«Ոչ ոք չի ընդունի, որ ինքը մեղավոր է». Վահագն Խաչատրյանը կնոջից բաժանվելու, ապա միանալու պատճառի և երկրորդ երեխա ունենալու մասին
Դերասան Վահագն Խաչատրյանը, ով խաղացել է «Բանակում», «Գեներալի աղջիկը», «Քաղաքում» «Ուրիշի հոգի» ու այլ հեռուստասերիալներում, հանդիսանում է «Ինտերակտիվ» թատրոնի հիմնադիր-անդամ, խաղացել է «Երևանի մնջախաղի պետական թատրոն»–ում և Երևանի պետական կամերային թատրոն»–ում, Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է կարիերայի, գումար աշխատելու ու կնոջ հետ միանալու մասին։
–Վահագն, մինչև օրս շատերը հիշում են Ձեզ «Բանակում»–ի Վարոսի կերպարով, չնայած այլ դերեր էլ եք խաղացել։ Մնացած կերպարներն ինչո՞ւ չի հիշվում։
–Այստեղ միայն իմ գործոնը չէ։ Տարբեր բաներ կան, որ զուգադիպում են։ Սկսենք նրանից, որ «Բանակումը» ստացված սերիալ էր։ Այդ սերիալում կար ստեղծագործական միջավայր։ Ռեժիսորը նկարահանման հրապարակում ոչ թե ասում էր мотор ու стоп, այլ աշխատում էր դերասանի հետ։ Գլխավոր կերպարներ կերտողները մասնագիտությամբ դերասաններ էին։ Երբ մարդը մասնագետ չէ, գալիս է օրգանական տեքստն ասում է ու վերջ, խաղ չկա։ Իմ գլխավոր ցավերից մեկն է, որ ոչ ոք ժամանակ ու հավես չունի աշխատելու դերասանի հետ։ Ոչ ոք չի զբաղվում իր գործով։ Դերասանից էլ պահանջվում է ոչ թե խաղ, այլ պարզապես տեքստ։ Կարծում եմ՝ օրգանական տեքստ յուրաքանչյուրն էլ կարող է ասել։ Դրա համար էլ մեր մասնագիտության որակն իջնում է։ Որակով աշխատանք ներկայացնելու համար նախ և առաջ պետք է լինի լավ սցենար ու աշխատանք։
-Այդ դեպքում ինչո՞ւ եք շարունակում նկարահանվել հեռուստասերիալում, եթե մտածում եք` որակ չկա։
-Մինչև 2009 թվականը բազում առաջարկներ եմ ունեցել ու մերժել եմ։ Սկզբունքորեն չէի խաղում սերիալներում։ Քանի որ ցածր որակի աշխատանքներ էին, որոնց մեջ ինձ չէի տեսնում։ Հետո նկարվեց «Կյանքի գինը» հեռուստասերիալը, որտեղ դերասան Սամվել Սարգսյանը մարմնավորում էր Բարխուդարովի կերպարը։ Ես հասկացա, որ դերասանը կարող է իր խաղով փոխել արտադրանքը`դարձնելով որակյալ։ Չեմ ասում՝ մնացածը վատ էին խաղում ու մենակ ինքն էր լավ խաղում։ Պարզապես, նա ինձ համար վառ օրինակ էր։ Մտածեցի, եթե ես իմ գործով չզբաղվեմ, իմ փոխարեն կգա մեկ ուրիշը, որը կամ լավ, կամ ավելի վատ կանի դա։ Մտածեցի`պետք է վերանայել որոշումը։ Դրանից հետո ընդունեցի առաջարկները։
–Դերասանական կարիերային զուգահեռ միշտ ձգտել եք բիզնես ունենալ։ Մի անգամ էլ ասել էիք`ես չեմ կարող դառնալ «ալկոհոլիկ» կամ նստել գրիմանոցում ու բամբասել. Դրանից հետո զբաղվել եք ծաղկի բիզնեսով և ծաղիկներ վաճառել, սակայն դա երկար չտևեց։ Հիմա ի՞նչով եք զբաղված՝ բացի Ձեր բուն մասնագիտությունը։
–Բացի հիմնական մասնագիտական գործը, աշխատում եմ Betconstruct կազմակերպությունում՝ որպես bookmaker unit specialist: Այդ աշխատանքի շնորհիվ կարողանում եմ ունենալ մշտական կայուն եկամուտ։
–Շարունակո՞ւմ եք մնալ այն մտքին, որ պետք է, անպայման, բիզնեսով զբաղվել կամ այլ աշխատանքով։
–Ցավով պետք է նշեմ, Հայաստանում`այո։ Հայկական շուկան չի տալիս այն հնարավորությունը, որ յուրաքանչյուր մասնագետ զբաղվի իր գործով ու հանգիստ ապրի։ Ես չեմ սիրում թամադայություն անել, չեմ կարծում, որ դա մեր մասնագիտության մասն է կազմում։ Բայց այս պահի դրությամբ դերասանը գումար աշխատում է նաև թամադայություն անելով։
–Այսինքն միայն Ձեր մասնագիտությամբ չե՞ք կարող գումար վաստակել և հոգալ ընտանեկան ծախսերը։
–Իհարկե, չի բավարարում ոչ միայն իմ ծախսերը, այլև ընտանիքիս։ Հատկապես՝ թատրոնի աշխատավարձը։
–Հաճախ եք Ձեր դստեր հետ լուսանկար հրապարակում, աշխույժ երեխա է երևում։ Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը նրա հետ։ Հաճա՞խ եք ժամանակ անցնում միասին։
–Աղջիկս արդեն 3,5 տարեկան է։ Հաճախում է մանկապարտեզ։ Մանկապարտեզ տանում ենք ես կամ կինս։ Մանկապարտեզից հետո միշտ իրար հետ ենք։ Մանկապարտեզի ճանապարհին մենք զրուցում ենք, թե ինչ է արել երեկ, ինչ պետք է չանի այսօր, խաղում ենք ճանապարհին։ Տանը սիրում է նկարել, ներկայացումներ ցույց տալ։ Իմպրովիզներ է անում, տարբեր բառեր է ասում, որոնք իրար հետ կապ չունեն։ Այդ ընթացքում համ պարում է, համ երգում, վերջում խոնարհում է ու պահանջում, որ ծափահարենք։
–Կցանկանայի՞ք, որ Ձեր դուստրը ընտրեր հայրիկի և մայրիկի ուղին։
–Ես չէի ցանկանա, որ նա Հայաստանում դառնար դերասանուհի, քանի որ այստեղ դերասանի կարիերան ցածր հարթության վրա է գտնվում։ Բայց եթե նա ցանկանա, ապա չեմ կարող նրա կամքին հակառակն անել։
–Որոշ ժամանակ անց Ձեր ընտանիքում դժվարություններ եղան։ Դուք զագսով բաժանվեցիք Ձեր կնոջից։ Երկուսդ այդ փաստը չթաքցրեցիք ու խոսեցիք, բայց հիմա միասին եք։ Այս ընթացքում ի՞նչ հասկացաք երկուսդ էլ, որ ստիպեց ուղղել այն, ինչ արել եք։
–Երբ հարցը միայն քեզ հետ կապ չունի, սկսում ես երկար մտածել ու փորձում ես դժվարություններն ու անհամաձայնություններն ամեն կերպ լուծել։ Մեզ մոտ դա ստացվեց։ Մենք երկուսով ենք կայացրել մեր որոշումը և հասկացել ենք, թե ինչ պետք է չանենք։
–Ձեր կինն ասել էր, որ ինքն է հեռացել Ձեզանից։ Ձեր բաժանման պատճառը Դուք եք եղե՞լ։
–Ոչ ոք չի ընդունի, որ ինքը մեղավոր է, քանի որ ամեն մեկն ունի իր ճիշտը և արդարացումը։ Եթե մարդը ալկաշ չի, թմրամոլ չի, մնացած պարագայում պետք չի փնտրել մեղավորներ։ Ամեն մեկս էլ ունենք մեր սկզբունքները, պարզապես պետք է հարգենք իրար, ընդունենք այնպես, ինչպես կանք։
–Բաժանվելուց հետո մտածո՞ւմ էիք, որ հետո կմիանաք։
-Դա փուլերով է։ Սկզբից մտածում ես, որ վերջ, հետո հաստատ վերջ ու այդպես մինչև ասում ես, բայց... բայց... Մենք բաժանվել ենք վերջնական, բայց ինչ–որ ներքին ուժեր նորից միացրեցին մեզ։
–Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվարությունը։
-Դա շատ դաժան բան էր։ Եթե քեզ համար մեկ չի, շատ ծանր ապրումներ ես ունենում։ Չես կարող ունենալ երեխա ու մտածել, որ իրեն պետք է տեսնես այն ժամանակ, երբ հարկավոր է։ Այն մարդկանց, որոնք նման իրավիճակում են հիմա, խորհուրդ կտամ, որ լինեն պինդ ու իրենց քայլերն անեն հավասարակշռված ու, անպայման, մտածելով։
–Սովորաբար խուսափո՞ւմ եք դժվարություններից։
–Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ խուսափում է դժվարություններից։ Եթե դժվարություն չկա, շատ լավ է, եթե կա, պետք է պատվով դուրս գալ դրա տակից։
–Հիմա ամեն ինչ կարգի՞ն է ձեր հարաբերություններում։
-Այն օրվանից, երբ սկսեցինք կրկին իրար հետ ապրել, ամեն ինչ արդեն անցյալում էր։ Եթե դու միացել ես ու հնի ինչ–որ նստվածք կա, ապա այդ հարցը լուծիր, նոր միացիր։ Հնով երբեք չպիտի նոր բան սկսես։
–Ձեր ընտանիքում ևս մի անդամով համալրման մասին շատ եք խոսել։ Չե՞ք ցանկանում երկրորդ երեխան ունենալ։
-Երկրորդն էլ եմ ուզում, երրորդն էլ, չորրորդն էլ։ Այնպիսի երկրում չենք ապրում, որ կարողանանք պահենք երեխաներին։ Եթե Խորհրդային Հայաստանում երիտասարդ ընտանիքին տալիս էին տուն, ապա հիմա երիտասարդ ընտանիքները պետք է կարողանան ստեղծել իրենց տունը։ Ամեն ինչ անում ենք նրա համար, որ կարողանանք հասնել ինչ–որ մի հարթության, որ հաջորդ քայլերն էլ անենք։ Չեմ սահմանափակվելու մեկ երեխայով։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի