«Որոշեցի CD–ն անվանել «Արարատ», քանի որ Հայաստանը ճանաչում են Արարատ լեռով». Վենեսուելայից Իտուրվիդես Վիլչեսը տպավորված է Հայաստանով
Վենեսուելացի շեփորահար Իտուրվիդես Վիլչեսն ամիսներ առաջ դիտելով երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Աննա Մանուկյանի «Տերևների պարը» տեսահոլովակը` հմայվել է նրա ստեղծագործությամբ և որոշել համագործակցել հայուհու հետ։
Աննայի հետ կապ հաստատելուց և համագործակցության հնարավոր եզրերը հստակեցնելուց հետո Իտուրվիդես Վիլչեսի այս տարվա շրջագայությունների ցանկում ավելացավ ևս մեկ երկիր` Հայաստան։ Նա Պուերտո Ռիկոյից Հայաստան ժամանեց ընդամենը տասը օրով, որի ընթացքում ծրագրել էր Աննա Մանուկյանի հետ հանդես գալ համերգային ծրագրով, նկարահանել տեսահոլովակ, ինչպես նաև թողարկել ձայնասկավառակ։ Ստեղծագործական բուռն օրերի ամփոփումը Վիլչեսը վստահեց Tert.am Life–ին։
«Երբ դիտեցի Աննայի տեսահոլովակը, ինձ միանգամից գրավեց իր ստեղծած նուրբ երաժշտությունը, սիրտս շարժվեց և հասկացա, որ ցանկանում եմ հենց իր հետ համագործակցել»,–ասաց Իտուրվիդես Վիլչեսը, որը եղել է Վիլչեսը Grupo Mania նվագախմբի պրոդյուսերը, համագործակցել է Մարկ Էնթոնիի, Օսկար դը Լեոնի, Նատալիա Ջիմենեզի և այլոց հետ։
Համատեղ ստեղծված ձայնասկավառակը Իտուրվիդեսը որոշել է անվանել «Արարատ»։ Ըստ նրա` Հայաստանը բոլորը ճանաչում են Արարատ լեռով։ Ձայնասկավառակում ներառված բոլոր ստեղծագործությունները գրել է կոմպոզիտոր Աննա Մանուկյանը: Ալբոմն առանձնանում է իր ոճով ` դասական դաշնամուրային կատարումները զուգակցվում են շեփորի հնչյուններով` արդյունքում ստացվել է լատինական ռիթմերով ջազ: Դաշնակահարուհի Աննա Մանուկյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ իրեն փորձել է ջազային ոճում. «Բացի այդ, հնարավորություն ունեցա համագործակցելու օտարազգի հիանալի երաժշտի հետ»։
Երաժիշտների համագործակցության մյուս արդյունքը` «Քարերի սիմֆոնիա» կոչվող տեսահոլովակն է, որի ռեժիսորը Ավետիս Պետրոսյանն է։ Իտուրվիդես Վիլչեսն ի սկզբանե ցանկություն էր հայտնել տեսահոլովակը նկարահանել Հայաստանի պատմական վայրերից մեկում, որն օտարերկրացիներին հնարավորություն կտա ճանաչելու Հայաստանը։ Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Գառնու տաճարում, Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում։
Հայաստանի մասին Իտուրվիդես Վիլչեսը նախկինում չէր լսել։ «Համացանցով տեսել էի Գառնու տաճարը և Արարատ լեռը, բայց չգիտեի, թե որ երկրում են գտնվում։ Աննայի տեսահոլովակը դիտելուց հետո միայն հետաքրքրվեցի, թե որտե՞ղ է ապրում և իմացա Հայաստանի մասին»,– ասաց նա, ապա հավելեց, որ իր ընկերներին, երկրպագուներին Հայաստանի մասին պատմելու է` որպես ջերմ ու կիրթ մարդկանցով լի երկիր. «Սիրել եմ ոչ միայն հայերին, այլև` հայկական խոհանոցը, որը շատ համեղ է»։
Երաժիշտը Հայաստանում ապրելու հնարավորությունից էլ չէր հրաժարվի:) «Ինձ դուր է գալիս, որ մեծ տեղ եք տալիս ընտանիք գաղափարին։ Լատինական Ամերիկայում ընտանեկան արժեքներն արդեն կորել են»,- ասաց նա:
Երաժիշտը, որն այսօր արդեն բավականին հայտնի է, մանկության տարիներին ստիպված էր հաճախել երաժշտական դպրոց, քանի որ մայրն է այդպես ցանկացել. «Մայրս ասում էր` երաժշտությունն ամենագեղեցիկ բանն է, որ մարդ կարող է ունենալ իր սրտում, դու մեծ երաժիշտ պետք է դառնաս, որդիս։ Միշտ հիշում եմ մորս` Լեյդայի խոսքերը և հիմա առանց երաժշտության կյանք չունեմ։ Ինչ ստեղծում եմ, նվիրում եմ մորս»։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք ծնողները երաժիշտ են, պարզվեց` ոչ, սակայն երաժշտության հետ կապը եկել է տատիկից, որը ակորդեոն է նվագել։
Հարցին` եթե իրեն կտավ տային ու խնդրեին ներկել իր երաժշտության գույներով, ո՞ր գույները կընտրեր, Իտուրվիդես Վիլչեսն պատասխանեց. «Ոսկեգույն, կապույտ, մոխրագույն, դեղին, սև ու սպիտակ»։
Երաժշտի հետ զրույցն ամփոփեցինք` հետաքրքրվելով արդյոք ինքը գտել է ի՞նչ է ուզում կինը հավերժական հարցի պատասխանը։ Նա գիտեր պատասխանը, որը շատ տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում գտնել. «Կանայք ուզում են սեր, միայն սեր։ Կանայք շատ զգայուն են և սեր են փնտրում միայն։ Բայց երբ խանդում են, անտանելի են դառնում»։
Մանանա Հովակիմյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները