Արման Խարազյան. «12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել գործարանում՝ ընտանիքիս օգնելու համար»
Հաղորդավար Արման Խարազյանին հեռուստադիտողը ճանաչում է մոտ 4 տարի: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո Արմանը մեկնել է Մոսկվա, որտեղ սովորել է Կառավարման ակադեմիայում: Այնուհետև փորձաշրջան է անցել տեղի բժշկական կենտրոններից մեկում և 9 տարի աշխատել այնտեղ: Այդ ընթացքում աշխատանքի բերումով համագործակցել է Ռուսաստանի մի շարք հեռուստաընկերությունների հետ:
Հայաստան վերադառնալուց հետո այստեղ էլ է զբաղվել բժշկական մարքեթինգով. վարել է «Բիո ռիթմ» բժշկական հաղորդումը: Այժմ ներկայանում է «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում, որի ժամանակ զրույցներ է ունենում հայտնի մարդկանց հետ:
Tert.am Life-ը հաղորդավարի հետ զրուցել է անցած ճանապարհի մասին:
- Արման, երկար տարիներ զբաղվել եք բժշկական մարքեթինգով: Թեև աշխատանքի բերումով հյուրընկալվել եք մի շարք հեռուստանախագծերի, թվում էր՝ Ձեր գործունեությունը չի առնչվում հաղորդավարական գործին: Ինչպե՞ս ստացվեց անցումը հյուրի կարգավիճակից հաղորդավարի:
- Հեռուստատեսությունում հայտնվելս պատահական է եղել: Երկար տարիներ «21TV» հեռուստաընկերության հետ համագործակցություն ենք ունեցել, հետո հաղորդում պատրաստելու առաջարկ ստացա, որը երկար ժամանակ քննարկում էինք: Սկզբնական փուլում ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես է դա լինելու. մինչև այդ մտքովս էլ չի անցնել ներկայանալ որպես հաղորդավար:
Երբ հյուրընկալվում ես ինչ-որ հաղորդաշարի, ծանոթ ես թեմային, հարցերի շրջանակին, պատրաստվում ես քո մասով ու չես էլ պատկերացնում, ինչ մեծ աշխատանք է տարվում մինչև հաղորդման նկարահանումը: Ես չէի պատկերացնում, որ դա այդքան ծավալուն աշխատանք է: Պետք է պատրաստվես, «մարսես» թեման, որպեսզի զավեշտալի իրավիճակում չհայտնվես:
- Ի՞նչ ճանապարհ եք անցել «Բիո ռիթմից» մինչև «Բացարձակ արժեք»:
- Բժշկության ոլորտն ինձ հոգեհարազատ էր, քանի որ երկար տարիներ զբաղվել եմ բժշկական մարքեթինգով և PR-ով, սակայն ունեի մտավախություններ, քանի որ երբևէ չէի եղել եթերում: Նախապատրաստական աշխատանքներից հետո ինձ վստահեցրին, որ կկարողանամ, և հայտնվեցի եթերում: 2 տարի վարեցի «Բիո ռիթմը»: Դրանից հետո առաջարկ ստացա Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման պրոդյուսեր ու ղեկավար Արամ Հարությունյանից վարել «Բացարձակ արժեքը»:
Ինձ համար հետաքրքիր էր այս ձևաչափը, քանի որ պետք է ներկայացնեինք հանրային ճանաչում ունեցող մարդկանց: Այս անգամ հանդես եկա ոչ թե միայնակ, այլ գրող, հրապարակախոս Արմեն Շեկոյանի հետ: Մտածում էի՝ նրանից սովորելու բան կունենամ: Որոշ ժամանակ միասին վարեցինք «Բացարձակ արժեքը», և հասկացա, որ շատ հարցերի ընկալման հետ կապված սերունդների տարբերությունն այնքան մեծ է, որ անհնար է միասին աշխատելը, և որոշեցի դուրս գալ՝ տեղս զիջելով Արմեն Շեկոյանին:
Որոշ ժամանակ անց նոր առաջարկ ստացա Արամ Հարությունյանից՝ մենակ վարել «Բացարձակ արժեքը»: Համաձայնեցի, քանի որ այստեղ մենակ էի, կարող էի ուղղել այն հարցերը, որոնք ինձ էին հետաքրքիր ու նաև նոր սերնդին. հյուրերի համար բացարձակ արժեք համարվող արժեքը հասկանալու իմ ճանապարհն ունեի: Հիմա ինքս եմ հրավիրում հյուրերին, ինչն ինձ համար ավելի հետաքրքիր է:
-Արմեն Շեկոյանի հետ հարաբերությունները կոնֆլիկտայի՞ն էին:
- Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Կոնֆլիկտներ որպես այդպիսին չեն եղել, ուղղակի կար 2 սերունդների հայացքների, տեսակետների ու հետաքրքրող հարցերի տարբերություն:
- Ձևաչափի փոփոխությանը որքանո՞վ էր դժվար ադապտանալը:
- Դժվար չէր, ուղղակի աշխատատար է: Հարցաշարն ինքս եմ կազմում: Եթե ուզում ես խորքային պատասխաններ ստանալ, պետք է ճանաչես հյուրիդ: Դա պատասխանատու գործ է: Լինում են դեպքեր, երբ զրուցակիցդ չի ուզում խոսել այս կամ այն թեմայով, պետք է ճանաչես նրան, տրամադրես զրույցին, որպեսզի ստանաս այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում եք դու և հեռուստադիտողը:
«Բացարձակ արժեքն» ինձ համար հետաքրքիր է այն առումով, որ հյուրերը տարբեր ոլորտներից են լինում, ես մշտապես ուսումնասիրություններ եմ կատարում, փորձում եմ հաղորդման շրջանակներում իմ հյուրերին բացահայտել այլ կողմերից, որոնց մասին նրանք երբեք չեն խոսել, կամ այդ խոսակցությունները եղել են ասեկոսեների մակարդակով: Եվ, ամենակարևորը, հարցազրույցի ժանրն այս ֆորմատով ինձ շատ հետաքրքիր է. ամեն ծրագրից հետո ես ինքս շատ բան եմ սովորում հեռուստատեսության մեջ ամենաբարդ, ամենապատասխանատու այս ժանրի գաղտնիքների, կուլտուրայի մասին:
- Որո՞նք են եղել ամենատպավորիչ հաղորդումները:
- Գագիկ Սուրենյանի, Ջիվան Գասպարյանի, Արմեն Ամիրյանի թողարկումները: Էդուարդ Շարմազանովի հետ հաղորդումը դեռ չի հեռարձակվել, սակայն շատ տպավորիչ է, կարծում եմ կարժանանա մարդկանց ուշադրությանը: Գիտեք, ես իմ յուրաքանչյուր հյուրի հետ հանդիպմանը պատրաստվելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ հենց նա է ամենակարևոր հյուրը: Սա հյուրին հաճոյանալու փորձ չէ. ուղղակի հարգանք է թե´ հյուրի, թե´ աշխատանքի հանդեպ:
- Ո՞վ է եղել ամենաբարդ հյուրը և ինչո՞ւ:
- Էդուարդ Շարմազանովը: Պատասխանատու էր, քանի որ, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, հաղորդմանը քաղաքական գործչի հյուրընկալելուց առաջ պարտավոր ես ուսումնասիրել ոլորտը, նրա անցած ճանապարհը, քաղաքական հայացքները, դիրքորոշումները, անձնական կյանքը: Կարծում եմ՝ պատվով անցա այդ թողարկումը: Հյուրի կարծիքը կիմանամ եթերից հետո:
- Հաղորդավարի կարիերան ենթադրում է նաև հայտնիություն: Ի՞նչ է Ձեզ տվել հայտնիությունը:
- Այս ոլորտն ինձ տվել է ինքս ինձ վրա աշխատելու, ավելիին ձգտելու ստիմուլ: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր հեռուստաէկրանից կողջունեմ հեռուստադիտողին, ինչ այլևս իրականություն է:
Այն մարդկանցից եմ, որոնք սեփական ուժերով 0-ից սկսել են իրենց գործունեության ճանապարհը: 12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել ընտանիքիս օգնելու համար: Գործարանում հաստոցներն էի յուղում: Տարբեր աշխատանքներ եմ արել: Երեկոյան ժամը 7-ին էի ավարտում աշխատանքս` շատ դեպքերում բաց թողնելով դպրոցի դասերը, սակայն գիտեի՝ ինչու եմ դա անում և սիրով էի անում:
Հիմա ես ունեմ այն, ինչ ունեմ: Հայտնի եմ, թե ոչ, չեմ կարող ասել. ուղղակի իմ իրականացրած աշխատանքի արդյունքում մարդիկ ճանաչում են ինձ: Հայտնի լինելու մասին չեմ էլ ուզում մտահոգվել: Հիմա ես գործ եմ անում, այ եթե հետո իմ արած գործերը խոսեն իմ մասին, գուցե կհասկանամ, որ մարդկանց հայտնի եմ դարձել իմ կատարած աշխատանքով:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ