Սոֆի Դևոյան կրտսերը իրեն սիրահարված տղաների և նոր տեսահոլովակի մասին
Սոֆի Դևոյան կրտսերը մանկուց եղել է էկրաններին և հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Սոֆին այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում և «Եղնիկների կածանը» բազմասերիանոց ֆիլմում, պարում է Սոֆի Դևոյանի «Պարի և հուգու» թատրոնում, զբաղվում է նկարչությամբ։
Tert.am Life–ը 15–ամյա աղջնակի հետ զրուցել է գործունեության, մանկուց գումար աշխատելու, հակառակ սեռի ուշադրության և ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին։
-Սոֆի, վերջերս որպես պարուհի ներկայացրիր քո առաջին տեսահոլովակը։ Որքանո՞վ է պարը քեզ համար ինքնաարտահայտման միջոց։
–Պարը շատ բարդ մասնագիտություն է, որը ես շատ եմ սիրում։ Վերջերս տեսահոլովակ ենք նկարահանել՝ «Ժառանգություն» խորագրով։ Բավականին երկար ժամանակ ենք աշխատել պարի վրա, որը վերջերս ամբողջացվեց։ Տատիկիս և մայրիկիս հետ որոշեցինք, որ տեսահոլովակ նկարահանենք, որովհետև շատ էի ուզում հենց այդ պարով ներկայանալ։ Տեսահոլովակում «Դլե յաման»–ը հնչում է Մարտիրոս Մարիտիրոսյանի կատարմամբ։ Պարի բեմադրությունն արել է տատիկս, աջակցել է իմ պարուսույց Արմինե Ավետիսյանը։
Կարծում եմ` լավ աշխատանք ստանալու համար պետք է լավ թիմ, որը մենք ունենք։ Կատարել ենք մի աշխատանք, որը, կարծում եմ, վերջինը չէ։
–Պարում ես տատիկիդ «Պարի և հոգու» թատրոնում։ Երբեմն, խոսակցություններ են ծավալվում, որ այնտեղ արտոնություններ ունես։
–Իրականում այդպես չէ։ Ես արտոնություններ չունեմ։ Տատիկս շատ խիստ է, ես էլ ինձ խմբում չեմ պահում այնպես, որ իր թոռնիկն եմ։ Ես բոլորին հավասար եմ, ինձ զգում եմ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Թե ինչ են խոսում կողքից, էական չէ, գիտեմ, որ միշտ քննարկվող թեմա է։
–Տատիկդ հանդարտ, բայց, ինչպես ինքդ նշեցիր, նաև խիստ կին է։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ զայրանում է քեզ վրա։
–Այո, բայց երբեք անտեղի չի ջղայնանում։ Եթե նույնիսկ ջղայնանում է, ինձ համար հաճելի է, որովհետև նրա ամեն նկատողությունից շատ բան եմ սովորում։ Ես իրեն միշտ ասում եմ, որ ինձ նկատողություն անի, որովհետև դրա մեջ լավ բան եմ տեսնում։ Իսկապես, նա հանդարտության հետ մեկտեղ շատ խիստ է, սակայն միայն աշխատանքում։
–Տանն ի՞նչ հարաբերություններ ունեք։ Ի՞նչը կարող է տարաձայնության առիթ դառնալ, ի՞նչ խորհուրդներ է տալիս քեզ։
–Տանը նա խիստ չէ։ Տարաձայնության առիթ միայն սնվելու թեման է դառնում։ Տատիկը խոսում է ինձ վրա, որովհետև չեմ հասցնում լավ սնվել։
Բնականաբար, խորհուրդներ շատ են լինում։ Տարբեր խորհուրդներ է տալիս, որոնք, անպայման, լսում եմ, որովհետև նա կյանքի մեծ փորձ ունի և ինձ համար քայլող լեգենդ է։
–Ընտանիքիդ անդամներից ո՞ւմ հետ ես առավել մտերիմ, ո՞ւմ ես պատմում, թե ինչ է կատարվում քեզ հետ։
–Մեր ընտանիքում այնպես է, որ բոլորս իրար հետ մոտ ենք։ Չի լինում, որ ինչ–որ մի բան մեկին վստահեմ, մյուսին` ոչ։ Մայրիկիս հետ էլ շատ ընկերական հարաբերություններ ունեմ։ Նա միշտ իմ կողքին է և աջակցում է ինձ։ Առօրյայում ինձ ճիշտ ուղու վրա է դնում։
–Դու դեռահասության փուլում ես, որի շրջանում հաճախ են լինում տարաձայնություններ ավագ սերնդի հետ։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ ըմբոստանում ես։
–Այո։ Լինում են դեպքեր, երբ ամեն մեկս ունենք մեր կարծիքը։ Սակայն եթե նույնիսկ ինչ–որ խոսակցություն է լինում, տանը կոնֆլիկտ չի դառնում։ Ի վերջո, գալիս ենք մի հայտարարի։
–Փոքր տարիքից սկսել ես գումար աշխատել։ Քչերն են կարողանում այդպես անել։ Ի՞նչ է դա տվել քեզ, ավելի ինքնուրո՞ւյն ես։
–Այո, ավելի ինքնուրույն ես դառնում։ Հաճելի է, որ կարողանում ես ինքդ հոգալ քո ծախսերը, բայց գումարն ինձ համար առաջնահերթ չէ։ Կարևորը այն հաճույքը և փորձն է, որը ստանում եմ աշխատանքի ընթացքում։
–Իսկ ծախսերդ հոգալիս խորհրդակցո՞ւմ ես ծնողներիդ հետ, թե՞ ինքնուրույն ես որոշում` ինչպես ծախսել գումարդ։
–Ինքս եմ որոշում, սակայն հաշվի եմ առնում նաև ծնողներիս կարծիքը։ Երբ ինչ–որ գումար եմ վաստակում, չեմ շտապում միանգամից ծախսել։ Աշխատում եմ հագուստի, առօրեական բաների վրա չվատնել գումարս։ Հավաքում եմ և ինչ–որ կարևոր բանի համար ծախսում, օրինակ, նկարչական պարագաներ եմ գնում կամ պարային հագուստ։
–Երբ 12 տարեկան էիր, մազերիդ ծայրերը ներկել էիր, և դա քննարկման առարկա դարձավ։ Շատերը մեղադրում էին ծնողներիդ։ Հիմա վերադարձել ես մազերիդ բնական գույնին։ Դա պայմանավորվա՞ծ է հասարակական վերաբերմունքով։
–Ոչ։ Հասարակական վերաբերմունքը դեր չի խաղում։ Եթե ես որոշել եմ նման բան անել, չեմ կարծում, որ դա պետք է խոսելու թեմա դառնա։ Չնայած նման խոսակցություններ միշտ լինում են արվեստի ոլորտի մարդկանց մասին։ Այն ժամանակ շատ մեծ ցանկություն ունեի մազերս ներկելու։ Դա ինձ համար երազանք էր դարձել և ծնողներիս թույլտվությունը եղավ իմ տարեդարձի նվերը։
–Հետաքրքիր է, այդ տարիքից քննադատվելը քեզ խոցե՞լ է։ Հիմա ասում ես` դե հասարակությունը բոլորին քննարկում է, սակայն չեմ կարծում, որ այդ կարծիքին միանգամից ես եկել։
– Տարիների ընթացքում եմ եկել այդ գաղափարին։ Մայրիկս էլ, տատիկս էլ միշտ ասում են, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ ամենին, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Միշտ լինում են բացասական կարծիքներ։ Եթե ես այդ ամենի մասին մտածեմ, սկսելու եմ հաշվի առնել այն մարդկանց կարծիքը, ովքեր չեն հասկանում քո արվեստը, արած գործը։
–Բացի այն, որ հայտնի մարդկանց ընտանիքում ես մեծացել, ինքդ էլ մանկուց գործունեություն ես ծավալել։ 4 տարեկանից նկարահանվեցիր «Որբերը» հեռուստասերիալում, որը քեզ մեծ ճանաչում բերեց։ Փոքր տարիքից հասարակական ուշադրության կենտրոնում լինելը առանձնացնո՞ւմ է քեզ շրջապատում։
–Չէ։ Այն վայրը, որտեղ ես լինում եմ ավելի շատ, քան որևէ տեղ, դպրոցն է։ Այնտեղ ես չեմ առանձնանում։ Տարբերություն չկա, ամեն մեկն ինչ–որ բանով յուրահատուկ է։ Ես ինձ չեմ առանձնացնում մյուսներից, երևի դա է պատճառը, որ շատ մտերիմ ընկերներ ունեմ։
–Որոշ ժամանակ առաջ 3 մասնագիտության մասին էիր մտածում` պարուհի, դիզայներ և դերասանուհի։ Արդեն կողմնորոշվե՞լ ես։
–Ոչ։ 3 մասնագիտությունն էլ ինձ շատ հոգեհարազատ են։ Չեմ պատկերացնում, որ կարող եմ մեկն ընտրել, մյուսները մոռանալ։ Փորձում եմ համատեղել, բայց դեռ չեմ որոշել, թե որ ուղղությամբ եմ շարունակելու ուսումս։ Մոտ ժամանակներս ավելի հստակ կորոշեմ։
–Քո տարիքում հաճախ են սիրահարվում։ Սիրահարվա՞ծ ես։
–Չէ։
–Իսկ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում հաճա՞խ ես հայտնվում։ Քեզ սիրահարված տղաներն ինչ–որ խենթ քայլեր անո՞ւմ են։
–Բնականաբար, դա տարիքային է և կարծում եմ` առանց դրա հնարավոր չէ։ Բնականաբար, լինում են ինչ–որ քայլեր, սակայն ես դեռ չեմ մտածում այդ մասին։ Դեռ վաղ է։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)