Ավելի համեղ ու գեղեցիկ. կայացավ Jazzve Opera-ի ամառային սեզոնի բացումը
Կայացավ Օպերայի Ջազզվեի ամառային սեզոնի բացումը` երեկոյան ժամանցը հաճելի անցկացնելու համար։ Այսուհետև «Ջազզվեն» իր հաճախորդներին ներկայանալու է նոր համերով, նոր ոճով և, իհարկե, նոր շոու–ծրագրերով։ Սրճարանի աշխատակազմն այս ամենն իրականացնելու համար հավաքել է պրոֆեսիոնալ անձնակազմ։
«Մեր առաջ խնդիր դրեցինք՝ նոր շունչ հաղորդել «Ջազզվեին»։ Ստեղծեցինք տարբեր ոլորտներից մարդկանց խումբ, որոնցից յուրաքանչյուրն իր մտքերով, կարծիքներով և օրիգինալ լուծումներով փորձեց էլ ավելի գրավիչ, հետաքրքիր, ժամանակակից դարձնել «Ջազզվեն»։ Այս նախագիծն իրականացրել են իրենց աշխատանքում պրոֆեսիոնալ մարդիկ՝ Հրաչ Քեշիշյանը, որը նախագծի ղեկավարն է, Անահիտ Սիմոնյանը, որը զբաղվել է թեմատիկ տաղավարի, մատուցողների ու մենեջերների նոր համազգեստների ձևավորմամբ, Վարդան Հարությունյանը` ճարտարապետ, դիզայներ, Վահագն Խաչատրյանը, որը ստեղծել է սուրճի մատուցման կոնցեպտը և այլք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս ամենի իրականացմանը։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայել, իրենց աշխատանքը թողած՝ ամբողջությամբ նվիրվել են «Ջազզվեին»»,– ասաց «Ջազզվեի» գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը։
«Ջազզվեն» իր հաճախորդներին այսուհետև կներկայանա նորացված մենյուով։ Այս անգամ այն ամսագրի տեսքով է։ «Դեմ չգնալով մեր հիմնական սկզբունքներին՝ ստեղծեցինք ամսագրի այս տարբերակը։ Նկարազարդումներով նորացված մենյուն հեշտացրել է հաճախորդների ընտրությունը։ Նոր մենյուում տեղ են գտել հայկական և մեր քիմքին ծանոթ եվրոպական ուտեստներ, որոնք պատրաստված են հայկական բաղադրիչներով։ Այդ ամենի ընտրության հարցում մեծ ներգրավվածություն ունեն Հրաչ Քեշիշյանն ու «Ջազզվեի» շեֆ–խոհարարը։ Ի դեպ, այս ընթացքում ինձ համար նոր բացահայտում էր, որ Հրաչն իր մասնագիտությունից զատ կարող էր հիանալի խոհարար լինել»,– նշեց Արմեն Պետրոսյանը։
Հրաչ Քեշիշյանն ասաց, որ իրենց նպատակներից մեկն այն է, որ երիտասարդությանը ներգրավեն այս ամենում և համեղ խոհանոցով ապահովեն հաճախորդների ժամանցը։ ««Ջազզվեն» ունի 14 տարվա պատմություն։ Այն առաջիններից մեկն է, որ ստեղծել է ազգային սրճարանի մշակույթը Հայաստանում, հաջող փորձեր են եղել նաև արտերկրում։ Նոր տասնամյակի համար «Ջազզվեն» որդեգրել է նոր քաղաքականություն և պետք է փորձի ավելի բարձրացնել հայկական սրճարանային մշակույթը, զարմացնել իր հաճախորդներին։ Ինձ բախտ վիճակվեց աշխատելու «Ջազզվեի» թիմի հետ։ Շատ հաճելի և հետաքրքիր աշխատանք էր։ Միշտ մտածել եմ, որ ռեժիսոր չդառնալու դեպքում կդառնայի խոհարար։ Սա լավագույն փորձն էր դա անելու։ Իսկ արդյունքի մասին, կարծում եմ, պետք է հաճախորդներն ասեն»,– ասաց Հրաչը Քեշիշյանը։
«Ջազզվեի» փոխտնօրեն Սիլվա Ղամբարյանն էլ նկատեց, որ բացի համեղ կերակրացանկից, խմիչքներից, հաճախորդները հետաքրքիր տեղեկություն կստանան ուտեստների պատմության մասին։ «Մեր այցելուները ոչ միայն համեղ ուտեստներ կգտնեն նորացված մենյուում, այլև նոր ինֆորմացիա, որի մասին շատերը չգիտեն։ Թե՛ երիտասարդներին, թե՛ մեծահասակներին, թե՛ տուրիստներին հետաքրքիր կլինի իմանալ` հայերն ինչ ներգրավվածություն են ունեցել այդ ուտեստի պատրաստման գործընթացում։ Օրինակ` ինչպես հայերը ստեղծեցին ամերիկացիների սիրելի շոկոլադե սալիկը։ Սուրճի հետ կապված շատ տեղեկություններ կան, քանի որ փորձել ենք ավելի մասնագիտացված մոտեցում ցուցաբերել և հետաքրքիր փաստեր ներառել ամսագրում։ Ինֆորմացիան գրված է երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, քանի որ մեզ համար կարևոր է տուրիզմի զարգացումը, իսկ Օպերայի «Ջազզվեն» լավագույն վայրն է տուրիստների համար»,– ասաց նա։
Սիլվա Ղամբարյանը նշեց նաև, որ ստեղծել են թեմատիկ հատուկ բար. «Մեր հաճախորդները բարում կվայելեն թեմատիկ խմիչքներ և աղանդեր, որոնք պատրաստված կլինեն տվյալ սեզոնի հայկական մրգերով»։
Փոխտնօրենը, անդրադառնալով Օպերայի Ջազզվեի ինտերիերին, նշեց, որ այն նույնպես նորացված է։ Պահպանելով Ջազվեիի հիմնական տարրերը` ստեղծագործական կազմը հայական հետաքրքիր լուծումներով է կահավորել սրճարանը։
Անահիտ Սիմոնյանը մենեջերների և մատուցողների հագուստներում հայկական տարր է ավելացրել։ «Ժամկետները սուղ էին, բայց մենք փորձել ենք ստանալ տարբերվող համազգեստ, որը կլինի ինչ–որ չափով նորաձև և հարմար։ Փոփոխություններ արել ենք և՛ մատուցողների, և՛ մենեջերների հագուստներում։ Եթե նկատեք, մատուցողների հագուստի վրա ասեղնագործված է «Ջազզվեի» լոգոն։ Ասեղնագործությունը պատահական չէ արված։ Այն նույնպես ունի հայկական տարր։ Ուրախ եմ, որ «Ջազզվեն» աշխատում է իր բրենդի վրա և շարունակում է լինել առաջիններից մեկը»,– նշեց Անահիտը։
Սոֆի Մխեյանը «Ջազզվեի» հավատարիմ հաճախորդներից է։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սիրում է գալ Jazzve Opera Lounge, քանի որ տեղը շատ հաճելի է։ «Օպերայի «Ջազզվեն» այն վայրերից մեկն է, որտեղ պարբերաբար եմ լինում։ Այսօր «Ջազզվեն» նորացված տարբերակով է ներկայանում։ Ճիշտ է, դեռ ծանոթ չեմ կերակրացանկին և չգիտեմ` ինչեր են զետեղված մենյուում, բայց վստահ եմ, որ շատ համեղ ուտեստներ կլինեն։ Նոր շունչը դուր կգա շատերին։ Դիզայնի առումով, թերևս, բեմն է ինձ դուր եկել, հետաքրքիր լուծումներ է տրված։ Իսկ մթնոլորտն է՛լ ավելի է ջերմացել»,– եզրափակեց Սոֆի Մխեյանը։
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից