«Իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար». Դիանա Մալենկոն քրոջ հետ հարաբերությունների մասին

18:53 • 30.06.17



Հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի քույրիկին` Յունոնա Մալենկոյին քչերը գիտեն։ Նա նույնպես թատերական ոլորտից է և հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, գերազանց ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

 

Tert.am Life–ը Դիանա Մալենկոյի հետ փորձեց բացահայտել նրա քույրիկին` Յունոնային և զրուցեց քույրերի հարաբերության և նմանության մասին։

 

–Դիանա, քույրդ հետաքրքիր և բացառիկ անուն ունի։ Ինչո՞ւ են նրա համար ընտրել Յունոնա անունը։

 

–Տատիկիս անունն Ալվարդ է եղել, բայց, չգիտեմ ինչու, իրեն միշտ Յունիկ են ասել։ Երբ մայրս հղի էր, ընտանիքիս անդամները քննարկում էին, թե ինչ անուն ընտրեն քրոջս համար։ Մայրս ասել է` Յունիկ դնենք, բայց դե նման անուն չկա։ Հետո ասել են Ալվարդ, բայց տատիկս չի թողել` համարելով, որ դա հին անուն է։ Այդպես քննարկումների ժամանակ մեր բարեկամներից մեկը ասել է` Յունոնա դրեք, մայրս հավանել է և քանի որ այն աստվածուհու անուն է, համաձայնել են։ Դե, քանի որ քրոջս անունը աստվածուհու անուն է, իմն էլ պետք է պատահական անուն չլիներ։ Այդ շրջանում մայրս կարդացել է  Ալեքսանդր Դյումայի  «Երկու Դիանաներ»  ստեղծագործությունը։ Դրանից ոգեշնչված էլ դրել է իմ անունը։ Այդպես ոգեշնչված Յունոնայից բխեց մեր «աստվածային ընտանիքը՞։ Դրա շուրջ հաճախ ենք կատակում։ Մամայիս ասում եմ, որ երրորդը տղա ունենայիր Զևս կամ Ապոլլո՞ն էիր անվանակոչելու։

 

 

–Ինչպիսի՞ բնավորություն ունի Յունոնան։ Բնավորությամբ նմա՞ն եք իրար։

 

–Ինչպես իր անունն է տարբերվող, այնպես էլ բնավորությունը։ Նա մինչև ինստիտուտ ընդունվելը շատ ավելի փակ էր, ինչ–որ առումով կոմպլեքսավորված։ Ինստիտուտից հետո շատ բացվեց։ Երբ Յունոնան մտնում է ինչ–որ տարածք, տրամադրությունը միանգամից փոխվում է։ Նա շատ դրական մարդ է։ Այդ առումով մենք շատ նման ենք։ Բայց, ինչ խոսք, նա շատ ավելի կարդացած, տեսած, արվեստը խորը ուսումնասիրած մարդ է։ Միշտ ասում եմ, որ իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար։ Ինքն իր խելքով, ամեն ինչով շատ ավելի  արժանի է դրան։ Ինչքան էլ սիրում եմ կարդալ, նրա կարդացած գրքերի կեսի կեսը չեմ կարդացել։ Էլ չեմ ասում նրա սերը սովորելու հանդեպ։ Եթե նա ազատ ժամանակ ունի, միշտ կարդում է, սովորում։ Երբ նա 4 տարի սովորում էր ինստիտուտում, ես իրեն չեմ տեսել։ Նա անընդհատ սովորում ու սովորում էր և վերջում կարմիր դիպլոմով ավարտեց։

 

Նա ամեն առավոտ արթնանում էր առավոտյան 7–ին և ամեն օր մեր տանը կռիվ էր,  որովհետև ես միշտ ուշանում էի դասից ու ուշացնում իրեն։ Ամեն առավոտ ասում էր` Դիան, ես երթուղայինով կգնամ, ասում էի` չէ սպասի միասին կգնանք. դե ես կամ տաքսիով, կամ մեքենայով էի գնում դասի։ Այդպես նա հետս վիճում էր ուշացումների համար։ Այդտեղ էլ է ինքը հաղթում բնավորությամբ, քանի որ չափազանց պատասխանատու է, ի տարբերություն ինձ։ Որքան էլ աշխատանքիս պատասխանատվությամբ եմ մոտենում, մեկ է կերազեմ իր չափ պատասխանատու լինել։ Այդ առումով շատ տարբեր ենք։ Յունոնան սիրում է կոկիկություն, ինչ անում է, գերազանց է անում։ Նրա միակ բացասական հատկանիշն այն է, որ իր վրա վստահ չի, ի տարբերություն ինձ։ Այդ անվստահությունն իր բոլոր դռները փակում է։ Կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ցավոք սրտի, նա Երևանի ոչ մի թատրոնում չկարողացավ աշխատանք գտնել։ Ինչպես լինում  է թատերական ինստիտուտը 800 հոգի ավարտածներից 799 մոտ, այդպես էլ իր դեպքում` չգիտեր ինչով զբաղվել և որոշեց լուրջ գործ անել։ Ընկերների հետ մեկնեց Ղափան` տեղի թատրոնը վերականգնելու համար։ Նրա համար այդ շրջանը շատ տանջալից էր, քանի որ շաբաթը երկու օր գնում էր Ղափան ներկայացման ու հետ գալիս։

 

Վերջին մեկ տարում նա որոշեց, գնալ Ստեփանակերտ։ Թերևս, իր կյանքի ամենահետաքրքիր որոշումն էր դա։ Մենք միշտ կատակով ասում ենք մեր տանն էլ զինվոր ունենք։ Նա հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այնտեղ էլ շատ տաղանդավոր երեխաներ կան։ Նրանց հետ միասին հետաքրքիր գործեր են անում։

 

Նա ավելի հարմարվող ու պարզ մարդ է։ Նա այնքան լավն է, որ միշտ ասում եմ պետք չի այս աշխարհում այդքան պարզ ու բարի լինել։

 

 

–Դիանա, դու ունես մեծ կապեր, ճանաչում։ Երբևէ չե՞ս օգտագործել  դա` քույրիկիդ աշխատանքի տեղավորելու հարցում։

 

–Մեր տանը հաճախ են քննարկում այդ թեման։ Մամաս ասում է` դու այդքան կապեր ունես, այդքան ծանոթներ ունես, Յունեի համար մի հատ աշխատանք չես ճարում, այդ աղջիկը հիմա դրա պատճառով Արցախում է։ Իրականում, ես այդ երևույթը ատում եմ։ Գետինը կմտնեմ, բայց ինչ–որ մեկի ինչ–որ բան չեմ խնդրի։ Ես նման բան չեմ սիրում։ Այդ հարցում Յունոնան էլ ինձ հետ համակարծիք է, ինքն էլ չի սիրում նման բան։ Ով էլ իր հետ սկսի աշխատել, ձեռք կբերի լավագույն մասնագետի։ 21–րդ դարում չեմ կարծում շատ կան պատասխանատու, խելացի մասնագետներ։ Վստահ եմ, որ նա ավելիին է հասնելու։

 

–Հիասթափություններ շո՞ւտ է ապրում։

 

–Երբ չէր կարողանում Երևանում աշխատանք գտնել հիասթափվում ու կոտրվում էր։ Բայց միշտ իրեն ասում եմ, որ տաշած քարը գետնին չի մնում։ Վստահ եմ, որ մի օր անհնար է չգտնի իր տեղը։ Նա շատ է սիրում իր գործը ու հենց դրա համար էլ նեղվում է, որ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատել։

 

Ամենահետաքրքիրն այն է, որ երկու օր առաջ, երբ նա պայմանագիր էր կնքել` Արցախ մեկնելու համար, Մհեր Մկրտչյանը իր ծննդյան օրը զանգահարել է իրեն ու առաջարկ արել։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Այդ ժամանակ ԱՄՆ–ում էի։ Երբ զանգեց ինձ, հիացմունքով ու ոգևորությամբ պատմում էր դրա մասին։ Քանի որ նա իր խոստումի տերն է, որոշեց գնալ Արցախ։ Երբ վերադառնա, հուսով եմ, առաջարկը ուժի մեջ կլինի կամ նոր առաջարկ կստանա։ Վստահ եմ` նա շատ բարձունքների է հասնելու։

 

 

–Յունոնան քեզնից մեծ է, բայց դու ավելի փորձառու ես։ Հետաքրքիր է` ո՞վ է ո՞ւմ խորհուրդներ տալիս, ինչի՞ մասին եք հաճախ զրուցում։

 

–Բոլորը կարծում են, որ մեր մեջի մեծը ես եմ, բայց այդպես չէ։ Դե դա նրանից է, որ 14 տարեկանից աշխատել եմ ու ավելի կայուն ու ինքնավստահ եմ եղել։ Մեր թեմաները տարբեր են` կյանքի, աշխատանքի և այլնի մասին։ Զվարճալին այն է, որ ինչ–որ թեմայի շուրջ քննարկումը,  միշտ  վերջում վեճի է վերածվում։ Նա ավելի խորն է յուրաքանչյուր հարցին մոտենում։ Միգուցե քույրս ավելի ճիշտ է, քան ես։ Բայց ես փորձում եմ ավելի ժամանակի մեջ խոսել ու միշտ վերջում վիճում ենք ու սպանում իրար։ Բայց ինչ խոսք, շատ դեպքերում համաձայնության եմ գալիս` շատ հարցերում ինքն է ճիշտ։ Միշտ իրեն մեղադրում եմ, որ  ժամանակին համընթաց չի ապրում ու կարդացածը ոչ մի տեղ չի երևում։ Ես ավելի պրակտիկ եմ, դրա համար իմ կյանքում ամեն ինչ արագ ու ինչ–որ չափով հեշտ է ստացվում։ Ինքն ավելի բովանդակալից է։ Դրա համար այսօր մարդիկ ավելի շատ իմ անունը գիտեն, քան իր։ Բայց նա ավելի արժանի է դրան։ Մեր սկզբունքներից ելնելով` կյանքին վերաբերող հարցերում համակարծիք ենք։ Վեճերը շատ չեն լինում։ Նույն դաստիարակությունն ենք ստացել և նման հարցերում նույն կերպ ենք մտածում։

 

–Մտերի՞մ եք իրար հետ։

 

–Եթե կողքից նայեն, չեն ասի, որ մենք մտերիմ ենք, բայց իրականում շատ մտերիմ ենք։ Կյանքիս ամենակարևոր որոշումների հարցում քույրիկիս հետ եմ խորհրդակցում։ Նա շատ լավ խորհրդատու է։ Նա շատ անաչառ է ու կապ չունի, որ ես իր քույրն եմ։ Նա կասի ինձ այն, ինչ մտածում է։ Իմ բոլոր որոշումներում մեծ ազդեցություն ունի իր կարծիքը։ Կյանքում շատ են գայթակղիչ առաջարկները։  Յունոնան այն մարդն է, որ ինձ միշտ բալանսի մեջ է պահում։

 

 

–Շատերը Յունոնային քեզ նմանեցնելով են իմացել, որ քույրեր եք։ Իսկ դու նմանեցնո՞ւմ ես։

 

–Շատ հետաքրքիր է, մեծ մասամբ մեզ կամ չեն նմանեցնում, կամ ասում են շատ նման եք։ Շատ է եղել նման իրավիճակներ, որ ինձ ասել են` երեկ քեզ բարևեցի, բայց դու մի տեսակ բարևեցիր, ասում եմ` ժողովուրդ ջան ես չեմ եղել։ Համաձայն եմ, ինչ–որ մի շրջան, երբ նույն սանրվածքն ունեինք ինչ–որ նմանություն կար, բայց ես չեմ նմանեցնում։

 

Ոճային առումով շատ նման ենք ու չեմ կարող ասել, թե ինչպես այն մեր մեջ ձևավորվել։ Այնպես չէ, որ դա փոքրուց է եկել։ Մենք պատանեկության շրջանում շատ տարբեր էինք։ Նա հագնում էր լայն տաբատներ և արտասովոր սանրվածքներ անում։ Հասուն տարիքում փոխվեց։

 

–Սովորաբար քույրերը հագուստի ընտրության հարցում միշտ վիճում են։ Ձեզ մոտ ինչպե՞ս է ։

 

–Պատանեկան շրջանում հագուկապի հետ կապված ես «թարախ» էի և չէի սիրում, որ ինչ–որ մեկը հագնում է իմ հագուստները։ Հաճախ էինք այդ թեմայի շուրջ վիճում։ Բայց հիմա նման բան չկա։  Նա տանել չի կարողանում, որ դեկոլտեն բաց է կամ կիսաշրջազգեստը շատ կարճ։ Այդտեղ է մեր տարբերությունը։ Ինչ խոսք, ես սիրում եմ այդպես հագնվել։ Նա նախընտրում է Շանելի լոզունգը` փակ հագուստի տակ մարդն ավելի հետաքրքիր է։  Ես էլ եմ, իհարկե, այդ լոզունգին կողմ, բայց երբեմն ինձ դուր է գալիս մի փոքր բաց ու սեքսուալ հագուստը։ Այդ ժամանակ նա մեծ քրոջ նման միշտ խոսում է վրաս` մի քիչ բա՞ց չի դեկոլտեն։

 

 

Մելինե Տոնոյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:55 • 21/02

«Առաջին կիսաեզրափակչի օրինակով հասկացանք, որ ամեն ինչ անկանխատեսլի է». Տյոմը` «Դեպի եվրատեսիլի» և իր ելույթի մասին

17:24 • 21/02

«Կարելի է ասել՝ ես մեռնում էի». Սերենա Ուիլյամսը պատմել է հետծննդաբերական բարդությունների մասին

16:55 • 21/02

«Ինձ վատը ցանկացողներին մի քանի անգամ ավելի լավն եմ ցանկանում». Նարե Գրիգորյանը` հղիության լուրերի մասին

14:15 • 21/02

Ելենա Բորիսենկո. «Ինձանից հրաժարվում էին ինձ սիրելով»

18:16 • 20/02

Տիգրան Մնացականյանի և 19–ամյա ընտրյալի հարսանիքը չկայացավ. Տիգրանը հեռացրել է իրենց լուսանկարները

17:25 • 20/02

Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ

16:37 • 20/02

Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը. պարզաբանում է Առաջին ալիքը

15:43 • 20/02

«Առավոտյան 5-ին ո՞նց կարա երգչուհին փողոցներում երգի». ինչ միջադեպ էր եղել Էրիկի և Մանե` Միրիամ Բաղդասարյանի միջև XFactor–ում

13:54 • 20/02

Մերիի, Աբելի, Մարինկայի, Մարիամի «Գնված երջանկությունը»` կրկին եթերում

12:27 • 20/02

«Դուք եք ինձ ուժ տալիս». Էմմին որդիների հետ լուսանկարներ է հրապարակել Երևանից

23:23 • 19/02

Մհերը, «Նեմրա»-ն և ևս 3 մասնակից «Դեպի եվրատեսիլի» եզրափակչում են, Թամար Կապրելյանը և ևս 4 մասնակից դուրս մնացին

22:15 • 19/02

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Դեպի եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը

21:58 • 19/02

«X Factor»-ից հայտնի Մանեն` Միրիամը, կանադական «Ձայնը» նախագծում ստիպեց Լարա Ֆաբիանին և Գարուին հոտնկայս ծափահարել իրեն

21:00 • 19/02

«Ամրագոտին փրկեց ինձ». դերասան Արմեն Դալլաքյանը վթարի է ենթարկվել

20:27 • 19/02

«Ես հասկացել եմ, որ վստահել պետք է միայն ինքդ քեզ՝ քո էներգետիկային, քո զգացմունքներին». Արմեն Ջիգարխանյան

18:57 • 19/02

Դիանա Շատվերյանի 33-ամյակի անակնկալները, ամենաթանկ նվերն ու «աղջկական» խնջույքը

17:12 • 17/02

«Լկտիությունը պետք է սահման ունենա». Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի վիրտուալ բավավեճը

16:46 • 17/02

«Չեմ ամաչում, որ շատ հարցերում աղջկաս կարծիքն եմ հարցնում, սովորում». Զարուհի Բաբայանը` 16-ամյա դստեր խորհուրդների և սպասվող անակնկալի մասին

14:14 • 17/02

Ծնվել է Ադամ Լիվայնի և Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ի 2-րդ երեխան

13:49 • 17/02

«Դեպի եվրատեսիլի» մասնակից Մարիամը հաղթել է Սերժ Թանկյանի մրցույթում և 2500 դոլար շահել

18:45 • 16/02

Իվետա Մուկուչյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

17:06 • 16/02

Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում

16:09 • 16/02

Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել

15:46 • 16/02

Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին

12:13 • 16/02

Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին

18:14 • 15/02

«Ռեինկարնացիայի» ակումբային համերգն ու «Աշխարհումս իմն դուն իս» երգի վերջին կատարումը

14:53 • 15/02

Ինչպես են կազմվել «Դեպի Եվրատեսիլի» մրցութային տասնյակները, ով ում հետ է մրցելու

13:56 • 15/02

«Նամուսի մեռած». Շպրոտի գայթակղիչ ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ

13:33 • 15/02

Հայտնի երգիչների սիրառատ համերգը` Վալենտինի օրվա առթիվ

13:08 • 15/02

«Քանի դեռ քեզ սիրում են, պետք է գնահատես պահը». Քրիստինե Պեպելյանի համերգի հետաքրքիր ու տպավորիչ պահերը

21:16 • 14/02

Սիրուշոն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

18:04 • 14/02

Սիլվա Հակոբյան. «Մեր սերը համառ էր»

17:44 • 14/02

«Գոքորի գործերը շատ վատ էին, միասին ամեն ինչ 0–ից ենք ստեղծել». Հռիփսիմե Ելինյանը և Գրիգոր Դանիելյանը 10 տարի է` միասին են

15:15 • 14/02

Անահիտ Կիրակոսյանը երկրորդ որդուն է սպասում. ընտանիքի անդամների արձագանքը երեխայի սեռին

12:52 • 14/02

Ինչպես է անցել Մերի Մակարյանի Տրնդեզը` ԱՄՆ–ում, Լևոն Արոնյանի Տրնդեզը` Հայաստանում

18:19 • 13/02

«Պետք է ազատություն տաս դիմացինիդ». Սարգիս և Մանո Գրիգորյանների կրքոտ ֆոտոշարքը

17:27 • 13/02

«Չեմ սիրում խոսել իմ սխալների մասին». Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ ունեցած խնդիրները հաղթահարելու իր տարբերակի և Վալենտինը միասին չնշելու պատճառի մասին

15:03 • 13/02

Արմինկայի նոր ֆոտոշարքն ու պատրաստած թխվածքաբլիթները սիրելիի` Ալեքսի համար

14:41 • 13/02

Մարտի 31–ին կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն. ովքե՞ր են ընտրելու լավագույններին

18:35 • 12/02

Ինչի՞ մասին է Արմանի, Ֆելիքսի, Սոֆյայի մասնակցությամբ նոր սիթքոմը. ֆոտոշարք

16:24 • 12/02

Մերիի, Մովսեսի, Շողերի և մյուսների մասնակցությամբ «Վերջին գործարքը» այսօրվանից եթերում կլինի

15:09 • 12/02

«Առաջին անգամ էի հարսի զգեստ հագնում». Մերի Հակոբյանը` աշխարհահռչակ Zuhair Murad–ի հարսանեկան զգեստով

12:44 • 12/02

«TV–ի թագուհի է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սամվել Գրիգորյանի

15:19 • 10/02

Մենք պատասխանատու ենք մեր ծնողների և երեխաների համար. «Նռան հատիկ»–ի դերասանական կազմն այցելել է Վանաձորի մանկատուն ու ծերանոց

14:17 • 10/02

«Երբեք չէի լսել, որ հայ երգչի տեսահոլովակը գողանան». Ժոռ Դիլբարյանը` ֆրանսիացիների կողմից իր տեսահոլովակի գողության և առաջիկա անելիքների մասին

19:34 • 09/02

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին (լուսանկարներ)

19:31 • 09/02

«Մեծ պահքին» «Ջազզվեում» կգործի հատուկ մենյու

19:08 • 09/02

Ովքե՞ր են «Էլենի օրագրի» ամենաընկերասեր, ամենանյարդային, ամենաբարի դերասանները. բացահայտում են Մաքսը, Էլենը, Լևոնը, Սառան և մյուսները

12:31 • 09/02

Դինա Ակոպովնային ԱՄՆ–ում մեղադրել են խարդախության և փողերի լվացման մեջ

18:36 • 08/02

Մադոննայի սուր հումորը, Ներսեսի երգ ու պարը և մյուսների քննարկումները` «Մի հիանալի ծրագրում»

16:59 • 08/02

«Եկեք հասկանանք». ընտանեկան խնդիրների մասին նոր հաղորդում` Հանրայինի եթերում

14:10 • 08/02

«Հայաստան, մենք լսում ենք քեզ». բարեգործական երգ՝ նվիրված Հայաստանին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:55 • 08/02

«Լուսինեին շատ լավ եմ վերաբերում, բայց նա չի լինի «Միսս Հայուհի 2018»–ի ժյուրիի կազմում». Գոհար Հարությունյան

11:54 • 08/02

ԱՄՆ-ում ծնվել է Միսթր X-ի և Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը

19:37 • 07/02

Խանութի վաճառողից մինչև սերիալի գլխավոր դեր. «Էլենի օրագրից» Մաքսը` անցած ուղու, ընտանեկան բիզնեսի և նշանածի մասին

17:42 • 07/02

Իրինա Շեյքը կտրուկ ոճային փոփոխության է դիմել (լուսանկարներ)

13:07 • 07/02

«Սիրահարված զույգի» վերադարձը. Անդրեն և Նինի Շերմադինին 7 տարի անց նոր տեսահոլովակ են նկարահանել

12:20 • 07/02

Ի՞նչ տեսահոլովակ են նկարահանել Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը Ծաղկաձորում

13:48 • 06/02

«Ես խոսում եմ «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունեմ». Մհեր

12:54 • 06/02

Վաչեն` տարիներ շարունակ Գարիկին տանջող ցավի և 2 վիրահատության մասին

12:27 • 06/02

Ընկերների անակնկալը Անի Երանյանի 27-ամյակին և խնջույքը Մոսկվայում

17:52 • 05/02

«Անմոռանալի օր ունեցա». Իրինա Թովմասյանի փախուստն ամուսնու հետ` իր 36-ամյակի առթիվ

17:15 • 05/02

«Երեխայի ծննդով կյանքդ իմաստավորվում է». Լալա Մնացականյանը տատիկ է դարձել

15:00 • 05/02

Քայլի Ջեները դուստր է լույս աշխարհ բերել ու բացահայտել՝ ինչու էր ամիսներ շարունակ թաքցնում հղիության փաստը (լուսանկարներ, տեսանյութ)

13:31 • 05/02

«Մաման ինձ համար կնոջ իդեալ է». Անահիտ Կիրակոսյանի կազմակերպած խնջույքն ու հուզիչ անակնկալը դստեր 16–ամյակին

11:40 • 05/02

Քիմ Քարդաշյանի նորածին դստեր լուսանկարները տարածվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)

17:25 • 03/02

Սելենա Գոմեսը, Ռիհանան և Արիանա Գրանդեն գլխավորում են սոցիալական մեդիաներում ամենաազդեցիկ աստղերի ցանկը (լուսանկարներ)

17:19 • 03/02

«Առնվազն մեկ ամիս պետք է ձեռնափայտով քայլեմ». Դիանա Գրիգորյանին կրկին վիրահատել են

15:47 • 03/02

Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս

19:01 • 02/02

«Աստված իրենց հետ, շնորհավորում եմ». Սոնա Շահգելդյանը` իր և Գրիգոր Կյոկչյանի զուգերգը` Գրիգորի և Սպիտակցի Հայկոյի կողմից կատարման մասին

17:46 • 02/02

«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյանը` որդու ծննդի մասին

16:51 • 02/02

Քիմ Քարդաշյանն իրեն ատողների համար Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերներ է պատրաստել

15:48 • 02/02

«Կարմիր բլուրի» Սոսեն` սերիալային առաջին գլխավոր դերի, դերասան հայրիկի ազդեցության և նշանածի արձագանքի մասին

13:20 • 02/02

«Զարմանում եմ` ինչպես է Արսենը, լինելով բիրտ տղամարդ, վերածվում քաղքենի մի կնոջ». Հովհաննես Ազոյանի գրառումը Կամիլի մասին

17:39 • 01/02

Հայ մոդելի գործունեությունը Բարսելոնայում

15:00 • 01/02

Մովսես Երեմյանը` Ռոզա Ֆիլբերգի հետ սիրավեպի և կնոջ խանդի լուրերի մասին

14:32 • 01/02

Միստր X–ի և կնոջ նոր ֆոտոշարքը` փոքրիկի ծննդին ընդառաջ

13:14 • 01/02

Գարիկին վիրահատել են. կինը` նրա ինքնազգացողության մասին

12:02 • 01/02

Գրիգոր Կյոկչյանը «Մամ ջան» երգը կատարում էր Սոնա Շահգելդյանի հետ. ինչպես այն դարձավ զուգերգ Սպիտակցի Հայկոյի հետ

19:18 • 31/01

Շուշան Երիցյանը` Արթուր Ալեքսանյանի հետ Մոսկվայում զվարճանալու և անձնական կապի լուրերի մասին

18:14 • 31/01

Facebook–ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

16:00 • 31/01

«Դեպի եվրատեսիլի» հեռարձակման օրը հետաձգվել է

14:34 • 31/01

Հասմիկ Կարապետյան. «Սուտ է, կյանքից վերցված չեն ֆիլմերը»

13:10 • 31/01

«Ամբողջ Եվրոպային գրավելու միակ հաղթաթուղթն անկեղծությունն է». Արման Մեսրոպյանը` «Դեպի եվրատեսիլի» մասին

19:19 • 30/01

«Ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ ունենամ լավ անուն». Մերի Հակոբյանը` համբույրի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին

17:02 • 30/01

Հայաստանում 3 մրցույթ անցկացնելն իրենց խնդիրն է. «Միսս Հայաստանի» ղեկավարը` Գոհարի և Մամիկոնի կազմակերպած տարբեր մրցույթների և իր մրցույթն անցկացնելու մասին

16:17 • 30/01

Գեղեցկության ևս մի մրցույթ Հայաստանում. «Միսս Հայաստան 2012»–ի կազմկոմիտեի նախագահը բացում է փակագծերը

12:53 • 30/01

«Կասկածելի երեկոն» այլևս չի լինի, «Լավ երեկոն» կշարունակվի. Գարիկը բացահայտումներ է անում

18:41 • 29/01

«Արտիստին վայել տեսք ունի». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 տղամարդիկ` ըստ Նառայի

17:57 • 29/01

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2018»-ի որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու Հայաստանը

14:56 • 29/01

Էրիկ. «Բոլորի հետ չես կարող ամուսնանալ, արտիստին պետք է սիրել իր երգերի համար»

13:30 • 29/01

Արման Նշանյանը չի կարևորում «Գրեմմին», Մաշան, Ջուսը և մյուսները քնած են մնացել. «Գրեմմի-2018»–ի մասին առաջին արձագանքները հայկական շոու բիզնեսում

11:26 • 29/01

«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել

11:20 • 29/01

Աստղերը՝ «Գրեմմի-2018» մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

09:51 • 29/01

Բրունո Մարսի «That’s What I Like»-ը՝ լավագույն երգ. Նյու Յորքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխությունը (լուսանկարներ, տեսանյութ)

19:23 • 27/01

Հայտնի երգիչների բացօթյա համերգը՝ Սիրահարների օրվա առթիվ

16:04 • 27/01

«Չենք պատրաստվում կրկնել մեր սխալները». Գոհար Հարությունյանը` «Միսս Հայուհի 2018»–ի փոփոխությունների մասին

14:40 • 27/01

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Ջազզվեի բացմանը

17:57 • 26/01

Կրակոցներ, մարտական տեսարաններ և բացահայտումներ Շողեր Թովմասյանի և Մովսես Երեմյանի մասնակցությամբ նոր ֆիլմում

17:08 • 26/01

Մայա Պողոսյանի ընտանեկան հանգիստը Դուբայում