Լիդուշիկ. «Երբ իմանում են արդեն քանի տարեկան եմ, անակնկալի են գալիս»
Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես մանուկ։ Երգչուհին այս հանգամանքից չի նեղվում, չի էլ ձգտում ավելի մեծ երևալ։ Tert.am Life–ը Լիդուշիկի հետ խոսել է այժմյան զբաղմունքների, առաջիկա անելիքների և տարիքի հետ գործունեությունն էլ ավելի հասունացնելու մասին։
–Լիդուշիկ, ինչո՞վ ես զբաղվում հիմա, որտե՞ղ ես սովորում։
–Սովորում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ Վոկալ բաժնում։ Երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ քոլեջը։ Նախորդ տարի որպես երկրորդ մասնագիտություն վերցրեցի նաև հարվածային գործիքները։ Երաժշտական 4 գործիքի եմ տիրապետում։ Պարապում եմ, փորձում եմ զարգանալ նաև այդ ոլորտում։
–Ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ կշարունակես ուսումդ։
–Դեռ չեմ կողմնորոշվել, սակայն այն կապ կունենա արվեստի, իմ մասնագիտության հետ։ Երևի, կընտրեմ ռեժիսուրան, որպեսզի հետագայում իմ տեսահոլովակները նկարահանելիս ավելի ճիշտ ուղղությամբ գնամ։
Ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, կապ կունենա երգի հետ, որպեսզի օգնի ինձ։ Չեմ ուզում երկրորդ՝ «լուրջ» մասնագիտություն, որով չեմ զբաղվելու։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ ասպարեզում։
–Վերջերս մենահամերգ ունեցար ԱՄՆ–ում։ Հայ արտիստները սկսել են ԱՄՆ–ում էլ խնդիր ունենալ տոմսերի վաճառքի հետ։ Ինչպե՞ս անցավ համերգդ։
–Ալեքս թատրոնում կայացավ արդեն չորրորդ մենահամերգս։ Ես չեմ սիրում ինձ գովել, բայց, փառք Աստծո, տոմսերը նույնիսկ ժամանակից շուտ էին վաճառվել։ Դահլիճում այս անգամ ոչ միայն երեխաներ էին, այլև պատանիներ։ Երկրպագուներս իմ աչքի առաջ են մեծանում , ես՝ իրենց։
–Լիդուշիկ, հանդիսատեսը քեզ դեռևս ընկալում է մանկական կերպարի մեջ, սակայն դու արդեն անցել ես մանկական տարիքը։ Մտավախություն չունե՞ս, որ ինչ–որ պահի իրենց տարիքին անհամապատասխան և անհետաքրքիր կդառնաս։ Քո գործունեությամբ էլ «մեծանալու» կարիքի չե՞ս զգում։
–Ես որքան էլ մեծանում եմ, փորձում եմ փոքրերի աշխարհը պահել իմ մեջ։ Կարծում եմ՝ դա միշտ կլինի, որովհետև ես շատ եմ սիրում երեխաներին։ Նրանք շատ անկեղծ են։ Փորձում եմ այնպես անել, որ և՛ պատանիներին, և՛ փոքրիկներին, ինչու ոչ, և՛ մեծերին հաճելի լինի լսել իմ երգերն ու դիտել տեսահոլովակները։
Վերջին 2 տարվա ընթացքում անընդհատ մտածում էինք՝ այս գործը պետք է լինի անցում դեպի ավելի մեծ տարիքային խումբ, սակայն միշտ հակառակն էր ստացվում։ «Լա–լա–լա» տեսահոլովակս ամփոփում էր մանկական տեսահոլովակներս, մտածեցինք՝ վերջ։ Իհարկե, չէին նախատեսում, որ արդեն սիրո մասին պետք է երգեմ, ուղղակի մտադիր էինք անցնել մի քիչ ավելի լուրջ, հասուն թեմաների, բայց փոքրերը կրկին շատ սիրեցին այդ երգը։ Հաջորդիվ նկարահանեցինք «Իմ փոքրիկ Հայաստանը», որն ավելի խորը երգ է՝ մեծերի համար, սակայն էլի ստացվեց հակառակը՝ փոքրիկները շատ սիրեցին այս երգը։ Նույնիսկ խաղերի ընթացքում տնակներ էին կառուցում, ասում՝ իմ փոքրիկ տունն է։ Ամեն անգամ մենք փորձում ենք մեծանալ, բայց երեխաները մեզ հետ են կանչում։
–Շարունակելո՞ւ ես ներկայանալ Լիդուշիկ բեմական անունով։
–Ինձ հաճախ են հարցնում դա։ Լիդան իմ անունն է անձնագրով, Լիդուշիկն իմ անվան փաղաքշական տարբերակն է, որը ստացել եմ դեռևս «Արևիկում»։ Սկզբում Լիդուսիկ էի, տարիների ընթացքում դարձա Լիդուշիկ։ Կարծում եմ՝ որպես բեմական անուն՝ այն այդպես էլ կմնա։
–Արտաքնապես էլ ես փոքր երևում։ Իրական կյանքում է՞լ են քեզ ավելի փոքր ընկալում։
–Լինում են դեպեր, երբ փաղաքշական ասում են Լիդուշիկ։ Երբ իմանում են Լիդուշիկն արդեն քանի տարեկան է, անակնկալի են գալիս։ Ես չեմ փորձում միանգամից մեծանալ։ Հուլիսին կդառնամ 18 տարեկան։ Նույնիսկ եղել են դեպքեր՝ համերգների ժամանակ բարձրակրունկներ եմ հագել, բայց զգացել եմ, որ դա դեռ իմը չէ, անհարմար է։ Մանկությունը չենք կարող հետ բերել, իսկ մեծանալը միշտ կա։ Փորձում եմ իմ տարիքին համապատասխան մնալ։
–Առաջիկայում ի՞նչ նորություններ ունես հանդիսատեսիդ համար։
–Շուտով կլինի 2 նոր տեսահոլովակ, որից մեկում Լիդուշիկը մեծացել է։) Ունեմ իմ առաջին երգը սիրո մասին, կոչվում է՝ «Սրտում առաջին սերը», որը հեքիաթային սիրո մասին է, ոչ թե տառապած։
Երկրորդն ավելի թեթև, աշխույժ գործ է։ Կոչվում է «Լավն է կյանքը»։ Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, բայց աշխատանքային փուլն արդեն սկսել ենք։
–Դու այն տարիքում ես, երբ ամեն օր կարող ես սիրահարվել։ «Սրտում առաջին սերը» որքանո՞վ է կապված քեզ հետ։
–Էդպիսի ինչ–որ մեկը չկա, ում նվիրված է երգը։ Անկեղծ չկա։ Ձայնագրությունների ժամանակ Էդգար Ալեքսանյանը բացատրում էր՝ ինչպես պիտի երգեմ, մուլտֆիլմերից օրինակներով, իր՝ կնոջը սիրահարվելու պատմությամբ Էդգարը 2 ժամ բացատրում էր, թե ինչպես պետք է երգեմ։ Ես ուղղակի պատկերացումներով եմ երգել, բայց էլի հոգով, էմոցիաներով։
–Դեռահասության փուլում բարդությունները ոչ ոքի չեն շրջանցում։ Դու տարիքային ի՞նչ դժվարություններ ես ունեցել։
–Բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել։ Ես սկսել եմ ավելի հասուն մտածել և ավելի ռեալ եմ նայում ամեն ինչին։ Եթե աշխատանքում մի բան թերի է լինում, չեմ ընդունում։ Ավելի բծախնդիր եմ դարձել։
–Ի՞նչ է քեզ համար նշանակում փոքր տարիքից գումար աշխատելը։
–Ես երբևէ նույնիսկ չեմ մտածել՝ այսօր պետք է երգեմ ու գումար աշխատեմ։ Չեմ երգում գումարի համար։ Ես նույնիսկ տանն եմ նույն էմոցիաներով երգում։ Ֆինանսական հարցերով տատիկս է զբաղվում։
Հ.Գ. Լիդուշիկի տատիկը՝ տկն Գոհարն էլ նշեց, որ թոռնուհին նույնիսկ տեղյակ չէ հոնորարների չափից։ «Նա երբևէ չի էլ պատկերացրել, որ երգելու համար իրեն վճարում են։ Այդ գումարը կոմպենսացվում է իր գործունեության հետ։ Չենք դժգոհում, շատ լավ առիթների հրավիրում են, երգում է, բարձր էլ վարձատրում են, իհարկե ամեն տեղ չէ, որ գնում ենք։ Չենք ուզում, որ դա դառնա գերնպատակ։ Լիդուշիկի բախտը բերել է, որ գումար աշխատողը մենք ենք՝ իր ընտանիքը։ Խնայում ենք մեր բալիկին, որպեսզի իր՝ երգչուհի տեսակը պահպանենք, որովհետև շատ դեպքերում արվեստը խառնվում է գումար վաստակելու հետ։ Ինքը սովորելու տեղ ունի, պետք է ձգտի դառնալ ավելի լավը»,– նշեց տկն Գոհարը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի