Էմմա Հակոբյանը ուղիղ եթերում պապանձվելու և «Վիտամինցի» Վանի սիրտը գրավելու մասին
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մուտք գործել հեռուստատեսություն, ինչ դժվարություններ է հաղթահարել ուղիղ եթերում ու ինչպես է ծանոթացել «Վիտամինցի» Վանի հետ, ով այժմ «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստներից է։
«Հեռուստատեսությունում անցել եմ աշխատանքի դեռևս Արտակ Ալեքսանյանի տնօրինության ժամանակ՝ որպես լրագրող։ Լուրերի բաժնում լուսաբանում էի մշակութային նորություններ։ 2 տարի անց «Արմնյուզ»–ը կազմալուծվեց, ու Արտակ Ալեքսանյանը լուրերի բաժնով տեղափոխվեց «Արմենիա TV»։ Հրաչյա Քեշիշյանն առաջարկեց ինձ մնալ այստեղ և փորձել աշխատել որպես հաղորդավար, որի փորձը չունեի։ Առաջին օրվանից ուղիղ եթեր եմ մտել։ Գրեթե մի ամիս չեմ խոսել եթերում։ Միայն ասում էի`«Բարի երեկո, եթերում երեկոյան Երևանն է» և «Այսօր այսքանը, ցտեսություն»։ Ժամանակի ընթացքում սովորեցի, հունի մեջ ընկա։ Այդ հարցում ինձ օգնեցին գործընկերներս Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանն ու այլք։ Հենց պապանձվում էի, արագ խոսում էին իմ փոխարեն»,– պատմեց Էմման։
Վերջինս նշեց, որ երբեք չի պատկերացրել իրեն կադրում ու չի ձգտել դառնալ հաղորդավարուհի։ «Երբ ընդունվել էի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, պատկերացում էի, որ հեռուստատեսությունում եմ ուզում աշխատել, բայց կադրից դուրս։ 2–րդ կուրսում աշխատել եմ թերթերում` TV–Մոլ, TV–ալիք», newmag» ամսագրում։ Բայց երազանք որպես այդպիսին թերթում կամ ռադիոյում աշխատելու երազանք ընդհանրապես չեմ ունեցել։ Նպատակս հենց հեռուստատեսությունն է եղել։ Ինձ դուր է գալիս լրագրողի աշխատանքը։ Վազվզում ես այստեղ–այնտեղ, նյութ ես պատրաստում, հետո եթերում հետևում ես աշխատանքիդ։ Այդ ամենն ինձ շատ է դուր եկել։ Հիմա նույնչափ հարազատ է դարձել հաղորդավարությունը»,–նշեց նա։
Հաղորդավարուհին հավելեց, որ սկզբնական փուլում դժվարությունների միջով է անցել։ «Ինձ վախեցնում էր ուղիղ եթեր ասվածը։ Մեկ ամիս պահանջվեց ինձանից, որ չվախենամ խոսել, ավելի արագ դասավորել մտքերս։ Երբ աշխատում էի որպես լրագրող, սովոր էի, որ իմ գրած նյութը խմբագրվի կամ եթե ձայնը լավ չկարդամ, նորից ձայնագրվեմ մինչև լավ ստացվի։ Այդ ամենից հետո ուղիղ եթեր մտնելը, իսկապես, վախենալու էր»,– ավելացրեց հաղորդավարուհին։
Էմման երկու տարի է՝ հեռուստաեթերում է։ «Հաղորդավարության մեջ եմ միայն կենտրոնացել։ Շատ ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, բայց չեմ բարձրաձայնի։ Սիրում եմ անել, հետո խոսել այդ մասին, որ ոչ ոք աչքով չտա:)»,– ասաց Էմման։
Ինչպես նա է նշում` TV–ում աշխատելով ինքն իրեն նորովի է բացահայտել։ Հասկացել է, որ իսկական մարտիկ է` պայքարող ու ձգտող. «Բնավորությամբ շատ համառ եմ ու ձգտող։ Նույնիսկ անձնական կյանքում եմ ես այդպիսին։ Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան և չվախենալ»։
Էմմայի հետ խոսեցինք նաև իր և Վանի հարաբերությունների մասին։ Զույգն այդ փաստը թաքուն չի պահում, միևնույն ժամանակ, նրանք չեն սիրում շատ խոսել այդ մասին։ Մեզ հետ զրույցում Էմման պատմեց իրենց ընկերության նախապատմությունը։
«Վանի հետ մեր հարաբերությունները սկսվեցին հեռուստատեսությունից։ Այն ժամանակ Արա Կազարյանի «Ուշ երեկոյան» հաղորդման մեջ բլոկ ունեի։ Շաբաթը մեկ անգամ ներկայացնում էի կինոպրեմիերաններ։ Հաղորդման սցենարիստը Վանն էր։ Այնպես ստացվեց, որ պետք է սցենարիստի հետ համաձայնեցնեի այն, ինչ մտածել եմ։ Սկսեցինք շփվել զուտ գործնական։ Խոսում էինք ֆիլմերից, այդ ժամանակ բացահայտեցինք, որ երկուսս էլ նույն ֆիլմերն ենք սիրում ու ընդհանուր շատ գծեր ունենք։ Այդպես ամեն ինչ խորացավ և մի օր հասկացանք, որ սիրահարվել ենք։ Ինչ-որ տանել-բերելու, ասել–չասելու բան չի եղել։ Պարզապես հասկացանք, որ սիրահարվել ենք ու սկսեցինք ընկերություն անել։ Շատ կարևոր է` հարաբերություների սկիզբը լինի անկեղծ ու առանց ձևականությունների, որ հետագայում էլ այդպես շարունակվի»,–պատմեց Էմման։
Վերջինս նշեց, որ Վանը յուրահատուկ տեսակ է. «Առաջինն ինձ հետաքրքրեց Վանի պահվածքը, շարժուձևը, հետաքրքրությունները։ Երբ շփվեցինք, հասկացանք, որ ընդհանուր գծեր ունենք ու լավ ենք հասկանում իրար։ Նա միշտ օգնում է ինձ աշխատանքում, խորհուրդներ տալիս։ Հոգատար է։ Երբ ապրիլին մեկնեցինք Արցախ, նա ինձ մենակ չթողեց։ Ինձ հետ եկավ ու միշտ կողքիս էր»։
Էմմայից հետաքրքրվեցինք՝ այժմ ցանկանո՞ւմ են օրինականացնել իրենց հարաբերությունները. «Իհարկե, խոսում ենք նշանադրության, ամուսնության մասին, բայց ինչ-որ օրվա հետ կապված հստակ խոսակցություններ չկան։ Ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Կարծում եմ, որ դա սարերի հետևում չէ։ Դեռ մեկ տարի է, ինչ ընկերություն ենք անում։ Դա ինչքան շատ է, այդքան էլ` քիչ»։
Նյութը` Մելինե Տոնոյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)