ Հակոբյանի` 30–ամյակը չնշելու պատճառը

14:17 • 15/01

ՊՐԵՄԻԵՐԱ. «Դեպի Եվրատեսիլի» 5 մասնակից ներկայացրել են իրենց «եվրատեսիլյան» երգերը

13:23 • 15/01

«Ես ինձ համար կազմել եմ այն մասնակիցների ցուցակը, որոնք կհայտնվեն եզրափակչում». «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Մարիամ Պետրոսյան

12:28 • 15/01

«Երբ տեսնում եմ` ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ». Արմուշի հուզիչ գրառումը մոր մասին

12:10 • 15/01

Էմմին որդու հետ Երևանում է

18:09 • 13/01

«Ոսկե դպրոցից» Գոշին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել

17:16 • 13/01

Մարիամ Մելիքյանը նոր ֆոտոշարք ունի

16:39 • 13/01

Եվա Ռիվաս. «Տխրում եմ, որ իմ 6 երեխաները ստիպված են այդքան երկար սպասել մայրիկի հետ հանդիպմանը»

15:50 • 13/01

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ»-ի մրցութային երգերի պրեմիերաների օրերը

15:06 • 13/01

Իրինա Թովմասյանի և ամուսնու հանգիստը Եգիպտոսում

14:26 • 13/01

Արսեն Գրիգորյանի անակնկալը կնոջ տարեդարձին

18:46 • 12/01

Ավետ Բարսեղյանը վերադարձել է Հայաստան

18:15 • 12/01

Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները ԱՄՆ–ից

16:05 • 12/01

Նարե Գևորգյանը` սպասվող նորությունների և ընտրյալ ունենալու լուրերի մասին

15:33 • 12/01

«Քոմեդի» հեռուստաալիքը կսկսի ցուցադրել «Ֆուլ հաուսը» և «Դոմինոն»

12:33 • 12/01

Հռիփսիմե Ելինյանի անակնկալը Գրիգոր Դանիելյանի 34–ամյակին

17:56 • 11/01

«Ձյան հեքիաթ». Ինգա և Անուշ Արշակյանները նոր նախագիծ ունեն

17:49 • 11/01

«Հին արքաները» «Ֆուլ հաուսին» հավասար բարձր ռեյթինգ է ունեցել

14:23 • 11/01

Սարգիս Գրիգորյանը` Վահագն Գալստյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

12:56 • 11/01

Ռիկի Մարտինը գաղտնի պսակադրվել է հայկական արմատներով ընկերոջ հետ

16:58 • 10/01

Քանյե Ուեսթը զանգահարել է քաղցկեղով հիվանդ մահամերձ երկրպագուհուն և ռեփ կատարել նրա համար

15:39 • 10/01

«Որդիս ծնվեց տարեդարձիս օրը». Հրանտ Թոխատյանը նշում է 60–ամյակը

13:42 • 10/01

Կնկարահանվի «Ֆուլ հաուս 2». 9 ամսից սիրված կերպարները կվերադառնան նոր պատմությամբ

23:58 • 09/01

«Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները». Հայկ Մարությանը խախտեց լռությունը

18:41 • 09/01

Անահիտ Հարությունյանը նկարահանվում է Հանրայինի նոր սիթքոմում

17:26 • 09/01

Իվետա Մուկուչյան. «Չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ներկայացնելու իմ փոքրիկին»

16:43 • 09/01

Ժակի ընտանեկան հանգիստը Դուբայում

14:24 • 09/01

«Հպարտ եմ, որ քո մայրն եմ». Անժելա Սարգսյանի դստեր տարեդարձը ԱՄՆ–ում

12:38 • 09/01

Արման Նշանյանն ու Ֆելիքս Խաչատրյանը զուգերգ ունեն

18:43 • 08/01

«Մինչև այժմ Հայաստանում չի արտադրվել նմանատիպ հեռուստասերիալ». Ռուբեն Մխիթարյանը` «ԱրմենիաTV»–ի եթերում ֆիլմի ցուցադրման մասին

18:14 • 08/01

Արման Նշանյանը` սարսափ տարրերով նոր թրիլլերում նկարահանվելու մասին

15:28 • 08/01

«Հաճախ հարցնում են` ինչպես ես երթուղային նստում, ասում եմ` շատ սովորական». Վահե Զիրոյանը՝ նոր սերիալի և հայտնիության մասին

12:54 • 08/01

«Առաջին անգամ էի այսպես նշում ծնունդս». Սոֆի Դևոյանի 16–ամյակի տարբերվող խնջույքը

11:45 • 08/01

Աստղերը` «Ոսկե գլոբուս-2018»-ի կարմիր գորգին. սև զգեստներով նրանք արտահայտել են իրենց բողոքը

11:15 • 08/01

Լոս Անջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները

17:30 • 07/01

Այսօր «Հետհաշվարկի» վերջին սերիան է

16:40 • 07/01

Լևոն Քոչարյանի շնորհավորանքը Սիրուշոյի 31-ամյակին

15:30 • 07/01

Գնել Ուլիխանյանի դստեր առաջին լուսանկարը

14:52 • 07/01

Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարներն ԱՄՆ—ից

14:26 • 07/01

Արամ MP3–ն մեկնել է ԱՄՆ

13:24 • 07/01

«Հին արքաներ» պատմական դրաման` «Արմենիա TV»–ի եթերում

12:59 • 07/01

Սիրուշոն տոնում է 31–ամյակը. նա արտերկրում է

12:20 • 06/01

Սյուզան Մարգարյան. «Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է, կարևոր է, որ բոլորս միասին լինենք»

13:00 • 05/01

18+ նոր հեռուստասերիալ` Արման Նշանյանի, Գայանե Բալյանի և այլ դերասանների մասնակցությամբ

14:28 • 31/12

Նոր լուսանկարներ «Գնացք N1» Ամանորի ֆիլմից

14:05 • 31/12

Հայկոյի և Անահիտի ամանորյա նվերն իրենց որդուն և 2018–ը դիմավորելու տարբերակը

13:23 • 31/12

Արևիկ Ուդումյանի և որդու ամանորյա ֆոտոշարքն ու կախարդանքի հավատը

12:36 • 31/12

Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակի հերոսուհին Արփի Գաբրիելյանն է

12:01 • 31/12

Ելենա Բորիսենկոն` Ամանորին երազանք պահելու իր տարբերակի և դրա իրականացման մասին

19:49 • 30/12

Հայկական ու հետաքրքիր. «Հայ կինոյի» ամանորյա եթերացանցը

18:08 • 30/12

Մոդեռն ու հայկական. Թումանյանի Ջազզվեն կգործի ամբողջովին նոր դիզայնվ ու մենյուով

17:56 • 30/12

Աստղեր, որոնք փորձել են հավերժ երիտասարդ մնալ՝ չարաշահելով բոտոքսը

16:51 • 30/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը «Բարի լույս»–ի տոնական եթերում

16:31 • 30/12

Ամանորը` արտերկրում. Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել ամուսնու և որդիների հետ

18:28 • 28/12

Ինչպես է անցել «Պանարմենիան Մեդիա Գրուպի»–ի կորպորատիվ երեկույթը

15:20 • 28/12

Սարգսի և Մանոյի ամանորյա ջերմ ֆոտոշարքն ու սպասվող ճամփորդությունը

12:01 • 28/12

Հանրայինի Ամանորի ֆիլմը` շոու բիզնեսի հայտնի դեմքերի մասնակցությամբ

14:58 • 27/12

Շուշան Երիցյան. «2017–ին մարդկային կորուստ եմ ունեցել, սակայն համոզվում եմ, որ այդպես էլ պետք է լիներ»

14:33 • 27/12

Քրիստինե Պեպելյանի ուսանողների անակնկալը և երգչուհու հուզմունքը

13:14 • 27/12

Սոֆյա Պողոսյանը, Ֆելիքս Խաչատրյանը և այլք` Հանրայինի նոր սիթքոմում

12:02 • 27/12

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլի» 20 մասնակիցների անունները

16:55 • 26/12

Ամանորը` «Արմենիա TV»–ում

14:11 • 26/12

Արթուր Հակոբյան. «Չեմ ամաչում արածս աշխատանքի համար, որովհետև ընտանիք եմ պահել»

13:13 • 26/12

Հայ հայտնիները ԱՄՆ–ում նշել են Christmas–ը

18:53 • 25/12

Սարգիս Գրիգորյան. «Ես ինչի հասել եմ, Մանոյին եմ պարտական»

15:30 • 25/12

Հայկ Ղուլյանը` «Հայաստանի ձայնում» հաղթանակի, Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի բարեկամը լինելու և Արամեի դիտողության մասին

12:16 • 25/12

Միշոյի 33-ամյակի հյուրերն ու նոր երգերով համերգը

20:42 • 24/12

Հայտնի է «Ամենախելացին» նախագծի հաղթողի անունը

10:43 • 24/12

«Հայաստանի ձայնում» հաղթեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը

18:59 • 22/12

«Մարդիկ մտածում են` դատվել ես, ուրեմն այլ մարդ ես դարձել». Մովսես Նիկողոսյանն ազատ արձակվելուց հետո առաջին անգամ վերադառնում է սերիալ

16:41 • 22/12

Էրիկը, Սոնան, Մաշան և մյուսները` Երվանդ Երզնկյանի 70-ամյակի համերգին

14:46 • 22/12

Անժելա Սարգսյանի 35-ամյակի խնջույքը ԱՄՆ–ում

14:30 • 22/12

Հայ օգտատերերը GetContact-ով պարզել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները

14:19 • 22/12

Ծնվել է մոդել Մարիկա Թունյանի առաջնեկը

12:48 • 22/12

Մանոն՝ Սարգիսի նախկին կնոջ և ավագ դստեր հետ հարաբերությունների մասին

18:10 • 21/12

«Ոսկե դպրոցն» ու «Ֆուլ հաուսը» ինձ մեծ հայտնիություն են բերել». Գոշը` հայտնիության, նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին

17:23 • 21/12

Սարգիս Գրիգորյանը, Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլ դերասաններ` Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում