«Լիլին լողազգեստով զիջում էր մյուսներին, բայց արժանի էր հաղթանակի». Գոհար Հարությունյան

16:30 • 25.09.17



 

Ամիսներ առաջ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ վերականգնվեց Հայաստանում գեղեցկության ազգային մրցույթ անցկացնելու ավանդույթը։ Tert.am Life–ը ներկայացնում է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հարցազրույցը մրցույթի ավարտից հետո։

 

«Միս Արմենիան»` 17–ամյա Լիլի Սարգսյանը, ընտրվել է ժյուրիի գնահատականների հանրագումարով։ Ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը հենց նրան էլ տեսնում էր որպես հաղթողի։

 

«Քանի որ սա գեղեցկության մրցույթ է, առաջին հերթին հաշվի ենք առել գեղեցկությունը։ Իհարկե, գեղեցկուհիները պետք է լինեն նաև ինտելեկտուալ, սակայն եկեք չմոռանանք, որ սա գեղեցկության մրցույթ է։ Այս մրցույթը Հայաստանում այնքան էլ մեծ  հեղինակություն չի ունեցել և հավաքը, ի սկզբանե, դժվար է կատարվել։  Կարծում եմ` այստեղ ներկայացող աղջիկների միջև շատ օբյեկտիվ և արդար ընտրություն է եղել։ Ես ուրախ եմ, որ հաղթողը հենց Լիլին է»,– ասաց նա։

 

 

Լիլիի գեղեցկության ամենամեծ գրավականը Գոհարը համարում է բնական լինելը. «Առաջին հերթին իր դեմքի` դիմագծերի գեղեցկությունն է շատ կարևոր։ Նա բնական գեղեցկություն ունի։ Իհարկե, լողազգեստով զիջում էր մյուս մասնակիցներին, սակայն միևնույն է, իր պահվածքով, կեցվածքով, համեստությամբ համապատասխանում է այս տիտղոսին»։

 

Թեև Գոհարը նշեց, որ առաջնայինը գեղեցկությունն է, նա, որպես Լիլիի արժանիք, շեշտեց նաև մարդկային հատկանիշները։ Գեղեցկուհուն ընտրել են` հաշվի առնելով նաև, թե հետագայում որքանով հեշտ կլինի աշխատել նրա հետ։ «Իր հետ շատ հեշտ կլինի աշխատել 1 տարվա ընթացքում։ Մարդկային հատկանիշներն ավելի շատ ենք հաշվի առել, քան ինտելեկտը։ Ես շատ եմ կարևորում նաև բարոյականությունը, քանի որ ինքը միշտ կրելու է Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը։ Կարևոր է, թե ինքն իրեն ինչպես է դրսևորում հանրության  մեջ»,– ասաց Գոհարը, որը փորձում է կոտրել կարծրատիպը, թե այս ասպարեզի աղջիկներն ավելի ազատամիտ են։ Գոհարը միշտ նշում է, որ գեղեցկուհիներից շատերն ունեն օրինակելի ընտանիքներ։ Ինքը` որպես բազմազավակ մայր, ևս փորձում է դրական օրինակ ծառայել մյուսներին։

 

Լիլիի թերությունը Գոհարը համարում է կաշկանդվածությունը։ «Լիլին շատ  կաշկանդված և պարփակված է։ Նրա ժպիտը պակասում է, ինչը կաշկանդվածության հետևանք է։ Նա բնույթով մելանխոլիկ, ինտրովերտ է, բայց շատ սիրուն։ Պետք է աշխատենք նաև քայլվածքի վրա։ Մինչև «Միսս աշխարհ»» կհասցնենք շտկել թերությունները»,– կարծում է «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահը։

 

 

Անդրադառնալով աղջիկների քայլվածքին և ներկայանալիությանը` Գոհարն ասաց, որ նրանք քիչ էին ժպտում, ինքը նախապես խորհուրդ էր տվել ցույց տալ իրենց խարիզման։ «Գեղեցկության մրցույթներում այնքան կարևոր չէ, որ աղջիկները մոդելային քայլվածք ունենան։ Մասնակիցները սովորական աղջիկներ էին, որոնց համար մեծ ռիսկ էր քայլել այսպիսի բազմության առաջ։ Ինչպես տեսանք, մոդելները  հատուկ առավելություն չունեցան։ Առաջնայինը հենց արտաքին գեղեցկությունն է։ Ես բոլոր մասնակիցներին  ասել էի, որ պետք է  ժպտան, յուրաքանչյուրը ցույց տա իր խարիզման, անհատականությունը։ Գեղեցկության մրցույթներին այդքան էլ ճիշտ չէ սեքսուալ  կերպարը։ Պետք է լինի բարության, անկեղծության, անհատականության դրսևորում, սակայն ոչ ավելորդություններ։ Աղջիկները շատ քիչ էին ժպտում, իմ սպասումներն ավելի շատ էին։ Ամենագեղեցիկը, իմ կարծիքով, ներկայացավ Արմինե Մանուկյանը, որը բալետի պարուհի է և բեմում  շատ լավ էր զգում իրեն, ժպտում էր, ինչպես իրական գեղեցկուհին պետք է անի։ Մյուսները շատ ավելի կաշկանդված էին»,– կատեց նա։

 

Tert.am Life–ի դիտարկմանը, եթե լավագույնս ներկայացավ Արմինե Մանուկյանը (վերջինս «Վիցե Միսս Արմենիա» 4–րդ տեղում էր), այդ դեպքում ինչո՞ւ էր ինքը որպես հաղթող տեսնում Լիլիին։ Արդյոք սա նշանակում է, որ Գոհարը եկել էր մրցույթին` իր մտքում նախապես ունենալով հաղթողին, նա պատասխանեց. «Հաղթողի մի քանի ներկայացուցիչ կար։ Միանշանակ, մի հոգի չի եղել։ Հաղթողը ժյուրիի բոլոր անդամների գնահատականների հանրագումարով է որոշվել։

 

 

Գոհարը համաձայն է հաղթողի հետ, սակայն լիարժեք համաձայն չէ 5–յակի կազմի հետ։ «Կային նաև աղջիկներ, որոնք տասնյակում էին և հնգյակ չմտան, օրինակ, Լիանա  Ոսկերչյանը։ Ես կարծում էի, որ նա կլինի հնգյակում»,– ասաց նա։ Լավագույն տասնյակի կամ հնգյակի աղջիկներին կուղարկե՞ն միջազգային այլ մրցույթների, թե ոչ, Գոհարը չգիտի։ Անձնակազմի համար հիմա առաջնայինը հաղթողի մասնակցությունն է «Միսս աշխարհին»։ «Մեզ համար առաջնայինը «Միսս աշխարհն է»։ Եթե կարողանանք այլ մրցույթների ուղարկել աղջիկներին, կանենք։ Այս տարիների ընթացքում հայ մոդելները մասնակցել են միջազգային մրցույթների` հեղինակավոր և ոչ հեղինակավոր, այնպես որ,  դա մեր կողմից նորություն չի լինի։ Միակ նորությունը «Միսս աշխարհն» է, մեր գեղեցկուհին  20 օրից արդեն պետք է մեկնի Չինաստան»,– նշեց նա։

 

Անդրադառնալով մրցանակներին` Գոհարը նշեց, որ իրենք աշխատել են այնպես անել, որպեսզի նվերները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջև։ «Հաղթողի համար, գումարային մրցանակ, որպես այդպիսին, չկա։ Մեր հովանավորչական սպասումներն ավելին էին, բայց, քանի որ դատական պրոցեսների մեջ էինք, շատերը սպասում էին, թե ինչպիսի միջոցառում կլինի,  որքանով արդարացված կլինի, որքանով կկարողանանք բարձրացնել մրցույթի հեղինակությունը։ Թե որքանով  ստացվեց, ես գնահատել չեմ կարող։ Շատ կցանկանայի մրցանակային մեծ ֆոնդ ունենալ, սակայն մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ անգամ մրցութային ծախսերը  շատ դժվար էր փակել։ Միայն  հաղթողի թագը բավականին մեծ գումար արժեր` 2 մլն դրամ, քանի որ արծաթից է և կիսաթանկարժեք քարերով։ Կաշխատենք այնպես անել, որ թագը մնա գեղեցկուհուն։ Դա կախված է նրանից` մյուս տարի կունենա՞նք թագի հովանավոր, թե` ոչ։ Կարծում եմ` շատ ճիշտ է, երբ թագը մնում է գեղեցկուհուն»,– ասաց նա։

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:34 • 12/12

«Երեխան մեզ ավելի մտերմացրեց». Ռոնալդուի ընկերուհու նոր հարցազրույցը

17:13 • 12/12

«Իմ ու Սաշի հարաբերությունները բարդացան երեխայի ծննդից հետո». Լիլիթ Բաբասյանը` ընտանեկան խնդիրների մասին

14:20 • 12/12

Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ»

19:31 • 11/12

«Այլևս շատ բաց կերպարներով չեմ ներկայանա». Անահիտ Հարությունյանի նոր ընտրյալն ամերիկացի է

17:34 • 11/12

«Ես սիրում եմ Սելենային». Ջասթին Բիբերի մայրը` որդու և Գոմեսի հարաբերությունների մասին

15:18 • 11/12

«Ապացուցեցի, որ ես կարող եմ, դուք սխալ էիք». «Միսս Արմենիայի» 10–յակ չմտած Սրբուհին` «2-րդ Թոփ մոդել ԱՊՀ» դառնալու մասին

14:19 • 11/12

Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորում հանգստից

12:28 • 11/12

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթի հաղթողները, նրանց ելույթներն ու հայուհիների կերպարները

22:01 • 10/12

«Թոփ մոդել ԱՊՀ» ճանաչվեց Յանա Ռուբցովան, Հայաստանից Սրբուհին «2-րդ թոփ մոդել ԱՊՀ»-ն է

19:20 • 08/12

Վիկա Մարտիրոսյանը` Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու մեկնաբանությունների և Արթուր Գրիգորիչի սանը դառնալու մասին

17:15 • 08/12

«Թշնամուս չեմ ցանկանա անցնել նման բանի միջով». Արեն Բայադյանը` Հրազդանի կիրճն ընկնելուց հետո վերականգնողական փուլի և աշխատանքի վերադառնալու մասին

16:00 • 08/12

Արևմտյան լրատվամիջոցներում քննարկվում է Ռիհաննայի հավանական ամուսնությունը

14:18 • 08/12

«Նա պետք է ինձ սիրի` իմ թերություններով ու առավելություններով». Սիսիան Սեփանյանը` անձնական կյանքի, երկրորդ մասնագիտության և կարիերայի մասին

16:30 • 07/12

«5 րոպեն մեկ անակնկալ էր լինում». Անատի Սաքանյանի 26-ամյակի տպավորիչ նվերն ու «սև» խնջույքը

15:33 • 07/12

Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության և ամուսնու երեխաների հետ հարաբերությունների մասին

13:28 • 07/12

«Նռան հատիկ» սերիալի Նանեն իրականում Ալլայի դերակատարի աղջիկն է

12:28 • 07/12

Սլավոնական համալսարանի բեմում գյումրեցիներն էին՝ մարկեսյան «Երկնագույն շան աչքերով»

12:13 • 07/12

Լիլիթ Հովհաննիսյանի 30-ամյակը՝ Ղազախստանում

18:33 • 06/12

«Ես չեմ գրել Մերիին». Շուշան Երիցյանը` Մերի Հակոբյանի ուղիղ եթերի ժամանակ միջադեպի մասին

18:13 • 06/12

«Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը թույլ չտվեց խոնարհվել քո առջև». Քրիստ Մանարյանը՝ էլվինա Մակարյանի մասին

17:30 • 06/12

«Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել». Հայկ Պետրոսյան

13:35 • 06/12

«Կնոջ, հարսի դերում պիտի ուժեղ լինես, որ չկորցնես ընտանիքդ». Մերի Մակարյանը` հարսանիքի, ամուսնու և երեխա ունենալու ցանկության մասին

11:55 • 06/12

«Սա իմ լավագույն տարեդարձներից մեկն է». Թաթայի 55–ամյակի անակնկալը

17:43 • 05/12

Արսեն Գրիգորյանի որդու 5-ամյակը, դստեր հանդեպ խստությունն ու կնոջ մեղադրանքը

16:20 • 05/12

«Շատ եմ ձգտում երեխաների հետ լինել». Սոնան` կողակցի և մայրանալու ցանկության մասին

14:22 • 05/12

Մկոն ուժերը կփորձի երգարվեստում

13:30 • 05/12

«Սա իմ ամենահամարձակ ֆոտոշարքն էր». «Էլենի օրագիրը» սերիալի Իննան` նոր լուսանկարների մասին

18:57 • 04/12

Ավետ Բարսեղյանի և կնոջ հանգիստն ԱՄՆ–ում

16:59 • 04/12

«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթին Հայաստանը կներկայացնեն Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը

14:47 • 04/12

«Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար». Սյուզան Մարգարյանը` Սիրուշոյի անակնկալի և իր երգերին թոռնիկների արձագանքի մասին

13:09 • 04/12

Ինչպես է անցել Խորեն Լևոնյանի որդու 7-ամյակի խնջույքը

12:14 • 04/12

Մկոյի և Սոնայի զուգերգի շնորհանդեսը, Սոնայի արցունքներն ու հայտնի հյուրերը

15:15 • 02/12

Արփի. «Ինձ երբեք չեմ պատկերացրել տղայի մամա, բայց երջանիկ եմ»

14:52 • 02/12

Սիրուշոն անակնկալ է մատուցել երկրպագուներին և այցելել նրանց

14:32 • 02/12

Playboy–ի աստղ Պամելա Անդերսոնը ամոթանք է տվել Քիմ Քարդաշյանին

14:08 • 02/12

«Ես ողջ ու առողջ եմ». Գայանե Ասլամազյանը հերքում է ավտովթարի լուրերը

13:21 • 02/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ PROJECT LA–ի համերգին

19:25 • 30/11

Կույսերն անձնական կյանքում փոփոխություններ կունենան. դեկտեմբերի 1-ի աստղագուշակ

19:13 • 30/11

«Ամենախելացին». 2 տարվա աշխատանքը` 2 րոպեում

18:55 • 30/11

Սիլվա Հակոբյանը նորություն ունի

18:14 • 30/11

Արման Հովհաննիսյանի մենեջերը` երգչի ԱՄՆ տեղափոխվելու լուրերի և նոր տեսահոլովակի մասին

17:36 • 30/11

Գոռ Կիրակոսյանը Հայաստանում նոր կատակերգություն կնկարահանի

16:38 • 30/11

Սիրուշոյի մենեջերը` Սյուզան Մարգարյանի նոր տեսահոլովակում Սիրուշոյի երեխաների մասնակցության մասին

14:13 • 30/11

«Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է». հայկական շոու բիզնեսի լավ ու վատ երգիչները` ըստ Արթուր Գրիգորյանի

18:17 • 29/11

Սերժ Թանկյանը հրապարակել է որդու լուսանկարը

17:32 • 29/11

Ամանոր 2018. ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը

17:23 • 29/11

20-ամյա աղջիկը 50 վիրահատություն է արել Ջոլիին նմանվելու համար. արդյունքը սարսափելի է

16:47 • 29/11

Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում

16:26 • 29/11

Այս աշուն-ձմեռ սեզոնի կոշիկի 7 ամենաթրենդային մոդելները

13:50 • 29/11

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արմինկայի և Նորոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

12:48 • 29/11

Անահիտ Մութաֆյանը` անձնական խնդիրների պատճառով հիվանդանոցում հայտնվելու մասին

18:49 • 28/11

Ռոբերտ Քոլոյանը` իր ելույթին Պատրիկ Ֆիորիի արձագանքի և Սոֆի Մխեյանի մտերիմը լինելու մասին

17:54 • 28/11

Գրիգորի Եսայանի դստեր 1–ամյակի խնջույքն ու երեխաների` իրար հետ չշփվելու պատճառը

16:38 • 28/11

«Ինչ, որտեղ, երբ» հաղորդման 15–ամյակի «Ոսկե արծիվն» ու նկարահանման մանրամասները

14:47 • 28/11

«Միսս Մոսկվա-2017»–ի հաղթող է դարձել Ելիզավետա Լոպատինան

13:55 • 28/11

Առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները Մերի Մակարյանի հարսանիքից

12:34 • 28/11

Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 15-ամյակի անակնկալ խնջույքն ու նվերները

22:12 • 27/11

«Ավելի լավ է երգչին ասեն` հրապարակի համերգ է». պրոդյուսերը` Միշայի ելույթի ժամանակ պահանջվող պայմանները չապահովելու մասին

17:35 • 27/11

«Միսս տիեզերք-2017»-ի հաղթողը խոսել է կանանց գլխավոր խնդրի մասին

17:11 • 27/11

«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպիչների պատասխանը Առաջին ալիքին

14:29 • 27/11

Արամ Ավագյանի հեղինակային երեկոյի անակնկալ զուգերգերը և հայտնի հյուրերը

12:25 • 27/11

«Խնդիրը, անպայման, ճշտելու ենք կազմակերպիչների հետ». Առաջին ալիքի պատասխանը Միշայի օգտին ձայները կորցնելու մասին

21:57 • 26/11

Որ երկիրը քանի միավոր տվեց Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2017»–ին

21:36 • 26/11

Ինչպես է Հայաստանի ժյուրին բաշխել միավորները «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում

21:07 • 26/11

«Մանկական Եվրատեսիլ 2017»–ում հաղթեց Ռուսաստանը, Հայաստանը 6-րդն է

20:11 • 26/11

Միշայի գրառումը ելույթից հետո և խնդրանքը հայերին

20:02 • 26/11

Նոր հովանավորներ և մրցանակներ «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում

19:01 • 26/11

ՈՒՂԻՂ միացում. «Մանկական Եվրատեսիլ 2017»

15:07 • 25/11

Նոր փաստեր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինայի ամուսնալուծության մասին` Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ

15:02 • 25/11

PROJECT LA–ն ներկայացրել է նոր երգ` When we two parted

14:04 • 25/11

Արամ Ավագյանի զուգերգը դստեր հետ և համերգին որոշ հայտնիների չմասնակցելու պատճառը

13:19 • 25/11

Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա հանգիստը

12:51 • 25/11

Մարտա Կիրակոսյանի նոր ֆոտոշարքը «Փողոցային ոճ»–ում

11:33 • 25/11

Նոր լուսանկարներ Մերի Մակարյանի հարսանիքից

23:57 • 24/11

Այսօր Մերի Մակարյանի հարսանիքն է

18:39 • 24/11

Արտակ Վարդանյանը` «ՏԻՄատիկա»–ի նոր եթերաշրջանի մասին

17:11 • 24/11

«Արտերկրից առաջարկներ ունեմ». Miss Globe 2017–ում 6-րդ տեղը գրաված Լիլիթ Մարտիրոսյանը նորություններ ունի

16:05 • 24/11

«Հաճախ, ես ու Լուսինեն վախենում ենք, որ այդ տարիքում այդպիսի ապրելակերպ ունի». Արմուշը` որդու տարեդարձի մասին

13:33 • 24/11

«Նանուլի պարն ա». Վիկա Մարտիրոսյանը` մեկուկես տարվա դադարից հետո դստեր նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին

13:03 • 24/11

Սոնա Ռուբենյանը` «Մորս» երգի տեսահոլովակի, առաջիկա համերգների և սպասվող անակնկալի մասին

17:49 • 22/11

Սերժ Թանկյանը զարդերի հավաքածու է թողարկել

17:24 • 22/11

«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին

14:24 • 22/11

Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ նախագծի մասին

13:51 • 22/11

Դիանա Շատվերյանի երազանքների քաղաքն ու վառ տրամադրությունը` աշուն–ձմեռ նոր հավաքածուում

11:44 • 22/11

Մահացել է հայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դևիդ Քեսիդին

18:51 • 21/11

Մանոյի բիզնեսը, Յանայի նոր հաղորդումն ու Էվայի «խանդը»

16:47 • 21/11

Գոռ Հակոբյանի նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ Մոսո Կարապետյանը կոտրել է ոտքը

15:58 • 21/11

«Կարծում եմ՝ արդեն կայացած եմ». Մաշ Իսրայելյանը` «Հայաստանի ձայնի», սպասվող զուգերգի ու երազանքի մասին

14:17 • 21/11

Արմինկան և Վարդուհի Ալեքսանյանը հայկական տարազ են ցուցադրել

13:49 • 21/11

«Ես մեծացել եմ բոլորի աչքի առջև, մարդիկ ծանոթ են բոլոր երգերիս». Սիրուշոն` Երևանում մենահամերգ չանելու պատճառի և հանդիսատեսի մասին

13:03 • 21/11

Սեբուի և Սիրուշոյի նոր զուգերգն ու «Վիզա»–ի էներգետիկ ելույթը երևանյան համերգին

18:09 • 20/11

Սոֆի Մխեյանի անակնկալը Նունե Եսայանին

17:09 • 20/11

«Որդուս քավորը կլինի Մկոն». Արամ MP3-ն` Դավթին մկրտելու և եղբոր հանդեպ Առնոյի վերաբերմունքի մասին

15:01 • 20/11

Ռոբերտո Կել Տորեսի երևանյան համերգը, հայտնի հյուրերն ու Հայկոյի հետ համագործակցությունը

14:16 • 20/11

«Թե՛ ես, թե՛ Գոհարը շատ գոհ ենք իմ ելույթից». Լիլի Սարգսյանը` «Միսս Աշխարհի» եզրափակիչ չանցնելու մասին

12:57 • 20/11

Հելեն Ուդումյանի 41-ամյակի խնջույքը, օրիգինալ տորթն ու երջանկությունը

22:11 • 18/11

«Միսս աշխարհ» է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը. պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

17:59 • 18/11

Թաթա Սիմոնյանի ու Սոսո Պավլիաշվիլիի կատարմամբ I Just Called To Say I Love You երգը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

16:20 • 18/11

Լիլի Սարգսյանը չի անցել «Միսս Աշխարհ 2017» մրցույթի եզրափակիչ

16:02 • 18/11

«Եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է մասնակցել». Սևակ Խանաղյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլին»