«Հետհաշվարկ». Խորեն Լևոնյանը, Անի Երանյանը և Սոս Ջանիբեկյանը` Ելենա Արշակյանի նոր հոգեբանական թրիլլերում
Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Սոս Ջանիբեկյան. այս կազմով է նկարահանվում ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլլերը, որը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Ելենա Արշակյանը Tert.am Life–ին է պատմել դրամայի առաջին մանրամասները և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։
«Այս նախագիծը դուրս է իմ ու Անահիտ Մխիթարյանի աշխատանքային ոճից։ Մենք թաթախվել ենք մի բանի մեջ, որը երկուսիս համար էլ ուրիշ աշխարհ է։ Երկուսիս համար էլ ռիսկային է սկսել այսպիսի գործ, որովհետև էս տեսակ սցենարով դեռ չենք աշխատել»,– ասաց Ելենան ու հավելեց, որ ունեն դերասանական լավ կազմ։ Ֆիլմում նկարահանվում են նաև Սամվել Սարգսյանը, Գուժ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Քրիստինա Կույումչյանը և այլք։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ, խոսելով նոր նախագծի մասին, ասաց. «Ուրախ ենք, որ հեռուստատեսային շուկան շարունակում է զարգանալ՝ Ucom ցանցի հեռուստադիտողներին հրամցնելով զանազան ու որակյալ հեռուստաարտադրանք: Հիշեցնեմ, որ այս հոգեբանական թրիլլերի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել Տեսավարձույթ բաժնում»:
Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի հետ Ելենան առաջին անգամ է աշխատում։ Ռեժիսորը խոստովանեց, որ մինչև նկարահանումների մեկնարկը երկկողմանի լարվածություն կար։ «Նախապատրաստական փուլում կար լարվածություն և՛ իմ, և՛ իրենց կողմից։ Դա պայմանավորված էր նրանով, որ չէինք աշխատել իրար հետ։ Երբ նկարահանման հրապարակում կա երկկողմանի վստահություն և ամեն մեկն իր գործով է զբաղվում, ամեն ինչ իր տեղն է ընկնում,– ասաց նա ու հավելեց, որ իր համար շատ կարևոր էր Խորեն Լևոնյան–Անի Երանյան–Սոս Ջանիբեկյան եռյակի համադրությունը։ –Նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, կվախենամ գնահատական տալ, բայց կարծում եմ, որպես խաղընկերներ, իրենք արդեն զգում են իրար։ Դերասաններն առաջին հերթին պետք է կարողանան որպես մարդ շփվել իրար հետ։ Կարծում եմ` արդեն ընկերացել են։ Երեքն էլ լավ են տրամադրված, ուզում են, որ լավ արդյունք լինի և ամեն ինչ անում են դրա համար»։
Ելենան նշեց, որ հեռուստադիտողները նորովի կտեսնեն Սոս Ջանիբեկյանին, քանի որ այսպիսի դեր նա դեռ չի խաղացել։ «Բավականին բարդ ու աշխատատար կերպար է։ Սոսի հետ շատ հեշտ է աշխատել։ Նա շատ հանգիստ մարդ է և շատ է աշխատում կերպարի վրա. պրպտում է, ուզում է հասկանալ` ինչու կերպարն այս քայլն արեց։ Դա շատ գովելի է։ Սոսը, իսկապես, բավականին բարդ դեր է խաղում»,– ասաց ռեժիսորը։
Թե ինչ կերպարով է ներկայանում Խորեն Լևոնյանը, Ելենան չբարձրաձայնեց։ Անդրադառնալով համագործակցությանը` նշեց, որ միշտ հեշտ է աշխատել իրենց գործի մասնագետների հետ։ «Ես շատ կուզեի, որ հայ դերասանների 1 տոկոսը Խորեն Լևոնյանի պես դերասան լիներ։ Երջանիկ կլինեի միշտ աշխատել այդ կարգի պատրաստակամ և իր գործին նվիրված մարդու հետ։ Խորեն Լևոնյանն այն մարդկանցից է, ով սիրում է իր մասնագիտությունը և ամեն ինչի պատրաստ է` լավ արդյունք ստանալու համար»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Անի Երանյանին` Ելենան նրա հետ աշխատելու տարիների փորձ ունի, թեև իրենց համագործակցությունը տևական ժամանակ է` դադարել էր։ «Անիի հետ աշխատանքս կարոտել էի, որովհետև մոտ 4 տարի է` միասին չենք աշխատել։ Երկուսս էլ իրար կարոտել էինք նկարահանման հրապարակում։ Ես շատ լավ գիտեմ` Անի Երանյանի հնարավորությունները։ Հիմա փորձում ենք այնպես աշխատել, որ կարողանանք հանդիսատեսին հասցնել մեր ստեղծած կերպարի ներաշխարհը։ Անին բավականին բարդ բնավորությամբ աղջկա կերպար է կերտում, թեև նմանատիպ տեսարաններ նախկինում էլ ունեցել է»,– նշեց ռեժիսորը։
Ֆիլմի սյուժեն պատմել Ելենան չցանկացավ, միայն նշեց, որ այն ներելու ունակության մասին է։ Հերոսների ճակատագրերը զուգահեռ են զարգանում։
«Իմ ֆիլմում չկան բացասական ու դրական կերպարներ։ Երեքի կյանքում էլ ինչ–որ իրադարձություններ են տեղի ունեցել, որից հետո երեքն էլ պետք է կարողանան ներել։ Ես բացառում եմ, որ ֆիլմը խրատական բնույթ կրի, սակայն ես` իմ փորձից, սցենարիստ Անահիտ Մխիթարյանը` իր փորձից ելնելով ուզում ենք իմաստալից դարձնել ֆիլմը և մեր մեսիջն ունենալ դեպի մեր հեռուստադիտողը։ Մենք անդրադարձել ենք ներելու գաղափարին, որը կարևորագույն պայման է հեշտ ապրելու համար։ Ֆիլմը ներել կարողանալու մասին է»,– ասաց ռեժիսորը։
Թե հերոսների ճանապարհներն ինչպես են խաչվում, սիրային գծեր կա՞ն, թե ոչ, Ելենան բացահայտել չի ցանկանում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ