«Ինձ համար կյանքը կանգ էր առել». Լիլիթ Կարապետյանը` հորն ու եղբորը կորցնելու, 16 տարեկանում իր ձեռքը խնդրելու մասին
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է։
Մանկություն
Մանկությունս ու պատանեկությունս անցել է Ալավերդիում։ Ունեցել եմ կատարյալ մանկություն։ Բաներ կան, որ մինչև հիմա շատ լավ տպավորված են։ Հեքիաթային է անցել մեր յուրաքանչյուր օրը մինչև հայրիկիս մահանալը։ Երբ ասում են մանկություն, ակամայից հիշում եմ մորս, հորս, թե ինչ սիրով էին ապրում և ինչ սեր էին տալիս մեզ։ Հիշում եմ` ինչպես էինք պատրաստվում Նոր տարվան։ Տոնածառն էինք զարդարում։
Մանկության տարիներին կենցաղային խնդիրներ չենք ունեցել։ Մայրս ու հայրս աշխատում էին և մեզ ամեն ինչով ապահովում։ Ամեն տարի մենք տարբեր տեղեր էինք գնում հանգստանալու։
Այդ տարիքում տարբեր երազանքներ եմ ունեցել։ Երգչուհի դառնալը միշտ եղել է։ Հայրս երաժշտական տեխնիկա ուներ։ Հիշում եմ, որ մեր տոնածառի մոտ քառակուսի արկղով «բեմ» էինք սարքել։ Երբ հյուրեր էին գալիս մեր տուն, բարձրանում էի դրա վրա ու երգում։ Հետո ուզում էի մոդել դառնալ։ Ընտանիքիս անդամների ու հյուրերի մոտ «նորաձևության ցուցադրություն» էի կազմակերպում ու քայլում։ Ի դեպ, քայլելն ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Երազում էի, մեծանալ ու սեփական մանկապարտեզն ունենալ, որտեղ պետք է սովորեն այն երեխաները, որոնք արվեստի հետ կապ ունեն. պարարվեստ, երգարվեստ և այլն։ Ես էլ իրենց մեջ պետք է զարգացնեմ այն տաղանդը, որն ունեն։
Երբ հիշում եմ մանկությունս, հորս եմ կարոտում։ Իսկապես, հեքիաթային կյանքով ենք ապրել այդ 9 տարիները։ Հայրիկիցս հետո այդ ամենը, կարծես, հօդս ցնդեց։ Ես այդ ժամանակ այդքան չէի էլ հասկանում։ Ավելի հասուն տարիքում եմ գիտակցել, թե ինչպիսի հայր եմ ունեցել։
Հիշում եմ`ամեն երեկո հայրիկիս գրկում էի, քնում, իսկ ինքն ինձ տանում էր իմ ննջասենյակ։ Մի խոսքով` երանելի մանկություն եմ ունեցել։
Հետո մայրս մեզ մեծացրեց և հասցրեց պատանեկության շրջան։
Պատանեկություն
Պատանեկության տարիները համընկավ մութ ու ցուրտ տարիներին։ Մայրս ջանք չէր խնայում և ամեն ինչ անում էր, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք։ Նա իրեն զրկում էր ամեն ինչից և մեզ տալիս։ Նրա հետ ես ու եղբայրս հասանք մեր երազանքին. տարբեր վայրերում համերգներ էինք տալիս և զբաղվում ձայնագրությամբ։
Այդ ժամանակ շատ էինք զգում հայրիկիս բացակայությունը։ Հատկապես, մայրս շատ ծանր է տարել նրա մահը։ Նման ամուսին կորցնելը ցանկացած կնոջ համար ցավալի է։ Մայրս հորս մահից հետո ամբողջությամբ մեզ է նվիրվել։ Մամաս միշտ ասում է` եթե հայրդ ողջ լիներ, մեզ հասնող չէր լինի։
Մինչ օրս շատ լավ եմ հիշում, թե մայրս ինչեր է արել մեզ համար։ Մենք մի հարուստ գրապահարան ունեինք։ 1000–ից ավելի գիրք կար։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ հացի, ջեռուցման խնդիր կար, մայրս ամեն առավոտ կաթը տաքացնում էր ստալինյան գրքերը վառելով։ Կաթի մեջ հաց էր մանրացնում և տալիս մեզ։ Հետո գնում էր աշխատանքի։
Այդ տարիքում ինքս չեմ սիրել, բայց երկրպագուներ շատ եմ ունեցել։ Մի տղա կար, որ ինձ էր սիրում։ Նա շատ գեղեցկադեմ, ուժեղ տղա էր։ Անունը` Արմեն։ Բոլորն իրենից վախենում էին։ Նա ոչ ոքի չէր թույլ տալիս մոտենալ ինձ։ Ամեն օր մեր բակ էր գալիս և հետևում ինձ։ Հիշում եմ` Վրաստանից մի տղա էր եկել Ալավերդի, ում հայրը կոշիկի գործարանի տեր էր ու բավականին կայացած, լավ ընտանիք ուներ։ Նա ինձ ծաղիկներ էր ուղարկել, բայց որոշ ժամանակ անց նրա մասին էլ տեղեկություն չունեցա։ Հետո իմացա, որ Արմենն իմացել է այդ մասին և արգելել, որ նա ինձ մոտենա։
16 տարեկան էի, երբ Արմենի ծնողները եկան մեր տուն` ձեռքս խնդրելու։ Մայրս, իհարկե, չհամաձայնեց, ասաց, որ պետք է եղբորս հետ շարունակեմ երգարվեստով զբաղվել։ Արմենի ծնողներն էլ այդ ժամանակ պետք է մեկնեին Հունաստան։ Արմենն ասել էր, որ եթե ձեռքս չխնդրեն, ոչ մի տեղ էլ չի գնա։ Ստիպված մայրս ասաց, որ խաբեն Արմենին ասեն, որ համաձայնել ենք։ Այդպես նա մեկնեց, բայց երբ մի տարի անց վերադարձավ, ամեն ինչ գիտեր։
Այդ տարիքում ես ոչինչ ինքնուրույն չէի որոշում։ Մայրս ինչ ասում էր, անում էի։ Ի դեպ, շատ խիստ մայր եմ ունեցել։ Եթե մայրս խիստ չլիներ ու ինձ հարցներ, հնարավոր է` համաձայնեի։
Չափահասություն
Այդ ժամանակ ես արդեն Երևանում էի ապրում եղբորս հետ։ Մայրս որոշ հարցերի պատճառով մնաց Ալավերդիում, չէր կարող թողնել և Երևան գալ։ 18 տարեկանից սկսած մեր վերելքի տարիներն էին։ Նկարահանում էինք տեսահոլովակներ, երգեր էինք ձայնագրում։ Այդ տարիքում էլ սիրո շատ առաջարկություններ էլ եմ ստացել։ Չեմ ուզում ինքնագովեստ լինի, բայց իմ կյանքը նման չէ մյուս հայ երգչուհիների կյանքին. բուռն է ու հարուստ։ Երբ կարդում եմ համաշխարհային աստղերի պատմությունները, հասկանում եմ` իմն էլ է իրենց նման։ Իսկապես աստղային կյանք եմ ունեցել մինչև 24 տարեկան, երբ եղբայրս մահացավ։ Ինձ համար կյանքը կանգ էր առել։
Եղբորս հետ բազում շրջագայությունների էինք մեկնում։ Նա շատ տաղանդավոր էր։ Նրա նման դաշնակահարի ես դեռ չեմ հանդիպել։ Միասին շատ ծրագրեր ունեինք։ Բայց այդ դեպքից հետո մորս ու ինձ համար աշխարհը, կարծես, փուլ եկած լիներ։ Այդ տարիքում ես կորցրեցի իմ ընկերոջը, որի հետ պատրաստվում էի նշանվել, մի քանի ամիս անց` եղբորս, որը ընկերուհի ուներ և իր կյանքը պետք է դասավորեր։
Ի դեպ, հետո ենք իմացել, որ արտերկրից մեզնով հետաքրքրվել են, առաջարկներ արել, սակայն մեզ չեն ասել դրա մասին և մերժել են։ Պատկերացնում եք, եթեմենք իմանայինք ու գնայինք աշխատելու։ Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։
Եղբորս կորստից հետո ոչ մի բան չէի ուզում անել։ Բայց շատ ընկերներ ինձ խորհուրդ տվեցին շարունակել աշխատել։ Ասում էին, որ եղբայրս ինձ հետևելու է երկնքից ու ուրախ կլինի, որ ես շարունակեմ գործունեութոյունս։
Ես ու մայրս բնակվում էինք մի սենյականոց բնակարանում։ Ինձ այդ ժամանակ շատ էր պետք աշխատանք։ Ընկերներս ասացին, որ ակումբում երգեմ։ Ինձ համար դա անընդունելի էր, քանի որ ես ու եղբայրս միշտ դեմ ենք եղել ռեստորաններում ու ակումբներում երգելուն։ Երբ սկսեցի երգել, հասկացա, որ դրանում վատ բան չկա։ Ակումբային աշխատանքի շնորհիվ ես կարողացա երեք տուն փոխել։ Զեյթունում գնել էի, հետո դա վաճառեցի, Երիցյաններ փողոցում գնեցի և վերանորոգեցի, հետո դա էլ վաճառեցի և Թումանյան փողոցի վրա բնակարան գնեցի։
Ես շատ ծնողասեր եմ ու նույնիսկ այս տարիքում իմ աշխատավարձը տալիս եմ մայրիկիս։ Մեր տան դրվածքն է այդպես եղել ու կշարունակվի այդպես։ Մորս կուրորեն եմ սիրել ու պաշտել։ Բայց տղայիս ծննդից հետո, նա դարձավ ինձ համար առաջնային, հետո մայրս։ Կարենի ծննդից հետո իմ մեջ շատ բան փոխվեց։ Նրա ծնունդը ինձ ստիպեց, որ ես ապրեմ։
Իրականում շատ դժվար է միայնակ մայր լինելը։ Բայց կան դեպքեր, որ ավելի ճիշտ է երեխան առանց հայր մեծանա։ Իմ դեպքում այդպես էր։ Ես չեմ ուզում ոչ մի երեխա առանց հոր մեծանա, հատկապես, երբ հայրը ողջ է, բայց երեխայիս մասին մտածելով`պետք է գնայի այդ քայլին։ Պետք է կարողանաս ապահովել երեխայի խաղաղ կյանքը։ Եթե նա պետք է աչքը բացի և տեսնի ծնողների կռիվները, խանդի տեսարանները, տեսնի իր մորը` նյարդային համակարգը խախտված, ավելի լավ է ծնողները բաժանվեն և երեխան հանգիստ ապրի։
Տղաս հոր հետ կապ չունի։ Նա չի էլ հարցրել իր հայրիկի մասին։ Ես իրեն ասել եմ` եթե ցանկանաս տեսնել հայրիկիդ, ասա, ես կկազմակերպեմ։ Սկզբնական շրջանում իր հայրը տարբեր մարդկանց միջոցներով այնպես էր անում, որ թույլ տամ տեսնել տղայիս, բայց մինչ օրս էլ ոչ մի կապ չկա։
Հիմա ես միայն մի բանի մասին եմ մտածում`երեխայիս տեսնել կայացած, առողջ ու երջանիկ։ Ուզում եմ, որ նրա ապագան շատ լավ դասավորվի։ Նա իմ միակ ուրախությունն է։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս

TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)