Լյուսի Հայրապետյանը խոսել է ԱՄՆ-ում սովորելու, սիրելիից բաժանվելու մասին և լուսանկարվել Tert.am Life-ի Neon Art ֆոտոշարքում
Մանեկենուհի Լյուսի Հայրապետյանը վաղուց է, ինչ մոդելային ոլորտում է աշխատում: Աշխատասեր մանեկենուհին նաև նկարահանվել է սերիալներում, «Կենտ Զույգը» կատակերգական ներկայացման մեջ և վարել է «Հրաշալի 7-յակը»:
Tert.am Life-ը Լյուսիի հետ ֆոտոշարք և հարցազրույց է արել:
Ֆոտոշարքն իրականացնելիս մեզ օգնել է make-up արտիստ Աշխեն Կոստանդյանը: 4 ժամերի ընթացքում մենք ստացանք այն, ինչ-որ նախատեսել էինք, իսկ առանձին օր զրույցի ժամանակ Լյուսիի հետ շատ անկեղծ և հետաքրքիր զրույց ունեցանք` խոսելով գործնական ու անձնական նորությունների և մանեկենուհու բնավորության, աշխարհայացքի, նպատակների ու երջանկության իր չափանիշների մասին:
-Լյուսի, տեղեկացանք, որ շուտով մեկնելու եք Միացյալ Նահանգներ սովորելու: Վաղու՞ց էիք ծրագրել մեկնել:
-Միշտ ցանկացել եմ նորաձևության ոլորտում որպես դիզայներ ստեղծագործել: Շուրջ երեք տարի է, ինչ ուզում էի մեկնել արտերկիր սովորելու, բայց ամեն անգամ չէր ստացվում աշխատանքի հետ կապված զբաղվածության պատճառով։ Մի ժամանակ վարում էի «Հրաշալի 7-յակը», սերիալներում էի նկարվում, ներկայացման մեջ էի հանդես գալիս՝ միաժամանակ աշխատելով նաև Օդանավակայանում։ Վերջապես ուժերս կենտրոնացրեցի միայն նպատակիս վրա և ստացվեց այն, ինչ ուզում էի: Այս ընթացքում Գևորգ Շադեյանի մոտ նկարչության դասընթացների եմ գնացել, ինչպես նաև անգլերեն եմ պարապել «Շաբունց Սիսթերզ» անգլերենի մասնագիտացված դպրոցում, որպեսզի կարողանամ հանձնեմ անգլերենի հատուկ ծրագրային քննությունս և ունենամ ներկայանալի պորտֆոլիո։ Իսկ հիմա ժամանակն է երազանքներս իրականացնեմ:
-Սովորելուց հետո վերադառնալու՞ եք Հայաստան, թե կմնաք և կստեղծագործեք արտերկրում:
-Կվերադառնամ, քանի որ ընտանիքս, ընկերներս այստեղ են: Դժվար կարողանամ երկար ժամանակ նրանցից հեռու մնալ: Ուսումս բավականին երկար է տևելու` 5 տարի, հուսով եմ արձակուրդներ կունենամ և կկարողանամ գալ կարոտս առնել։
- Նպատակասլաց մարդ եք...
-Այո, շատ: Իմ առաջ դրված ցանկացած նպատակ ձգտում եմ իրականացնել: Ընկերներս միշտ ասում են. «Լյուսիի համար դժվարը նպատակ դնելն է, եթե դրեց՝ կհասնի» (ծիծաղում է)։ Կարծում եմ ինձ այդ հարցում կօգնի քույրս, ով նույնպես նպատակասլաց է և աշխատասեր։
-Մոդելային կարիերայում այդքան էլ հեշտ չէ նորանոր բարձունքների հասնել: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել մինչ օրս:
-Ես սկսել եմ թռուցիկ բաժանելուց` վարձատրվելով 5000 դրամ: Դժվար էր սկիզբը, ներքին շուկայում կային փորձառու և ոչ փորձառու մոդելներ և եթե դու ունեիր շատ ծանոթներ, ապա քեզ ավելի հաճախ էին դիմում: Սկսել եմ ամենացածր աշխատավարձից և հիմա հասել եմ նրան, որ համարվում եմ լավագույն մոդելներից մեկը: Շատ լավ եմ հասկանում սկսնակներին և միշտ օգնում նրանց: Իսկապես շատ դժվար է այդ ոլորտում հասնել բարձունքների:
-Մոդելային կարիերան Ձեզ փոխե՞լ է:
-Թե՛ ներքուստ, և թե՛ արտաքուստ շատ է փոխել: Հիմա այլ աշխարհայացք ունեմ և սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքինիս, կառուցվածքիս:
-Մի քանի բառով բնութագրեք Ձեզ:
-Մարդամոտ, շփվող, պատրաստ օգնելու, չափազանց բարի, որը երբեմն էլ խանգարում է, սրտաբաց և ընկերասեր:
-Մեր ֆոտոշարքում ներկայացել եք վառ գույներով: Ո՞ր գույնն է Ձեզ ավելի բնորոշ:
-Ես հատուկ սիրած գույն չունեմ: Բոլոր վառ գույները սիրում եմ: Ֆոտոշարքի մտահղացումը ինձ շատ դուր եկավ, երբ առաջարկեցիք: Շատ անգամներ էի ցանկանում նմանատիպ ֆոտոշարքով ներկայանալ։ Ինչ վերաբերում է գույներին՝ չեմ առանձնացնի: Ինձ ճանաչող մարդիկ միշտ ասում են՝ «այնքան պայծառ ես, վառ ես, ինչպես գույները»: Բոլոր վառ գույներն էլ սիրում եմ:
-Ի՞նչ եք սիրում և ի՞նչ չեք սիրում:
-Չեմ սիրում սուտը: Երբ մարդկանց հետ շփվում եմ անկեղծ ու ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ, ու երբ տալիս եմ այդքանը և զգում, որ ստում են ինձ, շատ եմ վիրավորվում և հասկանում, որ տվյալ մարդու հետ սխալ էր ժամանակ վատնելը։ Աշխարհի ամենավատ բանը սուտն է: Սիրում եմ մարդկանց մեջ ազնվությունը, լավատեսությունը: Չեմ սիրում բացասական ու միշտ ամեն ինչից բողոքող մարդկանց:
-Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ:
-Ես ինձ արդեն շատ հարցերում եմ փոխել: Շատ բացասական բնավորության գծեր ունեի, որոնք վաղուց էլ չկան (ժպտում է): Այդ հարցում ինձ օգնել են իմ մոտ ընկերները: Հիմա էլ ունեմ մի քանի գծեր, որոնք պետք է փոխեմ, բայց չէի ցանկացա գրքի պես բացվել:
-Նպատակասլաց եք, իսկ կյանքում համարձակ ձևո՞վ եք որոշումներ կայացրել:
-Երևակայեք կյանքի կարևորագույն հարցերում որոշումներս չափազանց համարձակ են, որոնք լինում են վարկենական, բայց միևնույն ժամանակ ճակատագրական: Որոշումներս կախված են տրամադրությունիցս: Երբեմն այնպիսի որոշումներ եմ կայացրել, որ հետո փոշմանել եմ, բայց արդեն ուշ է եղել:
-Ի՞նչ որոշում եք կայացրել, որ փոշմանել եք:
-Շատ են եղել: Օրինակ` հենց ուսմանս հարցը: Մինչ այս տարակուսել եմ և չէի կարողանում վերջնական որոշում կայացնել։ Իհարկե, դժվար է, երբ քո երկրում կայացած ես, ունես շատ ընկերներ, շրջապատ և բոլորին այստեղ թողնելով մեկնում ես արտերկիր՝ չիմանալով հետոն ինչպես է լինելու: Այս անգամ էլ բնավորությանս համաձայն մի ակնթարթում դիմեցի համալսարաններին, որոնք փաստորեն ինձ էին սրտաբաց սպասում (ժպտում է):
-Հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էիք նշանադրության մասին: Մտադրություններ ունեիք մեկնելու Անգլիա: Ի՞նչու փոխեցիք միտքը։
-Չեմ սիրում խոսել անձնականիս մասին: Կնշեմ միայն, որ սիրելիիս հետ վաղուց է, ինչ միասին չենք: Մենք հիմա պարզապես լավ ընկերներ ենք: Նրան համաձայնություն տալիս` արագ եմ որոշում կայացրել, հաշվի չառնելով շատ դետալներ: Հետո հասկացա, որ հեռավորության վրա այնքան էլ հեշտ չէ հարաբերություն պահելը. մենք հաճախ էինք վիճում: Նա ապրում էր Լոնդոնում, իսկ ես այստեղ։ Անհնար էր խուսափել կոնֆլիկտներից, խանդի տեսարաններից (ժպտում է): Հիմա նա տեղափոխվել է Հայաստան, հաճախ ենք հանդիպում: Գուցե միանանք, չի բացառվում, բայց ստույգ ասել չեմ կարող (ժպտում է):
-Ի՞նչն եք սիրում տղամարդու մեջ:
-Տղամարդու մեջ սիրում եմ մաքրասիրությունը, սիրում եմ, որ իրեն հետևում է, կոկիկ է լինում` թե հագուստի և թե անձնական հիգիենայի հանդեպ, սիրում եմ շռայլ տղամարդկանց (իհարկե չափավոր)։ Չեմ սիրում ժլատներին, ինքս էլ այդպիսին չեմ։ Հասարակ հարցում հենց նկատում եմ նման մանրուք միանգամից հիասթափվում եմ: Սիրում եմ, որ տղամարդը աշխատասեր է լինում, քանի որ նա ընտանիքի սյունն է հանդիսանում: Չեմ հարգում այն տղամարդկանց, որոնք ձևեր են թափում ասելով, թե այստեղ չեմ աշխատի, այնպես չեմ աշխատի և իրականում ոչ մի բան չեն անում իրենց ընտանիքի հոգսերը հոգալու համար:
-Հե՞շտ է այսօր գտնել այն տղամարդուն, որին պատկերացնում եք Ձեր կողքին:
-Եթե հեշտ լիներ, ես արդեն կողքիս ամուսին կունենայի և 4 երեխա, ինչպես երազում եմ (ծիծաղում է): Մեր իրականության մեջ դա շատ բարդ հարց է: Կարծում եմ շատերը կհամաձայնեն ինձ հետ, հատկապես ընկերուհիներս:
-Տղամարդի՞կ են ավելի բարդ, թե՞ կանայք:
Կանայք բարդ չեն, նրանք չափազանց բարդ են՝ իրենց պահանջներով և սիրո չափանիշներով։ Վերջերս ընկերներիցս մեկի հետ անդրադարձանք այս թեմային (չեմ կարող չհամաձայնվել նրա հետ), և նա ասաց` «Մեր տղամարդիկ հասարակ պահանջներ ունեն դեռևս հին ժամանակներից: Գնում են որսի, միս են բերում ընտանիք, կերակրում են, գիշերներն իրենց պետք է սեր կնոջ կողմից, և առավոտյան արթնանում են ու նորից գնում որսի...»: Ոչինչ չի փոխվել իրականում, եթե խորն ես մտածում հասկանում ես, որ մեր իրականությունում էլ է նույնը՝ ուղղակի որսը փոխարինվելէ աշխատանքով (ժպտում է)։ Իսկ կանայք ուզում են, որ իրենց հասկանան, իրենց լսեն, սիրեն, ուշադրություն դարձնեն, գուրգուրեն... Բարդ է: Տղամարդկանց համար կյանքը ավելի հեշտ է և պարզ գրաֆիկով, իսկ կանանց համար շատ կարևոր են մանրուքները։
-Ի՞նչ է ուզում կինը:
-Որպես կին իմ անունից կպատասխանեմ` ուզում եմ ներդաշնակություն, հարմարավետություն։ Խոսքը ոչ թե նյութականի մասին է, այլ տղամարդուդ հետ հանգիստ քեզ զգալու: Պետք է զգաս պաշտպանված և զգաս, որ մեջքիդ տղամարդ կա:
-Երբևիցե չե՞ք հանդիպել բարդ տղամարդու:
Եղել են դեպքեր, որ ասել եմ. «Բարդ ես ինձ համար», բայց իրականում դա այդպես չէ: Երբ ավելի խորն ես մտածում, հասկանում ես, որ դու ավելի բարդ ես, քան իրենք:
-Հավատու՞մ եք ճակատագրին:
-Հավատում եմ և կարծում եմ, որ իմ ճակատագրի տղամարդը դեռ կլինի իմ կողքին: Իհարկե, կան բաներ, որ կախված է մեզանից, բայց մի ուժ կա, որն ի վերուստ է մեզ ուղղորդում։
-Ի՞նչ եք կարծում, ճակատագիրն ի՞նչ է պատրաստել Ձեզ համար ապագայում:
Շատ սիրող ամուսին, 4-6 երեխա, շատ երջանիկ և առողջ կյանք: Ես շատ դրական մարդ եմ և միշտ լավն եմ սպասում (ծիծաղում է): Գիտեմ որ իմ ճակատագիրը միշտ ինձ ժպտում է իր թաքուն անկյունից։
-Երբևիցե ցանկացե՞լ եք ժամանակը հետ տալ և փոխել Ձեր կյանքը՝ շտկելով սխալները:
Նման պահեր շատ են լինում։ Կարծում եմ շատերի մոտ է այդպես, քանի որ մարդիկ միշտ էլ սխալներ անում են, և ես բացառություն չեմ: Շատ կուզեի ժամանակը հետ տալ և կյանքս նորովի դասավորել, բայց միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե ինչպիսին կլինեի այսօր: Հիմա ինձ զգում եմ բավականին ինքնավստահ, կայացած և ուժեղ: Եթե սխալներս և շրջադարձերս չլինեին կյանքումս, դժվար թե լինեի այսպիսին, ինչպիսին կամ:
-Ի՞նչ սխալների մասին է խոսքը:
Ի սկզբանե կընտրեի այն մասնագիտությունը, որով հիմա ցանկանում եմ շարունակել` դիզայներությունը: Հետո անձնական սխալ քայլերը կուղղեի, չնայած որ այդ քայլերը ինձ շատ բան են սովորեցրել:
-Լյուսիին ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:
-Լյուսիին պետք է չջղայնացնել (ծիծաղում է): Լյուսիին պետք է սիրող մարդ: Իրականում ամեն ինչ ունեմ այն, ինչ որ ինձ պետք է: Պարզապես ժամանակ առ ժամանակ զգում եմ ճիշտ տղամարդու կողմից սիրված լինելու պահանջ: Հասկացող ամուսին, ընտանիք, երեխաներ. դրանից ավելի Լյուսիին էլ ոչինչ պետք չէ:
Նյութը` Մելինե Տոնոյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Make-up արտիստ` Աշխեն Կոստանդյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի