Գարիկի և Արամ MP3–ի «Լավ երեկոն», ծաղրանքն ու աշխատավարձի «խնդիրը»
Արամ MP3–ի և Գարիկի «Լավ երեկոն» նախորդ շաբաթվանից Հանրայինի եթերում է։ Տղաների նոր աշխատանքը կարելի է համարել «Վիտամինի» թիմի նոր արտադրանքը, քանի որ կադրից դուրս նրանց կողքին են թիմակիցները` Ռոբն ու Վանը` որպես սցենարիստներ, Արմանը` որպես բեմադրող ռեժիսոր։ Tert.am Life–ը եղել է «Լավ երեկոյի» նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներ ու մանրամասներ նոր շոուից։
Նախ` տղաներից փորձեցինք պարզել, թե ով է ամենից շատ աշխատում։) «Միանշանակ, ես ավելի շատ աշխատանք եմ անում, սակայն հավասար աշխատավարձ ենք ստանում, ինչն անարդար եմ համարում»,– կատակեց Գարիկը։ Արամի պատասխանն ընկերոջը չզիջեց. «Հիմնականում համաձայնել եմ վարել այս հաղորդումը, որովհետև շատ փող են տվել։ Կատակում եմ, որ թե հիմնականում, այլ միմիայն այդ պատճառով»։ Այս պատմության ամենամեծ բացահայտումը, թերևս, Ռոբի համար է. նա համարում է, որ աշխատանքը հավասարաչափ է բաշխված, բայց հոնորարի մասին չէր լսել։ «Ես չգիտեի, որ այստեղ գումար են ստանում։ Ինչքան գիտեմ, իրենք էլ են անվճար աշխատում։ Ինձ ընդհանուր գաղափարն է բերել այստեղ»,– նշեց նա։
Իրականում, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը։ Ռոբին երբեք չի կաշկանդել փաստը, որ կարող է աշխատել կադրից դուրս և անել, այսպես կոչված, «սև» գործը։ Ավելին, նա նկատեց, որ իր համար առավել հետաքրքիր է կադրից դուրս աշխատանքը։ Նկարահանման հրապարակում, նա շփվում էր հանդիսատեսի հետ, զբաղեցնում նրանց «ստոպերի» ընթացքում։
Արդեն եթերում տղաներից յուրաքանչյուրն ունի իր բաժին աշխատանքը։ Արամն իր վրա է վերցրել երաժշտական և խաղարկային ուղղությունը, Գարիկը` հարցազրույցները։ Հենց այս պատճառով էլ հյուրերը գալիս և հարմար տեղավորվում են Գարիկի կողմում։ «Քանի որ հիմնական հարցերը ես եմ տալիս, հյուրերին տեղյակ ենք պահում, որ գան և նստեն ինձ մոտ,– ասաց Գարիկը, հետո չդիմացավ ու շշուկով հավելեց,– դե, ես ավելի լավ եմ վարում։)»:
Հյուրերի ընտրությունը նախագծում շատ կարևոր է։ Գարիկը նկատեց, որ բոլոր այն հաղորդումները, որոնք հյուրերից են կախված, Հայաստանում լուրջ խնդիր ունեն: «Շատ դժվար է գտնել հյուր, եղած մարդիկ էլ դժվարությամբ են համոզվում. բոլորը խուսափում են խոսել, երգիչն ուզում է երգել, պարողը` պարել և այլն։ Բացի այդ, միֆ կա, որ մենք կանչում ենք մարդկանց ու իրենց դնում վատ դրության մեջ։ Մտածում են` գալու են, չկարողանան հումոր անել, մենք բացատրում ենք, որ դա իրենցից չի կախված, իրենց կյանքն ու առօրյան ավելի հետաքրքիր է մարդկանց։ Մենք լավ ենք ձևավորել համոզելու ինստիտուտը, բոլորի հետ ընկերներ ենք և կարողանում ենք հյուր բերել»,– ասաց նա, ապա ավելացրեց, որ եթե հյուրերին ընտրեն հումորային սանդղակով, օղակն այնքան կսեղմվի, որ, միգուցե, 10–ից ավելի հյուր չունենան։
«Հյուրերին ընտրում ենք` ըստ տվյալ փուլի արդիականության։ Հումորային մասը, այնուամենայնիվ, մեր ուսերին է։ Եթե հյուրն էլ է մասնակցում հումորային մասին, մեզ համար բոնուս է։ Մեր սցենարիստները հետաքրքիր փաստեր են պեղում հյուրերի մասին, հետաքրքիր իրավիճակներ մտածում նրանց համար, որպեսզի անկախ հյուրի հումորի զգացողությունից` հաղորդումը ծիծաղելի ստացվի։ Մեր սցենարիստները բավականին ակտիվ ու հետաքրքիր աշխատանք են տանում»,– նշեց Գարիկը։ Արամն էլ բացահայտեց, որ հյուր կանչելիս, երբեմն, ներդնում են իրենց ընկերական կապերը։ Այդպես է եղել, օրինակ, Հայկ Մարությանի դեպքում։
Գարիկն ու Արամը չեն խուսափում միմյանց կամ իրենք իրենց ծաղրելուց։ Կադրից դուրս նրանց ընկերությունը նպաստում է եթերում միմյանց հետ առավել անկաշկանդ ու ազատ լինելուն։ Ամեն դեպքում, տղաներից հետաքրքրվեցինք` կա՞ սահման, որը փորձում են պահել կամ ինչ–որ քայլ, որը գիտեն` մյուսին դուր չի գա։
«Մեր միջև սահմաններ չկան, ասեմ ավելին, եթերում այդ սահմանները կարող են ավելի բաց լինել, քան իրական կյանքում։ Պահը զգալու նրբությունը ձևավորվել է տարիների ընթացքում, սակայն չկա հստակ սահման, որից հետո գիտեմ, որ Արամը կվիրավորվի։ Դեռ չի պատահել հումոր, որը քննարկման թեմա դառնա, ոչ էլ խոսակցություն եմ հիշում, որ պայմանավորվենք ինչ–որ թեմայից չխոսել։ Անսպասելիության գործոնը միշտ փորձում ենք պահել։ Արամը չգիտի` ես իրեն ինչ տեսանկյունից կմոտենամ, ես էլ չգիտեմ` ինքն ինձ որ կողմից կմոտենա։ Չենք ուզում սահմանափակումներ դնել, դա հաստատ կազդի որակի վրա»,– նշեց Գարիկը։
Արամն էլ նկատեց, որ իրենք շատ լավ են ճանաչում իրար, իսկ ծաղրանքից վաղուց չեն սրտնեղում. «Ես էլ, Գարիկն էլ կոփված ենք։ Վաղուց անցել ենք այն լարվածությունը, երբ քննադատությունն ու հումորը քեզ վրա ծանր ես տանում։ Հաճախ, եթերում իրար մասին հումոր ենք անում, որը լինում է հեռուստադիտողի սրտից, դրանում է կայանում ամբողջ «համովությունը». ընկերոջդ հասցեին ասում ես հեռուստադիտողի սրտից բխող մի բան։ Դա է շոուն։ Մենք կես խոսքից հասկանում ենք իրար, ինչն օգնում է ինտերակտիվ հարցազրույցների ժամանակ։ Շատ կարևոր է դիմացինին զգալը, մեր դեպքում դա շատ է օգնում»։
Սցենարիստների հետ քննարկումներին տղաները, անպայման, մասնակցում են, անում են իրենց դիտարկումները։ Երբ մենք հետևում էիք նկարահանումներին, Գարիկն իր խորհուրդներն էր տալիս ռեպորտաժների հեղինակ Արուս Տիգրանյանին։ Առանց պարտադրանքի նա ներկայացնում էր իր տեսակետը։ Թերևս, սա է վիտամիցիների թիմային աշխատանքի գաղտնիքներից մեկը։ Այսպես կամ, գուցե, մի քիչ ավելի հումորով, ինչու ոչ, ծաղրանքով, նրանք քննարկումներ են անում եթերից հետո։ «Մենք էլ մարդ ենք և ունենում ենք սխալներ, աշխատում ենք հաղորդումից հաղորդում մինիմալի հասցնել դրանք»,– ասաց Ռոբը։
Վերջինս շատ է կարևորում տղաների իմպրովիզները։ «Սցենարից շատ չեն շեղվում, սակայն թույլատրելի չափը պահվում է։ Իմպրովիզը գովելի է, նույնիսկ, պարտադիր։ Եթե հարց ես տալիս հյուրին, չես կարող իմանալ, քեզ որ ուղղությամբ կտանի։ Իմպրովիզների, փորձի, խելքի շնորհիվ պետք է կարողանաս հետաքրքրացնել հարցազրույցն ու, ինչու ոչ, զվարճալի դարձնել»,– ասաց նա։
Գարիկն էլ նկատեց, որ սցենարիստների հետ քննարկումներն իրենց շատ են օգնում։ «Մենք մեր թիմով ենք այստեղ` Ռոբը, Վանը։ Կան բաներ, որոնք լավն են, կան նաև բաներ, որոնք լավն են, սակայն պետք է քեզ համապատասխանեն»,– նկատեց հումորիստը, ապա հավելեց, որ ընկերների հետ մեծ ոգևորությամբ են սկսել իրականացնել համաշխարհային սիրված ձևաչափը։
Արամն այս առիթով ասաց, որ վաղուց էին մտածում իրականացնել նման նախագիծ, սակայն ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի։ «Շատ մեծ թիմ է աշխատում, փորձում ենք անել մաքսիմալը, որպեսզի հաճելի լինի տարբեր տարիքային խմբի մարդկանց համար։ Կարծում եմ` ինչ–որ տարիքի պետք է հասնես, որից հետո կանես նման հաղորդում։ Սա ավելի բարդ է, քան նույն «Վիտամին» ակումբը։ Բնականաբար, երկու տեղում էլ սցենար է գրվում, սակայն դու պետք է լինես թարմ, արդիական։ Այս հաղորդման մեջ շատ բան կախված է հյուրերից, պետք է կարողանաս հնարավորինս «բացել» հյուրին, որպեսզի լինի անկաշկանդ»,–ասաց նա։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից