Նազիկ, Աննա, Ռուզան, Հարութ. ինչպես է քվեարկել և ինչու չընդունվեց «Միսս ԱՊՀ»–ի աստղային ժյուրին
Օրերս Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթեց Շուշան Երիցյանը։ Մրցույթի ժյուրիի աստղային կազմում ընդգրկված էին «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, երգչուհիներ Ռուզան Ավետիքյանն ու Աննա Խաչատրյանը։ Այս օրերին թեժ քննարկումներ էին ծավալվում, որ ժյուրիի աստղային կազմը ոչ պրոֆեսիոնալ էր, բացառությամբ Գոհար Հարությունյանի։ Tert.am Life–ը ժյուրիի անդամների հետ զրուցել է իրենց հասցեին հնչող քննադատությունների և իրենց քվեարկության մասին։
Նազիկ Ավդալյան
Շուշանի մասին
Շուշանը շատ գեղեցիկ աղջիկ է, բայց ես նաև այլ աղջիկների էի նկատել, որ կարող էին դառնալ գեղեցկուհի։ Իմ նախընտրած աղջիկները երկուսն էին, նրանց անունները չեմ հիշում, սակայն նրանք եզրափակչում էին։ Ամենաբարձր միավորները նրանց էի տվել։
Քննադատությունների մասին
Ինչ վերաբերում է ժյուրիի կազմում իմ ներկայության վերաբերյալ քննադատություններին` առաջարկն ինձ արվեց, ես չհրաժարվեցի, որովհետև շատ եմ նայել նման ցուցադրություններ։ Ինձ շատ է հետաքրքրում այդ ոլորտը։ Ես եկել էի գեղեցիկը վայելելու։ Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։ Չեմ կարծում, որ պետք է միայն «Միսս»–եր կամ այդ բնագավառի ներկայացուցիչներ լինեին ժյուրիում, որովհետև յուրաքանչյուրն ունի իր կարծիքը գեղեցկության մասին։ Գեղեցկությունը բոլորն էլ տեսնում են։
Ամեն դեպքում, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Կան մարդիկ, որոնք կարծում են` ես չպետք է լինեի այստեղ, դա իրենց կարծիքն է։
Աննա Խաչատրյան
Շուշանի մասին
Շուշան Երիցյանն իմ ֆավորիտների մեջ չի եղել, սակայն եղել է իմ լավագույն հնգյակում։ Ես հավանել էի Լոլիտային, որը զբաղեցրեց երկրորդ տեղը։
Քննադատությունների մասին
Ինչպես մասնագիտական բոլոր ժյուրիների դեպքում, նորաձևության ցուցադրության ժամանակ էլ, բնականաբար, ժյուրիի գերակշռող մասը պետք է մասնագետներ լինեն։ Սակայն հայտնի մարդիկ` երգիչներ, դերասաններ, մարզիկներ, բավականին հաճախ են հայտնվում նման մրցույթների ժյուրիի կազմում։ Կազմակերպիչներն են որոշում` ովքեր կլինեն ժյուրիի կազմում։ Եթե առաջարկել են, ես էլ համաձայնել եմ, ուրեմն` իմ տեղում էի։ Անկեղծ ասած` բավականին լավ եմ հասկանում գեղեցկության մրցույթներից։ Կարող եմ ասել, որ կազմակերպչական առումով շատ թերություններ կային, բայց դա ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ։ Օրինակ` ես կարծում եմ, որ լողազգեստով մրցույթի ժամանակ աղջիկները չպետք է լինեն վերնազգեստով, որպեսզի կառուցվածքն ավելի լավ երևա կամ շատ փոքր հարց է, բայց հաղորդավարներին նախապես պետք էր ծանոթացնել ժյուրիի կազմին, որպեսզի, օրինակ, իմ ազգանունը սխալ չասեին։ Ինչպե՞ս կարելի է սխալ կարդալ Խաչատրյան ազգանունը։ Այն գիտեն ամբողջ աշխարհում` շնորհիվ Արամ Խաչատրյանի։
Կուզեմ Հայաստանում կազմակերպվեն այնպիսի մրցույթներ, որ ես, լինելով ոչ պրոֆեսիոնալ, չնկատեմ ինչ–որ թերություն։ Ամեն դեպքում, շատ ողջունելի է, որ Հայաստանում տեղի ունեցավ նման մասշտաբի միջոցառում։ Կարծում եմ` բավականին պատասխանատու էր «Միսս ԱՊՀ» մրցույթը կազմակերպել Հայաստանում։
Ռուզան Ավետիքյան
Շուշանի մասին
Իմ գնահատականների ցանկում ես ունեի 4 ֆավորիտ, որոնք կարող էին լինել առաջատար։ Շուշանի համար էլ ավելի ուրախ եմ, որովհետև մեր հայրենակիցն է։
Քննադատությունների մասին
Ամբողջ աշխարհում բոլոր ցուցադրություններին ժյուրիի կազմում լինում են և՛ ոլորտի, և՛ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Եթե ամբողջ աշխարհում այդպես է, մեր երկիրը բացառությո՞ւն է։ Իսկ ովքե՞ր պետք է լինեին ժյուրիի կազմում։
Ժյուրիի կազմում կային տարբեր երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են նորաձևությունը, կար մեր երկրի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը, որը եղել է «Միսս Հայաստան 1998»։
Ես նաև բեմի մարդ եմ, երգչուհի եմ, նույնպես ունեմ աչք և գնահատում եմ գեղեցիկը։ Ըստ մարդկանց` ես չե՞մ կարող գեղեցիկը գնահատել։ Իսկ սպորտսմենուհին (նկատի ունի Նազիկ Ավդալյանին) չէ՞, որ ավելի լավ գիտի մարդու մարմինը։ Ես գնահատում եմ որպես երգչուհի, իգական սեռի ներկայացուցիչ, Հարությունը գնահատում է որպես տղամարդ։ Զարմանում եմ մեկնաբանությունների վրա։
Կազմակերպիչները որոշել են, որ պետք է մենք լինենք, հրավիրել են, ես էլ սիրով ընդունել եմ հրավերը։ Ես շոու բիզնեսի ներկայացուցիչ եմ և շատ լավ կարողանում եմ գնահատել գեղեցիկը։
Հարություն Մովսիսյան
Շուշանի մասին
Ես ավելի շատ գնահատում եմ կանացիությանը։ Իմ կարծիքով` շատ բարձրահասակ լինելու դեպքում կորչում է կանացիոությունը։ Ընդհանուր առմամբ, բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ էին, բայց ես անմիջապես նկատեցի Շուշանին և հավանեցի։ Ինձ ավելի ոգրևորեց, որ նա Հայաստանի ներկայացուցիչ է։ Հիմնականում բոլորին բարձր գնահատականներ էի տվել, որովհետև կնոջ հանդեպ հարգանք ունեմ։ Վրաստանի ներկայացուցիչն էլ վատը չէր, բայց կանացի չէր։ Կար պահ, երբ ես զգեստն այնքան հավանեցի, որ նկարչին միավոր տվեցի։
Քննադատությունների մասին
Միշտ մասնագետները, շնորհալիները քիչ են։ Շատերին պետք է կանչել, դաս տալ սովորեցնել ինչն ինչից հետո է։ Մարդիկ տարիներով արվեստի մեջ են, ճաշակի հետ են առնչվում, ի՞նչ է նշանակում կապ չունեն ոլորտի հետ, հենց մենք կապ ունենք։ Մի շարք նրբություններ կան` դիմահարդարումը, համաչափությունը, քայլվածքը, ձեռքերը։ Ես այնքան լարված էի, հետո հասկացա, որ բոլորս ենք նման։
Հ.Գ.
Գոհար Հարությունյանը միակն էր, որ քննադատության չարժանացավ, սակայն նա չսպասեց մինչև թագադրման արարողությունը։ Նա ժամանակից շուտ հեռացավ դահլիճից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պատճառն իր հղիությունն էր. «Ես մոտ 4 ժամ այդտեղ նստած էի և ֆիզիկապես ծանր էր ինձ համար, քանի որ բալիկի եմ սպասում»։
Այնուամենայնիվ, Գոհարը, որ միշտ բաց է լրատվամիջոցների հետ շփման համար, չցանկացավ իր կարծիքը հայտնել մրցույթի արդյունքի մասին. «Մրցույթի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չեմ ուզում։ Դա իմ մրցույթը չի եղել, ես ուղղակի ժյուրիի կազմում եմ եղել։ Իմ քվեարկությունը բաց է, ես իմ անուն–ազգանունը գրել եմ քվեարկության թերթիկի վրա, սակայն բոլոր հաշվարկներին ներկա չեմ եղել, կազմակերպիչներն են հաշվարկել արդյունքը»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները