Շուշանիկ Արևշատյան. «Քրդերի համար աղցաններ էի պատրաստում, դոլմա փաթաթում, որ երեխաներիս պահեմ»

18:01 • 20.04.17



 

EXCLUSIVE

 

Շուշանիկ Արևշատյան. կին, ով 0-ից կերտել է իրեն և այն ամենը, ինչին հասել է։ «Ռադիո Վանն» ու ֆինանսական կայունությունը նրան հեշտ չեն տրվել, սակայն կյանքի ոչ մի իրավիճակում չի ընկճվել։ Երբ 2 երեխաներին` Աննային և Էդուարդին  պահելու խնդիր է ունեցել, արել է ամենատարբեր աշխատանքներ։ Tert.am Life–ն իր անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել է Շուշանիկ Արևշատյանին։ Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, տարբեր աշխատանքներ անելու, «Ռադիո Վանը» ստեղծոլու զարմանալի պատմության մասին։

 

Քանի որ վերջերս նրա մասնակցությունը X-Factor-ում առանց ինտրիգների չանցավ, չենք շրջանցել նաև այդ թեման։ Զրուցել ենք կուլիսային հարաբերությունների և նախագծի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին։

 

-Տիկին  Շուշանիկ, ռադիոմագնատի համբավ ունեք։ Հիմա մի քանի ռադիո եք ղեկավարում, սակայն դա Ձեզ հենց այնպես չի տրվել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

 

–Երբ տուն ես կառուցում, հիմքը պետք է ամուր լինի։ Կյանքը կարելի է բաժանել էտապների։ Առաջին` մանկության փուլն ինձ մոտ եղել է երջանկության գագաթնակետ։ Դրա շնորհիվ ես ունեմ սիրելու ունակություն, ինչն ինձ ուժ է տալիս։ Փառք Աստծո, որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ կար շատ սեր։ Դպրոցական տարիների փուլը ևս ինձ մոտ եղել է շատ երջանիկ. ընկերություն, առաջին սեր, ճիշտ հարաբերություններ մարդկանց հետ։ Դպրոցում այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, որ կայացել եմ որպես մարդ։ Դա շարունակվել է համալսարանում, որտեղ բարձրակարգ մասնագետներ են դասավանդել մեզ։ Երբ մենք ավարտեցինք համալսարանը և մտանք կյանք, շատ մեծ բազա ունեինք։ Ժամանակն էր այդ ամենը տալու, սակայն հենց այդ փուլում սկսեց փլուզվել ԽՍՀՄ–ը։

 

Դժվարությունները սկսվեցին 1988 թվականից։ Շատ դժվար, բայց հույս տվող տարիներ էին։ Մենք անհամեմատ ավելի վատ էինք ապրում նյութապես, բայց անհամեմատ ավելի լավ էինք զգում մեզ, քանի որ մթնոլորտը շատ ավելի առողջ, պոզիտիվ ու հույս տվող էր։ Ես  արդեն ամուսնացած էի, ունեի փոքր բալիկ։ 21 տարեկան էի, սակայն դասավանդում էի Պոլիտեխնիկում։ Երբ ամեն բան փլուզվեց, ամուսինս մեկնեց արտերկիր աշխատելու, ես մնացի այստեղ։ Վերջ, գեղեցիկ կյանքն ավարտվեց, սկսվեց շատ բարդ փուլ, երբ մենակ ես։

 

 

–Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվարին փուլը։

 

– Ամուսնին արդեն գնացել ու կորել էր, ինչպես շատ կանանց ամուսիններ։ Ես մեկնեցի Մոսկվա, որտեղ արել եմ ամեն տեսակ աշխատանք, բացի գողությունից և պոռնկությունից։ Աշխատում էի 3 տեղ։ Տանը թխվածքներ էի թխում, դոլմա փաթաթում, վաճառում հարակից խանութներին։ Անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանայի հոգալ  մեր ապրուստը։ Մեր շենքում քրդեր էին ապրում, ովքեր ինձ պատվիրում էին աղցաններ,  ուտեստներ  պատրաստել, իրենք 100 հոգով էին հավաքվում հաց ուտելու։ Դույլերով աղցաններ էի պատրաստում, գիշերները նստում էի, լացելով կտրատում, որ առավոտյան գան տանեն։

 

Հիշում եմ օրերը, երբ գումար չունեի, բայց երեխաներս պետք է նարինջ, մանդարին ուտեին, որպեսզի վիտամին ստանային։ Խանութում փչացած նարինջն ու մանդարինը մաքրում էին, առողջ մասերն էժան վաճառում։ Միայն դա էի կարողանում գնել։ Երեխաներս ասում էին` ինչու մենք ամբողջական նարինջ չենք ունենում, ասում էի` այդպես աղբ չի լինում։

 

Ամեն ինչ անում էի, շաբաթ–կիրակի էլ երեխաներիս տանում էի թատրոն։

 

–Շատ կանայք ընկճվում են նման իրավիճակներում։

 

–Ես չէի ընկճվում, որովհետև երկար չէի կարող այդպես ապրել։ Գիտեի, որ այդ ամենն ավարտվելու է, էտապ առ էտապ առաջ եմ գնալու։ Եթե քեզ պետք է միայն ուտել ու հագնել, երբեք վերև չես բարձրանա, սակայն եթե ունակ ես սիրելու, հաստատվելու, հանրությանն օգուտ բերելու, կանցնես հաջորդ էտապ։ Ես սկսեցի ընդլայնել ուտելիք սարքելու գործը. 10 կգ–ն դարձավ 20,  20–ը` 30։ Հետո սկսեցի մարդկանց վարձել մեր մուտքից։ Աստիճանաբար ամբողջ մուտքը սկսեց աշխատել և ապրել այդ միջոցով։ Իրենց սովորեցրել էի` ինչպես պատրաստել, ու ես արդեն գումար էի հաշվում։

 

Երբ 20 կգ–ով ինչ–որ բան էի պատրաստում, ռադիոն անընդհատ կողքիս էր, միակն էր, որ կար իմ կյանքում, իր հետ էի խոսում։ Այդ ամենից հետո եկա Երևան, քանի որ արձակուրդներին երեխաներիս բերում էի Հայաստան։ Հայրս ասաց` ինչ չես կարող այստեղ անել, որ այնտեղ ես անում, ասացի` ուզում եմ ռադիո բացել։

 

 

- Ե՞վ։ Ձեր հայրն ինչքանով օգնեց Ձեզ։

 

–Հայրս այն ժամանակ ԱԱԾ–ում կապի վարչության պետն էր, ասաց` դա հեշտ հարց է, սպասիր, մի քանի օրում կլուծենք։ Մի քանի օրը դարձավ 3 տարի։ Հարցը լուծվեց, երբ ինքս սկսեցի այս ու այն կողմ ընկնել։ Լուծումը մի թուղթ էր` լիցենզիա։ Հայրս բերեց, ասաց` ահա քեզ լիցենզիա 103-ի վրա։ Առաջ եկավ հաջորդ խնդիրը։ Անհրաժեշտ էր հեռահաղորդիչ (պերեդատչիկ)։ Դա ամենակարևորն էր։ Եթե դա միացնեինք, ռադիոն արդեն կար, եթե ոչ 3 ամսից լիցենզիան անվավեր էր։ Մի խոսքով` պետք էր գումար, որը չկա։ Այդտեղ սկսվեց միստիկան։ Երբ մի բան շատ ես ուզում և քո բոլոր մասնիկներն աշխատում են այդ ցանկության վրա, երկրագունդը սկսում է օգնել քեզ։

 

Մեզ պետք էր մոտ 10.000 դոլար, որը չկար։ Օրերն անցնում էին։ Այդ ընթացքում մահացավ ամուսնուս տատիկը և իր բնակարանը ժառանգեց տղայիս։ Նրա թաղման հաջորդ օրը վազելով գնացի Գյումրի, մտա 2000 դոլարով վաճառեցի տունն ու երջանիկ վերադարձա Երևան։ Հաղորդիչն արժեր 3000 դոլար, պայմանավորվեցի 2000 դոլարն ուղարկել, 1000 դոլարն ընթացքում տալ։ Լիցենզիայի վերջին 5 օրվա ընթացքում` 1998 թվականի դեկտեմբերի 8–ին, հաղորդիչը վազելով տնկեցինք և ասացինք` եթերում է «Ռադիո Վանը»։ Վերջ։ Մենք նույնիսկ երթուղայինի գումար չունեինք,  2 տարի Արտակ Մուրադյանը, որը 20 տարի է` ինձ հետ է և մեր տեխնիկական տնօրենն է, վինչեստրը  վերցնում էր, երգ գրում, ոտքով գնում հեռուստաաշտարակ, այն դնում համակարգչի մեջ, հինը վերցնում և ոտքով վերադառնում տուն։

 

Աբսուրդ էր։ Եթե ես մի օր գիրք գրեմ` ինչպես եմ հիմնել իմ ռադիոն, ամբողջ աշխարհը կծիծաղի ինձ վրա։ Վինչեստրի մեջ մի գիգաբայտ տեղ էր։ Քանի որ հնարավորություն չունեինք ավելի մեծն ունենալու, երաժշտությունը կրկնվում էր։ Մարքեթինգի մեջ նման բան չկա, բայց պարզվում է` մարդկանց դա դուր էր եկել, իրենք սպասում էին, որ այս ժամին այս երգը լսեն։ Դա բերեց նրան, որ Երևանն այդ ժամանակ լսում էր «Ռադիո Վան», որովհետև խոսք չկար, գովազդ չկար, լավ երաժշտություն էր, մի բան էլ կրկնվում էին սիրելի երգերը։

 

 

– Տարիների ընթացքում դաշտում բացվեցին և փակվեցին մի շարք ռադիոկայաններ, սակայն «Ռադիո Վանն» ու իր դեմքերը մնացին հաստատուն։ Ինչպես կարողացաք այդ պայմաններում մարդիկ հավաքել ձեր գաղափարի շուրջը։  Ի վերջո, այդ տարիներին մարդիկ պայքարում էին գումար` ապրուստի միջոց, հայթայթելու, իրենց ընտանիքները պահելու համար։

 

– Ես սիրում եմ մարդկանց։ Ես ոչ երգում եմ, ոչ պարում, ոչ նկարում, բայց ունեմ մի ունակություն` կարող եմ ձեզ վարակել իմ գաղափարով։ Եթե ես հավատում եմ ինչ–որ բանի, կարողանում եմ բոլորին հավաքել շուրջս։ Իմ կողքին հայտնվեցին  գաղափարի  մարդիկ և կրկին  աշխատեց երկրագունդը։ Երբ մեր թիմի անդամները եկան այստեղ, 22-23 տարեկան էին, հիմա արդեն «ձյաձյաներ» են։ Ես իրենցից մոտ 10 տարի եմ մեծ։ Մենք միասին կայացանք։ Բառի բուն իմաստով մենք հաց ենք կերել մի ափսեից։ Փող չունեինք մեծ ընդմիջում անելու, վարձել էինք Ժենյա ծյոծյոյին, ով 3000 դրամի փլավ էր պատրաստսում, երբեմն, կարող էր կոտլետ և կաղամբով ին–որ բան լինել։ Դա էր և 8  հոգի։ Մենք 8 գդալով մի «կաստրուլյայից» հաց ենք կերել ամիսներ շարունակ։ Մենք արդար պայմաններում ենք աշխատել, ոչ թե մեկին շատ, մեկին քիչ։

 

Առաջին անգամ աշխատել ենք 200.000 դրամ փող, հավասար կիսել ենք` ամեն մեկիս 20.000 դրամ։ Մարդ կա, այդ 20.000 դրամի վրա ամսաթիվ է գրել և պահել մինչև հիմա։ Երբ արդարություն ու հավատ կա քո նկարմամբ, կա նաև վստահություն։ Ինձ համար շատ դժվար էր այս տարիների ընթացքում աշխատավարձերի և այլ հարցեր լուծել, բայց ստացվեց։ «Ռադիո Վանի» դեմքերն ինձ հետ միասին են կայացել։ Այսօր իրենք ունեն տներ, երեխաներ, լավ հագնվում են, լավ ուտում են, Եվրոպա են գնում։ Հիմա իրենք դեմքեր են, այլ առաջարկներ ունեն։ Սա իրենց տունն է, որտեղից դուրս են եկել մեծ աշխարհ։ Մեկ–մեկ ասում եմ` 20 տարի ամուսիններն իրար հետ չեն ապրում, կլինի՞ մի օր ձեզ չտեսնեմ:)

 

 

–Դուք թիմի ղեկավարն եք և ունեք  ոչ միայն  իրավունքներ, այլև պարտավորություններ, որը մեծ պատասխանատվություն է։ Հավասարության և ընկերության մեջ ունե՞ք սահմաններ, որոնք Ձեզ օգնում են չկորցնել դիրքը։

 

–Ես այդ հարցում շատ շնորհակալ եմ իմ անձնակազմին, որովհետև երբեք իրենց թույլ չեն տվել անցնել  այդ սահմանը` ավելին ասել, ավելին ուզել։ Իրենք միշտ խնայել են ինձ։ Ես խնդիր եմ ունեցել միայն այն ժամանակ, երբ ընկերական եմ եղել, բայց  մարդուն պիտի հեռացնեմ աշխատանքից։ Այդ ժամանակ  ինձ համար շատ դժվար է եղել։

 

Արամ Չախոյանն աշխատում էր մեզ մոտ։  Մի պահ իրեն վատ պահեց, չեկավ եթերի, իր չգալը գցեց ուրիշի վրա։ Ես շատ զայրացա մյուսի վրա, նա դա լսեց և չասաց, որ  ինքն է մեղավոր։ Երբ իմացա, որ դա Չախոյանն էր, շատ զայրացա. քիչ է` չէր եկել եթերի, քիչ է` քաշել էր, մի բան էլ ուրիշն էր պատասխան տվել դրա համար։ Երեքը մեկում շատ էր։ Նա եկավ եթերի, ասացի` ինչու ես ինձ ժպտում, մտիր եթեր, և սա քո վերջին եթերն է։ Ասացի` դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում, բայց այլևս չես կարող աշխատել այստեղ։

 

–Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք։

 

–Շարունակում ենք ընկերություն անել։ Իրենք հաստատ գիտեն, որ այդ իրավիճակում իմ երեխան, իմ ծնողն էլ լիներ, դուրս կգար։ Ինձ համար դժվար է, տառապում եմ, մինչև ասում եմ, բայց ասում եմ։

 

 

–Եգոր Գլումովը Ձեզ մոտ աշխատանքի անցավ այն բանից հետո, երբ եկավ ու ասաց, որ Ձեզ մոտ ամեն ինչ վատ է։ Ձեր փոխարեն շատերը կփորձեին պաշտպանվել։ Դուք իրեն հրավիրեցիք աշխատանքի, որպեսզի ավելի լավ անի այն, ինչ չի հավանում։ Առհասարակ, ինչպես ե՞ք վերաբերում քննադատություններին։ Գլումովին համակրեցի՞ք, թե՞ միշտ եք այդպես վարվում։

 

–Գլումով, սիմպատիա, վաաայ... Ես հետո եմ իրեն շատ սիրել։ Երբ Գլումովը եկավ, ասաց ձեզ մոտ շատ վատ է ամեն ինչ, ասացի` կարո՞ղ ես ավելի  լավ անել, ասաց` այո։

 

Իմ կարգախոսն է` մենք անում ենք` ինչպես կարողանում և զգում ենք, եթե ինչ–որ մեկը կարող է ինձանից լավ անել, թող անի։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես ուզում եմ նոր դեմքերի տեսնել։ Հիմա էլ եմ պատրաստ նոր դեմքերի ընդունել, բայց բերում եմ երիտասարդների ու հասկանում, որ  բագաժ չունեն։ Եթեր մտնելու ճանապարհն այստեղից 10 մետր է, բայց այդ ճանապարհն անցնելու համար տարի է պետք։ Հիմա էլ ուզում եմ երիտասարդների վերցնել։ Իրենց համար կուրսեր կկազմակերպենք, Մոսկվայից մասնագետների կհրավիրենք, որից հետո միայն կընտրենք մի քանիսին։ Ուզում եմ նոր ռադիոսերունդ մեծացնել։ Զգում եմ, որ հիմա դրա ժամանակ  է։ Ինձ դատարկ խոսող մեկը պետք չէ, որ եթերում մի բան հարցնեն, պապանձվի։ Դրա փոխարեն լավ երաժշտություն  կդնենք։

 

-Լինելով մարդ, ով շատ լավ հասկանում է` ինչ է պետք անել եթերում, սովորաբար մնում եք ստվերում։ Եթերում լինելու փորձ արե՞լ եք։

 

–Այո։ Գիշերային թույն եթերներ էինք անում Արթուր Գրիգորյանի հետ։ Ձայնս էլ խռպոտ... Մոտ կես տարի ծրագրերի ցիկլ ենք արել, այնպես էինք  անկեղծանում` սեր, տառապանք... Ասում էի` դուրս գամ եթերից, թե չէ ձեր հացը կկտրեմ։) Հետո դադարեցինք, որովհետև այդ թեմաները չեն կարող անսպառ լինել։ Դա անկեղծություն է, որը պետք է ներսից գա։

 

 

Այսօր «Ռադիո Վանը» որքանո՞վ է շահավետ նախագիծ` հաշվի առնելով, որ ընդառաջ չեք գնում հանրության պահանջին։

 

–Շահավետ է։ 18 տարում մենք սերունդ կերտեցինք։ Ռադիոն իր առավելությունն ունի` անսպասելի է, ի տարբերություն քո փլեյլիստի, ու դա հետաքրքիր է։

 

Հիմա ունեք ֆինանսական կայունություն։ Դա պահում եք միայն «Ռադիո Վանի» շնորհիվ, թե՞ եկամուտի այլ աղբյուր էլ ունեք։

 

–Մենք այսօր ունենք 4 ռադիո` «Վանը», Русское Радио–ն և ևս 2 ռադիո, որոնք կառավարում ենք` «Ռադիո Հայ» և «Հայ FM»։ Մենք ունենք մեծ փրոդաքշն, որը տարբեր արտադրանքներ է տալիս, կրկնօրինակում ենք  անում, աուդիոգրքեր ձայնագրում։ Պատվերներ ենք ունենում արտերկրից։ Նաև նոր նախագծեր ունենք։

 

Շատերը բողոքում են, որ Հայաստանում կա՛մ պետք է անել այն, ինչը մեծ պահանջարկ է վայելում, կա՛մ լինել աղքատ։ Ինչպե՞ս եք կարողանում ֆինանս ունենալ` գնալով  հակառակ  ուղղությամբ։

 

–Մեր բախտը բերել է, մենք ռուսալեզու ենք, հիմա նաև անգլալեզու։ Քանի որ ռադիոն կարելի է լսել նաև օնլայն, հնարավորությունները մեծացել են։ Օրինակ` «Վանի» մրցանակաբաշխությունն օնլայն հեռարձակեցինք և ունեցանք 12.000 դիտում։ Դրա վրա դնում ես գովազդ և գումար ես աշխատում։ Գումար աշխատելու միջոցները փոխվել են։ Դրա համար ուղղակի պետք է ճկուն լինել։

 

 

–Տիկին Շուշանիկ, վերջերս ներկայացաք X-Factor նախագծում, որը Ձեզ համար կոնֆլիկտային դարձավ, երբ ձեր թիմից Դավիթ Չախալյանը դուրս մնաց նախագծից։ Դրանից հետո պարբերաբար եթերում նշվում էր, որ մասնակիցը պետք է արժանապատիվ դուրս մնա նախագծից։ Կոնֆլիկտն ինչպե՞ս անդրադարձավ Ձեր հարաբերությունների վրա։ Ներքին խնդիրներ եղե՞լ են, որ մնացել են կադրից դուրս։

 

–Ցանկացած մրցույթում լինում են դժգոհություններ, դուրս մնացողն ու իր երկրպագուները դժգոհ են, հաղթողն ու իր երկրպագուները` գոհ։ Քվեարկությունը, իրոք, արդար է։ Դավիթը դուրս եկավ արդար, սակայն կան մարդիկ, որոնց X-Factor-ի ղեկավարությունը համակրում է և մարդիկ, ում չի համակրում։ Եթե չես համակրում, քեզ թվում է` բոլորը պիտի չհամակրեն։ Շատ հեշտ է չսիրել, դժվար է փորձել փոխել։ Հեշտ է սիրել հարմարվող մարդկանց։ Կոնկրետ Դավիթն էվոլյուցիա է ապրել։ Ինքը չոր, չենթարկվող տեսակ է, սակայն ես տեսնում եմ` հիմա ոնց է շփվում մարդկանց հետ, ում հետ կոնֆլիկտ է ունեցել։ Հիմա ասում է` ես ոնց եմ ինձ սիրում այսպիսին։

 

Ես «Շանթի հետ առաջին անգամ չեմ աշխատում, բայց իմ մասնակցությունն X-Factor–ում ինձ մոտ նստվածք թողեց, որովհետև ես ամեն հարցի վերաբերյալ ունեմ իմ տեսանկյունը։ Իրենք ինձ դիտարկում են որպես «ընդդիմություն»։ Ես համաձայն չէի  իրենց երգացանկի հետ, անընդհատ բերում էի իմ երգերը։ Ինձ ասում էին՝ դա կոնկուրսային չէ, չեն  քվեարկի։ Ես այն մարդը չեմ, որ պետք է  բավարարի հանրության պահանջը, ես մարդ եմ, որը դաստիրակում է ճաշակ։ «Ռադիո Վանը» դրա ապացույցն է։ Եթե ես գնամ հանրության ճաշակով, իմ դերը 0 է, չաշխատեի, լավ չէ՞ր։

 

Ես չէի հասկանում` ինչպես կարելի է անընդհատ անել դուդուկ–դհոլ–ողբ։ Մեր կոնֆլիկտը ոչ թե անձնական էր, այլ գաղափարային։ Անդրեն անում է ամեն ինչ, որ իր օգտին քվեարկեն., աշխատում է հանրության վրա և  շատ ճիշտ է անում։ Ես կա՛մ պիտի չգայի նախագիծ, կա՛մ պիտի անեի այն, ինչ բոլորը, բայց չէի կարող։ Ես այլ կերպ էի տեսնում այս նախագիծը։ Երևի, սխալվում էի։

 

 

–Հետագայում էլի կաշխատե՞ք «Շանթի» հետ։

 

–«Շանթի» հետ` այո, «Պրեմիերա», X-Factor և նման նախագծերի հետ` ոչ։ Ես համաձայն չեմ այն մթնոլորտի հետ, որ ստեղծվեց X-Factor–ի ժամանակ։

 

–Ժյուրիի անդամների միջև եթերում լարվածություն էր նկատվում։ Ի՞նչ հարաբերություններ ունեք կադրից դուրս, նախագծից հետո։

 

–Դա արվում էր շոուի համար։ Կուլիսային շփումն այնպես է, ինչպես նախկինում։ Մենք  ընկերներ չենք եղել։ Ես միայն Գարիկի և Գիսանեի հետ եմ ընկերություն արել, մյուսների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Նախագծի համար որևէ մեկի հետ  հարաբերություն չեմ փչացնի։

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:39 • 23/04

Գարի Քյոսայանի երևանյան համերգն ու անսպասելի նվերը` Դերիլ Դարդենի անակնկալ նվերը

13:44 • 23/04

Բեյոնսեն «Քոաչելա»-ի շրջանակում վերամիավորվել է Destiny's Child խմբի հետ

16:48 • 21/04

«Ընտանիք, երեխա...». ինչո՞ւ Արա Մարտիրոսյանը 14 տարի ելույթ չէր ունեցել Հայաստանում

16:21 • 21/04

«Չեմ ուզում խոսեն, թե իրենք են հրաժարվել համագործակցել ինձ հետ». Էլեն Ասատրյանը Հայաստանը չի ներկայացնի Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին

14:31 • 21/04

14 տարվա դադարից հետո Արա Մարտիրոսյանի ակումբային համերգը Երևանում, Սոնայի անկեղծ ելույթն ու նրանց զուգերգի պրեմիերան

17:10 • 20/04

«Այդ մատանին, գրեթե, միշտ մատիս էր ու բոլորը հարցնում էին՝ նշանվե՞լ ես». Նաիրա Մովսիսյան

16:43 • 20/04

«Առաջ շարժվելու ժամանակն է». Քիմ Քարդաշյանը հայտարարել է իրեն ու քույրերին պատկանող բոլոր DASH խանութների փակման մասին

16:39 • 20/04

«Մանկական Նոր Ալիք 2018»-ին Հայաստանը կներկայացնի 9–ամյա Վարդան Մարգարյանը` Հրազդանից

15:54 • 20/04

Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդի է ունեցել

13:51 • 20/04

«Երբ տեսա Սարգսի նվերը, սկսեցի արտասվել». Մանոյի 34–ամյակի միջոցառումն ու ամուսնու յուրահատուկ անակնկալը

12:50 • 20/04

«Հայաստանի ձայնից» Տիգրան Կարապետյանի «երկրորդ ամուսնությունն» Արցախում և մեղրամիսը Դուբայում

15:30 • 19/04

Լուսանկարներ «Խմբագրություն.am» սիթքոմի նկարահանման հրապարակից

15:06 • 19/04

«Միակ մասնակիցն էի, որի դեպքում տեղում հաստատվեց երկրի հիթը». Գևորգ Հարությունյանը՝ 5-րդ փորձից հետո «Նոր ալիք»–ում Հայաստանը ներկայացնելու մասին

13:12 • 19/04

«Որդուս ծննդից հետո կյանքը նորից է սկսվել». Ելենա Վարդանյանի որդու առաջին լուսանկարները

11:18 • 19/04

«Նոր ալիք 2018»–ին Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

10:45 • 19/04

Elie Saab-ը ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն

18:47 • 18/04

«Ես ու Հայկոն շատ բարդ ենք աշխատում իրար հետ». Անահիտ Սիմոնյանի բողոքն ամուսնուց և սպասվող նորությունը

18:26 • 18/04

«Գաբին բացառություն է, բեմում լինելու ցանկություն չունի». Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ նոր ֆոտոշարքի և իրենց սիրելի զբաղմունքների մասին

15:20 • 18/04

«Շատ երջանիկ եմ». Թամարա Պետրոսյանը՝ անձնական ու գործնական կյանքի, որպես երգչուհի ներկայանալու և նոր նախագծի մասին

13:45 • 18/04

«Որոշել եմ 41-ամյակս Երևանում նշել». Արա Մարտիրոսյանը` Երևան այցի, 2019-ին սպասվող մենահամերգի ու ԱՄՆ–ում հիմնական բնակություն չհաստատելու մասին

12:00 • 18/04

Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին

18:11 • 17/04

«Շատ հուսալքված էի, երբ Արան ուղարկեց այս երգը». Սոնան բացահայտում է իր և Արա Մարտիրոսյանի զուգերգի գլխավոր ինտրիգը

15:45 • 17/04

«Երբ տարիքս իմացան, հարցրեցին` ինձ կթողնե՞ն նկարահանվել սիրային տեսարաններում». Անելյա Գուբրյանը` «Ավազե դղյակում» խաղալու, մոդել մայրիկի և Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին

14:17 • 17/04

Մովսես Երեմյանի կինը` Աննան, մեկնեց ԱՄՆ, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի որդուն

12:55 • 17/04

Ինչպես է անցել Գորան Բրեգովիչի երևանյան համերգը

18:13 • 16/04

Աննա Գևորգյան. «Մանկուց սիրել եմ մենակ մնալ»

17:35 • 16/04

«Ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք է անընդհատ սովորես». Դավիթ Թադևոսյան

14:39 • 16/04

Հայկոյի մենահամերգի հետաքրքիր պահերը, Անահիտի հետ սիրառատ զուգերգն ու հայտնի հյուրերը

13:01 • 16/04

«Բրեգովիչի երևանյան համերգն այսօր կկայանա». «Մեցցո Պրոդաքշըն»

13:48 • 14/04

Ինչպես է անցել Քրիստինեի, Սոֆիի, Արամ MP3-ի, Սոնայի և այլ հայտնիների մասնակցությամբ բարեգործական համերգը

15:56 • 13/04

«Որդիս ուզում էր նկարահանվել, ես էլ դիմեցի ստեղծագործական թիմին, բայց չեմ ուզում նա դերասան դառնա». Ալեքսանդր Բաբասյանը` «Կայարանում» որդուն նկարահանելու մասին

15:30 • 13/04

Դավիթ Թադևոսյանն առաջին անգամ խոսում է ընտանիքի հետ ԱՄՆ մեկնելու պատճառի մասին

13:20 • 13/04

«Կայարանի» վերջին սերիայի նկարահանման հետաքրքիր պահերը, Ալեքսանդր Բաբասյանի որդու առաջին դերն ու Քրիստինա Կույումչյանի անկեղծ խոստովանությունը

11:49 • 13/04

Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոշարքն ԱՄՆ–ում ու սպասվող նորությունը

18:01 • 12/04

«1 ամսում 10 կգ նիհարեցի». համեղ և դիետիկ բաղադրատոմսեր` Լայանայից

17:03 • 12/04

«Ռոսկոմնադզոր»-ը խնդրել է դատարանին անհապաղ արգելափակել Telegram-ը. դա կարող է տեղի ունենալ ապրիլի 13-ին

16:59 • 12/04

Արմինկայի գրառումը` եղբոր հիշատակին

16:11 • 12/04

Ծնվել է Ֆաինա Հարությունյանի և Արտյոմ Աբովյանի երկրորդ երեխան

14:41 • 12/04

Դիանա Գրիգորյանի տարեդարձի խնջույքի հայտնի հյուրերը, հուզիչ պահն ու անակնկալ տորթը

18:17 • 11/04

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի նուրբ ֆոտոշարքը` առաջնեկի ծննդին ընդառաջ

17:40 • 11/04

«Առաջնեկիս ծնվելուց հետո 40 օր բուժքույր էր գալիս ու լողացնում իրեն, հիմա դրա կարիքը չենք ունենա». Արփին՝ երկրորդ անգամ մայրանալու մասին

16:25 • 11/04

«Այդ զզվելի որակի համար ինձ մեղադրելը ծիծաղելի է». Արթուր Գրիգորյանը` շոու բիզնեսի այսօրվա վիճակի և իրեն դրա պատասխանատուն համարելու մասին

14:45 • 11/04

«Նկարահանումից 2 օր առաջ եմ իմացել, որ Նանուլն ուզում է երգ նվիրել ինձ». Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր նոր տեսահոլովակի մասին

13:22 • 11/04

«Ինձ ծիծաղեցնելը սարսափելի դժվար է». Մաշան՝ «Սթենդ–ափ» քոմեդի շոուում իր մասնակցության և աղջիկ հումորիստ լինելու առանձնահատկությունների մասին

18:49 • 10/04

Ամուսնու անակնկալը Նառայի 51–ամյակին

18:21 • 10/04

«Ես ուզում եմ հաղթել». Սրբուկը՝ «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության, սպասվող ելույթի և արտերկրում հանդիսատես ձեռք բերելու մասին

16:56 • 10/04

«Ցանկացել են վատություն անել ինձ». Ռաֆոն՝ իր ավտոմեքենայից գողության և վնասի չափի մասին

15:55 • 10/04

«Սերը 34 տարեկանում ավելի գիտակցված է». Սոֆի Մխեյանի 34–ամյակի անակնկալ հավաքույթն ու կարևոր երազանքը

18:52 • 09/04

Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայր է դարձել

18:21 • 09/04

«Առաջին հանդիպմանն անկախ ինձանից փաթաթվեցի նրան». Լիդիա Օռլովան առաջին անգամ խոսում է սիրելիի մասին

16:51 • 09/04

Վահե Ղազարյանի նոր ֆիլմաշարը Հայաստանում առկա սոցիալական խնդիրների մասին

14:34 • 09/04

Լյուսին այս տարի ևս հայտ էր ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ»–ին. նա և ամուսինը` մեծ ծախսերի պատճառով հայտը հետ վերցնելու մասին

12:54 • 09/04

Սիլվա Հակոբյան.«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»

11:58 • 09/04

Կերպարանափոխված Լիլիթ Հովհաննիսյանի ֆոտոշարքը` Երևանի կենտրոնում

15:00 • 07/04

Արամ MP3-ի 34–ամյակի ռոմանտիկ հավաքույթն ու կնոջ անակնկալը

14:25 • 07/04

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյանը՝ նոր հեռուստանովելի` «Ավազե դղյակի» մասին

13:45 • 07/04

Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը պարզել են, որ որդի են ունենալու և baby shower կազմակերպել

12:35 • 07/04

«Նեմրայի» էներգետիկ համերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

17:35 • 06/04

«Էմոցիաների ծաղկեփունջ է». Մանե Գրիգորյանը 7 տարվա դադարից հետո վերադառնում է եթեր

16:26 • 06/04

Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նշանվել են

15:28 • 06/04

Եվա Բաղդասարյանը ներողություն է խնդրում «Instanbul» գրությամբ շապիկով եթերում լինելու համար և բացատրում, թե ինչու է հագել այն

14:19 • 06/04

Իրական ու հորինված կյանքի սահմանին. «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը` Տիկնիկային թատրոնի բեմում

12:03 • 06/04

«Այս անգամ հարսի շքեղ զգեստ հագա». Արամեի և Աննայի երկրորդ հարսանիքն ու երգչի` կնոջը նվիրված տեսահոլովակը

18:35 • 04/04

«4 անգամ բաժանվել ու միացել ենք». Արմեն և Աննա Էլբակյանները նշում են ամուսնության 37–ամյակը

17:53 • 04/04

«Ոսկե դպրոցից» Հայկ Մուրադյանն ու Էրմինա Զախարովան՝ սիրավեպ ունենալու մասին

17:04 • 04/04

«Կայարան» հեռուստասերիալն ավարտվում է. Ելենա Արշակյանը` հանգուցալուծման և հարսանիքի մասին

15:06 • 04/04

«Երեխաներս իրարից շատ տարբեր են».Նարինե Պետրոսյանը՝ երիտասարդ տարիքում մայրանալու, բազմազավակ մայր լինելու ու ընտանիքի մասին

13:00 • 04/04

«30 տարեկանից հետո ամենակարևորը ներդաշնակությունն է». Արևիկ Ուդումյանի նոր ֆոտոշարքն ու բլից հարցազրույցը

19:40 • 03/04

«Մտածում էի` ինչպես է քայլելու, առօրյայում բարձրակրունկներ չի հագնում». Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին իրեն փորձել է մոդելային ասպարեզում

18:41 • 03/04

Արթուր Գրիգորիչը` ձեռնափայտով քայլելու պատճառի` ոտքի կոտրվածքի և վիրահատության ենթարկվելու մասին

15:46 • 03/04

Գոռ Հակոբյանի հումորային նոր տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր դրվագներն ու անհաջողակ հերոսը

12:25 • 03/04

Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը

11:51 • 03/04

«Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում». Սրբուհի Սարգսյանի գրառումն ու 24–ամյակի լավագույն նվերը

15:08 • 02/04

«Ես և Աննան ցույց ենք տալիս տարաձայնությունները, որոնք ունենում են զույգերը հարսանիքի պատրաստվելիս». Դավիթ Աղաջանյանն ու  Աննա Դովլաթյանը՝ նախահարսանեկան եռուզեռում

14:41 • 02/04

Vogue ամսագրի շապիկին առաջին անգամ հիջաբով մոդել է հայտնվել

14:07 • 02/04

«Նկարահանումները շատ բարդ են եղել». Աշոտ Տեր–Մաթևոսյանը` «Սահմանին» ֆիլմի մասին

15:03 • 01/04

Էրիկը` «Տարվա լավագույն երգիչ» դառնալու կարևորության և առաջին անգամ բեմից սիրելիի անունը հնչեցնելու մասին

14:24 • 01/04

Սևակ Խանաղյանի և Գայա Արզումանյանի զուգերգի համար միայն Գայան մրցանակ ստացավ. Գայան` Սևակի անունը բեմից չհնչեցնելու և նրա հետ կոնֆլիկտի մասին

13:45 • 01/04

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության կարմիր գորգին

12:45 • 01/04

«Ծիծեռնակ» ազգային–երաժշտական մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրները, հուզիչ պահն ու հետաքրքիր դրվագները

00:02 • 31/03

Աիդա Սարգսյանը, Շպռոտը և այլ հայտնիներ ԱՄՆ-ում մասնակցել են Գագիկ Բադալյանի հոբելյանական համերգին

19:19 • 30/03

«Ամուսնանալն իմ կյանքի նպատակը չէ». Անի Լուպեն՝ ընտրյալին գաղտնի պահելու պատճառի, նրա հետ հարաբերությունների ու գործնական նպատակների մասին

18:33 • 30/03

Աշոտ Ղազարյանը, Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը` «Երեկոյան Ազոյան» շոու ծրագրում

17:49 • 30/03

Նազենի Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում»

14:55 • 30/03

Ինչ ճանապարհ է անցել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար

13:49 • 30/03

Stand up–ի նոր եթերաշրջանի մանրամասներն ու սպասվող փոփոխությունները

17:55 • 29/03

««Ոսկե դպրոց»-ի երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում».Վաչե Թովմասյան

17:01 • 29/03

Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել հայ տատիկ-պապիկի հետ

15:31 • 29/03

«Կինը պետք է շատ ավելի զիջող լինի». Շուշան Երիցյանը` սիրված լինելու, անձնական կյանքի ներդաշնակության և կնոջ հաջողության մասին

13:40 • 29/03

Աշոտ Հակոբյանը` «Կայարանում» նկարահանվելու, անձնակազմի հետ հարաբերությունների և ընտանիքի մասին

12:40 • 29/03

Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը և այլ հայտնիներ՝ Գևորգ Մարտիրոսյանի` Ապրիլյան պատերազմին նվիրված տեսահոլովակում

18:09 • 28/03

Տաթև Սարգսյանը` ընտրյալ ունենալու մասին

16:55 • 28/03

Լուիզա Ղամբարյանը՝ սիրային եռանկյունում հայտնվելու մասին

15:20 • 28/03

«Մրցանակաբաշխությունն «Օսկար»-ի գաղտնիություն ուներ». ինչու Ավո Խալաթյանը ներկա չի եղել «Արտավազդին», որտեղ «Լավագույն դերասանի» մրցանակակիրն էր

13:07 • 28/03

Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

12:10 • 28/03

«Ֆանտաստիկ է». Թոմաս Անդերսի երևանյան համերգի հետաքրքիր պահերը

18:43 • 27/03

«Իմ բոլոր երազանքները թատրոնի հետ են կապված». Էմմա Մանուկյան

18:31 • 27/03

Հայրիկի հետքերով. Արսեն Սաֆարյանի դստեր քայլերը Երգի պետական թատրոնում և Արթուր Գրիգորիչի արձագանքը

16:22 • 27/03

Քեյթ Ափթոնի հարսանեկան լուսանկարները լայն քննարկման առարկա են դարձել բաց զգեստի պատճառով

15:10 • 27/03

Մարբի. «Երաժշտությունն ապրելակերպ է»