Անհոգություն, դժվարություն, հիասթափություն. Ռոզի Ավետիսովան իր անցած ճանապարհի մասին
Մանկություն, պատանեկություն, չափահասություն. Tert.am Life–ը նոր շարք է սկսում` բացահայտելով հայ հայտնի արտիստներին այլ տեսանկյունից։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Առաջինը զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ։ Դերասանուհին պատմել է, թե որքան տխուր, միևնույն ժամանակ, ուրախ մանկություն է ունեցել, երբ է սիրահարվել և ինչ դժվարությունների առաջ է կանգնել։
Մանկություն...
Մանկությունն անհոգությունն է. դու աշխարհի կենտրոնում ես։ Բոլորը կենտրոնացած են քո շուրջը։ Ես մեր տան փոքրն էի։ Միշտ ուշադրության կենտրոնում էի ու ինձ կարելի էր ամեն ինչ։ Ես մեծացել եմ 90-ականներին։ Այդ ժամանակ չէինք ընկալում, թե ինչն է վատ, ինչը` լավ։ Մտածում էինք, որ այդպես էլ պետք է լիներ։ Երբ հետ հայացք ես գցում, հասկանում ես, որ կարելի էր ավելի լավ մանկություն ունենալ` ավելի լավ պայմաններ լիներ։
Շատ լավ եմ հիշում մանկությունս։ Ակտիվ երեխա էի։ Ավելի շատ սիրում էի տղաների հետ խաղալ, քան աղջիկների։ Հիշում եմ, որ տղաների հետ բակում ֆուտբոլ էի խաղում։ Երբ ասում են՝ մանկություն, միանգամից հիշում եմ Թբիլիսիում բնակվող իմ տատիկի ու պապիկի թզի ծառը։ Այն ասոցացնում եմ քաղցր մանկության հետ, որն ունեցել եմ։ Սիրում էի արձակուրդներին գնալ տատիկենց մոտ։ Այնտեղ ավելի շատ ազատություն կար և ինձ լավ էի զգում։ Վազվզում էի, չարություն անում։
Հիշում եմ նաև երբ հավաքվում էինք մոմի լույսի տակ դոմինո ու լոտո խաղալու։ Այդ միասնականության մեջ այնքան սիրուն բան կար, բոլորը բոլորի կողքին էին միմյանց օգնում էին։
Խաղում էինք մոմի հետ ու վառում մեր մատները։ Չգիտեմ կա սերունդ, որ այդքան շատ մոմի հետ խաղացած լինի։ Ինքս մրսկան եմ շատ։ Չկար էլեկտրաէներգիա ու տաքացման ինչ–որ միջոց։ Դրա համար եմ միշտ նշել, որ դժվար մանկություն եմ ունեցել։ Կարծում եմ, էլի մարդիկ կլինեն այդ սերնդից, որ հիմա էլ չեն հարմարվում ցրտի հետ։
Պատանեկություն...
Պատանեկության տարիներին կտրուկ փոխվել էի։ Բակում անընդհատ չարություններ անող, խաղացող, վազվզող աղջկանից շատ արագ վերածվեցի լուրջ պարմանուհու։ Այդ անցումն այնքան արագ էր, որ չեմ հիշում՝ ինչպես եղավ։ Այդ ժամանակ պատանիներին հատուկ ըմբոստություն ունեի։ Փորձում էի բացահայտել ինքս ինձ՝ որպես անհատականություն։ Առաջինը ուսուցիչներս էին զարմացել, թե ինչպես եղավ, որ փոխվեցի։
Հիշում եմ սիրո խոստովանությունները։ Շատ երկրպագուներ ունեի, որոնք ծաղիկներով ու նվերներով փորձում էին սիրտս գրավել։ Ես ադեկվատ էի մոտենում դրանց ու կարծում էի, որ այդպես էլ պետք է լիներ։ Շատ սրտեր եմ կոտրել։
Ես սիրահարվել եմ 9–րդ դասարանում։ Լուրջ լինելով հանդերձ այդ ժամանակ շատ ռոմանտիկ էի։ Բանաստեղծություններ էի գրում։ Առանձնահատուկ ինչ-որ պատմություններ չեն եղել։
Չափահասություն...
Երբ սկսում ես հասկանալ ու ընկալել, որ կյանքն ավելի բարդ է, քան դու պատկերացնում ես։ Մանկական և պատանեկական անհոգ օրերը մնում են հիշողություն։ Չափահասության շրջանում երևույթներին ավելի խորքային ես նայում, ավելի շատ ես մտածում ու ավելի շատ բան գիտակցում։ Հանդիպում ես բազում դժվարությունների, որոնք պետք է հաղթահարել։ Դժվարությունները հիմնականում աշխատանքային են եղել։ Երբ ընտրեցի դերասանի մասնագիտությունը և այն ինձ մոտ առաջին պլան մղվեց, հասկացա, որ այն էգոիստ մասնագիտություն է։ Պետք է ողջ ուշադրությունդ միայն մասնագիտությանդ վրա լինի։ Աշխատել լինել առանձնահատուկ և չնմանվել ոչ մեկի։ Ղեկավարս միշտ ասում էր` մեր մասնագիտության մեջ դժվարն առաջին 25 տարին է։ Իսկապես, համաձայն եմ, և ես դեռ հաղթահարում եմ այդ դժվարությունները։ Ամեն մի նոր առաջարկ մի նոր դժվարություն է։ Սկզբունքային եմ աշխատանքում, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ դերեր չեմ խաղա։ Դերասանը պետք է պատրաստ լինի ցանկացած դեր մարմնավորելու։ Ինձ համար առաջնայինն այն է, որ զգամ դերը և հաճույքով խաղամ։ Եթե հաճույքով ես մի բան անում, լավ է ստացվում։
Չափահասության շրջանն ունի նաև իր դրական կողմերը։ Նախ` բացահայտում ես ինքդ քեզ, հետո շրջապատիդ։ Ամեն պահ եմ ինքս ինձ բացահայտում։ Իհարկե, ոչ ամբողջությամբ, քանի որ մարդը միշտ տեղ ունի ինքն իրեն զարմացնելու։ Մենք մեզ համար էլ ենք մնում անկանխատեսելի։ Շատ դժվար է ինքս իմ մասին խոսել, թե ինչ եմ բացահայտել իմ մեջ։
Իհարկե, հիասթափություններ էլ եմ ապրել։ Դրանց շնորհիվ ինչ-որ բաներ եմ սովորել։ Ցանկացած հարաբերությունների ավարտի դեպքում էլ որպես մարդ, որպես կին շատ բաներ եմ սովորել։ Հասկացել եմ, որ կանացի էգոիզմը հարաբերություններում լավ է, որը պետք է, իհարկե, չափի մեջ լինի։ Երբեք արածներիս համար չեմ զղջացել։
Միշտ եմ ասել, որ կողակցին հանդիպում են պատահական և անսպասելի կերպով, այլ ոչ թե փնտրելով։ Դա Աստծո գործն է, որն անքննելի է։ Երբեք չեմ փնտրել ինչ-որ մեկի, ավելին կողքերս էլ շատ քիչ եմ նայում։ Կարծում եմ՝ անսպասելիության փաստը պետք է չվերանա։ Այն ավելի գեղեցկացնում է կյանքը։
Տղամարդու իդեալ չունեմ, սակայն նրանց մեջ գնահատում եմ պատասխանատվությունը։ Չեմ սիրում շատ փափուկ ու կառավարելի տղամարդկանց։ Շատ կարևոր է, որ հարաբերություններում տղամարդը լինի դոմինանտ։ Ցանկացած կին փնտրում է իրենց ուժեղ տղամարդկանց, իսկ կանայք շատ ուժեղ են։ Ինձ համարում եմ ուժեղ ու իմ կողքին տեսնում եմ ուժեղ տղամարդու։
Մի բան եմ հասկացել պետք է սիրես կյանքը, որ կյանքն էլ քեզ սիրի։ Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ ամեն ինչ՝ լավ ընտանիք, սիրած աշխատանք և լավ ընկերներ։
Նյութը` Մելինե Տոնոյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)