Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդու առաջին լուսանկարները, Հռիփսիմեի ծանր հղիությունն ու իրականացած երազանքը
Դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը մարտի 15-ին կրկին ծնողներ դարձան։ Զույգը քառասունք էր պահում երեխայի համար և մինչ այս չի հրապարակել փոքրիկի նկարները։ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում Գրիգորի և Հռիփսիմեի փոքրիկի առաջին լուսանկարները և անկեղծ հարցազրույցը Հռիփսիմեի հետ։
Երջանիկ մայրիկի ուրախությունն արտահայտվում է նրա աչքերի փայլով, ձայնի խաղաղությամբ։ Երգչուհին նշում է, որ միշտ երջանիկ է եղել ամուսնու կողքին, որդու հետ, սակայն հիմա իրականացել է իրենց վաղեմի երազանքը՝ չնայած բարդություններին` իրենց ընտանիքում կրկին լսվեց մանկան ճիչը։
–Հռիփսիմե, երկրորդ երեխայի ծննդի ժամանակ լիարժեք գիտակցում ես` ինչ է քեզ սպասվում։ Ռոբերտոյի ծնունդը շատ սպասված էր ձեր ընտանիքում։ Այս անգամ զգացողություններն ա՞յլ էին։
–Ալբերտոյից հետո մենք 8 տարի երեխա չունեցանք, բայց շատ էինք ուզում։ Ռոբերտոն շատ սպասված էր։ Իսկապես հրաշք է, ուրիշ երջանկություն։ Ամեն ինչը հաճույքով վայելում ենք` տակդիր փոխելուց մինչև երեխային լողացնելն ու քնացնելը։
Գոքորն ասում է` կարծես երազում լինեմ։ Գժի պես սիրում է երեխաներին, ասում է` իմ երջանկություններն են։ Հիմա լիարժեք վայելում ենք երեխաների ներկայությունը։
–Այս տարիների ընթացքում շատ էիք ուզում նորից երեխա ունենալ, սակայն ինչ–ինչ խնդիրներ կային։ Նույնիսկ երեխա կորցրեցիք, ինչը սթրեսային էր թե՛ քո, թե՛ Գրիգորի համար։ Այդ ամենից հետո ի՞նչ է նշանակում այս երջանկությունը։
–Մեզ շատերն ասում են` չէի՞ք ուզում աղջիկ ունենալ, սակայն մեզ համար սեռը, իրոք, նշանակություն չուներ։ Այս ընթացքում եղավ դեպք, երբ կյանքս հազիվ փրկեցին, երեխային կորցրեցի։
Երբ իմացա հղիությանս մասին, միակ վախս այն էր, որ երեխաս առողջ լինի։ Ես շատ դժվարությամբ ունեցա Ռոբերտոյին։ Հղիության ընթացքում ամեն ամիս հիվանդանոց եմ պառկել։ Ինքը ժամանակից շուտ ծնվեց։ Դրա համար ինձ համար ավելի կարևոր էր, որ երեխան առողջ լիներ և ծնվեր, քան սեռը։
–Հետծննդաբերական բարդություններ եղե՞լ են։
–Չէ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Երեխան շուտ ծնվեց, սակայն ակվարիումում պահելու կարիք չեղավ։ Ռոբերտոն մեծացավ ձեռքերիս մեջ` առանց որևէ խնդրի։ 5 օր անց դուրս գրվեցի հիվանդանոցից։ Երբ Ռոբերտոն ծնվեց, շատ պուճուր էր, չէինք պատկերացնում` ինչպես կարելի է գրկել։ 2 կգ 300 գրամից սարքել ենք մարդուկ։)
–Հետաքրքիր է` շատերը կարծում են, եթե ընտանիքում մի երեխա կա, երկրորդ երեխայի համար այլևս այդքան չեն պայքարում` խնդիրներ ունենալու դեպքում։
–Մեզ մոտ այդպես չէր։ Ես գժվում էի։ Երկուսս էլ երեխաների հիվանդ ենք ու շատ էինք ուզում էլի երեխաներ ունենալ։ Ես տարբեր երազանքներ եմ ունեցել, փառք Աստծո, բոլորը կատարվել են։ Միշտ պատկերացրել եմ, որ ընտանիքում 4 հոգի ենք լինելու։ Միակ շեղումն այն է, որ ես թիթիզ աղջիկ էի պատկերացնում, տղա ունեցանք, սակայն հիմա նայում եմ ու հպարտ ասում` տղերքս։ Գոքորն էլ ամեն օր հիշեցնում է, որ ես իրենց մեջ թագուհի եմ մնացել։
–Երազանքդ կատարվեց, հիմա չորսով եք։ Այսքանով կսահմանափակվե՞ք, թե նաև աղջիկ եք ուզում ունենալ։
–Չգիտեմ` որքան ժամանակ հետո կարելի է մտածել կրկին երեխա ունենալու մասին։ Մենք արդեն 33 տարեկան ենք, մի քանի տարուց դժվարություններն ավելի շատ կլինեն, սակայն առաջ Աստված։ Երեխաները հրաշք են, թող մենք կարողանանք իրենց պահել, թող երեխա ունենանք։ Եթե Աստված կամենա, ինչու ոչ։
–Ո՞ւմ է նման փոքրիկը։
–Ալբերտոյին։ Նա էլ այս տարիքում ճիշտ այսպիսին էր։ Էլ չեմ ասում իրենց ականջների մասին։ Գոքորի ականջները մի քիչ տարբերվող են։ Ալբերտոն, Գոքորն ու ճուտոն նույն ականջներով են։ Շատ հետաքրքիր եռյակ են։)
–Այս տարիքում երեխաների մոտ հաճախ խանդ է առաջանում, երբ տանն այլ երեխա է հայտնվում։ Ալբերտոն երազում էր եղբայր ունենալ։ Ի՞նչ հարաբերություններ ունի Ռոբերտոյի հետ։
–Բացարձակ չի խանդում։ Հիվանդագին սիրում է եղբորը։ Ինձ այնպես է օգնում, կարծես մեծ մարդ լինի։ Անգիր գիտի` ինչ է պետք է խնամքի համար, ամեն հարցում օգնում է, երբ լողացնում ենք, գալիս կանգնում, նայում է։ Ալբերտոյից շատ գոհ եմ։ Լրիվ մեծ մարդ է։ Իր հետ չես կարող խոսել փոքրի պես։ Իմ ընկերն է դարձել։
–Իսկ Գոքորի՞ց։
–Գոքորից էլ եմ գոհ։ Նա ավելի շատ գործնական հարցերում է ինձ օգնում, իսկ երեխաների հետ կապված օգնության կարիք չկա։ Մենք գալիս եք տուն ու վայելում։ Գոքորը սիրում է երեխային լողացնելու պրոցեսը։ Առավոտայան ինձ հետ լողացնում է, սկայն ավելի շատ խանգարում է, քան օգնում։)
Երբ երեխան խելոք է լինում, միայն վայելում ես իր ներկայությունը։ Հիմա նույնիսկ գիշերն արթնանալը տհաճ չէ, որովհետև խելոք է։ Առաջիկայում կնքելու ենք Ռոբերտոյին, բացի այդ, մատաղ ունենք։ Մեծ միջոցառում ենք կազմակերպում։ Եթե հանգիստ չլիներ, չէինք կարողանա այսպիսի մեծ միջոցառում կազմակերպել։ Մինչև 5 տարեկան Ալբերտոյի համար մեծ ծնունդ չենք կարողացել անել, քանի որ շատ անհանգիստ էր։
–Արդեն վերադարձել ես աշխատանքի։ Երեխայի խնամքի համար դայակի օգնությա՞նն ես դիմում։
–Ես չէի պատկերացնում` ինչպես եմ հասցնելու երեխայի հետ, հատկապես, որ առջևում մեծ համերգ ունենք ստուդիայի երեխաների հետ, սակայն, փառք Աստծո, երեխայի քառասունքն անցավ, ու ես արդեն գնում եմ աշխատանքի։
Ռոբերտոյի խնամքով մայրս է զբաղվում։ Դա ինձ համար շատ կարևոր խնդիր էր, սակայն մայրս միշտ կողքիս է։ Ալբերտոյիս մեծացնելիս էլ է ինքն օգնել։ Մինչև այսօր այդպես է։ Ես շատ հանգիստ եմ, որովհետև գիտեմ` երեխաներս ապահով ձեռքերում են։ Մամաս ծնվել է` մամա լինելու համար և չենք թողնում, որ աշխատի։) Միակ բարդությունն այն է, որ տանից դուրս ենք գալիս, գժի պես կարոտում ենք։
-Ալբերտո , Ռոեբերտո։ Երեխաների անունները մի տրամաբանության մեջ են։ Ինչո՞ւ որոշեցիք այդպես անվանակոչել նրանց։
–Դա իմ ընտրությունն էր։ Մենք իրեն անունները չենք կրճատում, այդպես էլ ասում ենք` Ալբերտո, Ռոբերտո։ Կարծում եմ` շատ գեղեցիկ է։
Չգիտեմ ինչու` ինձ միշտ թվացել է, որ իրենք պիտի հայտնի մարդիկ դառնան` կապ չունի ինչ ասպարեզում։ Գոքորը երազում է, որ Ռոբերտոն հայտնի ֆուտբոլիստ դառնա։
–Երջանի՞կ եք։
–Ես միշտ երջանիկ եմ եղել իմ ընտանիքով, աշխատանքի մեջ։ Ամեն առումով կայացած եմ, ամեն տեղ ինձ երջանիկ եմ զգում, և դա գալիս է իմ կողակցից։ Ինքը կարողանում է ինձ երջանկացնել։ Երբ ես մի բան ուղղակի մտածում եմ, Գոքորը հաջորդ օրն իրականացնում է դա։ Միակ ցանկությունս է, որ առողջ լինենք ու վայելենք։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ