Անդրե. «Երբ հայրս մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել»

14:09 • 16.09.17



 

Հայ մայրերին նվիրված բազմաթիվ երգերի կողքին Անդրեն երգ է ներկայացնում նվիրված հայրերին։ «Պապ ջան» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, երգի գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը։ Պրոդյուսինգով զբաղվել է քույրն ու պրոդյուսերը՝ Անուշ Հովնանյանը:

 

Երգչի խոսքով` տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է հիշեցնում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակի սյուժետային գիծը բացահայտել չի ցանկանում. «Կարծում  եմ՝ ավելի ազդեցիկ կլինի այն տեսնել ու զգալ հենց պրեմիերայի ժամանակ: Շատ շուտով այն հասանելի կլինի հանդիսատեսին»:

 

Տեսահոլովակում նկարահանվել է Անդրեի զարմուհին` Վիկտորյան, որի նկատմամբ երգիչն  առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նրա փոխանցմամբ` նկարահանման հրապարակում Վիկտորյան իրեն պահել է որպես իսկական պրոֆեսիոնալ: «Նա շատ խելոք էր, ուշադիր լսում էր ռեժիսորի հրահանգներն ու փորձում ճշգրտորեն կատարել դրանք: Կարծում եմ՝ ռեժիսորն էլ կփաստի, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ էր: Սկզբում մի փոքր կաշկանդվում էր իր էկրանային հայրիկից՝ սիրված դերասան Շանթ Հովհաննիսյանից, սակայն դա շատ կարճ տևեց, մերվեց դերասանական ամբողջ կազմի հետ: Այնքան էր հավանել նկարահանումները, որ ավարտից հետո էլ ասում էր` ուզում եմ գնալ գործի:)»,– պատմեց երգիչը։

 

 

Հայրերին նվիրված երգ ունենալու գաղափարը Անդրեի մոտ հենց այնպես չի առաջացել։ Արցախյան պատերազմի միջով անցած իր հայրիկի օրինակով Անդրեն երգը նվիրում է բոլոր հայ հայրերին։

 

«Հայրս ինձ համար միշտ է օրինակ եղել: Մինչև օրս նա ինձ համար օրինակ է ու իմ անձի կայացման հարցում մեծ ներդրում ունի։ Նրա խորհուրդների, երբեմն, խիստ նկատողությունների շնորհիվ ես հետ եմ կանգնել սխալ ուղիներից: Նա միշտ խիստ է եղել մեր հանդեպ, միևնույն ժամանակ, թե՛ ինձ, թե՛ Անուշի համար եղել է ոչ միայն հայր, այլև ընկեր ու լավագույն խորհրդատու: Նա, իր հայրենասիրական քայլով, մեր մեջ սերմանեց սիրել երկիրը, պայքարել մեր հողատարածքի, ընտանիքի ու սիրելիների համար: Երբ նա մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել՝ անհանգստություն, վախ, միևնույն ժամանակ, խիզախություն ու հպարտություն»,– հիշեց Անդրեն։

 

«Պապ ջան»–ի ստեղծման հիմքում հատուկ իրադարձություն չկա։ Երգիչը նկատեց, որ  ծնողին երգ նվիրելու համար հատուկ առիթ պետք չէ. «Այն, որ նրանք մեզ կյանք են տվել, արդեն հատուկ առիթ է, որպեսզի մենք էլ նրանց երախտապարտ լինենք տարբեր ճանապարհներով»:

 

Այս երգն Անդրեի միակ նոր աշխատանքը չէ։ Երգիչը ևս 2 նոր տեսահոլովակ ունի, սակայն չգիտի, թե երբ դրանք կներկայացնի հանդիսատեսի դատին։ «Երեք աշխատանքս կներկայացնեմ որոշակի հերթականությամբ: Այնպես որ, հանդիսատեսն ինձ կարոտելու առիթ չի ունենա»,– նշեց երգիչը։

 

 

Վերջերս Անդրեն ևս մեկ պրեմիերա ունեցավ։ Նա ներկայացրեց Ավետ Բարսեղյանի դստերը` Լուսեին նվիրված «Լուսե աղջիկ» երգը։  Tert.am Life–ի հետ զրույցում Ավետը նշել է, որ իր կյանքի կարևորագույն երգերն Անդրեն է կատարել։ Այս փաստն ուրախացնում է երգչին։ «Ավետի ու իմ ընկերությունը տարիների պատմություն ունի: Նա զգում է իմ երաժշտական ոճը, ես՝ նրա խոսքերը։ Շատ ուրախ եմ, որ հենց սկզբից Ավետն իր կարևորագույն երգերն ինձ է վստահել՝ սկսած «Իմ սերը քեզ»-ից: Որևէ հատուկ գաղտնիք չկա, ուղղակի, ցանկացած երգ կատարելիս պետք է զգաս դրա խորությունը, իմաստն  ու նույնությամբ փոխանցես այն հանդիսատեսին»»,– նկատեց նա։

 

Հեռուստատեսային տարբեր նախագծերի շրջանակում Անդրեն քանիցս ներկայացել է որպես հաջողակ պրոդյուսեր։ Հարցին` մտածո՞ւմ է նախագծերից դուրս պրոդյուսերական գործ սկսելու մասին, նա պատասխանեց. «Ես մինչ օրս շարունակում եմ կապ պահել տարբեր նախագծերի շրջանակներում ինձ հետ համագործակցած արտիստների հետ։ Նրանք, ովքեր ցանկություն ունեն շարունակելու լսել իմ խորհուրդները, գիտեն, որ միշտ կարող են ինձ դիմել, և ես մեծ սիրով կօգնեմ ու կաջակցեմ նրանց ցանկացած հարցով: Երբ զգամ, որ ժամանակն է լուրջ զբաղվել որևէ ինքնատիպ, համարձակ, իր ոճին հավատարիմ, ցածրորակ ոչինչ չներկայացնող  և տաղանդավոր արտիստի պրոդյուսինգով, ինչո՞ւ ոչ, մեծ սիրով իմ կենսափորձը կկիսեմ նրա հետ»։

 

Վերջին տարիներին Անդրեն հաճախ է մեկնում ԱՄՆ։ Նախորդ տարի նրան Հայաստան բերեց «Շանթի» հրավերը` կրկին լինել XFactor–ի ժյուրիի կազմում։ Այնուամենայնիվ, պարբերաբար խոսակցություններ են տարածվում, որ հիմա նա իր ապագան կապում է ԱՄՆ–ի հետ։ Երգիչն այս խոսակցություններին գործով է պատասխանում, քանի որ ԱՄՆ–ում որոշակի ժամանակ գործունեություն ծավալելուց հետո միշտ վերադառնում է Հայաստան։

 

 

«Ես երբեք չեմ հայտարարել, թե իմ ապագան կապում եմ ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ–ը, պարզապես, աշխատելու համար տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է տալիս, ինչի պատճառով էլ հաճախ եմ այնտեղ լինում: Բացի այդ, այնտեղ էլ ունեմ մեծ լսարան, երկրպագուներ, որոնք ինձ պարբերաբար ցանկանում են տեսնել կենդանի համերգներով և ելույթներով, իսկ ես մեծ սիրով համաձայնվում եմ ցանկացած առիթով հանդիպել նրանց հետ»,– ասաց Անդրեն։

 

Նրա նախորդ այցելության արդյունքում ստեղծվեց «Անդրենալին» հեռուստաշոուն։ Առաջիկայում երգիչը կրկին կմեկնի ԱՄՆ։ Թե այս անգամ ինչ ծրագրեր է մտմտում, Անդրեն չի բարձրաձայնում` հավատարիմ մնալով գործել, հետո միայն խոսել սկզբունքին. «Ես միշտ մտածում եմ նոր նախագծերի ու գաղափարների շուրջ, սակայն մինչև վերջանական պատկերը չլինի իմ մտքում, չեմ կարող խոսել դրանց մասին: Չեմ սիրում բարձրաձայնել այն, ինչը դեռ հստակ չէ. ես միշտ խոսում եմ այն ժամանակ, երբ նախագիծն արդեն կա ու պատրաստ է եթեր հեռարձակվելուն»:

 

Նոր աշխատանքներ անելուն զուգահեռ Անդրեն հասցրել է նաև վայելել հանգիստը հայրենի Արցախում։ Երգիչն ամեն անգամ կարոտով է վերադառնում Արցախ։ «Արցախում ամենից շատ կարոտում եմ այն տարիները, որոնք ապրել եմ մանկությանս ժամանակաշրջանում: Ամեն անգամ այցելելով Արցախ դրական լիցքեր եմ ստանում: Ընկերական շփումները, մարդկանց անկեղծ ջերմությունը, ընտանեկան հավաքույթները՝ Արցախն իմ տունն է, որտեղ ես ինձ ամենալավն եմ զգում»,– եզրափակեց նա:

 

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:32 • 15/12

«Եվա» ֆիլմի փակ ցուցադրությունն ու գոյացած հերթը

15:33 • 15/12

Նոր ֆիլմաշար` Սոսի, Խորենի, Միշոյի, Արամ MP3–ի, Իվետայի և այլ հայտնի մարդկանց մասնակցությամբ

14:59 • 15/12

«Մհերը միշտ երազել է մասնակցել «Եվրատեսիլին». պրոդյուսերը` երգչի հայտի և Առաջին տիկնոջ աջակցության լուրերի մասին

12:47 • 15/12

Սիրուշոյի այցը երկրպագուներին. երգչուհին բացել է փակագծերը

12:19 • 15/12

«Եվա» ֆիլմը դուրս է մնացել «Օսկարի» կարճ ցուցակից

11:36 • 15/12

Մհերը հայտ է ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ»-ին

17:40 • 14/12

«Այս հագուստը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է». Արևիկ Գևորգյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն

14:27 • 14/12

Վարդուհի Վարդանյանի ու Քրիստինե Պեպելյանի անակնկալը Սոնա Ռուբենյանի 7-ամյակին. երգչուհու տպավորիչ հուշը ծննդյան օրը

14:01 • 14/12

Չհրապարակված լուսանկարներ Քիմ Քարդաշյանի նոր մերկ ֆոտոշարքից

13:08 • 14/12

«Ինստագրամին նամակ գրեցի ու ծուղակն ընկա». Սիլվա Հակոբյանը պայքարում է ադրբեջանցի հաքերների դեմ

11:53 • 14/12

Ադրբեջանցիները կոտրել են Սիլվա Հակոբյանի էջը

18:53 • 13/12

Կանացի և գայթակղիչ. Մայա Պողոսյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն

16:29 • 13/12

«Մինչև 150 տարի ապրելու եմ». երեխաների անակնկալը Հակոբ Հակոբյանի տարեդարձին

14:38 • 13/12

Նազենի Հովհաննիսյան. «Սերը մի օր կտրտմի ու կգնա»

13:10 • 13/12

Աբրահամ Գասպարյանը երկրորդ անգամ հայր է դարձել

17:34 • 12/12

«Երեխան մեզ ավելի մտերմացրեց». Ռոնալդուի ընկերուհու նոր հարցազրույցը

17:13 • 12/12

«Իմ ու Սաշի հարաբերությունները բարդացան երեխայի ծննդից հետո». Լիլիթ Բաբասյանը` ընտանեկան խնդիրների մասին

14:20 • 12/12

Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ»

19:31 • 11/12

«Այլևս շատ բաց կերպարներով չեմ ներկայանա». Անահիտ Հարությունյանի նոր ընտրյալն ամերիկացի է

17:34 • 11/12

«Ես սիրում եմ Սելենային». Ջասթին Բիբերի մայրը` որդու և Գոմեսի հարաբերությունների մասին

15:18 • 11/12

«Ապացուցեցի, որ ես կարող եմ, դուք սխալ էիք». «Միսս Արմենիայի» 10–յակ չմտած Սրբուհին` «2-րդ Թոփ մոդել ԱՊՀ» դառնալու մասին

14:19 • 11/12

Սիրուշոն որդիների հետ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորում հանգստից

12:28 • 11/12

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթի հաղթողները, նրանց ելույթներն ու հայուհիների կերպարները

22:01 • 10/12

«Թոփ մոդել ԱՊՀ» ճանաչվեց Յանա Ռուբցովան, Հայաստանից Սրբուհին «2-րդ թոփ մոդել ԱՊՀ»-ն է

19:20 • 08/12

Վիկա Մարտիրոսյանը` Նանուլին «Մանկական Եվրատեսիլ» ուղարկելու մեկնաբանությունների և Արթուր Գրիգորիչի սանը դառնալու մասին

17:15 • 08/12

«Թշնամուս չեմ ցանկանա անցնել նման բանի միջով». Արեն Բայադյանը` Հրազդանի կիրճն ընկնելուց հետո վերականգնողական փուլի և աշխատանքի վերադառնալու մասին

16:00 • 08/12

Արևմտյան լրատվամիջոցներում քննարկվում է Ռիհաննայի հավանական ամուսնությունը

14:18 • 08/12

«Նա պետք է ինձ սիրի` իմ թերություններով ու առավելություններով». Սիսիան Սեփանյանը` անձնական կյանքի, երկրորդ մասնագիտության և կարիերայի մասին

16:30 • 07/12

«5 րոպեն մեկ անակնկալ էր լինում». Անատի Սաքանյանի 26-ամյակի տպավորիչ նվերն ու «սև» խնջույքը

15:33 • 07/12

Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության և ամուսնու երեխաների հետ հարաբերությունների մասին

13:28 • 07/12

«Նռան հատիկ» սերիալի Նանեն իրականում Ալլայի դերակատարի աղջիկն է

12:28 • 07/12

Սլավոնական համալսարանի բեմում գյումրեցիներն էին՝ մարկեսյան «Երկնագույն շան աչքերով»

12:13 • 07/12

Լիլիթ Հովհաննիսյանի 30-ամյակը՝ Ղազախստանում

18:33 • 06/12

«Ես չեմ գրել Մերիին». Շուշան Երիցյանը` Մերի Հակոբյանի ուղիղ եթերի ժամանակ միջադեպի մասին

18:13 • 06/12

«Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը թույլ չտվեց խոնարհվել քո առջև». Քրիստ Մանարյանը՝ էլվինա Մակարյանի մասին

17:30 • 06/12

«Որոշել եմ հնարավորինս քիչ քաղաքական հումորներ անել». Հայկ Պետրոսյան

13:35 • 06/12

«Կնոջ, հարսի դերում պիտի ուժեղ լինես, որ չկորցնես ընտանիքդ». Մերի Մակարյանը` հարսանիքի, ամուսնու և երեխա ունենալու ցանկության մասին

11:55 • 06/12

«Սա իմ լավագույն տարեդարձներից մեկն է». Թաթայի 55–ամյակի անակնկալը

17:43 • 05/12

Արսեն Գրիգորյանի որդու 5-ամյակը, դստեր հանդեպ խստությունն ու կնոջ մեղադրանքը

16:20 • 05/12

«Շատ եմ ձգտում երեխաների հետ լինել». Սոնան` կողակցի և մայրանալու ցանկության մասին

14:22 • 05/12

Մկոն ուժերը կփորձի երգարվեստում

13:30 • 05/12

«Սա իմ ամենահամարձակ ֆոտոշարքն էր». «Էլենի օրագիրը» սերիալի Իննան` նոր լուսանկարների մասին

18:57 • 04/12

Ավետ Բարսեղյանի և կնոջ հանգիստն ԱՄՆ–ում

16:59 • 04/12

«Թոփ մոդել ԱՊՀ 2017» մրցույթին Հայաստանը կներկայացնեն Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը

14:47 • 04/12

«Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար». Սյուզան Մարգարյանը` Սիրուշոյի անակնկալի և իր երգերին թոռնիկների արձագանքի մասին

13:09 • 04/12

Ինչպես է անցել Խորեն Լևոնյանի որդու 7-ամյակի խնջույքը

12:14 • 04/12

Մկոյի և Սոնայի զուգերգի շնորհանդեսը, Սոնայի արցունքներն ու հայտնի հյուրերը

15:15 • 02/12

Արփի. «Ինձ երբեք չեմ պատկերացրել տղայի մամա, բայց երջանիկ եմ»

14:52 • 02/12

Սիրուշոն անակնկալ է մատուցել երկրպագուներին և այցելել նրանց

14:32 • 02/12

Playboy–ի աստղ Պամելա Անդերսոնը ամոթանք է տվել Քիմ Քարդաշյանին

14:08 • 02/12

«Ես ողջ ու առողջ եմ». Գայանե Ասլամազյանը հերքում է ավտովթարի լուրերը

13:21 • 02/12

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ PROJECT LA–ի համերգին

19:25 • 30/11

Կույսերն անձնական կյանքում փոփոխություններ կունենան. դեկտեմբերի 1-ի աստղագուշակ

19:13 • 30/11

«Ամենախելացին». 2 տարվա աշխատանքը` 2 րոպեում

18:55 • 30/11

Սիլվա Հակոբյանը նորություն ունի

18:14 • 30/11

Արման Հովհաննիսյանի մենեջերը` երգչի ԱՄՆ տեղափոխվելու լուրերի և նոր տեսահոլովակի մասին

17:36 • 30/11

Գոռ Կիրակոսյանը Հայաստանում նոր կատակերգություն կնկարահանի

16:38 • 30/11

Սիրուշոյի մենեջերը` Սյուզան Մարգարյանի նոր տեսահոլովակում Սիրուշոյի երեխաների մասնակցության մասին

14:13 • 30/11

«Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է». հայկական շոու բիզնեսի լավ ու վատ երգիչները` ըստ Արթուր Գրիգորյանի

18:17 • 29/11

Սերժ Թանկյանը հրապարակել է որդու լուսանկարը

17:32 • 29/11

Ամանոր 2018. ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը

17:23 • 29/11

20-ամյա աղջիկը 50 վիրահատություն է արել Ջոլիին նմանվելու համար. արդյունքը սարսափելի է

16:47 • 29/11

Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում

16:26 • 29/11

Այս աշուն-ձմեռ սեզոնի կոշիկի 7 ամենաթրենդային մոդելները

13:50 • 29/11

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արմինկայի և Նորոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

12:48 • 29/11

Անահիտ Մութաֆյանը` անձնական խնդիրների պատճառով հիվանդանոցում հայտնվելու մասին

18:49 • 28/11

Ռոբերտ Քոլոյանը` իր ելույթին Պատրիկ Ֆիորիի արձագանքի և Սոֆի Մխեյանի մտերիմը լինելու մասին

17:54 • 28/11

Գրիգորի Եսայանի դստեր 1–ամյակի խնջույքն ու երեխաների` իրար հետ չշփվելու պատճառը

16:38 • 28/11

«Ինչ, որտեղ, երբ» հաղորդման 15–ամյակի «Ոսկե արծիվն» ու նկարահանման մանրամասները

14:47 • 28/11

«Միսս Մոսկվա-2017»–ի հաղթող է դարձել Ելիզավետա Լոպատինան

13:55 • 28/11

Առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները Մերի Մակարյանի հարսանիքից

12:34 • 28/11

Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի 15-ամյակի անակնկալ խնջույքն ու նվերները

22:12 • 27/11

«Ավելի լավ է երգչին ասեն` հրապարակի համերգ է». պրոդյուսերը` Միշայի ելույթի ժամանակ պահանջվող պայմանները չապահովելու մասին

17:35 • 27/11

«Միսս տիեզերք-2017»-ի հաղթողը խոսել է կանանց գլխավոր խնդրի մասին

17:11 • 27/11

«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպիչների պատասխանը Առաջին ալիքին

14:29 • 27/11

Արամ Ավագյանի հեղինակային երեկոյի անակնկալ զուգերգերը և հայտնի հյուրերը

12:25 • 27/11

«Խնդիրը, անպայման, ճշտելու ենք կազմակերպիչների հետ». Առաջին ալիքի պատասխանը Միշայի օգտին ձայները կորցնելու մասին

21:57 • 26/11

Որ երկիրը քանի միավոր տվեց Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2017»–ին

21:36 • 26/11

Ինչպես է Հայաստանի ժյուրին բաշխել միավորները «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում

21:07 • 26/11

«Մանկական Եվրատեսիլ 2017»–ում հաղթեց Ռուսաստանը, Հայաստանը 6-րդն է

20:11 • 26/11

Միշայի գրառումը ելույթից հետո և խնդրանքը հայերին

20:02 • 26/11

Նոր հովանավորներ և մրցանակներ «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում

19:01 • 26/11

ՈՒՂԻՂ միացում. «Մանկական Եվրատեսիլ 2017»

15:07 • 25/11

Նոր փաստեր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինայի ամուսնալուծության մասին` Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ

15:02 • 25/11

PROJECT LA–ն ներկայացրել է նոր երգ` When we two parted

14:04 • 25/11

Արամ Ավագյանի զուգերգը դստեր հետ և համերգին որոշ հայտնիների չմասնակցելու պատճառը

13:19 • 25/11

Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա հանգիստը

12:51 • 25/11

Մարտա Կիրակոսյանի նոր ֆոտոշարքը «Փողոցային ոճ»–ում

11:33 • 25/11

Նոր լուսանկարներ Մերի Մակարյանի հարսանիքից

23:57 • 24/11

Այսօր Մերի Մակարյանի հարսանիքն է

18:39 • 24/11

Արտակ Վարդանյանը` «ՏԻՄատիկա»–ի նոր եթերաշրջանի մասին

17:11 • 24/11

«Արտերկրից առաջարկներ ունեմ». Miss Globe 2017–ում 6-րդ տեղը գրաված Լիլիթ Մարտիրոսյանը նորություններ ունի

16:05 • 24/11

«Հաճախ, ես ու Լուսինեն վախենում ենք, որ այդ տարիքում այդպիսի ապրելակերպ ունի». Արմուշը` որդու տարեդարձի մասին

13:33 • 24/11

«Նանուլի պարն ա». Վիկա Մարտիրոսյանը` մեկուկես տարվա դադարից հետո դստեր նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին

13:03 • 24/11

Սոնա Ռուբենյանը` «Մորս» երգի տեսահոլովակի, առաջիկա համերգների և սպասվող անակնկալի մասին

17:49 • 22/11

Սերժ Թանկյանը զարդերի հավաքածու է թողարկել

17:24 • 22/11

«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին

14:24 • 22/11

Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ նախագծի մասին

13:51 • 22/11

Դիանա Շատվերյանի երազանքների քաղաքն ու վառ տրամադրությունը` աշուն–ձմեռ նոր հավաքածուում

11:44 • 22/11

Մահացել է հայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դևիդ Քեսիդին