«Հարսանիք կանենք երեխայի ծննդից հետո». Գոհար Պարույրյանն անկեղծանում է 4 տարի Ֆելիքս Խաչատրյանի հետ ապրելու և համատեղ կյանքի գաղտնիքների մասին

16:32 • 11.10.17



EXCLUSIVE

 

Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը ծնողներ կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը բացառություն է արել Tert.am Life–ի համար և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։ Ի դեպ, Գոհարի հետ երեխա ունենալու մասին խոսելիս նա դեռ չգիտեր, որ բալիկի է սպասում։

 

–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։

 

–Այո։ Երեխան  կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիարակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը,  որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։

 

 

–Առաջին հայացքից Ֆելիքսը բարդ և փակ մարդ է։ Քեզ համար բա՞րդ է իր հետ։

 

–Շատ բարդ է, միաժամանակ, շատ հեշտ։ Մի պատ ունի, որը եթե կարողանաս անցնել, հավերժ իր ընկերն ես, հարազատ մարդ։ Մեզ մոտ այդ պատը երբեք չի եղել, սակայն սկզբնական փուլում շատ ավելի դժվար էր, որովհետև չէի կարողանում հասկանալ` ինչ տեսակի մարդ է։

 

Ֆելիքսը ստեղծագործող մարդ է նաև առօրյայում։ Երբեք չի լինում նստի ու այլ տղամարդկանց պես ինչ–որ բան պահանջի։ Անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ է։ Իրեն պետք է ճիշտ մոտենալ և չխանգարել։ Մենք համեմատում ենք, որ ինքն իմ ձյան փաթիլն է, իրեն պետք է այնպես պահեմ, որ չհալչի։ Հենց այդպես չեղավ, մենք իրար հետ չենք լինի, կնշանակի` ինչ–որ բան ես եմ սխալ արել, ինչ–որ բան` ինքը։

 

Մենք նույն կողմ ենք նայում, նույնն ենք։ Մեկ–մեկ Ֆելիքսն ասում է` այնքան նույնն ես դարձել, որ  դու ես եմ, ես` դու։ Դա նաև երգում է ներառել։

 

–Իր համար է՞լ է նույնքան բարդ ու պատասխանատու քո մասին հոգ տանելը։

 

–Ինքն իմ մասին այնքան լավ է հոգ տանում։ Մարդիկ կարծում են, որ Ֆելիքսին ճանաչում են և մտածում են, որ ինքը սառը, վատ տղամարդ է, բայց ինքն ընդհանրապես այդպիսին չէ։ Ինքը լավագույն ամուսինն է։ Շատ ուշադիր է իմ հայացքից, անգամ, կարող է հասկանալ ամեն ինչ։ Կարիք չկա, որ ես իրեն ինչ–որ բառ ասեմ։ Միանգամից հասկանում է` ինչ է պետք։

 

Դա է պատճառը, որ 5 տարի է` մենք միասին ենք, որովհետև ինքը երբեք այդքան երկար հարաբերություններ չի ունեցել։ Իր ամենաերկար հարաբերությունները տևել են 2 տարի, թեև շուտով 40 տարեկան է դառնում։

 

 

–Հարաբերություններն ավելի շատ քո՞, թե՞ իր շնորհիվ են երկարատև ։

 

–Դա ավելի շատ իրար ճանաչելու շնորհիվ է։ Մենք այնքան նույնն ենք, որ եթե անգամ վիճում ենք, դա տևում է 15 րոպե, որովհետև չգիտենք` առանց իրար ինչ պետք է անենք։ Բաժանվել, նեղանալ, իրերը հավաքել գնալ հայրական տուն, մեզ մոտ չկա։ Ես չեմ հասկանում այդ ամենը։ Երբեք չի եղել, որ ինչ-որ բանից նեղվեմ, պահեմ մեջս. տեղում վիճում ենք, անցնում, գնում է։

 

–Իսկ ի՞նչը կարող է վեճի առարկա դառնալ ձեր ընտանիքում։

 

–Ամենաշատը, երբ ես իրեն խանդում եմ, բայց ես այդքան չեմ խանդում, որքան հոգ եմ տանում իր մասին, որովհետև Ֆելիքսը շատ բարի է` ի տարբերություն ինձ։ Նա մտածում է, որ բոլոր մարդիկ իր պես բարի են։ Նա շատ ավելի ներող է, համբերատար ու հասկացող։

 

–Ֆելիքսը չի՞ խանդում։

 

–Ֆելիքսն էլ է խանդում։

 

Եթե ասեմ, միշտ խանդում եմ, այդպես էլ չէ, որովհետև ես իրեն շատ լավ եմ ճանաչում։ Ինքը միասեր է, ինչպես ես։ Պարզապես ինչ–որ բաներ են լինում, որոնց մասին եթե չխոսենք, չքննարկենք, վաղուց բաժանված կլինեինք։ Մեզ ոչինչ չի խանգարում, որովհետև մի գծի վրա ենք։ Ինքն իմն է, ես` իրենը։

 

 

–«Կրկեսից» երգում  շատ գեղեցիկ նկարագրում է ձեր հարաբերությունները։ Ի՞նչ առիթով է գրվել այն։ Քեզ համար որքանո՞վ էր կարևոր իր երգացանկում ունենալ քո երգը։

 

–2 տարի էր, ինչ միասին էինք, 1 տարին արդեն ապրում էի իրենց տանը, իսկ սկիզբը շատ դժվար է։ Կենցաղում իրար ճանաչելը բարդություններ ունի։ Այդ երգը նվիրեց ինձ, որ հանգիստ ապրեմ, որովհետև այդ ժամանակ շատ ավելի շատ էի խանդում, դեպրեսիաների մեջ էի ընկնում (ժպտում է, հեղ.)։

 

«Բանաստեղծությունը» նույնպես ինձ է նվիրված։ Հուլիսի 18-ին մեր ծանոթության օրն է։ Նախորդ տարի Դիլիջանում նկարահանման էի (որպես  նկարիչ–կոստյումեր Գոհարն աշխատում է ֆիլմերում)։ Առավոտյան արթնացա, ինձ լինկ էր ուղարկել։ Լսեցի... Միշտ հանելուկ է, թե ինքն ինչպես է կարողանում այդպիսի բաներ մտածել, գրել։ Իր գլխում լիքը փոքր Ֆելիքսներ են ապրում, երբեք չգիտես` հաջորդ պահին ինչ կասի, ինչ կուզի։

 

–Հանդիսատեսը երգերով ճանաչեց ուրիշ Ֆելիքս Խաչատրյանի...

 

–Իսկական Ֆելիքս Խաչատրյանին։ Եթերում ինքն այլ է։ Իրականում Ֆելիքսն այն է, ինչ իր երգերում է ցույց տալիս։ Իրականում նա շատ մարդասեր է։ Հիմա շատ ավելի բաց է, տարիների հետ փոխվում է։

 

–Ունի՞ երգեր, որոնք չի թողարկում։

 

–Առակներ ունի, որոնք «Գրակ» ալբոմից էին։ Նախ` դեռ աշխատանքային պրոցեսում է, երկրորդ` ասում է մի քիչ էլ է ժամանակ պետք, որ այդ երգերը ճիշտ հասկանան։ Դրանք մարդկային փոխհարաբերությունների մասին են, իր մտքերն են, որոնք դեռ չի ուզում բաժանել։

 

 

–Երգերը գրելիս խորհրդակցո՞ւմ է քեզ հետ։

 

–Ես նկարչուհի եմ, մեր սենյակն այնպես է դասավորված, որ երբ ինքը երգ է գրում, ես իր մեջքի հետևում նկարում եմ։ 2-3 ժամը մեկ. ես գնում, իրեն եմ լսում, ինքն իմ նկարներն է նայում, խորհրդակցում ենք։ Իրար երբեք չենք խանգարում, որովհետև ինձ իր երաժշտությունն է պետք, որ ստեղծագործեմ, իրեն էլ պետք է, որ պտտվի ու տեսնի, որ իր թիկունքում ինչ–որ բան եմ անում։

 

–Ֆելիքսին դժվար է պատկերացնել այդքան ռոմանտիկ։

 

–Ինքը շատ ռոմանտիկ է, դա հասկանալու համար պետք է իրեն լավ ճանաչել։ Շատ մարդիկ զարմանում են, որ ամենատարրական օրինակը` ինքը դուռը բացում է, ես եմ անցնում, հետո ինքը։ Իրեն նախկինում ճանաչող մարդիկ զարմանում են, բայց ինձ համար դա, ընդհանրապես, զարմանալի չէ։

 

Շատ կարևոր է, թե տղամարդու կողքի կինն իրեն ինչպես է պահում։ Ինքն ինձ գնահատում է, դրա համար ես ինձ միշտ գնահատված եմ զգում։

 

Նա շատ ավելի լավը, խորն ու հետաքրքիր է։ Մեր ընկերներն էլ հաճախ են ասում` մի 10 տարուց նոր հասկանալու են` Ֆելն ինչ է ասում` իր մտքերը, ներքին պայքարը։ Իր երգերը գրքերի պես են առաջին անգամ կարդում ես ու կինոյի պես պատկերացնում, երկրորդ անգամ կարդում ես, որ հասկանաս։

 

–Իր երգերի մասին դիտարկումներ անո՞ւմ ես, թե՞ աշխատում ես չմտնել այդ դաշտ, որովհետև դա իր տարածքն է։

 

–Ես էլ եմ իր ֆանատը։ Այն, ինչ անում է, իմ սրտով է ու ինձ հոգեհարազատ։ Ինքը միշտ անում է այնպիսի բաներ, որ ես հենց այդպես էլ ուզում էի լիներ։ Իմ միակ դիտարկումն այն է, որ ցենզուրայից դուրս բառեր չօգտագործի, որովհետև իրենը մաքուր պոեզիա է։

 

 

–Շատերին թվում է, որ Ֆելիքսն ընտանիքի մարդ չէ, ավելի շատ սիրում է ազատ կյանք։

 

–Դա ընդհանրապես այդպես չէ։ Նա շատ ընտանիքի մարդ է, նվիրված ու հարգալից։ Դա հասկանում ես, երբ տեսնում ես իր հարաբերությունները ընտանիքի մյուս անդամների հետ։ Ինքը շատ դաստիարակված տղամարդ է։ Ամեն ինչի չափն ու ձևը գիտի։ Ինձ թվում է, որ բոլոր երիտասարդների կյանքում էլ լինում են փուլեր, երբ դրսի կյանքն ավելի է հետաքրքրում։ Մեզ մոտ այդ ժամանակն արդեն ավարտին է հասնում։ Իմ բախտը շատ է բերել, որ հանդիպել եմ իրեն։

 

–Դու և Ֆելիքսն ապրում եք իր հայրակա՞ն տանը, թե՞ առանձին։

 

–Չորսուկես տարի է` ապրում ենք իր հայրական տանը` մայրիկի, եղբոր ու նրա կնոջ, կրտսեր եղբոր, հուսով եմ, շուտով նաև նրա կնոջ հետ (Ֆելիքսի կրտսեր եղբայրն ընկերություն է անում երգչուհի Մարտա Կիրակոսյանի հետ)։ Մեծ ընտանիք ունենք ահավոր ուրախ է ու հետաքրքիր։ Մեր ընտանիքներն էլ մեզ սատարում են, հասկանում և դիմանում են։ Երկուսս էլ երջանիկ մարդ ենք։

 

–Մեր նախորդ հարցազրույցում Ֆելիքսն ասել էր, որ  ձեր հարսանիքն առջևում է, սակայն արդեն 4 տարի է միասին եք ապրում։

 

–Մենք պայմանավորվել ենք, որ երեխա կունենանք, նոր հարսանիք կանենք։ Մենք հարսանիք չենք արել, ուղղակի 4 տարի առաջ` ծննդյանս օրը, մատանիներով փոխանակվեցինք և սկսեցինք միասին ապրել։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:58 • 16/10

«Մարմնավորում եմ մի կերպար, որը բացարձակ կապ չունի ինձ հետ». Իշխան Ղարիբյանը` «Ազիզյանների» երրորդ եթերաշրջանի մասին

15:16 • 16/10

Ալեքսանդր Բաբասյանը` հնդկական սերիալի հերոսին նմանվելու լուրերի մասին

13:51 • 16/10

«Իմ ազգանունն ինձ համար ամեն ինչ է». բացահայտում ենք մոդել, դիզայներ Սառա Թիլքյանին

12:00 • 16/10

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության նախընտրական ցանկում

20:30 • 15/10

Առաջին լուսանկարները լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանի պսակադրությունից

20:04 • 15/10

5 նախագիծ. մեկնարկեց «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանը

18:50 • 15/10

Գոհար Հարությունյանը երկվորյակ երեխաներ է ունեցել

12:06 • 15/10

Էրեբունի-Երևան տոնը՝ լուսանկարներով

18:40 • 13/10

««Գրան պրին», փաստացի, ես էի շահել, սակայն այլ մասնակից ստացավ». Տյոմը վրդովված է վերադարձել միջազգային մրցույթից

17:21 • 13/10

Առաջին լուսանկարները «Ազիզյանները» սիթքոմի նկարահանման հրապարակից

16:11 • 13/10

«Չպետք է երևար, որ հերոսուհին Սոֆին է». Զարուհի Բաբայանը` նոր տեսահոլովակում դստեր նկարահանվելու մասին

14:54 • 13/10

«Ժողովուրդը երկար կհիշի այդ օրը». Կարեն Բոկսյանը` մենահամերգի անակնկալների ու արտերկրից հայտնի հյուրերի մասին

13:53 • 13/10

Ամուսնու անակնկալը` Գայանե Ասլամազյանի 41-ամյակին

13:43 • 13/10

Stand Up-ի հնդիկ կատակերգուն` նախագծի, իր հարստության և հայ աղջկա հետ ամուսնանալու որոշման մասին

13:16 • 13/10

Արամ MP3–ի և Ֆելիքս Խաչատրյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսն ու համերգը

11:59 • 13/10

Ինչպես է անցել «Տաշի շոուն». նոր լուսանկարներ

19:19 • 12/10

«Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի երաժշտությունը գրել է իրանցի կոմպոզիտոր

17:01 • 12/10

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը

16:25 • 12/10

Շուշան Երիցյանի 25-ամյակի անակնկալն ու փակ երեկույթ անելու պատճառը

15:57 • 12/10

Ջոն Մալկովիչի անակնկալը հայ հանդիսատեսին

13:01 • 12/10

«Մյուս անուններն իրեն համապատասխան չէին». Արամ MP3-ն ու կինն ընտրել են նորածին որդու անունը

23:42 • 11/10

Սերժ Թանկյանը՝ Հայաստան այցի և հաջորդ տարի սպասվող համերգի մասին

18:14 • 11/10

Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդու երաժշտական կատարումը

18:04 • 11/10

Ամուսնու անսպասելի անակնկալը Նառա Դիլանյանին` ամուսնության 4–րդ տարեդարձի առթիվ

17:04 • 11/10

5 մասնագիտություն, որոնք անհայտ են Հայաստանում

16:54 • 11/10

Մովսես Երեմյանի կինը` հղիության լուրերի մասին

16:32 • 11/10

«Հարսանիք կանենք երեխայի ծննդից հետո». Գոհար Պարույրյանն անկեղծանում է 4 տարի Ֆելիքս Խաչատրյանի հետ ապրելու և համատեղ կյանքի գաղտնիքների մասին

19:16 • 10/10

Գոհար Գասպարյանի գրառումը մայրանալուց հետո և առաջին լուսանկարը որդու հետ

19:04 • 10/10

«Ազիզյանները» սիթքոմը կլինի «Արմենիա TV»–ի եթերում

18:33 • 10/10

Ծնվել է Գոհար Գասպարյանի առաջնեկը

16:51 • 10/10

«Աղջկաս ծննդյան օրերին ավելի շատ եմ պատրաստվում». Անուշիկ Ալավերդյանը` դստեր տարեդարձի խնջույքի մասին

15:44 • 10/10

Աննա Թովմասյանի անակնկալը` Արամեի 35–ամյակին

15:18 • 10/10

Արամ MP3-ի նորածին որդու առաջին լուսանկարը

15:03 • 10/10

Սարգիսի և Մանոյի դստեր 6–ամյակի խնջույքն ու իրականացած երազանքը

13:43 • 10/10

Երիտասարդ հայ դիզայներների ցուցադրությունը` Русский Силуэт–ում հայտնվելու համար. հաղթեցին երկուսը

12:00 • 10/10

Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ երեխան

18:25 • 09/10

Իտալական համեղ ուտեստներ` «Ջազզվե»-ում

17:29 • 09/10

Մանրամասներ և լուսանկարներ երեկ կայացած «Տաշի շոուից»

16:46 • 09/10

Բելլա Հադիդն այսօր դառնում է 21 տարեկան

15:06 • 09/10

Ելենա Արշակյանը՝ Մոսկվայում «Հետհաշվարկի» նկարահանումների և բարդությունների մասին

14:02 • 09/10

Fried Chicken Legs. ճապոնացի դիզայներների վերջին նորույթը

12:14 • 09/10

«Армения Моя, ցավդ տանեմ». Նարգիզի երևանյան համերգը, հուզմունքն ու հետաքրքիր պահերը

22:50 • 07/10

«Հրաշալի տրամադրություն ունեմ». Նարգիզը դիմակով ժամանեց Երևան

17:51 • 07/10

Ֆելիքս Խաչատրյանն ու Գոհար Պարույրյանը շուտով ծնողներ կդառնան

16:06 • 07/10

Մանրամասներ «Տաշի շոուի» հոբելյանական համերգի մասին

15:54 • 07/10

Մոդել–քույրիկներ Լյուսի և Մարիամ Հայրապետյանների հանգիստը Բալիում

15:34 • 07/10

«Մեր հարաբերություններն այն փուլում են, որ, կարծում եմ, նա չի մերժի». Վարդան Սարգսյանը` Տապասիային նոր առաջարկի մասին

14:51 • 07/10

«Սիրուշոն, փեսաս ու իրենց զավակներն անակնկալների վարպետներ են». Սյուզան Մարգարյանը` 56-ամյակի մասին

13:44 • 07/10

«Մենք շատ երկար աշխատեցինք այս նախագծի վրա». Դիանա Գրիգորյանը` «Նռան հատիկի» բարձր ռեյթինգի մասին

13:28 • 07/10

«Նա ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի 56-ամյակի առթիվ

18:38 • 05/10

Նորոն` կնոջ և Արմենչիկի հետ Հայաստան այցի առիթի և Արմինկայի հետ նոր զուգերգի մասին

17:03 • 05/10

«Մեր ուզածին երբեմն հասնում էինք կատակով, խաղով ու կոնֆետով». ռեժիսոր Գրիգոր Վահրամյանը՝ «Նվագախմբի երեխաների» մասին

16:45 • 05/10

Աննա Գրիգորյանը 1 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր

16:00 • 05/10

«Ֆուլ հաուսի» սցենարիստ, հնդիկ ուսանող և ևս 2 նոր սթենդափեր` Stand up–ի նոր եթերաշրջանում

15:24 • 05/10

Սիցիլիական խոհանոցի համեղ ուտեստներ «Ջազզվեում»` իտալացի խոհարար Պիետրո Գարաֆֆոյի մատուցմամբ

14:23 • 05/10

«Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի». Գարիկը` «Սուպեր մամա 2»–ում իր կերպարի և բարդությունների մասին

12:29 • 05/10

Հայկ Մարությանն ավտոմեքենա է վաճառել` «Սուպեր մամա 2»–ը նկարահանելու համար. ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

16:42 • 04/10

Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը

16:17 • 04/10

«Իմ մասնակիցներն ինձ շատ նման են». Արամեն` «Հայաստանի ձայնի» առաջին եթերում շատ քիչ մասնակցի ելույթից պտտվելու պատճառների և իր թիմի մասին

14:13 • 04/10

«Թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը ապացուցել ենք, որ թասիբով հայ ենք». Շպռոտը` նոր տեսահոլովակի և համարձակ կերպարի մասին

13:02 • 04/10

Վաչեի կինը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն. ցուցադրության հայտնի հյուրերն ու հետաքրքիր լուքերը

18:11 • 03/10

«Մարդիկ զարմացած ինձ էին նայում». Հրաչ Մուրադյանը` «Սուպեր մամա 2»–ի նկարահանումների մասին

16:37 • 03/10

«Սոնա, ախր թողնում ես, որ գավարիտ անեմ». Մկոն և Սոնան` տարիներ անց կրկին միասին են ներկայանում

15:50 • 03/10

«Ամենադժվարն ամուսնության առաջին տարին է». Մովսես Երեմյանի կինը` ընտանիքի և «Նռան հատիկում» նկարահանվելու մասին

13:38 • 03/10

VIDEO. Խորեն Լևոնյանի և Նազենի Հովհաննիսյանի տանգոն

13:05 • 03/10

«Վիտամինցիների» պայքարը. մեկնարկում է 3/OFF–ի նոր եթերաշրջանը

19:04 • 02/10

42 տարի անց. «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հարսն ու փեսան՝ Երևանում

18:48 • 02/10

Լուսինե Թովմասյան. «Եթե նորից «Միսս Հայաստան» կազմակերպվի, շատ անլուրջ կլինի»

18:25 • 02/10

Հայկոն ներկայացրել է «Սուպեր մամա 2» ֆիլմի կանանց գաղութի «շեֆերին»

14:41 • 02/10

«Երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ Ադամն իմ տղան է». Թաթան` 28 տարվա ամուսնության, որդու և աշխատանքային պահանջների մասին

12:44 • 02/10

Սարոյի արցունքները, կնոջը նվիրված երգը, հայտնի հյուրերն ու մենահամերգի մյուս հետաքրքիր պահերը

23:00 • 30/09

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանայի հարսի հայկական պարը (տեսանյութ)

20:49 • 30/09

Լևոն Արոնյանի մայրիկի հուզմունքը, Արիանայի 6 հարսնաքույրն ու պսակադրության մյուս հետաքրքիր դրվագները

20:24 • 30/09

Մեգիի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, անակնկալն ու արտասովոր տորթը

16:39 • 30/09

Առաջին կադրերը Լևոն Արոնյանի պսակադրությունից

12:30 • 30/09

«Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում կմրցեն ուսանողները

19:44 • 29/09

«Դեմքիս արտահայտությունը ծնված օրվանից, գրեթե, չի փոխվել». Մհեր Խաչատրյան

18:25 • 29/09

«2012-ի մրցույթն իր մակարդակով ավելի լավն էր, քան սա». Կարեն Արիստակեսյանը` «Միսս Արմենիայի» մասին

16:47 • 29/09

«Սիրահարված եմ հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը». բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը Հայաստանում է

15:40 • 29/09

Հասմիկ Կարապետյանի ընկերական հավաքույթը` տեսահոլովակի շնորհանդեսի առթիվ

14:51 • 29/09

Պլաստիկ վիրահատություններով աղջիկները չեն կարող մասնակցել գեղեցկության մրցույթի. Կարեն Արիստակեսյանը «Միսս Հայաստան» նոր մրցույթ կհայտարարի

20:55 • 28/09

Լիդուշիկի տատիկը՝ երգչուհու հորը բերման ենթարկելու և նրա՝ քրեական հեղինակություն լինելու լուրերի մասին

19:16 • 28/09

Նունե Եսայանն առաջին անգամ ներկայացել է որպես դերասանուհի

17:57 • 28/09

Լևոն Արոնյանի կինը հարսանիքին ընդառաջ խնջույք է կազմակերպել

17:37 • 28/09

Հայտնիները` Գեորգի Հարությունյանի հարսանիքին

16:49 • 28/09

Սիրուշոն ընտանիքի մասին գրառում է արել

15:55 • 28/09

«Գեղարվեստական նշանակությունից բացի «Եվա»–ն ունի նաև քաղաքական նշանակություն». Րաֆֆի Մովսիսյանը` ֆիլմն «Օսկար»-ի ներկայացնելու մասին

12:49 • 28/09

«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման

17:56 • 27/09

Լուիզա Ղամբարյանը` Սուրեն Շահվերդյանի հետ տարաձայնության և ներկայացման հետաձգման մասին

15:56 • 27/09

««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան

13:04 • 27/09

«Այս լուսանկարներն ավելի բաց են, քան իմ նախորդ ֆոտոշարքերը». Անի Քրիստին նոր ֆոտոշարք ունի

12:27 • 27/09

Ֆուլհաուսցիների անակնկալը Մենչին` 42–ամյակի առթիվ

11:48 • 27/09

Արգենտինայում Թաթայի համերգի տոմսերը սպառվել են մինչև վաճառքի մեկնարկը

18:15 • 26/09

«Դոմինոյի» դերասանական կազմում փոփոխություններ կան

16:33 • 26/09

«Թագը կվերադարձվի Լիլիին». Գոհար Հարությունյանը` «Միսս Արմենիայի» սկանդալի մասին

15:55 • 26/09

Կնոջ և երեխաների անակնկալը Մենչի 42-ամյակին

14:56 • 26/09

Tert.am-ն աշխատանքի է հրավիրում լուսանկարչի

13:07 • 26/09

Սյուզի Մելիքյանը` նոր ընտրյալ ունենալու լուրերի մասին

12:40 • 26/09

Իվետա Մուկուչյան. «Գայլերը որոշակիորեն բնորոշում են ինձ»

12:19 • 26/09

Միքայել Շարաֆյանի նշանադրությունն ու հայտնի հյուրերը