«Ներողություն խնդրելն ամոթ չէ». Քրիստինա Կույումչյանը` սկզբունքների և նոր ոլորտում ներկայանալու մասին

16:21 • 30.08.17



«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Արփիի դերակատար Քրիստինա Կույումչյանը, լուսանկարվել է Tert.am Life–ի ֆոտոշարքում և խոսել իր տեսակի, նախասիրությունների և առաջիկա ծրագրերի մասին։

 

«Իհարկե, շատ վատ է, երբ դերասանին ընկալում են իր խաղացած կերպարով։ Ես ու իմ կերպարը` Արփին, ընդհանարապես, նման չենք ո՛չ բնավորությամբ, ո՛չ մտածելակերպով։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս, երբ ինձ ընկալում են որպես «Կայարանի» տխուր աղջիկ։ Ես այդպիսին չեմ։ Ես ուրախ «պեսիմիստ» եմ։ Ինքս ինձ բնութագրել չեմ սիրում, որովհետև, կարծում եմ, ինձ ավելի լավ կարող են բնութագրել իմ ընկերները»,– ասաց Քրիստինան։

 

Խոսելով իր նախասիրությունների մասին` Քրիստինան ասաց. «Եթե ազատ ժամանակ եմ ունենում, որն այդքան էլ շատ չէ, սիրում եմ գնալ թատրոն ու կինոթատրոն։ Սիրում եմ նաև ազատ ժամանակ երգել։ Ես ունեմ երաժշտական կրթություն և, երբեմն, մտածում եմ` ապագայում այդ ոլորտում հանդես գալու մասին։ Շատ տարբեր ոճերի երգեր եմ լսում։ Մի քանի տարի առաջ բացի ռոքից ու մետալից ուրիշ բան չէի լսում, բայց հիմա նախասիրություններս փոխվել են ու, գրեթե, ամեն ինչ լսում եմ։ Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մեր էստրադային երաժշտությունը։ Եթե որոշեմ քայլեր անել երգարվեստում, ակուստիկ երաժշտությամբ կամ ռոք բենդի հետ կներկայանամ։ Միշտ երազել եմ ու մինչև հիմա էլ երազում եմ այդ մասին»,– հավելեց նա։

 

 

20–ամյա դերասանուհին ժամանակին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում։ Մասնագիտություն ընտրելիս երկմտում էր` լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի։ Հիմա էլ մտածում է երգարվեստի մասին։ Նրա խոսքով` անկախ իր հետաքրքրություններից առաջնայինը դերասանի մասնագիտություն է։ Դերասանի աշխատանքը չի թողնի։ «Ես փոփոխական խառնվածքի տեր մարդ եմ։ Սիրում եմ անընդհատ նոր բանով զբաղվել, քանի որ հնարավոր է` մի բանից շատ շուտ հոգնեմ։ Դրա համար անընդհատ փորձում եմ զբաղմունք գտնել ինձ համար։ Ի դեպ, բացի երգարվեստից, ես նաև թմբուկի դասերի եմ գնացել։ Ժամանակիս սղության պատճառով դադարեցրի պարապմունքներս, բայց հիմա մտածում եմ` նորից գնալ այդ դասերի»,– ասաց Քրիստինան։

 

Հարցին` իրեն ի՞նչն է առավել դուր գալիս դերասանի մասնագիտության մեջ, նա պատասխանեց. «Ինձ դուր է գալիս, երբ կերպարանափոխվում ես ու տարբեր կերպարներով հանդես գալիս։ Հետաքրքիր է ուրիշ զգացումներ ապրել։ Չեմ ընտրել այս ոլորտը, որ հայտնի դառնամ։ Բայց այնպես ստացվեց, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարն ինձ մեծ ճանաչում բերեց։ Ճանաչումն ինձ վրա ինչ–որ ազդեցություն չի թողել։ Ինքս նման փոփոխություն չեմ զգում, որ մեծամտանամ կամ գոռոզանամ։ Ընկերներս էլ են ասում, որ ճանաչումն ինձ չի փոխել և «աստղային հիվանդությամբ» չեմ վարակվել։ Կարծում եմ, եթե մարդ նման հակում ունի, ամենափոքր բանից էլ կարող է գոռոզանալ։ «Աստղային հիվանդությունը» դերասանին միայն խանգարում է։ Հնարավոր է` մարդ այդպես ավելի ինքնավստահ է դառնում, բայց դա ավելի շատ վնասում  է։  Նման մարդիկ իրենց մարդկային արժեքներն են կորցնում»,– նշեց նա։

 

 

Քրիստինայի խոսքով` մասնագիտության մեջ գլխավոր սկզբունքը սովորելն է։ «Մարդ պետք է միշտ սովորի։ Ինքս միշտ աշխատում եմ ինձ վրա և չեմ բավարարվում իմացածովս։ Միշտ էլ աճելու տեղ և մարդկանցից սովորելու հնարավորություն կա։ Բոլորից էլ ինչ–որ չափով սովորելու բան լինում է։ Միշտ օգտագործում եմ այդ հնարավորությունը։ Թերևս, սա է գլխավոր սկզբունքը, իսկ մնացած առումներով դա այնպիսի մասնագիտություն է, որը քարացած սկզբունքներ չպետք է ունենա»,– ավելացրեց դերասանուհին։

 

Խոսելով կյանքի սկզբունքների մասին` Քրիստինան նշեց, որ սիրում է ապրել օրով և վայելել օրվա ամեն մի պահը։ «Չեմ սիրում մտովի առաջ գնալ և պլաններ կազմել։ Փորձը ցույց է տվել, որ ինձ համար ավելի լավ է օրով ապրելն և ամեն մի պահը վայելելը։ Անձնական կյանքում էլ ինչ–որ քարացած սկզբունքներ չունեմ։ Միակ ցանկությունս այն է, որ կողակիցս լինի այնպիսին, որ միմյանց հասկանանք և իրար հետ մեզ լավ զգանք»,–ասաց նա։

 

 

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Քրիստինան և «Կայարանի» գլխավոր դերակատար Վարուժան Մարգարյանը բաժանվել են։ Դերասանուհին չցանկացավ խոսել այս մասին, չնայած չժխտեց, որ Վարուժի հետ հաճախ են վիճել։ Քրիստինայից հետաքրքրվեցինք` արդյոք այդ վեճերը չեն խանգարում աշխատանքին ու դասերին (նրանք նաև համակուրսեցիներ են). «Ինչ էլ որ լինի, չպետք է անդրադառնա աշխատանքի վրա։ Երկուսս էլ այդ սկզբունքով ենք շարժվում և անձնականը ոչ մի ձևով չի անդրադառնում ոչ աշխատանքի, ոչ էլ դասերի վրա»։

 

Հարցին` երբևէ ափսոսանք չի՞ զգացել, երբ վիճել է հարազատ մարդու հետ, դերասանուհին պատասխանեց. «Կարծում եմ` ցանկացած մարդու հետ վիճելուց հետո էլ ափսոսում ես, քանի որ եթե մարդը քեզ հարազատ է, , ամեն դեպքում, վեճերն անիմաստ են։ Բայց կոնկրետ Վարուժի մասին չի խոսքս։ Վարուժի հետ կապված ոչ մի բան չեմ ուզում ասել»,– ասաց նա։ Քրիստինան նշեց, որ սխալվելիս չի ամաչում ներողություն խնդրել. «Ես որքան էլ պնդաճակատ եմ, երբ սխալ եմ լինում, առաջին քայլն ինքս եմ անում։ Հարկ եղած դեպքում ներողություն եմ խնդրում։ Ներողություն խնդրելն ամոթ չէ։ Դա շատ լավ հատկանիշ է»։

 

 

Լուսանկարները` Արման Գրիգորյանի 

Մելինե Տոնոյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:18 • 21/09

«Երազանքս կատարվեց». Մհերը` Վաստակավոր արտիստի կոչման արժանանալու մասին

17:41 • 21/09

«Սիրուշոն չի իմացել, որ Վաստակավոր արտիստի կոչում է ստանալու և մեկնել է երկրից». Սյուզան Մարգարյան

17:03 • 21/09

Ռաֆայել Քոթանջյանը, Մերի Հովհաննիսյանը, Գևորգ Դաբաղյանը և այլք պատվավոր կոչումների են արժանացել

16:08 • 21/09

Արամեն և Մհերը «Վաստակավոր արտիստի», Արտո Թունջբոյաջյանը` «Վաստակավոր գործչի կոչում են ստացել

15:56 • 21/09

Սիրուշոն ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել

15:38 • 21/09

«Շնորհակալ եմ ու զգացված». Մկրտիչ Արզումանյանը ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել

14:05 • 21/09

Սիրուշոն որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

13:33 • 21/09

Հասմիկ Կարապետյան. «Շանթն ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ»

21:23 • 20/09

Հայկոն, Ավետը և այլք պարգևների են արժանացել Մշակույթի նախարարի կողմից

19:06 • 20/09

Մարիաննան եղել է Գարիկի առաջին ընկերուհին. 5 փաստ դերասանի մասին` 33–ամյակի առթիվ

17:56 • 20/09

«Այս անգամ բացասական կերպարը Հրաչ Մուրադյանն է». Հայկ Մարությանի բացահայտումները «Սուպեր մամա 2»–ի մասին

16:34 • 20/09

«Ես դեմ եմ սև հումորին, տպավորություն է` հաղորդավարն ինքնահաստատվում է». Արա Ղազարյանը` հատուկ «Հայաստանի ձայնի» համար Երևան ժամանելու մասին

15:08 • 20/09

Դիանա Գրիգորյանը` երեխաների ԱՄՆ քաղաքացիություն ստանալու և Հայաստանից հեռանալու լուրերի մասին

14:11 • 20/09

«Պապայիս համար գժվում եմ». Նազենի Հովհաննիսյանը հոր հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել

17:30 • 19/09

Ադրբեջանցի երգիչը գողացել է Թաթայի երգը, հիմա էլ փորձում է խնդիրներ ստեղծել նրա համար

16:25 • 19/09

Հայկ Չոմոյան. «Չեմ կաշկանդվում, երբ ինձ նույնացնում են հերոսիս հետ»

15:28 • 19/09

Մոդել Մարիկա Թունյանը երեխայի է սպասում

14:27 • 19/09

Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին

12:37 • 19/09

Քրիստինա Կարապետյանը նշանվել է

12:34 • 19/09

«Չեմ վախենում մեծանալուց». Շպռոտը նշել է ծննդյան տարեդարձը

16:16 • 18/09

«Սոսն իմ լավ ընկերն է» Խորեն Լևոնյանը` «Հետհաշվարկի» և Սոս Ջանիբեկյանի հետ առաջին համագործակցության մասին

15:58 • 18/09

Մհերի պրոդյուսերը` երգչի ընտանիքի համալրման լուրերի մասին

15:38 • 18/09

Արմենչիկի նոր տեսահոլովակը` նվիրված Սամվել Կարապետյանի որդուն և հարսին

15:09 • 18/09

Արամե. «Աղջկաս ծնունդը, իսկապես, հրաշք էր»

14:04 • 18/09

Աշոտ Ղազարյանը` թոռնուհու նոր կերպարի մասին

14:56 • 17/09

Ինչպես է անցել աշխարհահռչակ Լու Բեգայի բացօթյա համերգը Երևանում

13:58 • 17/09

Նոր տեսանյութեր և լուսանկարներ Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքից

12:53 • 17/09

Համացանցում է հայտնվել «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջին անոնսը

23:54 • 16/09

Մայա Պողոսյանի 33-ամյակի խնջույքն ու ամուսնու ռոմանտիկ անակնկալը

15:44 • 16/09

«Սա խելահեղություն է». երիտասարդն իր թևին է դաջել Սիրուշոյի դեմքը

15:28 • 16/09

Մարիամ Մելիքյանը` ամուսնալուծության լուրերի մասին

14:09 • 16/09

Անդրե. «Երբ հայրս մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել»

13:00 • 16/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Գաբիի մենահամերգին

19:38 • 15/09

Yerevan music night. Երևանում սպասվում է անմոռանալի բացօթյա երեկո

18:27 • 15/09

Սյուզաննա Մելքոնյան. «Խոստանում եմ` Մելաձեն դեռ կտեսնի, որ ես «11»–ի արժանի մասնակից եմ եղել»

17:46 • 15/09

Էռնա Միր. «Ուզում էի բոլորին բացատրել` որտեղից եմ ես և ինչ է նշանակում Հայաստան»

16:44 • 15/09

Ինչպես են Երևանում դիմավորել Էռնա Միրին և Սյուզաննա Մելքոնյանին

14:26 • 15/09

«Պատերազմի հետքերը». գերմանացի ռեժիսորի ֆիլմը` Արցախի մասին

13:45 • 15/09

Վաչեն, Գևոն, Լալան, Աննան և այլ հայտնիներ` «Ոսկի դպրոց» նոր սիթքոմում

13:18 • 15/09

Մարինկա Խաչատրյանը` նշանվելու լուրերի մասին

12:39 • 15/09

«Նոր ալիքի» մրցանակային ֆոնդը` 6 մլն ռուբլին, կիսվեց հաղթողների միջև

16:33 • 14/09

Անատի Սաքանյանն ամուսնալուծվել է

16:20 • 14/09

Շուշան Երիցյան. «Նախընտրում եմ տարին մեկ բեմ բարձրանալ, բայց այնպիսի բեմ, որտեղ ինձ լիարժեք կզգամ»

14:42 • 14/09

«Առաջին տաղավար». Էրիկ Անթառանյանը Հանրայինի եթերում կանդրադառնա խնդրահարույց պատմությունների

14:02 • 14/09

Ագնեսա Շահնազարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության մասին

12:15 • 14/09

Էռնա Միր. «Ժյուրիի որոշումը չի քննարկվում»

00:41 • 14/09

Նոր ալիքը 3 հաղթող ունի․ Էռնա Միրը կիսում է առաջին տեղը

18:52 • 13/09

Մեկնարկել են «Հայաստանի ձայնի» «Կույր լսումները». Արամեն լուսանկար է հրապարակել

17:38 • 13/09

«Նոր ալիքում» այսօր կորոշվի հաղթողը. ինչ երգերով կներկայանան Էռնան և Սյուզաննան

17:00 • 13/09

«Անհայտ հասցե». իրապատում հեռուստանախագիծ` սիրո պատմություններով ու բարդ փորձություններով

15:45 • 13/09

Լուսանկարներ Դիանա Գրիգորրյանի նոր հեռուստասերիալի նկարահանման հրապարակից

15:18 • 13/09

Ավետ Բարսեղյանը ինտելեկտուալ փորձության կենթարկի հայտնիներին

14:02 • 13/09

Սոֆի Դևոյան կրտսերը ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից

13:01 • 13/09

«Հետհաշվարկ». Խորեն Լևոնյանը, Անի Երանյանը և Սոս Ջանիբեկյանը` Ելենա Արշակյանի նոր հոգեբանական թրիլլերում

12:26 • 13/09

iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X. Apple–ի նոր արտադրանքը, դրանց արժեքն ու մյուս սմարթֆոնների գնային փոփոխությունը

18:32 • 12/09

Մարինկա Խաչատրյանի նոր լուսանկարները սիրելիի հետ

17:33 • 12/09

Պլաստիկ վիրահատություններից մինչև կենսակերպի փոփոխություն` «Եթերի թագուհին» նոր ռեալիթի շոուի շրջանակում

17:01 • 12/09

Հայ հայտնիների ֆոտոշարքը` Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնի առթիվ

16:25 • 12/09

«Ամուսնացածների լիգա». մանրանասներ Հանրայինի նոր սիթքոմի մասին

15:02 • 12/09

Գարիկը կրկին հայր է դարձել

13:11 • 12/09

Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին` Ավոն` երաժշտական նոր ուղղության և ընկերուհու մասին

19:18 • 11/09

Էմմին երեխաների հետ նոր լուսանկարներ է հրապարակել

16:52 • 11/09

Tert.am-ն աշխատանքի է հրավիրում շոու–բիզնես լուսաբանող լրագրողի

16:17 • 11/09

«Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է». պրոդյուսերը` Էռնա Միրի հաղթանակի հավանականության, ամենալուրջ մրցակցի և Սյուզաննա Մելքոնյանի հետ հարաբերությունների մասին

14:02 • 11/09

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությանը

13:19 • 11/09

Դիանա Գրիգորյանի նոր դրամայի գլխավոր հերոսը գաղտնազերծված է. նա Մովսես Երեմյանն է

11:22 • 11/09

«Նոր ալիքում» Էռնա Միրը կրկին ստացել է ամենաբարձր միավորները և առաջին տեղում է, Սյուզաննան երրորդն է

16:03 • 10/09

«Սիրում եմ և սիրված եմ». Մարինկա Խաչատրյանը սիրելիի անակնկալի և 20-ամյակի անմոռանալի օրվա մասին

13:10 • 10/09

«Նոր ալիքի» առաջին մրցութային օրը Հայաստանից Էռնա Միրը ստացել է ժյուրիի առավելագույն միավորները, Սյուզաննան երկրորդն է

19:45 • 09/09

Սիլվա Հակոբյանն ամուսնու և ծնողների հետ նոր լուսանկար է հրապարակել

18:12 • 09/09

«Իրավիճակը փրկելու համար շնորհակալ եմ Իրինա Դուբցովային». Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր ալիքում» վերջին պահին երգի փոփոխության մասին

16:23 • 09/09

«Ինձ շատ հաճելի է շփումը հանդիսատեսի և լավ մարդկանց հետ». Սիրուշոն` նոր տեսահոլովակի մասին

14:00 • 09/09

Հայկոյի մենահամերգն ու հայտնի հյուրերը

13:57 • 09/09

Հայկոյի համերգի afterparty–ն հայտնի ընկերների հետ և տպավորությունները

18:22 • 08/09

Color boom nail studio–ի նոր անակնկալն այցելուներին

16:07 • 08/09

«Շանթ» հեռուստաընկերության պարզաբանումը` Գարիկի հեռանալու լուրերի մասին

15:05 • 08/09

«Չեմ սիրում սրբություն չունեցող տղամարդկանց». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Շողեր Թովմասյանը

13:18 • 08/09

Մարինկա Խաչատրյանին 20–ամյակի առթիվ ռոմանտիկ անակնկալ են մատուցել

13:18 • 08/09

Այսօր մեկնարկում է «Նոր ալիք»2017–ը. Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

12:24 • 08/09

Ֆելիքս Խաչատրյանի 39-ամյակի երեկույթը, հայտնի հյուրերն ու կնոջ նվերը

19:06 • 07/09

Հակոբ Հակոբյանը` «Եթե գտնեմ քեզ» սաունդթրեքի բարդ նկարահանումների մասին

18:05 • 07/09

Գևորգ Բարսամյանը` երեխաների մասնակցությամբ իր նոր տեսահոլովակի մասին

17:34 • 07/09

Ջիջի Հադիդն ու Քենդլ Ջեներ ներկայացրել են Tom Ford–ի նոր հավաքածուն Նյու Յորքում

16:08 • 07/09

Հասմիկ Կարապետյանը երկարատև ընմիջումից հետո վերադառնում է նոր աշխատանքով

14:59 • 07/09

«Ես առաջին իսկ պահից սիրեցի երգը». Իջինն ու Արտյոմ Վալտերը նորություն ունեն

14:18 • 07/09

Հարություն Խաչատրյանն իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում

13:48 • 07/09

«Լավ երեկո». Արամ MP3–ի և Գարիկ Պապոյանի նոր նախագիծը Հանրայինով

11:30 • 07/09

«Իմ տարիները Կանադայում»․ Սիրուշոն տարիներ անց վերադարձել է Կանադայի իր դպրոցը

11:23 • 07/09

Լիանա Սարգսյանի զգեստները` Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին

19:01 • 06/09

«Պայմաններն ինձ համար մի քիչ անհամապատասխան էին». Ֆելիքս Խաչատրյանը` երկարատև դադարի և եթեր վերադառնալու մասին

17:53 • 06/09

Ինչպես է նկարահանվել Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակը Բուլղարիայում

17:15 • 06/09

«Նոր սերունդը շատ տաղանդավոր է». Քրիստինա Ավագիմյանը` «Նվագախմբի երեխաների» մասին

15:33 • 06/09

Դավիթ Աղաջանյան. «Եթե կարողանում ես վրեժխնդիր լինել, դա նույնպես տղամարդկություն է»

13:19 • 06/09

Դիետիկ և համեղ. Լիլիթ Բաբասյանի բաղադրատոմսը` չգիրանալու համար

13:18 • 06/09

Արմոն հրապարակել է երկրորդ դստեր առաջին լուսանկարները

18:26 • 05/09

Համաշխարհային նորաձևության միտումներն այս սեզոնին. աշուն–ձմեռ հավաքածուների յուրօրինակ զգեստները

18:01 • 05/09

«Մամայի եփածն ուրիշ է». Եգոր Գլումովի մոտ կմրցեն ոչ պրոֆեսիոնալները

16:53 • 05/09

Չհրապարակված լուսանկարներ Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի նշանդրեքի օրիգինալ խնջույքից

16:32 • 05/09

Ինչպես են անցնում «Ֆուլ հաուսի» վերջին սերիաների նկարահանումները

12:27 • 05/09

Ֆելիքս Խաչատրյանի «Սիրո բանաձևը» կբացահայտի հայտնիների ընտանեկան «գաղտնիքները»