Վարդան Սարգսյան. «Ես իմ կնոջ և երեխայի հետ կապրեմ արտերկրում»

12:33 • 08.06.17



 

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն արտերկրում բնակություն հաստատելու ցանկություն ունի։ Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել  Վարդանի հետ, որի ընթացքում նա պատմել է, թե ինչպես սկսեց կոմպլեքսավորվել, երբ իր երգը ծաղրի առարկա դարձավ, ինչու դադարեց նոր տեսահոլովակներ թողարկել և ինչու է որոշել, որ իր ընտանիքն ապրելու է արտերկրում։

 

–Վարդան, երկար տարիներ երաժշտական աշխատանքներ չէիք ներկայացնում հանդիսատեսին, թեև ի սկզբանե հայտնի եք որպես երգիչ։ Ինչո՞ւ։

 

–Ճանապարհորդություններիս  պատճառով։ Այն ժամանակ չկար «Տնից հեռուն», սակայն ես շատ էի սիրում ճանապարհորդել։ Սկզբում աշխատածս գումարը ներդնում էի տեսահոլովակներ նկարահանելու մեջ, հետո հասկացա, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ավելի շատ ուզում  եմ ճանապարհորդել։ Երկուսն անել չէի կարող, նախընտրեցի ճանապարհորդելը։ Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրների նիստուկացը։ Այդ պահին դա հոգեպես ավելի մեծ բավարարվածություն էր տալիս ինձ, քան երգը։

 

Գործունեությունս, որպես այդպիսին, չեմ դադարեցրել, աշխատում եմ ակումբներում, շրջագայում եմ նաև համերգային ծրագրերով։ Ուղղակի ինձ մոտ եթերային դադար էր, սակայն շուտով նաև տեսահոլովակ կներկայացնեմ հանդիսատեսիս։

 

–Կարելի՞ է ենթադրել, որ «Տնից հեռու» նախագծի շրջանակներում հասել եք ֆինանսական կայունության, որպեսզի և՛ երաժշտական գործունեություն ծավալեք, և՛ կարողանաք ճանապարհորդել։

 

–Իհարկե, կա ֆինանսական աճ, որը նաև իմ աշխատասիրության արդյունքն է։ Անկեղծ ասած, այն, ինչ ես եմ հասցնում անել, քչերը կկարողանային։ Կան մարդիկ, ովքեր դիտում են ծրագիրն ու կարծում են, թե ես գնում, հանգստանում, վերադառնում եմ։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Ես շատ եմ հոգնում նկարահանումներից և վերադառնում եմ  հանգստանալու ցանկությամբ։ Դա աշխատանք է, իսկ ես չեմ կարողանում «գրդոն» անել։ Ամեն ինչ լավ անելու ցանկությունս ինձանից շատ ուժ է խլում։ Ես հիմա ունեմ շատ հրավերներ՝ որպես երգիչ, հեռուստանախագիծ, որն ունի հովանավորներ, տուրիստական իմ գործակալությունը։ Դա ինձ հնարավորություն է տալիս աշխատածս գումարի մի հատվածն էլ տրամադրել երգիս, թեև չգիտեմ` ծախսը կվերադարձնեմ, թե ոչ։ Իրականում, դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում։ Հիմա ուզում եմ այս աշխատանքն անել, որպեսզի ինձ հանգիստ զգամ։

 

 

–Հայտնի մարդկանցից շատերի ուղղությամբ պարբերաբար բացասական սլաքներ են ուղղվում։ Ձեր կենսափորձում տարբեր փուլեր են եղել, այդ թվում` շրջան, երբ ձեր երգերը հաճախ էին դառնում հումորի առարկա։ Ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում Ձեզ վրա։

 

–Ես շատ լավ եմ վերաբերում դրան։ Ես այդ երգերը ձայնագրել եմ 13-14 տարի առաջ։ Նույն «Խենթ աղջիկը», Օլգա Այվազյանի հետ «Ուրիշի գրկում ես դու» զուգերգը մինչև այսօր դահլիճն ինձ հետ երգում է։ Երգի հաղթանակը, կարծում եմ, դա է։

 

Հումորին շատ լավ էի վերաբերում։ Բոլոր խնջույքներին Ռաֆոն իմ տնազն էր անում և միասին երգում էինք այդ երգը։ Այնպես չէ, որ դա ինձ հարվածելու համար էր արվում։ Երբ իմացա, որ «Կարգին հաղորդման» մեջ պետք է երգեն իմ ձևով, շատ նորմալ ընդունեցի։ Աշխարհի բոլոր երգիչների տնազն անում են, և դա նորմալ է, սակայն հիմա։ Այն ժամանակ մարդկանց թվում էր, որ ինձ ծաղրում են և սկսվեց վատ վերաբերմունք իմ հանդեպ։ Ինձ համար դա ծիծաղելի էր, բայց այդ ժամանակ սկսեցի կոմպլեքսավորվել և չերգել այդ երգը, չնայած այն ուներ մեծ ճանաչում։

 

–Իսկ հիմա՞։

 

–Ժամանակի հետ այդ ամենն անցավ։ Մի անգամ ակումբներից մեկում Ռաֆոյի հետ երգեցինք այդ երգը։ Հրաշալի էր։ Հիմա նոր երգ եմ թողարկում, պիտի խնդրեմ Ռաֆոն որևէ ծրագրում անդրադառնա իմ այս երգին, որովհետև դա ինձ համար լավ PR կլինի։ Վստահ եմ` հիմա այլ կերպ կընկալվի։

 

 

–Ժամանակի հետ այդ ամենին այլ տեսանկյունից նայելը փոփոխությունների փուլ է ենթադրում։ Ի՞նչ փոխվեց։

 

–Ես չեմ անցել այդ փուլը, մարդկանց մտածելակերպն ու ժամանակներն են փոխվել։ Այն ժամանակ Հայաստանում մի քիչ այլ մտածելակերպ էր։ Ես ուրախ եմ, որ շատերից մի քայլ առաջ էի։ Եթե ես առաջինն  էի, որ կարող էի ինձ թույլ տալ տեսահոլովակում հագնել ճղված ջինս (այն ժամանակ այստեղ չկային նման բաներ, ես խնդրում էի ինձ համար արտերկրից բերեն այդպիսի ջինս), հիմա աղջիկները մերկ են նկարահանվում, տղաները` դիմահարդարմամբ։

 

Ներքին հաղթահարման փուլ չի եղել, սակայն ինձ համար ցավալի էր, որ մարդիկ ինձ այլ կերպ էին ընկալում։ Հիմա ինձ ընկալում են այնպիսին, ինչպիսին կամ, որովհետև իմ նախագծում շատ անկեղծ եմ։

 

–17 տարի է` բեմում եք, Ձեր պրակտիկայում ո՞ր փուլն եք համարում անկումային։

 

–Անկումային ընթացք չեմ ունեցել։ Եթե որևէ մեկի համար իմ տեսահոլովակ չնկարահանելը, եթերում չլինելն անկումային է, ինձ համար այդպես չէ, որովհետև միշտ կարողացել եմ աշխատել գումար, հրավերներ եմ ունեցել։ Որևէ խնդիր չեմ ունեցել։ Կան մարդիկ, ովքեր ամբողջ օրը եթերում են, բայց համերգներ չունեն։

 

 

–Հիմա բիզնես եք սկսել և տուրիստական գործակալություն ունեք։ Այս տարիների ընթացքում այլ աշխատանքներով զբաղվե՞լ եք Ձեր նպատակներին հասնելու համար։

 

–Հիմնականում ամեն ինչ պտտվել է երգի շուրջ։ Թեև ունեմ լրագրողի, ռեժիսորի  մասնագիտություն։ Ես միշտ զբաղված եմ եղել։ Հիմա շնորհիվ իմ աշխատանքի փոխվել է կյանքիս ռիթմը։ Չունեմ ազատ օրեր, հանգիստս վայելու ժամանակ, որովհետև ինձ մոտ մի քանի բան է` երգ, «Տնից հեռու» նախագիծը և տուրիստական գործակալությունս, որին ուշադիր հետևում եմ։

 

Հնարավոր է` վաղը որոշեմ օդաչու դառնալ. հասկանամ, որ երգը, «Տնից հեռուն» այլևս գումար չեն բերում, նոր մասնագիտություն սովորեմ։ Իմ դեպքում ամեն ինչ հնարավոր է։

 

–Փաստորեն, մաքառող տեսակ եք։

 

–Այո, և շատ եմ  սիրում մտածել վաղվա օրվա մասին։ Դա ինձ ստիպում է ավելի արագ շարժվել և գործունեություն ծավալել։ Երբեք չեմ ընկալել մարդկանց, որոնք ապրում են  միայն այսօրով։

 

 

–Ամենահաջողակ փուլը ո՞րն է եղել։

 

–Յուրաքանչյուր շրջան ունեցել է իր հաջողված փուլը։ Յուրաքանչյուր երգի հետ կապված է եղել մեծ պատմություն, շրջագայություններ, հիմա ուղղակի մի քիչ աժիոտաժն է շատ։ Ես բարիդրացիական մարդ եմ` իմ էներգիայով և թեթև եմ տանում ամեն ինչ։

 

Վարդան, պարբերաբար տեսնում ենք Ձեր լուսանկարները Լիլիթ Կարապետյանի, Օլգա Այվազյանի, Ջուսի հետ։ Ովքե՞ր են Ձեր մտերիմները շոու բիզնեսում։

 

–Ես աշխատում եմ ակումբներում, ինչպես շոու բիզնեսի ներկայացուցիչների 80 տոկոսը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում եմ ամեն օր։ 10 տարի ամեն օր նույն մարդու հետ շփվելը նրան դարձնում է ավելին, քան գործընկերը։ Համացանցում հիմնականում հայտնվում են նկարներ այն մարդկանց հետ, որոնց հետ ամեն օր եմ աշխատում, սակայն մյուսների հետ էլ հաճախ շրջագայում ենք։

 

Ես բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, սակայն չեմ կարող ասել, որ ինչ–որ մեկի հետ մոտ եմ, կարող եմ խոսել կյանքիս խնդիրների մասին։ Ունեմ շատ լավ ընկերներ այլ ասպարեզներից։

 

 

–Զրույցի ընթացքում պարբերաբար նշեցիք, որ մտածում եք վաղվա մասին։ Մտածո՞ւմ եք նաև` Ձեր ընտանիքը ստեղծելու մասին։

 

–Ես միայն կասեմ, որ, ցավոք, իմ ընտանիքը, որը պետք է ստեղծեմ, չի լինի այս երկրում։ Ես շատ եմ լինում դրսում և հասկանում եմ, որ կան երկրներ, որտեղ կարող եմ ապրել, որքան էլ սիրեմ հայրենիքս։

 

Հենց դա է խնդիրը, որ մինչև այսօր չեմ ամուսնացել։

 

–Ո՞ր երկրների մասին է խոսքը։

 

–Մի քանի երկիր կա, հիմա չեմ ուզում նշել, որպեսզի վիզայի խնդիր չունենամ։ Ամեն դեպքում, ես իմ  ընտանիքը կկազմեմ և երեխաներս կմեծանան այլ երկրում։ Ես դրանում վստահ եմ։

 


–Խնդիրը հայկական մենթալիտետո՞վ է պայմանավորված։

 

–Ոչ, մեր կյանքի ռիթմի, անշնորհակալ իրավիճակների։ Միգուցե, ես այստեղ ապրում եմ ավելի լավ, քան մյուսները արտերկրում, սակայն ես իմ կնոջ և երեխայի (երեխաների) հետ կապրեմ դրսում։ Դրա համար է ամեն բան հետաձգվում։ Որքան էլ սիրեմ հայրենիքս, ուզում եմ երեխաներս դրսում մեծանան։

 

–Այսինքն` ընտրյալ ունեք,սակայն հարաբերությունների օրիանակացո՞ւմն է  հետաձգվում։

 

–Եկեք չխոսենք այդ մասին։

Ամալյա Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:30 • 24/06

Խոյերն այսօր գումար վաստակելու նոր հնարավորություն կունենան․ հունիսի 24-ի աստղագուշակ

19:06 • 23/06

«Սպասում էի, որ Յուտայի մայրը «կիսուրություն» է անելու». Սերինե Խալոյանը` ճապոնացի ամուսնու ընտանիքի մասին

16:29 • 23/06

«Սիրելիս ոգևորվում է, որ կողքին նման աղջիկ կա». Ալեքսանդրա Սամուելենկոն` տղամարդկանց գռեհիկ պահվածքի և «Ցանկալի փեսացուից» հետո ընտրյալ ունենալու մասին

15:31 • 23/06

Գյումրեցի դերասանները` «Վերնիսաժի» տաղավարում

15:13 • 23/06

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

12:19 • 23/06

Անժելա Սարգսյանի և դստեր լուսանկարներն ԱՄՆ–ից

11:54 • 23/06

Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների անակնկալն Անահիտ Սիմոնյանի 30–ամյակին

23:55 • 22/06

Ցլերն այսօր լարված օր կունենան. հունիսի 23-ի աստղագուշակ

18:40 • 22/06

Շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կազմակերպած համերգին

16:20 • 22/06

«Խաղաղ գիշեր». Սոֆի Մխեյանը նոր լուսանկարներ է հրապարակել

16:02 • 22/06

Քիմ Քարդաշյանը 113.000 դոլար կվճարի փոխնակ մորն իր համար 3-րդ երեխան ունենալու համար. The Telegraph

14:14 • 22/06

«Շատ գեղեցիկ կին է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սարգիս Գրիգորյանի

13:34 • 22/06

Սոս Ջանիբեկյանը հրապարակել է սիրելիի՝ Մադոննայի լուսանկարը

12:32 • 22/06

Ինչպես է ավարտվում Change սիթքոմի երկրորդ եթերաշրջանը

00:18 • 22/06

Կարիճներն այսօր կորուստ կունենան. հունիսի 22-ի սիրային աստղագուշակ

18:20 • 21/06

«Հայ հանդիսատեսը շատ կրթված և պատրաստված է». Արաքսյա Մուշեղյանը` «Ամեն» նախագծի մասին

18:06 • 21/06

Ավետ Բարսեղյանի կինը սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ

17:54 • 21/06

«Չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կան նման մարդիկ». Շպռոտը Հայաստան վերադառնալու ապրումների և կրկին հեռանալու պատճառների մասին

16:47 • 21/06

Հայկական շոու բիզնեսի թամադաները

13:50 • 21/06

«Մարդիկ ինձ գլխարկով են ճանաչում». Երևանի գլխարկով աղջկա պատմությունը

12:35 • 21/06

Ինչ լուսանկարներ է հրապարակում Սիլվա Հակոբյանն Ինստագրամում` ամուսնությունից հետո

12:26 • 21/06

Ալեքսանդր Բաբասյանի կնոջ արձագանքը` նրա և Մերի Հակոբյանի համբույրի ու անկողնային տեսարաններին

00:01 • 21/06

Խեցգետիններն այսօր հետաքրքիր առաջարկություն կստանան. հունիսի 21-ի աստղագուշակ

18:18 • 20/06

Հայ հայտնիներն առանց դիմահարդարման

17:50 • 20/06

«Երբեմն անհնար է լինել քո կողքին». Ալեքսանդր Բաբասյանի կնոջ յուրահատուկ սիրո խոստովանությունն ամուսնուն

17:35 • 20/06

Յանա Դանիելյանի նոր լուսանկարներն Ինստագրամում. նրա և Սուրենի դուստրը շատ է մեծացել

17:15 • 20/06

Հողաթափերի փոխարեն․ ոտքերի կպչուն պիտակները նոր թրենդ են

16:33 • 20/06

14 լուսանկար, որոնք ապացուցում են, որ համացանցին վստահել պետք չէ

16:21 • 20/06

Հորոսկոպի 3 ամենաանպաշտպան նշանները

16:08 • 20/06

Երևանում առաջին անգամ կանցկացվի Փողային գործիքների միջազգային փառատոն

15:19 • 20/06

Ինչ բիզնեսներ ունեն համաշխարհային աստղերը

14:24 • 20/06

«Սա առաջին հարցազրույցն է, որում բառերս կեղծված չեն»․ Փերիս Ջեքսոնը Vogue ամսագրի շապիկին

14:19 • 20/06

Ինչպես են հագնվում հայ աղջիկներն ամռանը

12:58 • 20/06

«Գիտեի, բայց այդ կադրն անսպասելի էր». Մանոն` Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի բաց տեսարանի մասին

12:48 • 20/06

Նոր թրենդ․ կյուլոտ տաբատներն այս սեզոնին չափազանց նորաձև են

12:15 • 20/06

«Արտ Ֆեստ 2017» փառատոնի փակումն ու մրցանակակիրները

12:07 • 20/06

«Այդ հիմար մեկնաբանության պատճառով մենք այլևս իր հետ չենք աշխատի»․ Dolce & Gabbana-ն ու Մայլի Սայրուսը միմյանց դեմ են դուրս եկել

11:28 • 20/06

«Ես ոչ ոքի չէի ցանկանում նեղացնել» ․ Քիմ Քարդաշյանը՝ իրեն քննադատողներին

10:44 • 20/06

Թայրա Բենքսն առաջին անգամ ցուցադրել է մեծացած որդու դեմքը

10:17 • 20/06

Ռեփեր Ջեյ Զին փոխել է անունը

00:01 • 20/06

Ցլերը դրական էներգիայով լեցուն կլինեն. հունիսի 20-ի աստղագուշակ

19:00 • 19/06

10 ծիծաղելի սանրվածք 90-ականներից, որ իրավունք չունեն վերադառնալ նորաձևություն

18:29 • 19/06

«Եթե ծնողներդ չեն ընդունում քեզ, ապա պետք է փոխել նրանց»․ 8-ամյա տղան փոխել է անունն ու սկսել աղջիկների հագուստ հագնել

18:00 • 19/06

Նրանք տարբեր մարդիկ են․ 20 հայտնի աստղ, որոնք չափազանց նման են

17:36 • 19/06

«Մեր ոլորտում չկա մի աղջիկ, որն ընկերական կապեր չունի». Տաթև Սարգսյանի պատասխանն իրեն անբարոյական համարողներին

17:10 • 19/06

Անժելա Սարաֆյանի չնկատված հաջողությունը. Հոլիվուդի հայուհին` հանրահայտ «Սումերկի» և այլ ֆիլմերում

16:29 • 19/06

4 տարածված հակաթրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

16:11 • 19/06

Նազենի Հովհաննիսյանի ջերմ լուսանկարը հայրիկի և քրոջ հետ

15:43 • 19/06

Հոգեբանական թեստ․ պայուսակը բռնելու ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին

15:23 • 19/06

Մաքսիմ Գալիկինի և Ալլա Պուգաչովայի երեխաների անակնկալ շնորհավորանքը հայրիկի 41–ամյակին

14:15 • 19/06

Հայտնիները` Հայկական ավտոմոբիլային ակումբի փարթիին

13:52 • 19/06

Ինչպես Մերի Հակոբյանը փոխեց որոշումն ու նկարահանվեց բաց տեսարաններում

13:14 • 19/06

Ռուֆերներ․ երիտասարդների վտանգավոր նախասիրությունը կյանքեր է խլում

11:32 • 19/06

Սփիների թաքնված վտանգը․ խաղալիքը դժբախտության պատճառ կարող էր դառնալ

10:49 • 19/06

8 քայլ սեփական յուրօրինակ ոճը գտնելու համար

09:50 • 19/06

«Նրանք արդեն այստեղ են»․ Բեյոնսեի հայրը հաստատել է, որ երգչուհին ծննդաբերել է

00:01 • 19/06

Կարիճները բարդություններ կունենան անձնական կյանքում. հունիսի 19-ի սիրային աստղագուշակ

00:01 • 18/06

Երկվորյակները նոր բացահայտումներով լի օր կունենան. հունիսի 18-ի աստղագուշակ

16:13 • 17/06

Մհերի հարսանիքի մանրամասներն ու մեղրամսի վայրի անսպասելի ընտրությունը

16:10 • 17/06

«Հավաքածուներում նոր միտք չնկատեցի». Լիլիթ Մելիքյանը` Art Fest 2017-ի մասնակցող մոդելավորողների մասին

13:37 • 17/06

Ազնվամորիով համեղ ու զովացնող ըմպելիք․ բաղադրատոմս

13:17 • 17/06

9 արտահայտություն, որ ասում են միայն իսկապես սիրող տղամարդիկ

12:35 • 17/06

«Վարուժը մտածում էր` տարօրինակ եմ». Քրիստինա Կույումչյանը` իր և Վարուժանի սիրավեպի, վեճերի և հարաբերություններն օրինականացնելու մասին

12:25 • 17/06

Դիմահարդարման 6 վտանգավոր պարագա, որոնցից պետք է շտապ ազատվել

11:11 • 17/06

Պետք է ունենալ․ այս սեզոնի ամենանորաձև ուսապարկերը

10:45 • 17/06

Քիմ Քարդաշյանը կրկին քննադատությունների կիզակետում է․ նրան մեղադրել են սևամորթներին վիրավորելու համար

00:01 • 17/06

Ձկները խնդիրներ կունենան օրինապահ մարմինների հետ. հունիսի 17-ի աստղագուշակ

19:09 • 16/06

8 բյութի անհաջողություն, որ միայն աղջիկներին է ծանոթ

18:44 • 16/06

Դիանա Մալենկոյի պոզիտիվ լուսանկարները

18:38 • 16/06

Երբեք չանեք սա ԱՄՆ-ում․ ամերիկյան անհեթեթ արգելքները

18:06 • 16/06

Նորաձևության 6 թրենդ, որ դեռ վերջերս հակաթրենդ էին

17:48 • 16/06

Հերթական դիզայները․ Ռեփեր Snoop Dogg-ը հագուստի հավաքածու է ներկայացրել

17:00 • 16/06

Մայլի Սայրուսի ոճային փոփոխությունն ու գիշերային մղձավանջները

16:48 • 16/06

«Մարտինն ամուսնուս է նման, Դանին` ինձ». Էմմին` ընտանիքի ու երկրորդ երեխայի մասին

16:10 • 16/06

«Ծիծաղելի նկարահանումներ էին». Էվա Խաչատրյանը` իր և Սարգիս Գրիգորյանի բաց տեսարանների մասին

15:24 • 16/06

Երկվորյակները վերջինն են․ ամենացանկալի կանանց ցուցակը՝ ըստ հորոսկոպի նշանի

14:30 • 16/06

7 ոճային ակնոց, որ երբեք չեն դադարի նորաձև լինել

13:50 • 16/06

Երգիչ Արսեն Միրզոյանն ամուսնացել է ուկրաինացի երգչուհու հետ

13:43 • 16/06

Հայտնի է «Ոսկե ծիրան» արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկը

13:25 • 16/06

Ռուս աստղերը «Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակիի երեկույթին

11:35 • 16/06

Աստղերի սիրելի մարզակոշիկները․ ամենատարածված ու պահանջված մոդելները

10:55 • 16/06

«Ես ժամանակ չունեմ նրանց կարոտելու համար»․ Ուիլ Սմիթի կինը՝ երեխաներից առանձին ապրելու մասին

10:20 • 16/06

Քարդաշյանները շնորհավորել են փոքրիկ Նորթին ծննդյան կապակցությամբ

00:02 • 16/06

Կույսերն առողջական խնդիրներ կունենան. հունիսի 16-ի աստղագուշակ

18:40 • 15/06

Ամառային դիմահարդարման գաղտնիքները․ 5 հնարք, որ դիմահարդարումը չծորա

18:00 • 15/06

Հոգեբանական թեստ․ ընտրեք բանալին ու պարզեք ձեր 2 գլխավոր հատկանիշը

17:41 • 15/06

Անջելինա Ջոլիի երեխաներն առանց ծնողների գնումների են գնացել

17:25 • 15/06

Ամենավառ ու գունեղ թրենդը․ ծիածանագույն մատնահարդարում

16:50 • 15/06

Ծնվել է Սուսաննա Պետրոսյանի առաջնեկը

16:41 • 15/06

Մաքսիմ Գալկինը գաղտնի լուսանկարել է 68-ամյա Ալլա Պուգաչովային լողազգեստով

16:02 • 15/06

«Այս կերպարով ծաղրում եմ քմահաճ աղջիկների». Աննա Դովլաթյանը` նոր սիթքոմում նկարահանվելու մասին

15:18 • 15/06

Ամառային թրենդ․ արևադարձային նախշերով զգեստներ

15:12 • 15/06

Ինչպես են տարիների ընթացքում փոխվել հայ հայտնիները

14:12 • 15/06

«Ես չեմ զղջում դրա համար»․ «Եվրատեսիլ 2017»-ին մերկացած երիտասարդն առաջին անգամ մեկնաբանել է իր արարքը

14:09 • 15/06

Քայլի Ջեների մրցակիցը քույրն է․ Քիմը կոսմետիկայի հավաքածու է թողարկում

13:28 • 15/06

Բաց տեսարաններ` Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան, Ալեքսանդր Բաբասյան–Մերի Հակոբյան զույգերի մասնակցությամբ «Դեպի վայրէջք» սերիալում

12:00 • 15/06

«Արքայական երկվորյակները» ծնվել են․ երգչուհի Բեյոնսեն ծննդաբերել է. NY Daily News

11:54 • 15/06

«Կինը պետք է շատ երեխաներ ունենա». Մերի Ներսիսյանի երջանկության բանաձևը

11:28 • 15/06

«3 տարի անց եղավ հրաշք». Գայանե Փայտյանը 43 տարեկանում մայրանալու և դուստրերի մասին

11:04 • 15/06

Հայտնի է Մայլի Սայրուսի ու Լիամ Հեմսվորթի ամուսնության օրն ու վայրը