«Երբ աղջիկս հանդիպեց հորը, ասաց, որ հիասթափված է ինձնից». Դինա Ակոպովնան` 18 տարեկանում բաժանվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
40 –ամյա հաղորդավարուհի Դինա Ակոպովնան 17 տարեկանում ամուսնացել է, արդեն 18–ում մայր դարձել, ապա ամուսնալուծվել և միայնակ մեծացրել դստերը։ Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում Դինան խոսել է ոչ միայն ԱՄՆ մեկնելու, այլև ամուսնուց բաժանվելու ծանր շրջանի, դստերը միայնակ մեծացնելու, կողակից չունենալու և շոուբիզնեսային խնդիրների մասին։
Ի դեպ, այս պահին Դինան մտածում է ԱՄՆ մեկնելու մասին, որտեղից աշխատանքային առաջարկ է ստացել։ Նրա խոսքով` ԱՄՆ կմեկնի ոչ թե բնակություն հաստատելու, այլ աշխատելու և վերադառնալու նպատակով։
–Դինա, շոուբիզնեսցիներից շատերը հիմա ձգտում են բնակություն հաստատել ԱՄՆ–ում։ Դուք մշտական բնակությա՞ն եք մեկնելու։
–ԱՄՆ-ում բնակություն հաստատելու միտք էլ չունեմ, որովհետև ես էստեղ ունեմ ընտանիք՝ ծնողներ, աղջիկ։ Ես այստեղ կայացած ու գնահատված եմ, իմ աշխատանքն ունեմ։ Ինձ համար աբսուրդ է ամեն ինչ 0-ից սկսելը։ Ես կարող եմ գնալ, վաստակել ու վերադառնալ։ Միգուցե, գնամ, ամեն բան այնքան շահագրգռող լինի, մտածեմ նաև ապրելու մասին, բայց առայժմ նման միտք չունեմ։
Աղջիկս էլ այստեղ է, երբևէ ԱՄՆ գնալու ցանկություն չի ունեցել։ Նա արդեն ամուսնացած է, բացի այդ, Թատերական ինստիտուտն է ավարտել և առանց իր թատրոնի, կինոյի ու պարոն Ծատուրյանի աշխարհն իր համար 0 է։
–Ձեր դուստրը մասնագիտությամբ դերասանուհի է։ Դուք ծանոթություններ ունեք ոլորտում։ Որքանո՞վ եք օգնում նրան` կայացման ընթացքում։
– Երբ աղջիկս գնաց Թատերական, խնդրեց, որ ընդհանրապես չերևամ այնտեղ։ Նա ընդունվել է առանց իմ աջակցության։ Ինձ տեսել են 1 տարի հետո` վճար անելիս։ Թե՛ Նիկոլայ Ծատուրյանը, թե՛ Նազենի Հովհաննիսյանը, թե՛ մյուսները զարմացած էին, որ Իննան իմ աղջիկն է։ Ես միայն մեկ անգամ եմ իր համար զանգել, այն էլ նրա համար, որ իրեն այլ աչքով չնայեն, ուղղակի վերաբերեն որպես գրագետ դերասանուհու, քանի որ գիտենք` ինչ է կատարվում քասթինգների ժամանակ։ Մեր ասպարեզի մարդիկ էլ ունեն իրենց թիմը։ Մի քանի հոգի են կառավարում դաշտը. լինես լավը, թե վատը, 1000 տարվա ստաժ ունենաս, թե ոչ, կարևոր չէ։
Ես իմ աղջկա համար որևէ հեռուստաընկերություն չեմ զանգել։ Ամուսնությունից հետո նա որոշ շրջան իր ընտանիքում էր, հետո նրան հրավիրեցին նկարահանվելու «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, որտեղ փոքրիկ դեր ունեցավ։ Հիմա ինքն ուզում է ուսումը շարունակել մագիստրատուրայում և դասավանդել։ Ինքն ու ամուսինն են այդպես որոշել։
–Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր դստեր հետ։ Ընկերուհինե՞ր եք, թե՞ պահում եք մայրական խստությունը։
–Ես իմ աղջկա մեծ քույրն եմ։ Ես 6 ամսականից միայնակ եմ մեծացրել նրան և իր ընկերուհին եմ եղել։
–17 տարեկանում ամուսնացել եք, 18–ում մայր եք դարձել, այնուհետև ամուսնալուծվել։ Ի՞նչ բարդություններ եք հաղթահարել` որպես միայնակ մայր։
–Փառք Աստծո, ես ունեմ լավ ծնողներ ու եղբայր։ Իհարկե, մեծ ցավ եմ ապրել։ Բաժանությունից հետո 2 տարի հիվանդանոցում եմ եղել, կյանքի և մահվան կռիվ եմ տվել, բայց պայքարում էի, որ աղջիկս որբ չմեծանա։ Դրանից հետո երդվել եմ, որ իմ աղջիկը ոչնչի կարիք չունենա։
Ես միշտ ունեցել եմ 2 մուրազ, մեկը, որ աղջիկս ունենա այն, ինչ ուզում է, գտնի այնպիսի երկրորդ կեսի, ինչպիսին գտավ։ Մնում է միայն թոռանս տեսնեմ, թեև միշտ կատակում եմ, որ ես տատիկ չեմ լինելու, այլ մորաքույր։ Երբ տատիկ ունենալու մասին լուր ունենամ, անպայման գրառում կանեմ, որ ազգի կեսը հանգստանա, որովհետև շատերը չեն հավատում, որ ես այդքան մեծ` 23 տարեկան աղջիկ ունեմ։
Մյուս ցանկությունս է ստեղծել իմ անկյունը, որովհետև մինչև հիմա ապրում եմ ծնողներիս հետ։
–Ձեր աղջիկը կապ ունի՞ իր հոր հետ։
–Իմ նախկին ամուսինն ապրում է մեզնից 1 փողոց այն կողմ։ Այսօր երեխային տեսնելը մեկից մեկ է։ Ես երբեք չեմ արգելել, երբ ցանկացել է, գնացել է դպրոցում, փողոցում տեսել է։ Իմ աղջիկն ամեն ինչ գիտի` և՛ հորը, և՛ նրա ընտանիքին։ Ճիշտ է, շատ բարդ է, բայց նա խելացի աղջիկ է։ Նա շփում չունի, ոչ հոր, ոչ էլ նրա ընտանիքի հետ։
Մոտ 3 տարի առաջ մի անգամ ասաց, որ հայրն ուզում է հանդիպել իր հետ, ասացի խնդիր չկա։ Իրենց հանդիպումը տևել է 5 րոպե, որից հետո աղջիկս եկավ, ինձ ասաց` ուզում եմ հասկանալ` ի՞նչն ես սիրել, ես հիասթափված եմ քեզնից էլ, իրենից էլ։
23 տարվա մեջ գոնե 1 անգամ ծնունդ հիշելը պետք է հայրական պարտք լիներ։ Հետո աղջիկս սպասեց, որ իր հարսանիքին եթե հայրը չգա էլ, գոնե մի ծաղիկ կուղարկի, դա էլ չարեց։ Ողնաշար ունենալը դրանում է արտահայտվում։
–Ձեր նախկին ամուսինը երկրորդ ընտանիք ստեղծե՞լ է։
–Այո, մեր բաժանվելուց 3 տարի հետո ստեղծել է երկրորդ ընտանիք, 3 երեխա ունի։ Աղջիկս երեխաների հետ էլ կապ չունի։
–Դուք չեք ամուսնացել երկրորդ անգամ։ Ձեր դստեր դիրքորոշումն այս հարցում բացասակա՞ն էր։
–Ես չեմ ամուսնացել, որովհետև երդվել էի, որ երեխայիս մեջ երբեք չեմ դնի խորթություն։ Ես միշտ ասում էի` բալես, դու կամուսնանաս, ես իմ կեսին կգտնեմ, հիմա ինքն ամուսնացել է, 1 տարի է ինձ ասում է` ես ամուսնացել եմ, դու քո կեսին չես գտել։ Երբ աղջիկս հասկացել է` ինչ է նշանակում կին–տղամարդ հարաբերությունը, միշտ ասել է, որ ուզում է իմ կողքին տղամարդու տեսնել։ Մինչև օրս ոչ նա, ոչ էլ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն տեսել իմ կողքին որևէ տղամարդու։ Եղել են ինձ սիրող տղամարդիկ, բայց ես ոչ մի հարաբերության մեջ լրջություն չեմ գտել, որ կարողանամ ներկայացնել ընտանիքիս։
–Հիմա մտածո՞ւմ եք ամուսնանալու մասին։
–Երբեք էլ չեմ մտածել։ Ես չեմ ամուսնանա, հնարավոր է գտնեմ ինձ հասկացող տղամարդու` իմ տարիքի չափանիշների մեջ և միասին ապրենք։ Այդքանը։
–Երբ 18 տարեկանում հարաբերությունները չեն ստացվում, վերագրում են անփորձությանը։ Հասուն տարիքում ի՞նչը կարող է խանգարել հարաբերություններին։
–16–18 տարեկանում ես «Արայի դանս» խմբի մենապարուհին էի, խայտառակ ճանաչում ունեի։ Որպես փոքր աղջնակ` ապրում էի աստղային կյանքով ու սովորում Ջազային արվեստի քոլեջում։ Ես թողեցի ամեն ինչ, դեմ գնացի ծնողներիս, որովհետև կյանքում առաջին անգամ սիրում էի։ Սերս կորցրեցի 1 օրում, փորձեցի վերականգնել, սակայն անիմաստ էր։ Եթե տղամարդը 18 տարեկանում ողնաշար չունի, 58–ում էլ չի ունենա։ Հիմա դարձել եմ 40 տարեկան ու, փառք Աստծո, չեմ փոշմանել։
Ես մի վատ բնավորություն ունեմ, երբ մեկից հիասթափվում եմ, դա սկսում եմ ընդհանուր դիտարկել։ Հիմա ես չեմ սպասում, որ տղամարդն ինձ երջանկացնի։ Ես երջանկության հետևից չեմ վազում, վազում եմ առողջ, ուրախ ու թեթև ապրելակերպի հետևից։ 40–ում հարաբերությունները չեն ստացվում, որովհետև, երևի թե, չկա այդ տղամարդը։
Մի քիչ ճանաչված լինելը, երևի, խորտակել է կյանքս։ Կան մարդիկ, որոնք իրենց դեմքն օգտագործում եմ, որ լավ կողակից կամ իրենց պահող ունենան։ Ես միշտ աշխատել և ապրել եմ «հալալ»։ Իմ կողքին չի եղել տղամարդ, որն ինձ օգնել է թեկուզ 10 դոլարով։ Դա միշտ խանգարել է ինձ։ Հիմա ինձ մոտ այն շրջանն է, որ ես կլինեմ մեկի հետ, որը կորոշի հասկանալ` ով է Դինան, ինչպես է ապրել ու կկարողանա ինձ թիկունք լինել, ոչ թե կողակից։ Կողակից շատերը կարող են լինել։
–Այս տարիների ընթացքում կողակից ունեցե՞լ եք։
– Ես ունեցել եմ մարդ, որին համակրել եմ, սակայն դա շատ կարճ է տևել։ Հեռավորությունը թույլ չտվեց, որ այդ ամենը շարունակություն ստանա։ Ես միշտ ասում եմ, որ կինը թարմ ու երիտասարդ է մնում այն ժամանակ, երբ տղամարդկանց ձեռքը քիչ է ընկնում։ Երկար ժամանակ է`միայնակ եմ։ Դեռ չեմ գտնում այն մեկին։
–Որքա՞ն ժամանակ է, որ Ձեր կողքին չեք զգացել այդ թիկունքը։
–Ավելի քան 1 տարի։ Հիմա քաղաքում լուրեր են տարածված, որ ես ունեմ ընկեր, որը գողական աշխարհից է։ Քանի որ ոչ ոք ինձ չի կարողանում որևէ տղայի հետ բռնացնել, բայց չեն էլ հավատում, որ մենակ եմ, որոշել են նման լուրեր տարածել։ Ասում են` նա այնպիսի մարդ է, որ ինձ թույլ չի տալիս բանկետներ, համերգներ վարել։ Դա հորինել են վատ գործընկերները` գործ գողանալու համար։ Գողն իր ընկերուհուն կթողնի՞ 10 տեղ աշխատել, ծնողների հետ ապրել։
–Ովքե՞ր այդ գործընկերները։
–Բնականաբար, մարդիկ, որոնք հարսանիք ու բանկետ են վարում, հաղորդավարները։ Ես չեմ կարող մեջտեղից ճղել, որովհետև իմ աչքով չեմ տեսել և իմ ականջով չեմ լսել։
–Շոու բիզնեսի ներկայացուցիչներին հաճախ ընկալում են որպես ազատամիտ կանանց։ Դուք էլ արտաքնապես աչքի ընկնող եք, տարբեր խոսակցությունների կիզակետում եք հայտնվել։ Ինչքանո՞վ է դա խանգարել ձեզ։
–Եթե ես 1 տոկոս հնարավորություն ունենայի, այլ աշխատանքի կանցնեի, որպեսզի ոչնչի հետ կապ չունենայի։ Սա շոու բիզնես չէ, շոու բազար է։ Մենք չունենք շոու բիզնես, ուղղակի կան մի քանի անհատ, որ կարողանում են գումար աշխատել, այն էլ` երկրից դուրս։ Ես երբեք ինձ նրանց մեջ չեմ տեսել ինձ։ Նրանք եղել են իմ կողքին, որովհետև պետք է լինեին իմ հյուրը։ Հիմա իմ հանդիպումը նրանց հետ լինում է այն ժամանակ, երբ ներկա ենք լինում նույն հարսանիքին, բանկետին։ Ես հեռու եմ մնում այդ ամենից։ Ես ունեմ 2 ընկերուհի` Նարե Գևորգյանը և Նարինե Մկրտումյանը, որոնք ևս շոու բիզնեսից չեն, ուղղակի գրագետ երգչուհիներ են։
–Այնուամենայնիվ, այն փուլում, երբ Ձեր մասին խոսակցությունները դադարում են, նոր ալիք է բարձրանում Ձեր հրապարակած լուսանկարի կամ գրառման պատճառով։ Չե՞ք կարծում, որ այս ամենից հեռանալու, հանգիստ ապրելու համար պիտի սահմանափակեք նման գրառումները։
–Իմ գրառումները, հիմնականում, այնքան թեթև են։ Ես միտում չունեմ իմ անձի շուրջ լրացուցիչ աղմուկ ստեղծել։ Ամեն նկար ունի պատմությունը, որը փոքրիկ գրառում է դառնում։
Իսկ վերջին գրառումն արեցի, որովհետև ուր գնում եմ, հարցնում են` ո՞ր աղանդին ես պատկանում։ Ամոթ է, ինչ աղանդ, քրիստոնյա մարդ եմ։ Քանի որ աղանդի չեմ պատկանում, իմ ձեռքից իմ գործը տանում են։ Խեղդել են աղանդավորները։ Ես գիտեմ, որ իմ ընկերների մեջ շատ կան դրանցից, ուզում եմ մաքրվեն։
–Շոու բիզեսում իրար կողքին են աղանդավորներն ու ոչ աղանդավորները, սիրեկանի օգնությամբ և սեփական աշխատանքով առաջ գնացողները, բայց Դուք, կարծես թե, շատ ավելի սուր եք վերաբերում այդ հարցին։
–Ինձ ցավեցնում է, որ հազար տարվա ռեժիսորն ինձ ասում է` Դին, ով կարող քեզ համար զանգել հեռուստաընկերության տնօրենին։ Թող գետինը մտնեն բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք զանգի են սպասում։ Ես թույլ չեմ տա ինձ համար զանգեն։ Ես կայացել եմ, ունեմ իմ անունը, աշխատանքը։ Ով ուզում է ինձ գտնել, գտնում է։ Լինում են նաև դեպքեր, երբ ես ունենում աշխատանք, սակայն վերևներից զանգում են, իրենց մարդուն խորհուրդ տալիս, ես իմ աշխատանքից զրկվում եմ։ Այնպես որ, լարվածությունն իրենք են ստեղծում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանույթյուններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ