«Ուրախ էի, որ վատ սովորող էի». Ժաննա Բուտուլյանը արտագրությունների, դպրոցական կռիվների ու ակտիվ կյանքի մասին
Այսօր` մայիսի 26–ին, ավարտական դասարանների աշակերտները տոնում են «Վերջին զանգը»։ Հիմնականում այս օրը ակամայից հիշողությունների գիրկն ես ընկնում և հիշում դպրոցական տարիները։
Դերասանուհի ժաննա Բուտուլյանը 13 տարի առաջ է ավարտել դպրոցը։ Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց դպրոցական արկածների մասին։
Սովորել եմ Երևանի Մուշեղ Իշխանի անվան hամար 5 հիմնական դպրոցում։ Դպրոցում շատ չար աշակերտուհի եմ եղել։ Չէի սիրում սովորել։ Ինչ էլ սովորել եմ, ծնողներիս խստության հետևանքով է եղել։ Կարողանում էի ծնողներիս խաբել, որ վերջացրել եմ իմ դասերը կամ հանձնարարություն չեն տվել։ Գիտեի, որ եթե տանն ասեմ` դաս չեն հանձնարարել, մայրս զանգելու է իմ ընկերուհի Մանեին, որը շատ լավ էր սովորում։ Դրա համար նախապես Մանեի հետ պայմանավորվում էի, որ ասի` հանձնարարություն չունենք։
Ես չեմ կարողանում միանգամից հունի մեջ ընկնել` լինի դպրոցում, թե աշխատանքում։ Երբ սկսեցի հաճախել դպրոց, ինձ միանգամից չտվեցի ուսմանը։ Նույնն էլ աշխատանքում էր` սկզբում ջանասիրաբար չեմ աշխատել, բայց վերջում ամեն ինչ փոխվում է։
Կազմակերպչական հարցերում շատ ակտիվ էի։ Ուրիշների փոխարեն մնում էի հերթապահ, սիրում էի դպրոցում մնալ։ Երբ դասից դուրս էինք գալիս, միշտ ուշ էի տուն հասնում։ Ծնողներս միշտ փնտրում էին ինձ։ Իսկ այդ ընթացքում ես իմ ընկերուհուն էի ճանապարհում տուն, ինքը` ինձ։ Այնքան էինք գնում–գալիս, 2–3 ժամ էր դառնում։
Դպրոցում երեխաներն իրար հանդեպ դաժան են լինում։ Կռիվների ժամանակ իրար ինչ ասես չեն ասում։ Ես էլ զերծ չեմ մնացել նման կոնֆլիկտներից։ Ես բողոքական էի, սիրում էի վիճել, ինչ–որ մեկին պաշտպանել։ Մի անգամ աղջիկներով պաշտպանում ենք մեր դասարանի տղաներից մեկին, որովհետև մյուս տղաները նեղացնում էին նրան։
Դպրոցում լացկան եմ եղել։ Երբ աշակերտները կամ ուսուցիչները նեղացնում էին ինձ, անմիջապես հուզվում էի։
Շատ եմ սիրել հումանիտար առարկաները։ Այնպես չէ, որ ամեն օր դաս եմ սովորել։ Գիտեի, երբ են հարցնելու, այդ օրը սովորած գնում էի։ Դասը պատմելուց հետո ուսուցիչները անցած դասերից հարցեր էին տալիս։ Ընկերուհիս նստում էր վերջին նստարանին ու հարցի պատասխանները կամաց կարդում։ Կարողանում էի շուրթերով կարդալ։ Վերջում 5 էի ստանում։ Ցածր գնահատականներ էլ եմ ստացել։ Երբեք չեմ ամաչել դրանից, քանի որ գիտեի, որ ոչ թե չեմ կարող սովորել, այլ չեմ ուզում։ Հպարտ նստում էի նստարանին։ Ուրախ էի, որ վատ սովորող էի։ Սիրում էի վատով առանձնանալ։
Մայրս գիտեր` ես լավ եմ սովորում։ Դե ուսուցիչներս ինձ խնայում էին ու ծնող չէին կանչում։ Մի անգամ դպրոցի միջանցքում կանգնած էինք, մայրս ծնողականից դուրս եկավ ու Ռեմբոյի նման կանգնեց։ Արդեն հասկացա, թե ինչն ինչոց է ու փախա։ Միշտ տատիկս պապիկս, ծնողներս ասում էին, որ ամոթ է։ Ես էլ ամեն անգամ խոստանում էի, որ հաջորդ կիսամյակ լավ եմ սովորելու։ Մինչև 8–րդ դասարան սուտ խոստումներ եմ տվել։ Վերջին տարիներին սկսեցի սովորել։
Ավարտական դասարանում, բացի Մաթեմատիկայից ու Քիմիայից, բոլոր գնահատականներս 5 են եղել։ Առաջին դասարանից Մաթեմատիկայից շատ թույլ եմ եղել։ Ի դեպ, հիմա կխոստովանեմ, որ քննությունն էլ արտագրել եմ ու 4 ստացել։ Ընկերուհիս շատ լավ էր Մաթեմատիկայից։ Իմ տարբերակը ուղարկեցի իրեն։ Ինքը գրեց ու հետ ուղարկեց։ Մեր ուսմասվարն ասում էր`վստահ եմ, որ արտագրում ես, բայց մինչև վերջ չկարողացավ բռնացնել, թե որտեղ է ծածկաթուղթս։
Այն ձեռքիս միջով անցկացրել եմ ամբողջ մարմնովս ու հասցրել կոշիկիս մեջ։ Ընկեր Բարսեղյանն ինձ ասում էր` վեր կաց, պտտվիր, ուզում էր հասկանար` որտեղից եմ արտագրում, այդպես էլ չկարողացավ բռնացնել։ Այսօր խոստովանում եմ` Ընկեր Բարսեղյան, Դուք ճիշտ էիք։ Ես արտագրում էի։ Եվ հաճախ եմ արտագրել։
Քիմիայից թույլ եմ եղել, մեկ–մեկ սովորում էի և փրկում ինձ։ Քարորդս 4 էր փակվում։ Չէի կարողանում ինձ ստիպել երկար ժամանակ նստել ու այդպիսի բարդ բան սովորել։ Հիշում եմ, որ Քիմիայի ուսուցչուհին` ընկեր Ոսկերչյանը, մի անգամ բռնացրեց ինձ արտագրելուց, ձեռքիս մեջ քիմիական ռեակցիա էի գրել։ Երբ նկատեց, ասաց` 2։
Ֆիզիկան բարդ առարկա էր, բայց սիրում էի ու լավ էի սովորում։ Մի անգամ դասը չէի սովորել և այդ օրը ուսուցիչս կանչեց գրատախտակի մոտ։ Դասն այն մասին էր, թե ինչպես են նավերը մնում ջրի երեսին։ Ես միայն վերնագիրը գիտեի, այն էլ` սխալ։ Գնացի գրատախտակի մոտ, ասացի «Նավերի խորտակվելը», ուսուցիչս ասաց` դե սկսիր, ասացի չեմ սովորել ու սկսեցի ծիծաղել։
Համալսարանում ծածկաթղթի տարբերակներն ավել մոդեռն էին, ականջակալներով էի արտագրում։ Մեկը տանից կարդում էր, ես գրում էի։ Մի օր դասախոսս ասաց` ինքդ քեզ ես խոսում, ասացի` ոչ, ես այդպիսին եմ բարձրաձայն ասում եմ ու գրում։ Արդեն վերջին տարիներին արդար սովորել եմ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից