«Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում կմրցեն ուսանողները
Հոկտեմբերի 1-ից Արմենիա TV–ի եթերում կմեկնարկի «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 5–րդ եթերաշրջանը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի տարբեր բուհերից ընտրված ուսանողները կմտնեն ինտելեկտուալ մրցապայքարի մեջ։ Այս եթերաշրջանում մասնակցում են բակալավրի առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները։ Tert.am Life–ի հետ զրույցում «Ամենախելացին» հաղորդաշարի ստեղծագործական կազմը հետաքրքրիր և մեծ ակնկալիքներով եթերաշրջան խոստացավ։
««Ամենախելացին» ամեն եթերաշրջանում մեծացնում է մասնակիցների տարիքային խումբը, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ ներկայացնել տարիքային նույն խումբը։ Առաջին եթերաշրջանին մասնակցել են 12–13 տարեկան երեխաներ, հետո ամեն հաջորդ եթերաշրջանում ավելի մեծ տարիքի երեխաներ են եղել։ 5–րդ եթերաշրջանում ուսանողներն են մասնակցելու։ Նախագծին մասնակցելու հետաքրքրությունը բոլոր եթերաշրջաններում էլ մեծ է։ Անցած եթերաշրջանների փորձը ցույց է տալիս, որ մասնակիցները ունեն գիտելիքի բարձր մակարդակ։ Ակնկալիքներս մեծ են, որ այս եթերաշրջանում էլ է այդպես, քանի որ հաղորդման ձևաչափը դա է ենթադրում։ Միայն մի բանից ենք փոքր-ինչ դժգոհ՝ բոլորը կաղում են գեղարվեստական գրականությունից»,– նկատեց խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը։
Նախագծի խմբագիրներից Հարություն Արզումանյանն էլ նշեց, որ հարցաշարի մեջ էական փոփոխություններ չեն եղել։ Ուսանողների համար ընտրվել են իրենց տարիքային խմբին համապատասխան հարցեր։ «Այս եթերաշրջանից սպասելիքները շատ մեծ են, քանի որ մինչև այս խաղացած բոլոր մասնակիցներից ամենաբարձր տարիքային խումբն է լինելու։ Հարցերի առումով շատ բան չի փոխվել նախորդ եթերաշրջանի համեմատ։ Բնականաբար, հարցերի ընդհանուր շրջանակը համապատասխանեցվել է տարիքային այդ խմբին։ Ընդհանուր բարդության մակարդակը քիչ է տարբերվելու նախորդ բոլոր եթերաշրջաններից։ Նախընտրական փուլից լավ տպավորություններ ենք ստացել»,– ասաց Հարություն Արզումանյանը։
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս մեծ սպասելիքներ ունի 5–րդ եթերաշրջանից։ «Չգիտեմ, իմ կյանքում հաղորդավարական ասպարեզի հետ կապված որևէ այլ իրադարձություն այնքան ուրախություն կպարգևի՞ ինձ, որքան «Ամենախելացին»։ Անհավանական սպասումներ ունեմ։ Հատկապես, որ 5–րդ եթերաշրջանին ուսանողների ենք ներառել։ Հեշտ չէր ընտրությունը, հեշտ չի լինի նաև պայքարը։ Վստահ եմ, որ նրանք, լինելով հասուն և կայացած տեսակ, բավականին բարդ կհաղթահարեն էտապները»,– նշեց հաղորդավարուհին։
Նազենին նկատեց, որ ուսանողներն ավելի շատ են հուզվում։ «Նկատեցի, որ հուզված են։ Անհնար է խորհուրդ տալ, քանի որ իրենց տեղում չեմ կանգնած։ Ես ինքս այնքան եմ հուզվում, որ կարող եմ հասկանալ նրանց։ Միայն կասեմ, որ կենտրոնանան և գտնեն ճիշտ պատասխանը, լինեն համարձակ ու, կարևորը, լավ տրամադրությամբ»,– հավելեց հաղորդավարուհին։
Ինչպես երրորդ և չորրորդ եթերաշրջանում, այս անգամ ևս խաղի գլխավոր գործընկերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է, իսկ Յուքոմ ընկերությունը նախագծի կողքին է 1-ին եթերաշրջանից:
««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է հանդես գալ որպես «Ամենախելացին» նախագծի գործընկեր։ Այս աջակցությունը լիովին համահունչ է «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությանը։ Մենք մշտապես աջակցում ենք կրթության, սպորտի և մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր նախագծերի։ Կարող եմ վստահ ասել, որ «Ամենախելացին» ոչ թե պարզապես հեռուստատեսային խաղ է, այլ կարևոր նախագիծ, որտեղ գերիշխում է ինտելեկտը, գիտելիքը, որի միջոցով քարոզվում են կարևորագույն արժեքներ։ Հետևելով խաղերին` բոլոր եթերաշրջանների մասնակիցներն իրենց գիտելիքներով աչքի են ընկնում։ Չնայած հաղորդման վերջում հաղթում է ամենախելացի մասնակիցը, բոլորն էլ արժանի են գովասանքի։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից նրանց մաղթում եմ մեծ հաջողություններ ու հաղթանակներ»,– նշեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ–ների հետ ծառայության կապերի գլխավոր մասնագետ Միքայել Հարությունյանը։
Մասնակիցներից Նորայր Շողիկյանը սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նա նշեց, որ հաղթանակի ակնկալիքով է մասնակցում հեռուստախաղին։ «Ցանկացած մրցաշարի մասնակցելիս ակնկալում եմ հաղթել։ Այս անգամ էլ բացառություն չէ։ Հայտագրվելուց հետո մասնակցեցի երկու նախընտրական փուլերին, առաջինը թեստային տարբերակ էր։ Ճիշտն ասած, երբ գրեցի թեստն ու դուրս եկա, մյուս ընկերներիս հետ պատասխաններն էինք համեմատում։ Այդքան էլ գոհ չէի արդյունքից։ Երկրորդ փուլին ավելի ինքնավստահ էի»,– ասաց Նորայրը։
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Խաչատրյանն էլ հավելեց, որ բնագիտական առարկաներից կդժվարանա։ «Տանից, գրեթե, միշտ հետևել եմ «Ամենախելացին» նախագծին և բոլոր հարցերին արագ պատասխանել, բայց այստեղ մի փոքր այլ է։ Այն ավելի շատ կենտրոնացում է պահանջում ու կա հավանականություն, որ հուզմունքիդ պատճառով իմացածդ կմոռանաս»,– եզրափակեց Գայանեն։
Այս եթերաշրջանը ևս խոստանում է անակնալներով չզիջել նախորդներին:
«Նախագծի հաղթող մասնակիցը իհարկե կարժանանա գլխավոր մրցանակին, որի մասին կիմանանք արդեն եթերաշրջանի ավարտին, իսկ արդեն կիսաեզրափակիչ փուլերից սկսած մենք կունենանք հատուկ սահմանված մրցանակներ «Կրոն», «Չինաստան», «Ֆիզիզկա» և «Ֆինանսներ» անվանակարգերում, որոնք համապատասխանաբար սահմանել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտը, ՌոսԱտոմ ընկերությունը և ՀՀ Կենտրոնական բանկը» - եզրափակեց նախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները