250.000 դոլար` Թուրքիայում մենաhամերգի, 150.000 դոլար` «Մի գնայի» տեսահոլովակի համար. Սուպեր Սաքոն` Թուրքիայից ստացած առաջարկների մասին

15:08 • 11.08.17



Մեկ շաբաթից ավելի է` ռեփեր Սուպեր Սաքոն Հայաստանում է։ Tert.am Life-ի հետ զրույցում ռեփերը պատմեց երևանյան այցի, նոր ծրագրերի և մինչ օրս քննարկվող «Մի գնա» երգի մասին։

 

–Սաքո, որքա՞ն ժամանակ է Երևանում եք և ի՞նչ նպատակով եք վերադարձել։

 

–Արդեն մեկ շաբաթ է` այստեղ եմ։ Հայաստանին մոտ տարբեր քաղաքներում համերգային շրջագայություն ունեմ։ Այստեղից ավելի հեշտ է գնալ, մասնակցել ու հետ գալ։ Բացի այդ, Երևանում նոր տեսահոլովակ եմ նկարահանել։ Աշխատանքի հետ համատեղ նաև հանգստանում եմ ընտանիքիս հետ։ Երևան եմ եկել կնոջս և երկու երեխաներիս հետ։ Երկար ժամանակ է, ինչ նրանք Հայաստանում չէին եղել։ Հատկապես, երեխաներս անհամբեր սպասում էին, թե երբ են մեկնելու Հայաստան։ Նրանց շատ ենք պատմել Երևանի մասին, ուզում էին, անպայման, տեսնել մեր քաղաքը։

 

–Այս ընթացքում հասցրե՞լ եք ընտանիքի անդամների հետ շրջել Հայաստանով։

 

–Այո, չնայած ժամանակը շատ սուղ է և ավելի շատ տեղերում կցանկանայի լինել, կարողացել ենք մի քանի տեղ գնալ։ Երեխաներիս շատ է դուր եկել այստեղ։ Եղել ենք Արցախում, Տաթևում, Սևանում։ Շատ կցանկանայի լինել Դիլիջանում, Ալավերդիում, բայց, ցավոք, չեմ հասցնի։

 

 

–Ի՞նչ տեսահոլովակ եք նկարահանել Երևանում։

 

–Արգենտինացի երգչի հետ զուգերգ է։ Ինձ համար նոր ոճի աշխատանք, որով նոր շուկա եմ մտնելու։ Երգը լատինո ոճում է։ Հուսով եմ, ինչպես «Մի գնա» երգը մեծ արձագանք ստացավ, այնպես էլ սա լատինո աշխարհում կսիրվի։ Չնայած «Մի գնան» իմ ուժերից վեր բան էր։ Ես չհասկացա` ինչպես այն տարածվեց ու սիրվեց։ Չեմ կարծում, որ այս երգը գրանցի նույն հաջողությունը։

 

–Ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակը Հայաստանում նկարահանել։

 

–Հայաստանում տեսահոլովակ նկարահանող խմբերի աշխատանքներն ինձ շատ են դուր գալիս։ Բացի այդ, ինչու այդ գումարը ծախսեմ ԱՄՆ–ում, եթե կարող եմ ծախսել այստեղ, ու հայերը գումար աշխատեն։ Նկարահանումներն իրականացրել ենք պահեստներում, նկարահանման ստուդիաներում։ Սիրում եմ, որ  իմ տեսահոլովակները լինեն վառ, գունավոր, աղջիկներով, բայց այս տեսահոլովակը ռետրո ոճի մեջ է։ 

 

–Այս օրերին նաև համերգային շրջագայության եք մեկնում։ Որտե՞ղ եք մենահամերգներ տալիս։

 

–Իրաքում, Լիբանանում, Բեյրութում, ՔուԷյթում, Դուբայում, Քաթարում, Օդեսայում։ Մենահամերգի հրավերներ նաև Թուրքիայից եմ ստացել, բայց որոշել եմ չգնալ։ Սկզբում մտածում էի գնալու մասին, քանի որ առաջին անգամ թուրքերը հայերեն լեզվով երգ են երգում, ուզում էի ինքս տեսնել, թե ինչ են անում «Մի գնա» երգի ներքո։ Ես համարում եմ, որ այս երգն էլ իմ զենքն է, որով գրավել եմ ողջ Թուրքիան։ Բայց հայերը սխալ կընդունեն ու կասեն, որ թուրքամոլ եմ և այլն։ Չնայած կարծում եմ, որ ճիշտ կլինի գնալ, բայց, ցավոք, չեմ կարող։ 20 համերգ են առաջարկել, իսկ գումարները խենթանալու թվեր են։ Հետաքրքիրն այն է, որ մեր արտիստներից շատերը Թուրքիայում համերգներ են տվել, բայց նրանց մասին ոչ մի բան չեն խոսում։ Գիտեմ, եթե ես գնամ, մեծ սկանդալ կբարձրանա, դրա համար հրաժարվել եմ և Թուրքիային հարևան քաղաքներում եմ շրջագայում, որ իմ երկրպագուները կարողանան գալ, լսել։

 

–Ուզում եմ հարց տալ հայերին` գնա՞մ Թուրքիա համերգ տալու, թե՞ ոչ։

 

 

–Որքա՞ն հոնորար են առաջարկում թուրքերը մենահամերգի համար։ Ի՞նչ խենթանալու թվի մասին է խոսքը։

 

–10 համերգի համար պատրաստ են քառորդ միլիոն (250 հազար) դոլար տալ։ Բայց անկախ ամեն ինչից, ես չեմ գնալու։

 

—Հայաստանում մենահամերգ կազմակերպելո՞ւ եք։

 

–Այո, շատ եմ ուզում, որովհետև երկար ժամանակ է, ինչ այստեղ ոչ մի համերգ չեմ տվել։ Ուզում եմ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ շոու անել։

 

–Անդրադառնանք «Մի գնա» երգին, որը մինչ օրս քննարկվում է համացանցում, յութուբյան դիտումներն էլ օր օրի ավելանում են։ Ինչո՞վ է պայմանավորված երգի մեծ արձագանքը։

 

–Երգն իրականում այսպես է տարածվել`ես զանգ ստացա Թուրքիայի ռադիոներից մեկի տնօրենից։ Նա ինձ ասաց, որ պատահական լսել է երգը և իրեն շատ է դուր եկել։ Խնդրեց իրեն ուղարկել երգի որակյալ տարբերակը, որպեսզի ռադիոյով թողարկի։ Ես ուղարկեցի և այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Այն սկսեց տարածվել,  օր օրի անսպասելի դիտումներ էին ավելանում։ Հետո թուրք երգիչ Օզջան Դենիզն Ինստագրամի իր էջում հատված էր հրապարակել իր կատարմամբ «Մի գնա» երգից։ Դա մեծ իրարանցում առաջացրեց ադրբեջանցիների և թուրքերի միջև։ Այդ երգիչը պատրաստվում էր Ադրբեջանում համերգ տալ, բայց ադրբեջանցիները չեղարկեցին համերգը։ Օզջանը հայտարարությամբ է հանդես եկավ` ասելով` մշակույթը ազգ ու կրոն չի ճանաչում։

 

–Շատերն ասում են, որ «Մի գնա» երգի երաժշտությունը թուրքական է, հենց դա է պատճառը, որ մեծ տարածում է գտավ հարևան երկրում։

 

–Թուրքական ոճի շատ երգեր կան, ինչո՞ւ դրանք չտարածվեցին ու «Մի գնան» տարածվեց։  Մեկը կա՞, որ կարող է ինձ բացատրել։ Շատ երգիչներ կան, որ թուրքական ոճի երգեր են երգում։

 

Եթե պատմաբաններով քննարկես հարցը, թուրքական երգերն էլ են մերը եղել և գողացվել են։ Թուրքը օրիգինալ ի՞նչ ունի, ո՞վ ինձ կբացատրի. երաժտությունն էլ է մերը եղել, խալիներն էլ, կերակուրներն էլ, Թուրքիան էլ է մերը եղել։ Սրանք չվերջացող թեմաներ են, որոնց մասին միշտ կարող ենք խոսել։

 

 

—Պատրաստվո՞ւմ եք տեսահոլովակ նկարահանել «Մի գնա» երգի հիման վրա։

 

–Շատերն են սպասում, որ տեսահոլովակ նկարահանեմ, հենց դրա համար էլ չեմ ուզում նկարահանել։ Ես շոու բիզնեսից շատ լավ եմ հասկանում։ Հենց տեսահոլովակ նկարահանեմ այս երգը կկորցնի իր հետաքրքրությունը։ Արդեն ուշ է տեսահոլովակի համար։ Այն նույն հաջողությունը չի գրանցի։ Թող այս երգն էլ այսպես մնա։

 

–Ըստ մեզ հասած տեղեկությունների` Ձեզ գումար են առաջարկել Թուրքիայից, որպեսզի տեսահոլովակ նկարահանեք «Մի գնայի» հիման վրա։

 

–Այո, Թուրքիայի երաժշտական ալիքներից առաջարկներ եմ ստացել տեսահոլովակ նկարահանելու։ Նաև առաջարկեցին, որ գնանք Մոնակո և հենց այնտեղ իրականացնենք նկարահանումները։ Բոլորին մերժել եմ։ Տեսահոլովակի համար նրանք պատրաստ էին ինձ տալ 150.000 դոլար, բայց ինձ համար փողը կապ չունի։ Ես Ամերիկայում մեծացած, փող տեսած, կյանք տեսած մարդ եմ։ Եթե ես ցանկանամ նկարել տեսահոլովակ, կնկարեմ։ Ինձ պետք չեն այդ գումարները։ Իմ փոխարեն, հնարավոր է, շատ արտիստներ գայթակղվեին և ընդունեին առաջարկը, բայց ես նման բան չեմ անի։ Շատերին գիտեմ, որ ամեն մի առաջարկ ընդունում են կամ մրցանակաբաշխություններում փող են տալիս, որ իրենց մրցանակ տան։ Ես քծնվող մարդ չեմ և ամեն առաջարկ չէ, որ ընդունում եմ։

  

 

Մելինե Տոնոյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:45 • 23/06

Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է

15:18 • 23/06

Շվեյցարական արխիվներից մոտ 3000 նյութի հիման վրա ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մարդասիրության վկաները» գիրքը

13:31 • 23/06

«Նկարիչը մշտապես ունենում է ոգեշնչվելու առիթ». Նկարիչների միությունում բացվեց Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը

19:30 • 22/06

«Շանթ TV»-ի 24-ամյակի հետաքրքիր դրվագները

13:35 • 22/06

PROJECT LA–ը ներկայացրել է Who Shall I Meet ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

13:14 • 22/06

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ԱՄՆ մեկնելու առիթն ու կրտսեր որդու հուզիչ արձագանքը ծնողների հետ հանդիպմանը

11:50 • 22/06

«Մարդիկ չեն պատկերացնում, որ ես մեծացել եմ». Լիդուշիկը՝ ոճային փոփոխությամբ ներկայանալու և ավարտական քննությունների մասին

18:00 • 21/06

«Հենց դադարի այդ ոգևորությունը, ես կփոխեմ աշխատանքս». Լուիզա Ներսիսյանը նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին

17:15 • 21/06

«Միգուցե նորից ամուսնանամ». Լիանան` իրենից 10 տարով փոքր ամուսնուց բաժանվելու և որդու հետ նրա հարաբերությունների մասին

16:50 • 21/06

«Ոսկե դպրոց» սիթքոմի անսպասելի ավարտն ու երրորդ եթերաշրջանում սպասվող զարգացումները

15:23 • 21/06

«Էլենի օրագիրն» ավարտվում է. սցենարիստը` հանգուցալուծման և երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին

13:57 • 21/06

«Այլևս չեմ կրկնի այդ սխալը». Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների հանգիստը Փարիզում

11:15 • 21/06

Մաշա Մնջոյանը` հայտնի ազգականի հետ կապված պատմության և նրա մատանիով ֆոտոշարքի մասին

18:37 • 20/06

Աննա Մանուչարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության և դստեր խորհուրդների մասին

17:02 • 20/06

«Թոռնիկներիս հանդիպումը շատ հուզիչ էր». Շուշանիկ Արևշատյանը տատիկ է դարձել

15:54 • 20/06

Գոռ Հակոբյանն և Քրիստինա Եղոյանը զուգերգ ունեն. գունեղ տեսահոլովակի առաջին կադրերը

14:00 • 20/06

25-մասանոց հեռուստասերիալ Էմմա Սապունջյանի, Մերի Հակոբյանի, Նիկոլայ Եղիազարյանի, Լուիզա Ներսիսյանի և այլոց մասնակցությամբ

12:30 • 20/06

Մհերի կնոջ առաջին լուսանկարները հղիության ընթացքից

17:25 • 19/06

Սյուզի Մելիքյանը կթողարկի շապիկների իր հավաքածուն

15:55 • 19/06

«Անսահման հարգանքի և փոխըմբռնման 2 տարի». Գոհար Գասպարյանն ու Նարեկ Վանը նշում են իրենց ամուսնության տարեդարձը

15:46 • 19/06

Իրինա Հարությունյան. «Ինձ խոչընդոտում են վերադառնալ Ստանիսլավսկու անվան թատրոն»

13:57 • 19/06

«Ինձ համար անակնկալ էր այս թիմը». Ժաննա Բուտուլյանը` «Շանթ»–ում խաղալու և փոփոխությունների կարիքի մասին

18:34 • 18/06

Գայանե Փայտյանի դստրերի մկրտությունը` դերասան Արթուր Հակոբյանի քավորությամբ

17:20 • 18/06

«Ներկայացման մեջ կան սիրային տեսարաններ». Եվա Զոհրաբյանը՝ «Մեղրի համը» 16+ ներկայացման գլխավոր հերոսուհին է

16:15 • 18/06

«Շատերը զարմանում են տարիքիցս». Բոնին` ընկերուհուց բաժանվելու, անցած ուղու և «Ոսկե դպրոցի» մասին

16:12 • 18/06

«Մաղթում եմ, որ կարողանա գերազանցել ինձ». Կարեն Ասլանյանը` Ալեքսանդր Բաբասյանի հայտարարության և իրենց հարաբերությունների մասին

13:56 • 18/06

Մանսուրյանի գնահատականը Հայկոյին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերի մեծ վաճառքն ու Երևանում սպասվող պրեմիերան

12:57 • 18/06

Օդային շոու, ազատ թռիչքներ և դիսկո. Ստեփանակերտում կայացավ «Արցախ Էյր Ֆեստ»–ը

13:08 • 16/06

Նորա Գրիգորյանը և Ռոբերտ Հակոբյանը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվելու և առաջացած լարվածության մասին

11:21 • 16/06

Ինչպես է անցել Հարութ Բալյանի մենահամերգը Սուպեր Սաքոյի և Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ

18:42 • 15/06

«Ամեն ինչ շատ նուրբ ու գեղեցիկ է». Կարեն Ասլանյանը` նոր սերիալի և Մարիամ Ալեքսանյանի հետ համբույրի տեսարանների մասին

16:39 • 15/06

Սարգիս Ավետիսյանն ու Ջուլիա Եղշատյանը՝ իրենց սիրավեպի մասին

16:13 • 15/06

Սուսաննա Պետրոսյանի դստեր 1–ամյակը Չինաստանում

14:32 • 15/06

Հարութ Բալյանի մենահամերգի փորձը Սուպեր Սաքոյի և Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ

13:59 • 15/06

Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը, Մանոյի 3 զգեստափոխությունն ու անակնկալները. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքի բացառիկ մանրամասները

12:43 • 15/06

Ջազզվեի նվերը ֆուտբոլասեր հաճախորդներին. ֆուտբոլային թեժ երեկոների մեկամսյակը սկսված է

19:50 • 14/06

Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքը` ամուսնության 10-ամյակի առթիվ

14:59 • 14/06

«Ընկերներիս հաջողվեց ինձ խաբել». Բեն Ավետիսյանը՝ 27-ամյակի անակնկալի և հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին

13:23 • 14/06

«Ռոզան ինձ շատ է օգնում». Մովսես Երեմյանը` նոր երգի ձայնագրման մասին

12:46 • 14/06

Դավիթ Թադևոսյանի և կնոջ` Աստղիկ Խաչատրյանի նոր աշխատանքը ԱՄՆ տեղափոխվելուց հետո

16:53 • 13/06

Երգչուհի Նառան շուտով տատիկ կդառնա

15:35 • 13/06

Մահացել է Անրի Վերնոյի կինը` Ֆրանսուազ Բոնոն

15:20 • 13/06

«Նա միշտ մտածում էր, որ ամեն բան լավ է լինելու». Կարգին Հասոն այսօր կդառնար 38 տարեկան

14:36 • 13/06

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Armcomedy Live-ում

11:50 • 13/06

«Մենք աղքատ կյանքով ենք ապրել, ափսոսում եմ, որ ծնողներս չտեսան այն, ինչին հասել եմ». Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է

11:24 • 13/06

Անաիս Սարդարյանի որդու առաջին լուսանկարը

17:22 • 12/06

«Հաշվի առնելով քննադատությունները` փոփոխություններ ենք արել». հայտնի է «Միսս հայուհի 2018»–ի անցկացման նոր կարգը

17:01 • 12/06

«Տղաս իմաստավորեց կյանքս». Նարեկ Բավեյանը նշում է որդու՝ Մարկի 2-ամյակը

14:24 • 12/06

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը լուսանկարվել է գովազդում` Vogue UK–ի համար

14:04 • 12/06

«Ընտանեկան հանգստի դեպքում փոքր-ինչ կաշկանդված եմ լինում». Եվա Բաղդասարյանը՝ Լիա Զախարյանի հետ համատեղ հանգստի և երկրից մեկնելու մասին

12:52 • 12/06

«Նախապատրաստական». Անուշկա Մարգարյանի հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել

11:30 • 12/06

Երևանում բացվեց IQOS ապրանքատեսակի առաջին մասնագիտացված խանութ-սրահը

18:35 • 11/06

Կրկին շիկահեր. Քիմ Քարդաշյանն ամուսնու ծննդյան առթիվ ոճային փոխոխության է դիմել

18:19 • 11/06

Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը

17:07 • 11/06

«Եթե հարցը չլուծվի, անիմաստ է մասնակցելս». Դավիթ Բադալյանը՝ Բրիտանական The Voice-ի նախընտրական փուլն անցնելու և առաջացած խնդրի մասին

16:42 • 11/06

«Հրաշքի ենք սպասում». Քրիստինա Կարապետյանի ֆոտոշարքն ու առաջին հարցազրույցը հղիության, ընտանիքի, սկեսուրի հետ հարաբերությունների մասին

11:32 • 11/06

«Նպատակասլաց ու համառ եմ». Մերի Երեմյանը՝ «Էլենի օրագրում» հայտնվելու, դերասան ընկերներ չունենալու և անձնականը փակ պահելու մասին

15:06 • 09/06

«Բազմաթիվ գեղեցկության մրցույթների եմ մասնակցել». երգչուհի Անուշիկ Ավագյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Հայաստանը

14:09 • 09/06

«Ես հարուստի տղա չեմ». «Ոսկե դպրոցի» Բագրատը` անցած ուղու, երգչի կարիերա սկսելու և անձնական կյանքի մասին

12:26 • 09/06

Արմեն Թութունջյանի վերջին ցանկությունը կատարված է. Տեղի ունեցավ «Ջազը Հայաստանում» գրքի՝ հայերեն տարբերակի շնորհանդեսը. (Լուսանկարներ)

18:57 • 08/06

Մովսես Երեմյանն ու Ռոզա Ֆիլբերգը զուգերգ կներկայացնեն

18:23 • 08/06

Ելենա Արշակյանը` Կաննի կինոշուկայում գրանցած հաջողության և առաջացած խնդիրների մասին

15:29 • 08/06

ArmComedy-ի բողոքի ակցիան և պահանջը` տեղափոխվել  «Արմենիա TV»

14:30 • 08/06

Լանա Խաչատրյանը երկրորդ բալիկին է սպասում

12:38 • 08/06

Երգիչ Մհերը շուտով հայր է դառնալու

17:28 • 07/06

«Կինս ինձ լավ խորհուրդներ է տալիս». Աղաս Մանուկյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու մասին

17:05 • 07/06

«Համոզված եմ՝ տպավորիչ ելույթ եմ ունենալու, միակ մտավախությունս հասակիս հետ է կապված» . Իլոնա Նուրբեկյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Կովկասը

14:47 • 07/06

«Պարտադիր չէ համբույրով ցույց տալ, որ մարդիկ իրար սիրում են». Քրիստինե Եղոյանը` «Դեպի երազանք 2»–ի և Ալեքսանդրի հետ խաղի մասին

13:24 • 07/06

«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյանը՝ գործընկերոջ հետ սիրավեպի, մերժումներ ստանալու ու սիրելի մասնագիտությանը հասնելու մասին

11:35 • 07/06

«Բուռն զգացողություններ ունեմ». ծնվել է Ժոռ Մելոյանի առաջնեկը

16:38 • 06/06

«Մեր շփումը երբեք չի դադարի». Մերին՝ նախկին ամուսնու` Հովոյի հետ հարաբերությունների, դստրերի դաստիարակության և կնոջ գեղեցկության մասին

16:00 • 06/06

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշում են իրենց ամուսնության 9 տարին

15:12 • 06/06

Գոհար Հարությունյան. «Ամուսինս ինձ ապահովել է թագուհուն արժանի կյանքով»

14:22 • 06/06

PROJECT LA–ը ներկայացրել է The Vampire ստեղծագործությունը՝ Գոռ Սուջյանի կատարմամբ

11:54 • 06/06

Մովսես Նիկողոսյանն ամուսնացել է

17:50 • 05/06

«Մտածում էի` երկուսով ենք լինելու». Էրիկը ՝ 30-ամյակի անակնկալի մասին

16:54 • 05/06

«Իմ բոլոր մեքենաներն ինքս եմ գնել». Լուսինե Թովմասյանը` 18 տարեկանից մեքենա վարելու մասին

16:19 • 05/06

«Փորձելու ենք նմանությունը հասցնել 0–ի». Լևոն Սարգսյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու և Հովհաննես Ազոյանին նմանության մասին

16:15 • 05/06

«Թշնամիներ չենք». Գևորգ Գրիգորյանը՝ ամուսնությունից 6 ամիս անց կնոջից բաժանվելու որոշման մասին

14:35 • 05/06

Արա Մարտիրոսյանի տարեդարձը, 16-ամյա դստեր հուզմունքն ու Սարոյի գեղեցիկ նվերը

12:01 • 05/06

Արամեի և Աննայի դստեր 1–ամյակի ու մկրտության լուսանկարներն ու յուրահատուկ տորթը

17:54 • 04/06

Արամեի և Աննայի դստեր մկրտությունն ու քավորի ընտրությունը

16:29 • 04/06

«Մանկական Նոր ալիք»–ում 9-ամյա Վարդան Մարգարյանի հատուկ մրցանակն ու Սերգեյ Լազարևի հետ համեմատությունը

16:05 • 04/06

Ամուսնու շնորհավորանքն ու սիրո խոստովանությունը ` Անի Խաչիկյանի տարեդարձի առթիվ

14:31 • 04/06

Նարեկ Բավեյանի արտասովոր կերպարն ու Ուկրաինայից ժամանած մոդելը՝ երգչի նոր տեսահոլովակում

13:24 • 04/06

Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու

12:25 • 04/06

Մահացել է ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը

17:41 • 02/06

DJ Վակցինայի և որդիների լուսանկարները` մոտ 2 տարի ստվերում մնալուց հետո

16:33 • 02/06

Նիկոլ Քիդմանը պատմել է կորցրած 2 երեխայի մասին

16:04 • 02/06

«Ես ու Քրիստինան ավելի լավ սիրային զույգ կլինենք, քան Քրիստինան և Կարենն էին». Ալեքսանդր Բաբասյանը` «Դեպի երազանք 2»–ում նկարահանվելու մասին

15:58 • 02/06

«Իմ ու ամուսնուս խոսքը միշտ համընկնում է». Հերմինե Ստեփանյանը՝ դստեր դաստիարակության և ընտանիքի համալրման մասին

13:09 • 02/06

Սոնա Շահգելդյան. «Հիասթափվել եմ` բացահայտելով գործընկերներիցս շատերի դեմքերը»

22:42 • 01/06

Հունիսի 1-ը՝ Պանարմենիան մեդիա գրուպում (լուսանկարներ)

19:02 • 01/06

Իրինա Հարությունյան. «Հասկացա սխալս ու այլևս նման բան չեմ անի որդուս հանդեպ»

18:25 • 01/06

Ինչպես են տոնել Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում

17:55 • 01/06

«Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս». Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը որդու մասին

17:16 • 01/06

«Հայաստան կգան օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ` ժամանակակից կինոյի մեծագույնները». «Ոսկե ծիրան 2018»–ի մանրամասները

16:42 • 01/06

«Իմ բոլոր ընկերներն ինձնից տարիքով մեծ են». «Ազիզյանները» սիթքոմի Լևոնը՝ հունիսի 1-ին աշխատելու և իր տարեկիցների հետ չշփվելու մասին

12:30 • 01/06

Ինչպես է անցել Իվետա Մուկուչյանի, Արա Մարտիրոսյանի և Սոնայի համատեղ համերգը

16:57 • 31/05

«ԵՊՀ ռեստարտի» մասնակիցներից երկուսն ամուսնացել են