«Վարուժը մտածում էր` տարօրինակ եմ». Քրիստինա Կույումչյանը` իր և Վարուժանի սիրավեպի, վեճերի և հարաբերություններն օրինականացնելու մասին
Դերասանուհի Քրիստինա Կույումչյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Կայարան» հեռուստասերիալով։ Մի քանի ամսվա ընթացքում նա հասցրեց մեծ ճանաչում ձեռք բերել, սակայն Քրիստինային հաճախ չենք տեսնի շոուբիզնեսային միջոցառումներին, ասում է` հետաքրքրված չէ նման բաներով։ Երիտասարդ դերասանուհին հարցազրույցներ էլ հաճախ չի տալիս և Tert.am Life–ի հարցազրույցը լի է բացահայտումներով։
Քրիստինան և «Կայարանի» գլխավոր հերոսին մարմնավորող Վարուժան Մարգարյանը համակուրսեցիներ են, ավելին` 2 տարի է` ընկերություն են անում։ Ամիսներ շարունակ անձնական կապի մասին լռելուց հետո Քրիստինան Tert.am Life–ի հետ խոսել է իր և Վարուժանի հարաբերությունների մասին։
–Քրիստինա, մտադիր էիր լեզվաբան դառնալ, ինչպե՞ս հայտնվեցիր Թատերականում։
–Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, սակայն մանկուց առնչվել եմ թատրոնի, կինոյի հետ։ Հայրս և տատիկս Թատերականն են ավարտել, հայրս` Մալյանի, տատիկս` Աճեմյանի կուրսը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ռեժիսոր են, թեև հայրս հիմա այլ աշխատանքով է զբաղվում։ Ես ուզում էի լեզվաբան դառնալ, բայց հայրս խորհուրդ տվեց ընտրել այս մասնագիտությունը։ Մայրս էլ էր կողմ։ Ես ընդունվեցի և՛ Սլավոնական համալսարան, և՛ Թատերական, 2 տեղում էլ դասի գնացի և ընտրեցի Թատերականը։ Ինձ շատ գրավեց այստեղի մթնոլորտը։ Հասկացա, որ դա է իմը։
–Թատերականում սովորելն ապրելակերպ է դառնում։ Այդ միջավայրը շատ է ազդում մարդու տեսակի վրա։ Քեզ վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել այն։
–Թատերանկանն ինձ այնքան լավ բան է տվել` սկսած ընկերներից և դասախոսներից մինչև իմ մարդկային տեսակի զարգացումը։ Ես շատ փակ էի, երևի, ավելի բաց մարդ եմ դարձել։ Օրինակ, Վարուժը վրաս ծիծաղում է, որովհետև մենք նույն ավագ դպրոցում ենք սովորել, ինքն ինձանից մի դասարան բարձր էր, բայց իրար չենք ճանաչել։ Ասում է` ես քո բոլոր դասարանցիներին ճանաչում եմ, բայց քեզ երբեք չէի տեսել։ Իրականում ես ուղղակի դուրս չէի գալիս դասարանից։ Մանկուց գնում, նստում էի վերջին շարքի պատուհանի տակ և դուրս նայում։ Բոլոր ուսուցիչները մամայիս ասում էին` Ձեր աղջիկը շատ լավն է, սակայն շատ ցրված է, երազանքների մեջ է։
-Իսկ ի՞նչ փոխվեց, երբ Թատերականի ուսանողուհին հայտնվեց հեռուստատեսությունում ու միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց։
-Չեմ կարող ասել, որ իմ կյանքը շատ է փոխվել, ուղղակի հիմա հանրությունը ճանաչում է ինձ։ Շատ ուրախ եմ, որ ինքս չեմ փոխվել։ Ինձ ճանաչողներն էլ են փաստում դա։ Թերևս, ամենակարևորը դա է։
–Միանգամից գլխավոր դեր խաղալը երիտասարդ դերասանուհու համար նվերի պես մի բան է։
–Ես 19 տարեկան եմ։ Գուցե, մտածեն` ես էլ կուզեի, այս տարիքում ինձ այսքան մարդ ճանաչեր, սակայն, իրականում, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Դու պարտավոր ես դերդ լավ խաղալ, հակառակ դեպքում, այդ նվերը կոչնչացնի քեզ` որպես դերասան։ Եթե այլ ռեժիսոր նայի այս սերիալը, ինձ կամ կհավանի, կամ ոչ։ Սա հնարավորություն է, որը ես կամ կօգտագործեմ, կամ հենց իմ մեղքով կձախողեմ։
–Եվ ինչպե՞ս ես օգտագործել հնարավորությունդ մինչև օրս։
– Չեմ թաքցնում, երբ նայում եմ «Կայարանի» առաջին սերիաները, հասկանում եմ, որ շատ եմ աճել։ Սակայն սա դեռ այն արդյունքը չէ, որ ասեմ` ես արեցի դա։
–Հաճելի արտաքին ունես։ Ի՞նչ ես կարծում, որքանո՞վ է դա նպաստում հեռուստատեսությունում հայտնվելուն։
–Կարծում եմ` դա ազդում է, որովհետև շատ հեռուստադիտողներ արտաքնապես են դատում։ Սակայն եթե հաջողությունը վերագրում են բացառապես արտաքինին, վիրավորական է դերասանի համար։
–Թե՛ քո դասախոս Նազենի Հովհաննիսյանը, թե՛ «Կայարանի» ռեժիսոր Ելենա Արշակյանը բավականին լավ են արտահայտվել քո մասնագիտական կարողությունների մասին` նշելով, որ կարող ես լավ ապագա ունենալ, եթե չդադարես աշխատել քեզ վրա։ Սերիալի ծանրաբեռնված գրաֆիկը թույլ տալի՞ս է աշխատել քեզ վրա։
–Իրականում, շատ դժվար է, որովհետև գեղարվեստական ֆիլմում նախապատրաստական փուլ ես անցնում մինչև դերդ խաղալը։ Սերիալում այդ հնարավորությունը չկա, քանի որ ժամանակի խնդիր կա, միանգամից պետք է նկարահանվես։ Շատ դժվար է այդ ձևաչափում աշխատել քեզ վրա, սակայն սերիալն էլ իր դրական կողմն ունի։ Այն երկար է տևում, և դու ակամայից սկսում ես աշխատել քեզ վրա։ Ես հիմա տեսնում եմ իմ աճը, սակայն դերասանը պետք է միշտ աշխատի իր վրա կարևոր չէ` քանի տարեկան է։ Այն պահին, երբ դերասանն ասաց` վերջ, ես կայացած դերասան եմ, ամեն ինչ վերջանում է։
–Շատերը դեմ են ուսանողական տարիներից նկարահանվելուն, որովհետև աշխատանքը դերասանին կտրում է ինստիտուտից։ Քեզ ինչքանո՞վ է խանգարում։
–Սերիալը, լինելով շատ երկար, դերասանին շտամպերի մեջ է գցում։ Թատրոնում դու աշխատում ես մի դերի վրա, հետո անցնում հաջորդին, երրորդին, իսկ սերիալում օրը 15 ժամ նույն բանն ես անում։ Ինստիտուտից կտրվելն էլ է ահավոր։ Ես ինձ վրա շատ լավ զգում եմ դրա վնասը, սակայն այստեղ հակասական բան էլ կա. սերիալն ունի իր դրական կողմերը` այն բացում է դերասանին։
–Մինչև «Կայարանում» նկարահանվելն աշխատել ես օդանավակայնանում, թեև ցանկություն ունենալու դեպքում այն ժամանակ էլ կարող էիր նկարահանվել սերիալներում։ Ի՞նչն էր քեզ ստիպել այլ աշխատանքի անցնել։
–Ես չեմ փորձել դիմել, քանի որ ուզում էի նկարահանվել ավարտելուց հետո կամ գոնե վերջին կուրսում, որպեսզի դասերիս չխանգարեր, սակայն այսպես ստացվեց։ Օդանավակայանում աշխատելս շատ հանկարծակի ստացվեց։ Էնպես չէ, որ ես ունեի աշխատանքի կարիք, պարզապես, ուզում էի ունենալ իմ վաստակած գումարը։
–Նկարահանման հրապարակում, երբեմն, փորձ ունեցող դերասանները լավ չեն ընդունում նորեկներին։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գլխավոր կամ երկրորդական դեր կարող է ստանալ ով ասես։ Ի՞նչ բարդություններ ես հաղթահարել, երբ նոր էիր հայտնվել նկարահանման հրապարակում։
–Սկզբում բարդ էր։ Լինելով շատ ամաչկոտ ու մի քիչ կոմպլեքսավորած մարդ` ինքս մտածում էի` վայ, ես սա վատ արեցի, ինչ կմտածեն, հաստատ մտածում են` ինչու են ինձ տվել այս դերը։ Սակայն իրականում հիմա վերհիշում եմ ու հասկանում, որ բոլորը շատ լավ են վերաբերվել ինձ ու Վարուժանին։ Փորձել են օգնել։
–Ալեքսանդրը մեր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր համար դժվար է, երբ խաղընկերները սկսնակ են։ Չէի՞ր սրտնեղել այդ հարցազրույցից։
–Չէ, որովհետև ճիշտ էր ասում։ Ես շատ լավ գիտեի, որ փորձի պակաս ունեմ։ Կարծում եմ` բոլորի մոտ էլ այդպես է եղել։ Սաշն էլ է փորձի պակաս ունեցել, երբ նոր է սկսել իր կարիերան։ Օրինակ, հիմա երբ Սաշի հետ խոսում ենք, երկուսս էլ նշում ենք, որ մենք իրար հետ հիմա շատ հանգիստ ենք խաղում։ Ինքը շատ է սիրում իմպրովիզներ, սկզբում շփոթվում էի, հիմա կարողանում եմ պատասխանել իր իմպրովիզներին։ Մենք արդեն սովորել ենք իրար։
–Նկարահանման հրապարակում հայտնվեցիր ընկերոջդ` Վարուժանի հետ։ Օտար միջավայրում հարազատ մարդու ներկայությունն ինչքանո՞վ օգնեց քեզ։
–Դա, միանշանակ, օգնում էր։ Հատկապես սկզբի սերիաներում շատ էինք նկարահանվում իրար հետ։ Հիմա այդքան էլ շատ տեսարաններ չունենք միասին, բայց արդեն երկուսս էլ վարժվել ենք։
–Խորհուրդներով հաճա՞խ էիք օգնում իրար։
–Այո։ Ինքն ինձանից մի փոքր փորձված էր, դեր էր ունեցել «Կյանք ու կռիվ 2»–ում, սակայն եթե ես ինչ–որ բան էի նկատում, ասում էի։ Այդ պարագայում մենք իրար համար երրորդ աչք ենք և էական չէ` ես իր ընկերուհին եմ, կուրսընկերն եմ, թե ով։
–Ի դեպ, շատերը համարում են, որ որպես զույգ շատ բնական էիք խաղում, որովհետև իրականում էլ սիրավեպ ունեք։ Դուք, սակայն, մինչև հիմա չեք հաստատել այդ լուրերը։
–Ճիշտ ասած, ես չեմ սիրում քննարկել իմ անձնական կյանքը, որովհետև մարդը պետք է ունենա իր տարածքը։ Ամեն դեպքում, այո, 2 տարի է` մենք ընկերություն ենք անում։
–Ե՞րբ սկսվեց քո և Վարուժանի ընկերությունը։ Եթե չեմ սխալվում, նա ուշ է միացել ձեր կուրսին, քանի որ ծառայում էր Արցախում։ Միանգամի՞ց մտերմացաք։
–Ինքն առաջին կուրսի վերջում է եկել։ Միանշանակ, դա սեր չէր առաջին հայացքից։ Հիմա պատմում է, որ սկզբում մտածել է` տարօրինակ եմ, անընդհատ դեպրեսիայի մեջ։ Այդ փուլում ընտանեկան խնդիր ունեի, տխուր էի։ Ամեն ինչ սկսվեց դպրոցի թեմայից։ Շատ, հանկարծակի, պարզեցինք, որ նույն դպրոցից ենք եղել։
–Իսկ դու իր մասին ի՞նչ էիր մտածում։
–Ես շատ նեյտրալ էի վերաբերում, որովհետև ուրիշ մտահոգությունների մեջ էի։ Ինձ մեկ էր` ով եկավ, ով գնաց։
–Նույն ասպարեզում աշխատելն ինչքանո՞վ է օգնում հարաբերություններին։
–Մեկ–մեկ նույնիսկ խանգարում է։ Իհարկե, օգնում է այն առումով, որ գիտի` մեր ոլորտում ինչն ինչպես է, շատ բաների նորմալ է վերաբերում, բայց մեկ–մեկ խանգարում է հենց այն, որ ինքը շատ լավ գիտի` մեր ասպարեզում ինչն ինչպես է։
– Կար փուլ, երբ շատ տեսարաններ ունեիք միասին, հիմա` ոչ։ Աշխատավայրում անընդհատ իրար հետ շփվե՞լն է ավելի լավ անձնական հարաբերությունների համար, թե՞ հակառակը։
–Երևի, լավ է, որ հիմա ավելի քիչ տեսարաններ ունենք միասին։ Երբ միասին ենք, ակամայից ձգվում եմ։ Մենք նաև նույն կուրսից ենք, երբեմն, մտածում ես` ինչպես կլինի ես իրենից վատ խաղամ այս տեսարանը։)
-Իրարից առաջ անցնելու մրցավազքը չի՞ խանգարում հարաբերութուններին։
–Խանգարում է։ Փորձում ենք կոմպրոմիսների գնալ։ Կարծում եմ` հաճախ ստացվում է։ Տարիների հետ երկուսս էլ փոխվում ենք իրար հանդեպ։ Ի վերջո, մարդն ամեն օր ինչ–որ բան է սովորում, հասունանում, թեկուզ շատ փոքր քայլերով։
–Գիտեմ, որ հաճախ եք նեղանում–բարիշում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
–Երկուսս էլ շատ պնդաճակատ ենք։ Ամեն մեկս ասում ենք` չէ, ես եմ ճիշտ և, հաճախ, չենք կարողանում իրար հետ լեզու գտնել։
–Որպես աղջիկ` չե՞ս փորձում ավելի զիջող լինել։
–Փորձում եմ։ Մեկ–մեկ ստացվում է, մեկ–մեկ` ոչ։ Եթե պարզ տեսնում եմ, որ ճիշտ եմ, ինչպե՞ս կարող է ինձ հակառակն ապացուցել։ Սակայն վեճերը երկար չեն տևում, շատ շուտ բարիշում ենք։
–Հայկական իրականության մեջ համբույրի տեսարանները միանշանակ չեն ընկալվում։ Քո կարիերայի մեկնարկը եղավ համբույրի տեսարաններով, սակայն քո խաղընկերը սիրելիդ էր։ Սերիալում ամուսնուդ մարմնավորող Ալեքսանդր Բաբասյանի երբեք նման տեսարան չես ունեցել։ Կհրաժարվե՞ս այլ դերասանների հետ նման տեսարաններից։
–Իրականում, դա կախված է ֆիլմից։ Ես չունեմ այդպիսի կարծրատիպ, կոմպլեքս, սակայն դա չի նշանակում, որ, օրինակ, անկապ սերիալում կհամաձայնեմ նման տեսարանում նկարահանվել։
–Եթե նույն սերիալում այլ դերասանի հետ նման տեսարան նկարահանելու հարց առաջանա, կհամաձայնե՞ս։
–Մի քիչ բարդ հարց է ։ Չեմ կարող պատասխանել։ Նման տեսարանները դերասանի կարիերայում նորմալ են, սակայն պետք է արդարացված լինեն։
–Վարուժանն ինչպե՞ս կարձագանքի նման տեսարանների առկայությանը։
–Երևի, լավ կլինի, ինքը խոսի այդ մասին։ Բնականաբար, մենք խոսել ենք այդ մասին, սակայն ուզում եմ դա մնա մեր միջև։
–Առհասարակ, խանդի տեսարաններ լինո՞ւմ են իր կողմից։
–Շատ քիչ։ Սկզբում ավելի շատ, հիմա, ընդհանրապես, խնդիր չի լինում։
–Իսկ քո՞ կողմից։
–Չէ, ես ընդհանրապես խանդոտ չեմ։
–Հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ եք։
–Դեռ ոչ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ