«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին

17:24 • 22.11.17



EXCLUSIVE

Երգչուհի Արմինկան մոտ մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Այս ընթացքում նա նոր աշխատանքներ չէր ներկայացնում, իսկ որպես դիզայներ ունեցած ցուցադրությունների, կորպորատիվներին մասնակցելու մասին չէր խոսում։ Նոյեմբերի 28–ին երգչուհին պրեմիերա ունի. նա և Նորոն կներկայացնեն իրենց զուգերգը «Սեր ու տարիներ» երգի հիման վրա։

 

ԱՄՆ տեղափոխվելուց 1 տարի անց Արմինկան իր առաջին հարցազրույցը վստահել է  Tert.am Life–ին։

 

Զուգերգի մասին

 

«Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ  որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելեսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել։ Ինձ համար առաջնայինն այն է,որ համայնքն իմանա, որ ես արդեն այստեղ եմ ապրում և ստեղծագործում։ Սա նրանց ներկայանալու իմ առաջին քայլն է, այցեքարտս`որպես  համայնքի երգչուհի։ Երգը բավականին գեղեցիկ է ստացվել։ Երկար ենք ընտրել ու աշխատել այս երգի վրա։ Հավատում եմ, որ պիտի շատ սիրվի, որովհետև թե՛ երաժշտությունը, թե՛ տեքստը շատ գեղեցիկ են»,– ասաց երգչուհին։

 

 

Օվկիանոսից այն կողմ էլ Արմինկան ու Նորոն համագործակցել են հարազատ մարդկանց հետ։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։

 

«Երգը հասուն` երկար տարիների պատմություն ունեցող  սիրո մասին է։ Սյուժետային գիծը պատմում է այն մասին, որ մարդիկ շատ երկար են միասին, տարիների ընթացքում ինչ–որ բաներ են լինում։ Կոնկրետ այս դեպքում տղամարդու կյանքում կա մեկ ուրիշը, սակայն հարաբերություններն այնքան հավասարակշռված են, որ իրենք պատրաստ են միշտ սիրել, ներել  և հաղթահարել ամեն բան` նորից միասին լինելու համար»,– պատմեց երգչուհին։

 

Երգչուհին, որ իր քայլերն է անում նաև որպես դիզայներ, ինքն է զբաղվել իր ոճով, վարսահարդարումը, ինչպես միշտ, վստահել է քրոջը` Լուսինեին, դիմահարդարումն արել է Ագնեսան։

 

ԱՄՆ մեկնելուց հետո Արմինկան առաջին անգամ է վերադառնում երգարվեստ։ Տեսահոլովակի շնորհանդեսն ԱՄՆ–ում կազդարարվի երեկույթով։ Երգչուհին հայտնեց, որ երեկույթին ներկա են լինելու մի շարք հայտնի մարդիկ, կազմակերպչական մասը ստանձնել է Նորոն։

 

 

Կորպորատիվների մասին

 

ԱՄՆ–ում Արմինկան ներկայանում է կորպորատիվ երեկույթներին ոչ միայն որպես երգչուհի, այլև հանդիսավար։ Նա նշեց, որ հետաքրքիր դուետ են կազմել հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հետ։ «Ինձ հաճախ են հրավիրում որպես հանդիսավար, ինչը շատ հաճելի է։ Ինձ համար  սա նոր աշխարհ չէ, քանի որ փորձ ունեցել եմ հեռուստատեսային շոուներ վարելու։ Հետաքրքիր ու հաճելի է ինքս ինձ բացահայտել  այդ ռակուրսից»,– ասաց երգչուհին։

 

Ինչ վերաբերում է կորպորատիվների ժամանակ երգելուն` Արմինկան նկատեց, որ իր երգացանկում ավելի շատ են ժողովրդական ու լիրիկական երգերը, սակայն ինքը հրավերներ շատ է ունենում։

 

«Երբ ինձ հրավիրում են կորպորատիվ միջոցառումների, չեն ակնկալում ինձանից լսել պարային 6/8 երաժշտություն. տաշի–տուշի։ Ես նախապես ասում եմ, որ իմ երգացանկը բաղկացած է  լիրիկական ու ժողովրդական երգերից, պատասխանում են, որ հենց դա էլ ուզում են։ Ամեն անգամ, երբ ինձ հրավիրում են ու խնդրում կոնկրետ երգեր ներկայացնել, օրինակ, հարս ու փեսայի առաջին երգի ժամանակ կատարել «Թող լինի հեքիաթը», հաճելիորեն զարմանում եմ։ Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է»,– ասաց նա։

 

 

Դիզայների աշխատանքի մասին

 

Երգչուհին շարունակում է գործունեությունը նաև որպես դիզայներ։ «Փոքրիկ նոր հավաքածու եմ արել։ Այս անգամ էլ էքսկլյուզիվ հավաքածու է` ամեն հագուստից  մեկ օրինակ եմ ներկայացրել։ Հուրախություն ինձ, Գլենդելում շուտով կբացվի հայ դիզայներների բրենդային խանութ, որտեղ կվաճառվի նաև իմ հագուստը»,– ասաց նա։

 

Հարցին` որքանո՞վ է շահութաբեր Arminka style–ը` որպես բրենդ երգչուհին պատասխանեց. «Ինչպես իմ երաժշտությանը, այդպես էլ հագուստիս եմ վերաբերել։ Երբ մարդիկ տեսնում են հավաքածուս, ասում են` շատ տարբերվող է։ Դա ինձ  համար կարևոր գնահատական է, որովհետև ես ուզում էի անել հագուստ, որը կտարբերվի։ Ունենում եմ պատվերներ, սակայն ես դեռ չեմ կարողանում ինձ թույլ տալ արտադրել մեծաքանակ հագուստ։ Ինձ դիմում են անհատական  պատվերներով։ Ես դեռ չեմ հասել այն կետին, որ կարողանամ մեծաքանակ հագուստ կարեմ ֆաբրիկաներում, այստեղ դեռ չունեմ իմ ատելյեն։ Հիմա այդ ընթացքի մեջ եմ, բանակցություններ եմ վարում մի քանի ֆաբրիկայի հետ, պետք է հասկանամ, որտեղ կարող եմ մեծաքանակ պատվեր անել։ Ժամանակ է պետք։ Բրենդը ստեղծելուց մի քանի ամիս անց ես տեղափոխվեցի ԱՄՆ։ Ինձ համար դժվար էր. Հայաստանում դեռ չկայացած, ես եկա ԱՄՆ։ Դեռ փոքր–փոքր քայլերով  եմ առաջ գնում, քանի որ մեկ տարի է, ինչ ապրում եմ ԱՄՆ–ում։

 

 

Ամերիկյան կյանքի մասին

 

Արմինկան առաջին անգամ խոսեց նաև ԱՄՆ մեկնելու մասին։ Երգչուհին բազմիցս եղել էր ԱՄՆ–ում, որդին այնտեղ է ծնվել, սակայն ամեն ինչից հրաժարվելն ու ԱՄՆ բնակության մեկնելը հեշտ որոշում չէր։ Երգչուհին նշեց, որ ԱՄՆ–ում էլ չեն կտրվում հայկական իրականությունից, երևանյան կյանքից։

 

«Երեխաս ոչ, բայց ես ու ընտանիքիս անդամները մեր կյանքի մեծ մասն ապրել ենք Երևանում, ուղնուծուծ երևանցի ենք։ Երևանն ապրում է այստեղ` մեր տանը»,– ասաց երգչուհին։ Ինչ վերաբերում է` որդուն` Ալեքսին, երգչուհին նշեց, որ նա էլ չի մոռանում երևանյան կյանքը. «Ալեքսը, լինելով 8 տարեկան, ապրում է Երևանով, ինքը գիտի, որ երևանցի է, թեև այստեղ է ծնվել։ Կապը Երևանի իր ընկերների հետ անընդհատ կա, փորձում ենք այնպես անել, որ  չմոռանա Երևանը։ Նա էլ միշտ ասում է, որ իր հիշողությունները, իր առաջին  ընկերները Երևանում են։ Ես ուղղակի հպարտանում եմ իր մոտեցմամբ։ Ապրելով Լոս Անջելեսում` նա շարունակում է մեծանալ նույն երևանցի տղան»։

 

 

Չնայած բոլոր դժվարություններին` Արմինկան  հարմարվել է ամերիկյան կյանքին։ «Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ամեն բան իր ժամանակին է լինում։ Այս պահին ես հարմար եմ գտնում իմ ամբողջ ընտանիքի հետ գտնվել ԱՄՆ–ում»,– ասաց նա։

 

Ըստ էության` Արմինկան ԱՄՆ–ում դեռ իր հաստատման քայլերն է անում «1 տարին  շատ քիչ է նոր երկրում։ Որքան էլ համայնքը քեզ ճանաչում է, Հայաստանից ես և հայտնի ես իրենց, ժամանակ է պետք, որպեսզի դու կարողանաս քո աշխատանքի շնորհիվ տեղեկացնել քո մասին»,– նկատեց նա։

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:50 • 22/02

«Ես տղա եմ ուզում, Աննան` աղջիկ». Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը սպասում են իրենց առաջնեկին

20:33 • 22/02

«Երբ 2010–ին եկա Երևան, ոչինչ չունեի». Տաթև Սարգսյանը` 26-ամյակը Շուշան Երիցյանի հետ Շրի Լանկայում նշելու և հաջողությունների մասին

18:30 • 22/02

«Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով». Դիանա Գրիգորյանի «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» վերադառնում է եթեր

17:55 • 21/02

«Առաջին կիսաեզրափակչի օրինակով հասկացանք, որ ամեն ինչ անկանխատեսելի է». Տյոմը` «Դեպի եվրատեսիլի» և իր ելույթի մասին

17:24 • 21/02

«Կարելի է ասել՝ ես մեռնում էի». Սերենա Ուիլյամսը պատմել է հետծննդաբերական բարդությունների մասին

16:55 • 21/02

«Ինձ վատը ցանկացողներին մի քանի անգամ ավելի լավն եմ ցանկանում». Նարե Գրիգորյանը` հղիության լուրերի մասին

14:15 • 21/02

Ելենա Բորիսենկո. «Ինձանից հրաժարվում էին ինձ սիրելով»

18:16 • 20/02

Տիգրան Մնացականյանի և 19–ամյա ընտրյալի հարսանիքը չկայացավ. Տիգրանը հեռացրել է իրենց լուսանկարները

17:25 • 20/02

Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ

16:37 • 20/02

Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը. պարզաբանում է Առաջին ալիքը

15:43 • 20/02

«Առավոտյան 5-ին ո՞նց կարա երգչուհին փողոցներում երգի». ինչ միջադեպ էր եղել Էրիկի և Մանե` Միրիամ Բաղդասարյանի միջև XFactor–ում

13:54 • 20/02

Մերիի, Աբելի, Մարինկայի, Մարիամի «Գնված երջանկությունը»` կրկին եթերում

12:27 • 20/02

«Դուք եք ինձ ուժ տալիս». Էմմին որդիների հետ լուսանկարներ է հրապարակել Երևանից

23:23 • 19/02

Մհերը, «Նեմրա»-ն և ևս 3 մասնակից «Դեպի եվրատեսիլի» եզրափակչում են, Թամար Կապրելյանը և ևս 4 մասնակից դուրս մնացին

22:15 • 19/02

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը

21:58 • 19/02

«X Factor»-ից հայտնի Մանեն` Միրիամը, կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն

21:00 • 19/02

«Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել

20:27 • 19/02

«Ես հասկացել եմ, որ վստահել պետք է միայն ինքդ քեզ՝ քո էներգետիկային, քո զգացմունքներին». Արմեն Ջիգարխանյան

18:57 • 19/02

Դիանա Շատվերյանի 33-ամյակի անակնկալները, ամենաթանկ նվերն ու «աղջկական» խնջույքը

17:12 • 17/02

«Լկտիությունը պետք է սահման ունենա». Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի վիրտուալ բավավեճը

16:46 • 17/02

«Չեմ ամաչում, որ շատ հարցերում աղջկաս կարծիքն եմ հարցնում, սովորում». Զարուհի Բաբայանը` 16-ամյա դստեր խորհուրդների և սպասվող անակնկալի մասին

14:14 • 17/02

Ծնվել է Ադամ Լիվայնի և Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ի 2-րդ երեխան

13:49 • 17/02

«Դեպի եվրատեսիլի» մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի մրցույթում և 2500 դոլար շահել

18:45 • 16/02

Իվետա Մուկուչյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

17:06 • 16/02

Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում

16:09 • 16/02

Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել

15:46 • 16/02

Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին

12:13 • 16/02

Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին

18:14 • 15/02

«Ռեինկարնացիայի» ակումբային համերգն ու «Աշխարհումս իմն դուն իս» երգի վերջին կատարումը

14:53 • 15/02

Ինչպես են կազմվել «Դեպի Եվրատեսիլի» մրցութային տասնյակները, ով ում հետ է մրցելու

13:56 • 15/02

«Նամուսի մեռած». Շպրոտի գայթակղիչ ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ

13:33 • 15/02

Հայտնի երգիչների սիրառատ համերգը` Վալենտինի օրվա առթիվ

13:08 • 15/02

«Քանի դեռ քեզ սիրում են, պետք է գնահատես պահը». Քրիստինե Պեպելյանի համերգի հետաքրքիր ու տպավորիչ պահերը

21:16 • 14/02

Սիրուշոն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

18:04 • 14/02

Սիլվա Հակոբյան. «Մեր սերը համառ էր»

17:44 • 14/02

«Գոքորի գործերը շատ վատ էին, միասին ամեն ինչ 0–ից ենք ստեղծել». Հռիփսիմե Ելինյանը և Գրիգոր Դանիելյանը 10 տարի է` միասին են

15:15 • 14/02

Անահիտ Կիրակոսյանը երկրորդ որդուն է սպասում. ընտանիքի անդամների արձագանքը երեխայի սեռին

12:52 • 14/02

Ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում

18:19 • 13/02

«Պետք է ազատություն տաս դիմացինիդ». Սարգիս և Մանո Գրիգորյանների կրքոտ ֆոտոշարքը

17:27 • 13/02

«Չեմ սիրում խոսել իմ սխալների մասին». Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ ունեցած խնդիրները հաղթահարելու իր տարբերակի և Վալենտինը միասին չնշելու պատճառի մասին

15:03 • 13/02

Արմինկայի նոր ֆոտոշարքն ու պատրաստած թխվածքաբլիթները սիրելիի` Ալեքսի համար

14:41 • 13/02

Մարտի 31–ին կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն. ովքե՞ր են ընտրելու լավագույններին

18:35 • 12/02

Ինչի՞ մասին է Արմանի, Ֆելիքսի, Սոֆյայի մասնակցությամբ նոր սիթքոմը. ֆոտոշարք

16:24 • 12/02

Մերիի, Մովսեսի, Շողերի և մյուսների մասնակցությամբ «Վերջին գործարքը» այսօրվանից եթերում կլինի

15:09 • 12/02

«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով

12:44 • 12/02

«TV–ի թագուհի է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սամվել Գրիգորյանի

15:19 • 10/02

Մենք պատասխանատու ենք մեր ծնողների և երեխաների համար. «Նռան հատիկ»–ի դերասանական կազմն այցելել է Վանաձորի մանկատուն ու ծերանոց

14:17 • 10/02

«Երբեք չէի լսել, որ հայ երգչի տեսահոլովակը գողանան». Ժոռ Դիլբարյանը` ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակի գողության և առաջիկա անելիքների մասին

19:34 • 09/02

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին (լուսանկարներ)

19:31 • 09/02

«Մեծ պահքին» «Ջազզվեում» կգործի հատուկ մենյու

19:08 • 09/02

Ովքե՞ր են «Էլենի օրագրի» ամենաընկերասեր, ամենանյարդային, ամենաբարի դերասանները. բացահայտում են Մաքսը, Էլենը, Լևոնը, Սառան և մյուսները

12:31 • 09/02

Դինա Ակոպովնային ԱՄՆ–ում մեղադրել են խարդախության և փողերի լվացման մեջ

18:36 • 08/02

Մադոննայի սուր հումորը, Ներսեսի երգ ու պարը և մյուսների քննարկումները` «Մի հիանալի ծրագրում»

16:59 • 08/02

«Եկեք հասկանանք». ընտանեկան խնդիրների մասին նոր հաղորդում` Հանրայինի եթերում

14:10 • 08/02

«Հայաստան, մենք լսում ենք քեզ». բարեգործական երգ՝ նվիրված Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:55 • 08/02

«Լուսինեին շատ լավ եմ վերաբերում, բայց նա չի լինի «Միսս Հայուհի 2018»–ի ժյուրիի կազմում». Գոհար Հարությունյան

11:54 • 08/02

ԱՄՆ-ում ծնվել է Միսթր X-ի և Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը

19:37 • 07/02

Խանութի վաճառողից մինչև սերիալի գլխավոր դեր. «Էլենի օրագրից» Մաքսը` անցած ուղու, ընտանեկան բիզնեսի և նշանածի մասին

17:42 • 07/02

Իրինա Շեյքը կտրուկ ոճային փոփոխության է դիմել (լուսանկարներ)

13:07 • 07/02

«Սիրահարված զույգի» վերադարձը. Անդրեն և Նինի Շերմադինին 7 տարի անց նոր տեսահոլովակ են նկարահանել

12:20 • 07/02

Ի՞նչ տեսահոլովակ են նկարահանել Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը Ծաղկաձորում

13:48 • 06/02

«Ես խոսում եմ «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունեմ». Մհեր

12:54 • 06/02

Վաչեն` տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատության մասին

12:27 • 06/02

Ընկերների անակնկալը Անի Երանյանի 27-ամյակին և խնջույքը Մոսկվայում

17:52 • 05/02

«Անմոռանալի օր ունեցա». Իրինա Թովմասյանի փախուստն ամուսնու հետ` իր 36-ամյակի առթիվ

17:15 • 05/02

«Երեխայի ծննդով կյանքդ իմաստավորվում է». Լալա Մնացականյանը տատիկ է դարձել

15:00 • 05/02

Քայլի Ջեները դուստր է լույս աշխարհ բերել ու բացահայտել՝ ինչու էր ամիսներ շարունակ թաքցնում հղիության փաստը (լուսանկարներ, տեսանյութ)

13:31 • 05/02

«Մաման ինձ համար կնոջ իդեալ է». Անահիտ Կիրակոսյանի կազմակերպած խնջույքն ու հուզիչ անակնկալը դստեր 16–ամյակին

11:40 • 05/02

Քիմ Քարդաշյանի նորածին դստեր լուսանկարները տարածվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)

17:25 • 03/02

Սելենա Գոմեսը, Ռիհանան և Արիանա Գրանդեն գլխավորում են սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկ աստղերի ցանկը (լուսանկարներ)

17:19 • 03/02

«Առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլեմ». Դիանա Գրիգորյանին կրկին վիրահատել են

15:47 • 03/02

Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս

19:01 • 02/02

«Աստված իրենց հետ, շնորհավորում եմ». Սոնա Շահգելդյանը` իր և Գրիգոր Կյոկչյանի զուգերգը` Գրիգորի և Սպիտակցի Հայկոյի կողմից կատարման մասին

17:46 • 02/02

«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյանը` որդու ծննդի մասին

16:51 • 02/02

Քիմ Քարդաշյանն իրեն ատողների համար Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերներ է պատրաստել

15:48 • 02/02

«Կարմիր բլուրի» Սոսեն` սերիալային առաջին գլխավոր դերի, դերասան հայրիկի ազդեցության և նշանածի արձագանքի մասին

13:20 • 02/02

«Զարմանում եմ` ինչպես է Արսենը, լինելով բիրտ տղամարդ, վերածվում քաղքենի մի կնոջ». Հովհաննես Ազոյանի գրառումը Կամիլի մասին

17:39 • 01/02

Հայ մոդելի գործունեությունը Բարսելոնայում

15:00 • 01/02

Մովսես Երեմյանը` Ռոզա Ֆիլբերգի հետ սիրավեպի և կնոջ խանդի լուրերի մասին

14:32 • 01/02

Միստր X–ի և կնոջ նոր ֆոտոշարքը` փոքրիկի ծննդին ընդառաջ

13:14 • 01/02

Գարիկին վիրահատել են. կինը` նրա ինքնազգացողության մասին

12:02 • 01/02

Գրիգոր Կյոկչյանը «Մամ ջան» երգը կատարում էր Սոնա Շահգելդյանի հետ. ինչպես այն դարձավ զուգերգ Սպիտակցի Հայկոյի հետ

19:18 • 31/01

Շուշան Երիցյանը` Արթուր Ալեքսանյանի հետ Մոսկվայում զվարճանալու և անձնական կապի լուրերի մասին

18:14 • 31/01

Facebook–ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

16:00 • 31/01

«Դեպի եվրատեսիլի» հեռարձակման օրը հետաձգվել է

14:34 • 31/01

Հասմիկ Կարապետյան. «Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը»

13:10 • 31/01

«Ամբողջ Եվրոպային գրավելու միակ հաղթաթուղթն անկեղծությունն է». Արման Մեսրոպյանը` «Դեպի եվրատեսիլի» մասին

19:19 • 30/01

«Ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ ունենամ լավ անուն». Մերի Հակոբյանը` համբույրի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին

17:02 • 30/01

Հայաստանում 3 մրցույթ անցկացնելն իրենց խնդիրն է. «Միսս Հայաստանի» ղեկավարը` Գոհարի և Մամիկոնի կազմակերպած տարբեր մրցույթների և իր մրցույթն անցկացնելու մասին

16:17 • 30/01

Գեղեցկության ևս մի մրցույթ Հայաստանում. «Միսս Հայաստան 2012»–ի կազմկոմիտեի նախագահը բացում է փակագծերը

12:53 • 30/01

«Կասկածելի երեկոն» այլևս չի լինի, «Լավ երեկոն» կշարունակվի. Գարիկը բացահայտումներ է անում

18:41 • 29/01

«Արտիստին վայել տեսք ունի». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 տղամարդիկ` ըստ Նառայի

17:57 • 29/01

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2018»-ի որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու Հայաստանը

14:56 • 29/01

Էրիկ. «Բոլորի հետ չես կարող ամուսնանալ, արտիստին պետք է սիրել իր երգերի համար»

13:30 • 29/01

Արման Նշանյանը չի կարևորում «Գրեմմին», Մաշան, Ջուսը և մյուսները քնած են մնացել. «Գրեմմի-2018»–ի մասին առաջին արձագանքները հայկական շոու բիզնեսում

11:26 • 29/01

«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել

11:20 • 29/01

Աստղերը՝ «Գրեմմի-2018» մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

09:51 • 29/01

Բրունո Մարսի «That’s What I Like»-ը՝ լավագույն երգ. Նյու Յորքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ, տեսանյութ)

19:23 • 27/01

Հայտնի երգիչների բացօթյա համերգը՝ Սիրահարների օրվա առթիվ

16:04 • 27/01

«Չենք պատրաստվում կրկնել մեր սխալները». Գոհար Հարությունյանը` «Միսս Հայուհի 2018»–ի փոփոխությունների մասին