«34-ամյակս նշում եմ այնպես, ինչպես երբեք չեմ նշել». Հրաչ Մուրադյանը` անակնկալների, անձնականի ու երջանկության մասին
Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն այսօր նշում է 34–ամյակը։ Պարզվում է` այս տարի նա որոշել է լուրջ փոփոխություններ անել ու 34–ամյակը նշել այնպես, ինչպես երբեք չի արել։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել հոբելյարի հետ։
Հրաչին առաջինը շնորհավորել են ամենամտերիմ մարդիկ։ «Հարազատների ջերմության մեջ եմ եղել, ինչը գործի բերումով հաճախ պակասում է։ Կեսգիշերին մոտ եկա տուն։ Միտումնավոր չէի արել, այդպես ստացվեց։ Ինձ հարազատ մարդիկ, ընտանիքիս անդամներն ինձ դիմավորեցին տորթով, շնորհավորանքներով։ Մի քիչ նստեցինք, ու ես քնեցի,– ասաց նա ու հավելեց, որ որոշել է տարեդարձը սկսել ինքն իրեն նվերներ մատուցելով։ –Ամենամեծ նվերը, որ ինձ մատուցել եմ, 8 ժամ քնելն էր, վերջին տասնամյակում նման բան, երևի, չէր եղել»։
Պարզվում է` այսօր Հրաչը պետք է լիներ ինքնաթիռում, սակայն որոշել է փոխել իրադարձությունների հունը։ «Տարեդարձիս օրվա մեծ մասը պետք է լինեի ինքնաթիռի մեջ, քանի որ այսօր պետք է մեկնեի ԱՄՆ։ Սակայն ես հասկացա, որ եթե մեկ օր ուշ մեկնեմ, աշխարհի վերջը չի գա. ես անընդհատ գնում եմ ինչ–որ բանի հետևից ու չեմ անում այն, ինչ ուզում եմ։ Այսօր որոշել եմ անել մի բան, ինչ երբեք չեմ արել՝ ապրել առանց գրաֆիկի։ Ինձ տվել եմ բացարձակ ազատություն և օրվա ընթացքում անելու եմ այն, ինչ ուզում եմ։ 34-ում, երևի, մի քիչ էլ պետք է քո մասին մտածես, որովհետև մինչև 34 տարեկան, ես շատ ավելի մտածել եմ այլ բաների մասին։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ սա իմ օրն է»,– ոգևորությամբ ասաց հաղորդավարը։
Հրաչին առավոտյան լավ տրամադրություն է պարգևել գործընկերների անակնկալը։ ««Կիսաբացի» երեխաներս ինձ շատ ուրախացրին։ Գիշերն ինձ վիդեոշնորհավորանք էին ուղարկել, որն առավոտյան տեսա ու շատ ուրախացա։ Հուզմունքային, հավես տեսանյութ է»։
Պրոդյուսերը որոշել է 34–ամյակը տոնել փոքր, բայց ջերմ միջավայրում։ «Առավոտյան որոշեցի, որ այս տարի ծնունդս կնշեմ ինձ շատ հարազատ մարդկանց հետ։ Ուզում եմ տեսնել ինձ հարազատ մարդկանց, չխոսել աշխատանքից։ Շատ փոքր խումբ է հավաքվելու։ Նույնիսկ չեմ որոշել, թե ուր ենք գնալու։ Ինչքան հիշում եմ ծնունդներս, աղմկոտ խնջույքներ են եղել։ Նախորդ տարի 500 հյուր եմ ունեցել ծննդի, այս տարի որոշել եմ բացառություն անել»,– ասաց նա ու հավելեց, որ դա պայմանավորված է այն խաղաղությամբ, որը բերում է 34–րդ տարեդարձը, այն ներքին հոսանքներով, որ կան իր ներսում։
Չնայած Հրաչը խոսում է 34-ի փոփոխությունների մասին, պարզվում է` իրեն 34 տարեկան չի զգում։ «Ես ինձ միշտ զգացել եմ 27 տարեկան, նույնիսկ, երբ 21 տարեկան էի։ Այն ժամանակ ինձ ասում էին` շատ մեծ ես` «ձյաձյա» ես, հիմա էլ ասում են` շատ երիտասարդ ես։ Շարունակելու եմ ինձ զգալ 27 տարեկան, մինչև հասկանամ, որ տարիքս փոխվել է»,– նշեց նա։
Իրեն 27 տարեկան զգալը չի նշանակում, որ Հրաչը վախենում է տարիքից։ Ըստ նրա` ապրած տարիները կարողացել է այնպես օգտագործել, որպեսզի դրանցից չվախենա։ «Մարդիկ տարիքից վախենում են այն ժամանակ, երբ իրենց ապրած տարիների ընթացքում կարևոր, մնայուն, իրենց համար ճիշտ բան չեն կարողացել անել։ Փառք Աստծո, ես յուրաքանչյուր քայլիս համար գնահատված եմ կյանքի կողմից։ Իմ ընտանիքի, ընկերների կողմից սիրված եմ։ Ես երբեք չեմ մտածել, որ կորցրած տարիներ ունեմ։ Իհարկե, ունեմ սխալներ, հետաքրքիր պահեր, վերելքներ, վայրէջքներ, բայց ոչ կորցրած տարիներ։ Ես հիմա կենտրոնացած եմ, որ կյանքը վայելեմ այն վաստակով, որը կուտակել եմ։ Գուցե, հաջողվի դա կրկնապատկել, գուցե, կարողանամ աշխատանքի առումով հայտնվել ավելի բարձր հորիզոնականներում։ Կենտրոնանում եմ աշխատանքի վրա, որովհետև չգիտեմ` ինչքան ավելի մեծ կարող է լինել հարազատների ու ընկերների սերը»,– ասաց նա։
Յուրաքանչյուր մարդու լիարժեք երջանկության համար պետք է նաև անձնական կյանք։ Հրաչի հետ զրույցում հետաքրքիր բացահայտում արեցինք։ «Ես շատ գոհ եմ իմ անձնական կյանքից։ Հիմա ունեմ հրաշալի անձնական կյանք և ինձ թվում է` դրա հրաշալի լինելու նախապայմաններից մեկն այն է,որ այն հանրային չէ։ Ես ինձ հետ ներդաշնակ եմ,– ասաց նա, իսկ հստակեցմանը` սա նշանակում է, որ ընտրյա՞լ ունի, անուղղակի պատասխան տվեց,– Քանի դեռ անձնականս փակ է, շատ լավ է թե իմ, թե, գուցե, իր համար։ Թող 35–ում էլ լինի այս նույն ներդաշնակությունը և իրեն չդարձնենք հանրային»։
Հաղորդավարը չի դադարում իր համար նոր նպատակներ սահմանել։ Հիմա նա ուզում է հասնել ավելիին։ «Ես աշխատասեր եմ։ Ինչ էլ լինի, ես գործի մարդ եմ։ Ուզում եմ ավելին անել։ Ինձ համար, իրականում, երջանկություն է երջանկություն տալը։ Ինչքան հնարավորություն ունենամ դա անելու, այնքան ավելի լավ կզգամ ինձ»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)