«Միայն քույրերիս հետ եմ շփվում». «ՀԱՅՔ»–ի Հրանտը կենսաբանական մորը գտնելու, Մոսկվայում ակումբ տնօրինելու և առաջիկա անելիքիների մասին
EXCLUSIVE
Ժամանակին ՀԱՅՔ խումբն իսկական իրարանցում առաջացրեց հայկական շոու բիզնեսում։ Խմբի առաջին երգը` «Քամի փչի»–ն, դարձավ մեգահիթ, սակայն «ՀԱՅՔ»-ը կարճ կյանք ունեցավ։ Խմբի անդամներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում բոլորը խոսում էին խմբի սևամորթ անդամի` Հրանտ Հովսեփյանի մասին։ Բանն այն է, որ Հրանտը մասնակցել էր ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող Говорим и показываем հաղորդաշարին, որի ընթացքում գտել էր իր կենսաբանական մորը։
Աղմկահարույց պատմությունից հետո երգիչը հրաժարվում էր հարցազրույցներ տալ։ Այս օրերին Հրանտը Երևանում է։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին ոչ միայն գործունեության, այլև կենսաբանական մոր հետ հանդիպման և հաղորդումից հետո հարաբերությունների մասին։
Հրանտն այժմ գործունեություն է ծավալում Մոսկվայում, կարաոկե–ակումբի տնօրեն է։ «Հիմնադիրները ռուսներ են։ Ես և ընկերս տնօրինում ենք այն։ Ես վաղուց եմ աշխատում Մոսկվայում` տարբեր աշխատանքներ եմ անում` ակումբի տնօրենից մինչև կորպորատիվներ կազմակերպել և երգել»,– պատմեց նա։
Այժմ երգիչն իր ծրագրերն ավելի շատ կապում է արտերկրի հետ։ Առաջիկայում կթողարկի նոր ձայնասկավառակ, սակայն այն լույս կտեսնի Լոս Անջելեսում։ «Արդեն ունեմ ձայնագրած երգեր, որոնց հիման վրա շուտով ձայնասկավառակ եմ թողարկելու։ Նոր աշխատանքներս ուղարկում եմ ԱՄՆ։ Ավելի շատ այնտեղի հայության համար եմ ներկայացնում երգերը։ Հայաստանում շատ են նման աշխատանքներ անողները։ Այստեղ ավելի հայտնի եմ, սակայն դրսում ավելի շատ են գնահատում արված աշխատանքը։ Երևանում էլ են գնահատում, ուղղակի Երևանում ամեն օր` լույսը բացվելու հետ նոր տեսահոլովակ է թողարկվում»,– նշեց երգիչը։
Նա կփորձի ալբոմը ներկայացնել ոչ միայն ԱՄՆ–ում, այլև Հայաստանում։ Ալբոմի թողարկումն այժմ սիմվոլիկ բնույթ է կրում։ Այն համալրում է երգչի պորտֆոլիոն, սակայն շահույթ չի ապահովում, ինչպես տարիներ առաջ։ Ըստ Հրանտի` ինքն այս ամենից շահույթ, ի սկզբանե, չի ակնկալել։ «Ես սա անում եմ, որպեսզի մեր Հայաստանի անունը բարձր լինի տարբեր երկրներում։ Աշխարհը տեսնի, որ հայ ժողովուրդն ուժեղ և տաղանդավոր երգիչներ ունի»,– նշեց նա։
Երգչի եկամուտի հիմնական աղբյուրը կորպորատիվների կազմակերպումն է. «Եկամուտս գալիս է կորպորատիվերից և և վազվզելուց։ Հարսանիքներին և՛ երգում եմ, և՛ կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղվում` հավաքում եմ երաժշտական խումբ։ Մոսկվայում այդ ամենը մի քիչ այլ է։ Այնտեղ շոու ծրագիր ես ներկայացնում»:
Առաջիկայում Հրանտը կմեկնի Եվրոպա՝ համերգների։ Թե որքան կմնա այնտեղ, կախված է պահանջարկից։ Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հայկական համայնքներում համերգների ժամանակ Հրանտը կներկայացնի հայկական ժողովրդական, գուսանական, ինչպես նաև` էստրադային երգեր։
Հրանտը նախատեսում է նկարահանել նոր տեսահոլովակ։
Ժամանակին «Հայքը» մեծ հայտնիություն ուներ Հայաստանում, սակայն խումբը երկար կյանք չունեցավ։ Դիտարկմանը, որ տարիներ առաջ իրենք մեծ հնարավորություններ ունեին, չի՞ ափսոսում, որ պառակտվեցին, Հրանտն արձագանքեց. «Չեմ կարծում, որ այդ ամենը պահպանելն իմ ձեռքում էր։ Ամեն մեկը կարիերան շարունակեց այն ուղղությամբ, որով ցանկացավ։ Խմբի բոլոր անդամների հետ շատ լավ հարաբերություններ եմ պահպանում։ Կապ չունի, որ չենք երգում իրար հետ, շատ լավ ընկերներ ենք մնացել։ Երբ գալիս եմ Երևան, Սյուզիին էլ եմ հանդիպում, Նարեկին էլ, մյուսներին էլ»։
Ըստ նրա` Հայաստանում առաջ գնալու հնարավորություն հիմա էլ ունի, սակայն չի ձգտում։ «Հիմա էլ ուշ չէ առաջ գնալու համար, ուղղակի այստեղ այդ ամենը շատ թույլ մակարդակի է։ Հատկապես, այստեղ ամեն երկրորդը երգիչ է, ամեն չորրորդը` բարեկամդ։ Հայաստանում այն ժամանակ էր դժվար, հիմա շատ հեշտ է հայտնի դառնալը։ Կարող ես նույնիսկ հեռախոսով տեսահոլովակ նկարահանել ու հայտնի դառնալ»,– ասաց երգիչը։
Հրանտի հետ զրուցեցինք նաև Говорим и показываем հաղորդման շրջանակներում կենսաբանական մորը գտնելու մասին։ Նրանից տեղեկացանք, որ հաղորդումից հետո կենսաբանական մոր հետ հարաբերություններ չի պահում։
«Քույրիկներիս հետ եմ շփվում։ Ես արդեն ունեի մայրիկ, ցավոք, նա մեզ հետ չէ հիմա (Հրանտին որդեգրած հայուհին` Լարիսա Հովսեփյանը, մի քանի տարի առաջ մահացել է, հեղ.)։ Ես չեմ մտածել կենսաբանական մորս հանդիպելու մասին։ Եթե մտածեի, հիմա իր հետ կլինեի։ Ես ուրախ եմ, որ ունեցել եմ հայ մայր, հայ ընտանիքում եմ մեծացել։ Ունեմ հիասքանչ եղբայրներ ու քույրիկներ` մեկը մյուսից տաղանդավոր»,– ասաց Հրանտը, ով տարբեր ազգությունների 15 եղբայր ու քույր ունի։
Ինչ վերաբերում է կենսաբանականը մորը, իր զգացողություններին, երբ հանդիպեց նրան, Հրանտը նշեց. «Ուրախ եմ, որ իմ մայրն է, առողջ եմ ծնվել, ինձ ավելի վատ պայմաններում չի թողել։ Միայն այդքանը»։
Երգիչը նախընտրեց անպատասխան թողնել հարցը` արդյոք չի ներել կենսաբանական մորը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:25 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)